2010–2019 թթ․
Մեր անձնական ծառայությունները
Հոկտեմբեր 2014


Մեր անձնական ծառայությունները

Մեր ուղեցույցը պետք է լինի Հիսուս Քրիստոսի սերը, եթե մենք պիտի տեղյակ դառնանք նրանց կարիքներին, ում ինչ որ ձևով կարող ենք օգնել:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մեզ տրվում է հնարավորություն և անձնական օրհնություն՝ ծառայելու համար: Որքան ժամանակի ընթացքում, որ անդամ եմ, ես ծառայել եմ բազմաթիվ ուղիներով: Եղբայր Յուդին Ֆալաբելլայի նման՝ Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլայի հայրը, սովորություն ուներ ասելու.«Նա, ով ինչ որ մի բանում ծառայում է, ինչ որ բանի պետք է, նա ով չի ծառայում ոչ մի բանի, ոչ մի բանի պետք չէ»: Սրանք խոսքեր են, որ մենք պետք է պահենք մեր մտքերում և մեր սրտերում:

Որոնելով առաջնորդություն և ուղղություն իմ ծառայության ընթացքում, ես հանգստ եմ գտել հիշելով, որ Փրկիչը կենտրոնանում է անհատների և ընտանիքների վրա: Նրա սերն ու նրբանկատ ուշադրությունը անձնավորության հանդեպ սովորեցրեցին ինձ, որ Նա ընդունում է Երկնային Հոր զավակներից յուրաքանչյուրի մեծ արժեքը և որ դա մեզ համար կարևոր է՝ հավաստիանալու, որ յուրաքանչյուր անձնավորություն սպասավորվի և զորացվի Հիսուս Քրիստոսի ավետարանով:

Սուրբ գրություններում մենք կարդում ենք.

«Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում: …

Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք բոլոր ձեր օրերում … և ինձ մոտ բերեք, գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում»:1

Յուրաքանչյուր հոգի մեծ արժեք ունի Աստծո համար, քանի որ մենք Նրա զավակներն ենք և մենք ունենք ներուժ դառնալու ինչպես Նա է:2

Հիսուս Քրիստոսի սերը պետք է լինի մեր ուղեցույցը, եթե մենք պիտի տեղեկանանք նրանց կարիքների մասին, որոնց մենք կարող ենք օգնել ինչ որ ձևով: Եվ ահա թե ինչպես է սկսվում մեր անձնական ծառայությունը, հայտնաբերելով կարիքները, ապա հոգ տանելով նրանց համար: Ինչպես Սփոփող Միության գերագույն նախագահ Լինդա Ք. Բըրթընն է ասել. «Առաջինը զննեք, ապա ծառայեք»:3

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիանալի օրինակ է այս սկզբունքի: 2005 թվականի հունվարին, նա նախագահում էր մի քահանայության ղեկավարության համաժողովում Պուերտո Ռիկոյում, երբ նա ցույց տվեց, թե ինչպես էր Փրկիչը և Նրա ծառաները ծառայություն մատուցում անձնական սպասավորման միջոցով: Այդ հրաշալի ժողովի վերջում Նախագահ Մոնսոնը սկսեց ողջունել քահանայության բոլոր մասնակից անդամներին: Հանկարծ նա նկատեց, որ նրանցից մեկը դիտում էր հեռվից այդ ամենին, առանձին, մենակ կանգնած:

Նախագահ Մոնսոնը հեռացավ խմբից՝ քայլելով դեպի այդ եղբայրը և խոսեց նրա հետ: Ջոզե Ռ. Զայասը հուզված ասաց նրան, որ սա հրաշք էր, որ նա մոտեցավ իրեն և պատասխանն էր այն աղոթքների, որ նա և նրա կինը՝ Յոլանդան հղել էին ժողովից առաջ: Նա ասաց Նախագահ Մոնսոնին, որ իր աղջիկը առողջական շատ վատ վիճակում էր և որ նա մի նամակ ուներ իր հետ իր կնոջից, որը նա կամեցել էր, որ հանձնվեր Նախագահ Մոնսոնին: Եղբայր Զայասն ասել էր իր կնոջը, որ իր համար անհնարին կլիներ դա անել, քանի որ Նախագահ Մոնսոնը խիստ զբաղված էր լինելու: Նախագահ Մոնսոնը լսեց պատմությունը և խնդրեց տալ նամակը, որը նա լուռ կարդաց: Ապա նա դրեց այն իր կոստյումի գրպանը և ասաց Եղբայր Զայասին, որ նա հոգ կտաներ նրանց խնդրանքի մասին:

Այս ձևով այդ ընտանիքին հպվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը՝ Իր ծառայի միջոցով: Ես հավատում եմ բարի Սամարացու առակում Փրկչի խոսքերը վերաբերում են մեզ. «Գնա, դու էլ այնպէս արա»:4

1998 թվականի սեպտեմբերի 21-ին, Ջորջես պտտահողմը հարվածեց Պուերտո Ռիկոյին, վիթխարի վնաս հասցնելով: Քույր Մարտինեզը, մեր հինգ երեխաները և ես հասցրեցինք փրկվել այդ մեծ փոթորիկից և դրա պտտահողմով ուժեղ քամիներից՝ մնալով մեր տանը: Սակայն մենք երկու շաբաթ մնացինք առանց հոսող ջրի և առանց էլեկտրականության:

Երբ մեր ջրի պաշարը վերջացավ, ջուր դժվար էր ձեռք բերել: Ես երբեք չեմ մոռանա եղբայրներին, ովքեր ծառայեցին մեզ՝ ապահովելով այդ թանկարժեք հեղուկով, ոչ էլ կմոռանամ նաև սիրալիր ձևով մեզ ցույց տրված քույրերի ծառայությունը:

Գերման Կոլոնը եկավ մեր տուն բերելով պիկապ բեռնատարով մեծ պլաստմասայից պահեստատարայով ջուր: Նա մեզ ասաց, որ նա անում էր դա, որովհետև, ինչպես նա ասաց.«Ես գիտեմ, որ դուք փոքր երեխաներ ունեք, ովքեր ջրի կարիք ունեն»: Մի քանի օր անց, եղբայրներ Նոել Մունոզ և Հերմինիո Գոմեզը երեք մեծ բաքով ջուր բեռնեցին հարթահատակ բեռնատարը: Նրանք մեր տուն հայտնվեցին անսպասելիորեն և լցրեցին ամեն հնարավոր ջրի շիշ խմելու ջրով, հրավիրելով նաև մեր հարևաներին լցնել իրենցը:

Մեր աղոթքները պատասխանվեցին նրանց անձնական ծառայություններով: Այդ երեք եղբայրների դեմքերն արտացոլում էին Հիսուս Քրստոսի սերը, որ Նա ունի մեր հանդեպ, և նրանց ծառայությունը, այլ խոսքով ասած նրանց անձնական ծառայությունը, բերեց ավելին, քան խմելու ջուրը մեր կյանք: Աստծո յուրաքանչյուր որդու կամ դստեր համար իմանալը, որ մարդիկ հետաքրքրվում են և հոգում իրենց բարօրության համար, կարևոր է:

Ես վկայում եմ ձեզ, որ Երկնային Հայրը և մեր Տեր Հիսուս Քրիստոսը գիտեն մեզ անձնապես և անհատապես: Այդ պատճառով, Նրանք տալիս են այն, ինչի կարիքն ունենք, որպեսզի մենք ունենանք հնարավորություն հասնելու մեր աստվածային ներուժին: Ճանապարհի երկայնքով Նրանք դնում են մարդկանց, ովքեր կօգնեն մեզ: Ապա, երբ մենք դառնում ենք գործիքներ Նրանց ձեռքում, մենք կարողանում ենք ծառայել և օգնել նրանց, որոնց Նրանք ցույց կտան մեզ հայտնությամբ:

Այս ձևով Տեր Հիսուս Քրիստոսը կհասնի բոլոր Երկնային Հոր զավակներին: Բարի Հովիվը կհավաքի բոլոր Իր ոչխարներին: Նա այդ կանի մեկ առ մեկ, երբ նրանք լավ կօգտագործեն իրենց բարոյական ազատությունը՝ Իր ծառաների ձայնը լսելուց և նրանց սպասավորումները ստանալուց հետո: Այդ ժամանակ նրանք կճանաչեն Նրա ձայնը, և նրանք կհետևեն Նրան: Այդպիսի անձնական ծառայությունը մեր մկրտության ուխտերը պահելուց անբաժանելի է:

Նմանապես, Հիսուս Քրիստոսի աշակերտի լավ օրինակ լինելը մեր լավագույն ծանոթության նամակն է նրանց, որոնց հետ մենք կարող ենք կիսվել Նրա ավետարանով: Երբ մենք բացում ենք մեր բերանը Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանով, մենք դառնում ենք «Նրա ենթահովիվները, որոնց հանձնարարված է արածացնել Նրա արոտի ոչխարներին և Նրա հոտի գառներին».5 մենք դառնում ենք «թույլեր և պարզամիտներ»6 «մարդկանց որսորդներ»:7

Մեր ծառայությունը և անձնական սպասավորումը չի սահմանափակվում այս աշխարհում ապրողներով: Մենք կարող ենք նաև աշխատանք կատարել մահացածների համար, նրանց համար, ովքեր ապրում են հոգևոր աշխարհում և ովքեր իրենց մահկանացու կյանքի ընթացքում, չեն ունեցել հնարավորություն ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար արարողությունները: Մենք կարող ենք նաև օրագիր պահել և գրել մեր ընտանիքի պատմությունները՝ դարձնելու ապրողների սրտերը դեպի ապրողները, ինչպես նաև ապրողների սրտերը դեպի իրենց նախնիները: Այդ բոլորը մեր ընտանիքը սերունդ առ սերունդ միակցում է հավերժական կապերով: Երբ սա անենք, մենք դառնում ենք «փրկիչներ … Սիոն սարի վրա»:8

Մենք ունենք հատուկ հնարավորություն գործիքներ լինելու Նրա ձեռքում: Մենք կարող ենք լինել այդպես մեր ամուսնություններում, մեր ընտանիքներում, մեր ընկերների հետ և մեր մերձավորների հետ: Դա մեր անձնական ծառայությունն է, որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ:

«Եւ ամեն ազգերը կժողոուին նորա առաջը, եւ նա նորանց կբաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.

Եւ ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին:

Այն ժամանակ թագավորը կասէ իր աջ կողմիններին, Եկեք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագավորութիւնը:

Որովհետեւ՝ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ, օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.

Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. Բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք:

Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան ու կասեն. Տէր, երբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք:

Կամ ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ:

Թագաւորն էլ կպատասխանէ եւ կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք»:9

Որպեսզի մենք կարողանանք այդպես անել իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: