2010–2019 թթ․
Գիրքը
Հոկտեմբեր 2014


Գիրքը

Ընտանեկան պատմությունն ու տաճարային աշխատանքը պետք է դառնան մեր անձնական երկրպագության հերթական մասը։

Որպես 12-ամյա պատանի սքաութ, ես նվեր ստացա իմ սքաութական սարքավորումների ամենացանկալի հավելումը։ Դա մի փոքր կացին էր իր կաշվե պատյանով։ Հաջորդ գիշերակաց արշավի ժամանակ, մենք ժամանեցինք ճամբար մութն ընկնելուց հետո՝ մրսած ու թաց ճանապարհին առատ ձյան պատճառով։ Այն ինչի մասին միայն մտածում էի մի մեծ խարույկ վառելն էր։ Անմիջապես գնացի իմ նոր կացնով ընկած ծառերը կտրելու։ Մինչ կտրում էի ես նյարդայնանում էի, քանի որ այն կարծես լավ չէր կտրում։ Նյարդայնացած լինելով ես ավելի ջանասիրաբար աշխատեցի։ Հիասթափված, ես ճամբար վերադարձա միայն մի քանի կտոր փայտով։ Ինչ-որ մեկի կրակի ներքո ես հայտնաբերեցի խնդիրը։ Ես կացնի պատյանը չէի հեռացրել։ Համենայն դեպս կարող եմ ասել, որ կաշվե պատյանը կտոր-կտոր էր եղել։ Դասը, որ քաղեցի՝ ես շեղվեցի այլ բաներով տարված։

Մեր վեհացման ուղղությամբ աշխատելիս, մենք պետք է կատարենք բոլոր պահանջները և չկենտրոնանանք միայն մեկ կամ երկու կամ այլ կապ չունեցող բաների վրա։ Աստծո թագավորության ձգտումը բերում է ուրախություն և երջանկություն։1 Անհրաժեշտության դեպքում մենք պետք է ցանկություն ունենանք փոփոխել։ Հաճախակի փոքր ուղղումները քիչ ցավոտ են, քան խոշոր ուղղվածության ուղղումները։

Ոչ շատ վաղուց, Քույր Փաքերը և ես ճանապարհորդում էինք մի շարք օտար երկրներով։ Մենք նախապատրաստել էինք մեր անձնագրերն ու այլ փաստաթղթերը։ Մենք ստացանք ներարկումները, բժշկական հետազոտությունները, վիզան և կնիքները։ Երբ ժամանեցինք մեր փաստաթղթերը ստուգեցին և երբ բոլոր պահանջները բավարարվեցին մեզ թույլ տվեցին մուտք գործել։

Վեհացման որակավորումը կարծես նման լինի մեկ այլ երկիր մուտք գործելուն։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ստանա իր հոգևոր անձնագիրը։ Մենք չենք սահմանում պահանջները, այլ անհատապես մենք պետք է բավարարենք նրանց բոլորին։ Փրկության ծրագիրը պարունակում է բոլոր վարդապետությունները, օրենքները, պատվիրանները և արարողությունները, որոնք անհրաժեշտ են բոլորին, որպեսզի որակավորվեն վեհացման համար։2 Ապա․ «[Հիսուս] Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ կփրկվեն»։3 Եկեղեցին օգնում է, սակայն մեր փոխարեն չի կարող անել դա։ Վեհացման համար որակավորումը դառնում է կյանքի նպատակ։

Քրիստոսը Իր Եկեղեցին կազմավորել է, որպեսզի օգնի մեզ։ Նա կանչել է 15 տղամարդու, որոնց մենք հաստատել ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, որպեսզի առաջնորդեն Եկեղեցին և ուսուցանեն մարդկանց։ Առաջին Նախագահությունը4 և Տասներկու Առաքյալների Քվորումը5 ունեն հավասար զորություն և իշխանություն,6 որտեղ ավագ Առաքյալը նշանակված է, որպես Եկեղեցու Նախագահ։ Յոթանասունները կանչված են աջակցելու համար։7 Ղեկավարները չեն սահմանում վեհացման պահանջները։ Աստված է սահմանում։ Այս ղեկավարները կանչված են ուսուցանելու, մեկնաբանելու, հորդորելու և նույնիսկ զգուշացնելու, որպեսզի մենք մնանք ուղու վրա։8

Ինչպես գրված է հրահանգների ձեռնարկում․ «Իրագործելով իր նպատակը՝ օգնելով անհատներին և ընտանիքներին որակավորվելու վեհացման համար, Եկեղեցին կենտրոնանում է աստվածայնորեն նշված պարտականությունների վրա։ Դա իր մեջ ներառում է՝ օգնել անդամներին ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով, հավաքել Իսրայելը միսիոներական աշխատանքի միջոցով, հոգ տանել աղքատների և կարիքավորների մասին, և հնարավորություն տալ մահացածներին փրկվել՝ տաճարների կառուցման և զանազան արարողությունների միջոցով»։9 Այս չորս կետերը և այլ օրենքները, պատվիրաններն ու արարողությունները պարտադիր են, այլ ոչ թե երկրորդական։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ և այս բաներն անելով, մենք պահանջվող կնիքն ենք ավելացնում մեր հոգևոր անձնագրի մեջ։

Այս համաժողովի ընթացքում մենք ուսուցանվում ենք այն փոփոխությունների վերաբերյալ, որոնք կոգնեն մեզ բոլորին ավելի լավ պատրաստվել։

Ընտանիքը գտնվում է փրկության ծրագրի կենտրոնում և հավանաբար դրա համար է այն նաև կոչվում «երջանկության մեծ ծրագիր»։10 Նախագահ Բոյդ Կ, Փաքերն ասել է․ «Եկեղեցու ողջ գործունեության վերջնական նպատակն այն է, որ տղամարդը, կինը և նրանց զավակները երջանիկ լինեն տանը»։11

Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալն ասել է․ «Մեր հաջողությունը որպես անհատ և որպես Եկեղեցի մեծապես կորոշվի, թե որքան հավատարմորեն ենք մենք կենտրոնանում՝ տանը ապրելու ավետարանով»։12 Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը տանը ավետարանով ապրելու մասն են կազմում։ Այն ավելի շատ պետք է լինի ընտանեկան միջոցառում, քան Եկեղեցու միջոցառում։

Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից նոր շեշտ է դրվել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքի վրա։13 Այդ շեշտադրմանն ուղղված ձեր պատասխանը կավելացնի ձեր անձնական և ընտանեկան ուրախությունն ու երջանկությունը։

Վարդապետություն և Ուխտերից մենք կարդում ենք․ «Տիրոջ մեծ օրը մոտ է. … Եկեք, ուրեմն, որպես եկեղեցի և ժողովուրդ, և որպես Վերջին Օրերի Սրբեր, արդարությամբ ընծա մատուցենք Տիրոջը. և եկեք նրա սուրբ տաճարում, … ներկայացնենք մի գիրք, որը կպարունակի մեր մահացածների գրանցումները, որն արժանի կլինի ամեն ընդունելության»։14

Այդ «գիրքը» կպատրաստվի կիրառելով Եկեղեցու Ընտանեկան ծառի անունների և արարողությունների տվյալների բազայի գրանցումները։

Ես ստուգում և ավելացնում եմ գրանցումներ այդ տվյալների բազային, քանի որ ես ցանկանում եմ բոլոր իմ սիրելիների անունները լինեն այդ գրքում։ Դուք չե՞ք ցանկանում։

Վարդապետություն և Ուխտերի 128-րդ բաժինն ասում է․ «Քանզի առանց մեր նախնիների, մենք չենք կարող կատարյալ դառնալ. ոչ էլ նրանք կարող են առանց մեզ կատարյալ դառնալ»։15

Ընտանեկան պատմությունն ավելի քան ծագումնաբանություն, կանոններ, անուններ, ամսաթվեր և վայրեր է։ Այն ավելին է, քան անցյալի վրա կենտրոնացում։ Ընտանեկան պատմությունը նաև պարունակում է ներկան, մինչ մենք կերտում ենք մեր պատմությունը։ Այն պարունակում է ապագան, մինչ մենք կերտում ենք գալիք պատմությունը մեր սերունդների միջոցով։ Օրինակ, երիտասարդ մայրը իր ընտանեկան պատմություններն ու նկարները իր երեխաների հետ կիսվելով կատարում է ընտանեկան պատմության աշխատանք։

Հաղորդություն ընդունելու, ժողովներին մասնակցելու, սուրբ գրությունները կարդալու և անհատական աղոթք անելու նման, ընտանեկան պատմությունն ու տաճարային աշխատանքը պետք է դառնան մեր անձնական երկրպագության հերթական մասը։ Մեր երիտասարդների և այլոց պատասխանն այս մարգարեական հրավերքին ոգևորիչ է և հաստատում է, որ այդ աշխատանքը կարող է և պետք է արվի բոլոր անդամների կողմից ցանկացած տարիքում։

Ինչպես Երեց Քվենթին Լ. Քուքն է պարզաբանել․ «Մենք [այժմ] ունենք վարդապետություն, տաճարներ և տեխնոլոգիա»։16 Աշխատանքն անելն այժմ շատ ավելի հեշտ է և սահմանափակված է միայն անդամների քանակով, ովքեր դարձրել են դա առաջնահերթություն։ Աշխատանքը դեռ ժամանակ ու զոհաբերություն է պահանջում, սակայն բոլորը կարող են դա անել և համեմատաբար ավելի հեշտ, քան մի քանի տարի առաջ կարելի էր անել։

Անդամներին օգնելու համար Եկեղեցին հավաքել է գրանցումներ և տրամադրում է գործիքներ, որպեսզի աշխատանքի մեծ մասը հնարավոր լինի անել մեր տներում կամ մեր ծխերի շինություններում և տաճարներում։ Խոչընդոտների մեծ մասը վերացվել է։ Ինչպիսին էլ որ լինեն ձեր անցած ընկալումները, այն տարբեր է այժմ։

Այնուամենայնիվ, կա մի խոչընդոտ, որը չի կարող վերացվել։ Դա այս աշխատանքը կատարելու անհատի երկմտանքն է։ Այն պահանջում է որոշում և մի փոքր ջանք։ Այն չի պահանջում շատ ժամանակ։ Պարզապես շարունակական բնույթ կրող մի փոքր ժամանակը կառաջացնի այս աշխատանքի հետ կապված ուրախություն։ Քայլ անելու որոշում կայացրեք, որպեսզի սովորեք և խնդրեք ուրիշներին օգնել ձեզ։ Նրանք կօգնեն։ Այն անունները, որոնք կգտնեք և կտանեք տաճար, կդառնան «գրքի» գրանցումները։17

Նույնիսկ անդամների մասնակցության կտրուկ աճի դեպքում, մենք համեմատաբար քիչ թվով Եկեղեցու անդամներ ենք տեսնում, ովքեր կանոնավոր կերպով ներգրավված են փնտրելու և իրենց ընտանիքների համար տաճարային արարողություններ կատարելու գործում։18 Այդ իրավիճակը պահանջում է փոփոխություն ձեր առաջնահերթություններում։ Մի կռվեք փոփոխության հետ, ընդունեք այն։ Փոփոխությունը երջանկության մեծ ծրագրի մի մասն է։

Այս աշխատանքը պետք է արվի ոչ միայն Եկեղեցու օգտի համար, այլ մեր մահացածների և մեր համար։ Մենք և մեր մահացած նախնիները մեր հոգևոր անձնագրերում կարիք ունենք կնիքների։

Սերունդների մեջ մեր ընտանիքների «փոխկապակցումը»19 կարող է միայն տեղի ունենալ տաճարներում՝ կնքող արարողությունների միջոցով։ Քայլերը պարզ են․ ուղղակի գտեք անուն և տարեք այն տաճար։ Ժամանակի ընթացքում դուք կկարողանաք օգնել ուրիշներին նույնպես անել դա։

Մի քանի բացառություններով, բոլորը, բոլորը, կարող են անել դա։

Կան շոշափելի օրհնություններ, որոնք կապված են այս աշխատանքի հետ։ Շատ ծնողներ ու ղեկավարներ անհանգստացած են ներկայիս երկրի պայմաններից և ընտանիքների ու երիտասարդների վրա դրա ազդեցությունից։

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը խոստացել է․ «Ես հրավիրում եմ Եկեղեցու երիտասարդներին սովորել Եղիայի Ոգու մասին և զգալ այն: … Եվ ես խոստանում եմ, [որ] դուք պաշտպանված կլինեք թշնամու սաստկացող ազդեցությունից: Մինչ դուք մասնակցեք այս սուրբ աշխատանքին և սիրեք այն, դուք պաշտպանված կլինեք ձեր երիտասարդության տարիներին և ձեր ողջ կյանքի ընթացքում»։20

Եղբայրներ և քույրեր, ժամանակն է, որպեսզի ձեր կացինների պատյանները հանեք և գնաք աշխատելու։ Մենք չպետք է մեր վեհացումը կամ մեր ընտանիքները զոհաբերենք ոչ շատ կարևոր հետաքրքրությունների համար։

Սա Աստծո աշխատանքն է, որը պետք է արվի անդամների և ոչ անդամների, երիտասարդների և ծերերի, տղամարդկանց և կանանց կողմից հավասարապես։

Ես ավարտում եմ անգլերեն երգարանների 324 օրհներգի առաջին տունը մեջբերելով, փոխելով մեկ բառ․

«Ելեք, Օ՜, Աստծո [սրբեր],

Հրաժարվեք անարժեք բաներից։

Ձեր սիրտն ու հոգին, և միտքն ու ուժը տվեք

Թագավորների Թագավորին ծառայելուն»։21

Հիսուս Քրիստոսը թագավորն է։ Ես վկայում եմ Նրա մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։