2010–2019 թթ․
Նախապատրաստական Քահանայություն
Հոկտեմբեր 2014


Նախապատրաստական Քահանայություն

Քահանայության նախապատրաստության մեջ «ցույց տուր ինձ» սկզբունքը ավելի կարևոր է, քան «ասա ինձ»:

Ես երախտապարտ եմ, որ հավաքվել ենք Աստծո քահանայությամբ, տարածվելով ողջ աշխարհով: Ես շնորհակալ եմ ձեր հավատքի, ձեր ծառայության և ձեր աղոթքների համար:

Այս երեկո իմ ուղերձը Ահարոնյան Քահանայության մասին է: Այն ուղղված է նաև բոլորիս, ովքեր օգնում են իրականացնել Տիրոջ խոստումները նրանց, ովքեր կրում են «փոքրագույն քահանայությունը», ինչպես նկարագրվում է սուրբ գրություններում:1 Այն նաև կոչվում է նախապատրաստական քահանայություն: Այդ փառավոր նախապատրաստության մասին եմ ես խոսելու այս երեկո:

Տիրոջ ծրագիրը լի է նախապատրաստությամբ: Նա պատրաստել է երկիրը մեզ համար, որպեսզի փորձվենք և մահականցու հնարավորություններ ունենանք: Մինչ մենք այստեղ ենք, մենք գտնվում ենք «նախապատրաստական վիճակում», ինչպես ասվում է սուրբ գրքերում:2

Ալմա մարգարեն նկարագրել է այդ նախապատրաստության կենսական կարևորությունը հավերժական կյանքի համար, որում մենք կարող ենք ընդմիշտ ապրել ընտանիքներով Հայր Աստծո կամ Հիսուս Քրիստոսի հետ:

Նախապատրաստության կարիքը նա այսպես է բացատրել. «Եվ մենք տեսնում ենք, որ մահ է գալիս մարդկության վրա, այո, մահը, որի մասին խոսեց Ամուղեկը, որը ժամանակավոր մահն է. այնուամենայնիվ, կար մի ժամանակահատված՝ շնորհված մարդուն, որի ընթացքում նա կարողանար ապաշխարել. հետևաբար, այս կյանքը դարձավ մի փորձնական վիճակ. մի ժամանակ՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն. մի ժամանակ՝ պատրաստվելու այն անվերջ վիճակին, որի մասին խոսեցինք մենք, որը մեռելների հարությունից հետո է»:3

Ինչպես այն ժամանակը, որը մեզ տրվել է մահկանացու կյանքում, Աստծուն հանդիպելուն նախապատրաստվելու համար, այնպես էլ ժամանակը, որը տրվել է մեզ ծառայելու Ահարոնյան Քահանայության մեջ, հնարավորություն է՝ պատրաստվել սովորելու կարևորագույն օգնություն տալ ուրիշներին: Ինչպես Տերը մեզ օգնություն է տալիս մեր մահկանացու կյանքի ստուգարքներն անցնելու համար, այնպես էլ Նա օգնում է մեզ մեր քահանայության նախապատրաստության մեջ:

Իմ ուղերձը ուղղված է նրանց, ում Տերն ուղարկում է օգնելու պատրաստել Ահարոնյան Քահանայության կրողներին, ինչպես և նրանց, ովքեր կրում են Ահարոնյան Քահանայություն: Ես խոսում եմ հայրերի հետ: Ես խոսում եմ եպիսկոպոսների հետ: Ես խոսում եմ Մելքիսեդեկյան Քահանայության այն կրողների հետ, ում վստահվել է լինել քահանայությանը նախապատրաստվող երիտասարդ տղամարդկանց զուգընկերները և ուսուցիչները:

Ես խոսում եմ գոհունակության և երախտագիտության ոգով ձեզ հետ՝ աշխարհի տարբեր ծայրերում և ժամանակի միջով:

Ես անհոգ կվարվեմ, եթե չխոսեմ իմ երիտասարդության տարիների ճյուղի նախագահի և եպիսկոպոսի մասին: Ես դարձա սարկավագ 12 տարեկանում մի փոքր ճյուղում Միացյալ Նահանգների արևելյան մասում: Ճյուղը այն փոքր էր, որ իմ ավագ եղբայրը և ես Ահարոնյան Քահանայության միակ կրողներն էինք, մինչև որ հայրս, ով ճյուղի նախագահն էր, հրավիրեց միջին տարիքի մի տղամարդու միանալ Եկեղեցուն:

Նորադարձը ստացավ Ահարոնյան Քահանայություն և դրա հետ միասին Ահարոնյան Քահանայությունը հսկելու կոչում: Ես մինչ օրս հիշում եմ, կարծես, երեկ լիներ: Ես հիշում եմ աշնան սքանչելի տերևները, երբ այդ նոր մկրտված տղամարդն ուղեկցում էր ինձ և եղբորս մի այրի կնոջ համար ինչ-բան անելու: Ես չեմ հիշում ծրագիրը, բայց հիշում եմ զգացումը, որ քահանայության զորությունը միացել էր անելու այն, ինչը, ինչպես ես հետագայում իմացա, Տերն ասել էր, որ մենք բոլորս պետք է անեինք, որպեսզի մեր մեղքերը ներվեին և մենք պատրաստված լինեինք տեսնելու Նրան:

Ետադարձ հայացք գցելով ես երախտագիտություն եմ զգում ճյուղի նախագահի համար, ով կանչեց նորադարձին օգնելու Տիրոջը պատրաստել երկու տղաների, ովքեր իրենց հերթին մի օր եպիսկոպոսներ կլինեին՝ պատասխանատու աղքատներին և կարիքավորներին օգնելու, նաև նախապատրաստական քայանայությունը նախագահելու համար:

Ես դեռ սարկավագ էի, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց մի մեծ ծուխ Յուտայում: Առաջին անգամ ես զգացի Ահարոնյան Քահանայության լիարժեք քվորումի զորությունը: Իրականում, ես առաջին անգամ էի տեսնում դա: Ավելի ուշ, առաջին անգամ ես զգացի քահանաների քվորումը նախագահող եպիսկոպոսի զորությունը և օրհնությունը:

Եպիսկոպոսը ինձ կանչեց լինելու քահանաների քվորումում իր առաջին օգնականը: Ես հիշում եմ, որ նա ինքն էր ուսուցանում քվորումին, լինելով զբաղված, ինչպես կարող է լինել եպիսկոպոսը, նաև այլ ընդունակ տղամարդկանց հետ, որոնց նա կարող էր կանչել մեզ ուսուցանելու: Նա դասավորել էր աթոռները դասարանում շրջանաձև: Նա ինձ նստեցնում էր իր կողքին՝ աջ կողմում:

Ես կարողանում էի նայել նրա ուսի վրայով, երբ նա ուսուցանում էր: Նա երբեմն նայում էր ներքև՝ խնամքով պատրաստված և տպված գրառումներին փոքր կաշվե բլոկնոտում, որ դրված էր իր ծնկներին, և լավ մաշված և նշումներով լի սուրբ գրքերին, որ բացված էին և դրված մյուս ծնկին: Ես հիշում եմ ոգևորվածությունը, որը նա ուներ, երբ պատմում էր քաջության պատմությունները Դանիելի գրքից և Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությունը:

Ես միշտ կհիշեմ, թե ինչպես է Տերը կանչում զուգընկերներին, խնամքով ընտրելով նախապատրաստության մեջ գտնվող իր քահանայությունը կրողների համար:

Իմ եպիսկոպոսը զորեղ խորհրդականներ ուներ, և, թեև այդ ժամանակ ես չէի հասկանում պատճառները, նա ինձ մի քանի անգամ զանգահարել էր տուն և ասել. «Հալ, ուզում եմ, որ ինձ հետ որպես զուգընկեր գաս մի քանի այցերի»: Մի անգամ նա ինձ իր հետ տարավ մի այրի կնոջ տուն, ով միայնակ էր ապրում և ուտելիք չուներ: Տան ճանապարհին նա կանգնեցրեց իր մեքենան, բացեց իր սուրբ գրությունները և ասաց ինձ, թե ինչու այնպիսի վերաբերմունք ցուցաբերեց այդ այրու հանդեպ, կարծես, նա զորություն ունի ոչ միայն հոգ տանելու իր մասին, այլ, ապագայում, կկարողանա օգնել ուրիշներին:

Մեկ այլ այց կատարեցինք մի տղամարդու, որն երկար ժամանակ բացակայել էր Եկեղեցում: Իմ եպիսկոպոսը հրավիրեց նրան վերադառնալ և լինել Սրբերի հետ: Ես զգացի իմ եպիսկոպոսի սերը նրա հանդեպ, ով ինձ թվում էր չսիրված և ըմբոստ թշնամի:

Մեկ այլ առիթով մենք այցելեցինք մի տուն, որտեղ երկու փոքր աղջիկների ալկոհոլից տառապող ծնողները ուղարկեցին դիմավորելու մեզ: Դռան ցանցի ետևից փոքրիկ աղջիկները մեզ ասացին, որ իրենց մայրն ու հայրը քնած էին: Եպիսկոպոսը շարունակեց խոսել նրանց հետ, ժպտալով և գովելով նրանց բարի և քաջ լինելու համար, ինձ թվաց, մոտ տաս րոպե: Հեռանալիս ես քայլում էի նրա կողքով, և նա ցածր ձայնով ինձ ասաց. «Սա լավ այցելություն էր: Այդ փոքրիկ աղջիկները երբեք չեն մոռանա, որ մենք եկանք»:

Երկու օրհնություն, որ ավագ զուգընկերները կարող են տալ, դա վստահությունն է և հոգատարության օրինակը: Ես դրա ականատեսը եղա, երբ իմ որդուն կցեցին տնային ուսուցման մի զուգընկերոջ, որը քահանայության շատ ավելի մեծ փորձ ուներ: Նրա ավագ զուգընկերը երկու անգամ եղել էր միսիայի նախագահ և ծառայել էր ղեկավար այլ պաշտոններում:

Իրենց նշանակված ընտանիքներին այցելելուց առաջ այդ փորձառու քահանայության ղեկավարը խնդրեց թույլտվություն նախ այցելելու որդուս մեր տանը: Նրանք թույլ տվեցին ինձ լսել: Ավագ զուգընկերը բացեց աղոթքով, խնդրելով օգնություն: Հետո նա որդուս այսպիսի մի բան ասաց. «Կարծում եմ, մենք պետք է ուսուցանենք մի դաս, որն այդ ընտանիքի համար կհնչի որպես ապաշխարության կանչ: Կարծում եմ, այս ուղերձը նրանք ավելի լավ քեզանից կընդունեն, քան եթե դա գա ինձանից: Ի՞նչ ես կարծում»:

Հիշում եմ որդուս աչքերի սարսափը: Ես մինչ այժմ կարող եմ զգալ այդ պահի երջանկությունը, երբ որդիս ընդունեց այդ վստահությունը:

Պատահական չէր, որ եպիսկոպոսը կցեց իրար այդ զուգընկերներին: Դա արվեց լուրջ նախապատրաստությամբ, որով ավագ զուգընկերը սովորեց այդ ընտանիքի զգացմունքների մասին: Դա արվեց ոգեշնչմամբ, որով նա մի քայլ ետ կանգնեց, վստահելով անփորձ երիտասարդին ապաշխարության և ապահովության կոչ անել Աստծո տարեց զավակներին:

Ես չգիտեմ, ինչով ավարտվեց նրանց այցելությունը, սակայն գիտեմ, որ եպիսկոպոսը, Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը և Տերը պատրաստում էին տղային դառնալ քահանայության տղամարդ և մի օր էլ՝ եպիսկոպոս:

Քահանայության նախապատրաստության նման պատմություններ ծանոթ են ձեզ. դուք ականատես եք եղել դրանց ձեր կյանքում կամ իքներդ եք ունեցել նման փորձառություն: Դուք ճանաչել եք կամ եղել եք այդպիսի եպիսկոպոսներ, զուգընկերներ և ծնողներ: Դուք տեսել եք Տիրոջ ձեռքը քահանայության ձեր պարտականություններին պատրաստվելիս, որոնք, Նա գիտեր, ձեր առջևում են:

Քահանայության մեջ մենք բոլորս պարտավոր ենք օգնելու Տիրոջը պատրաստել մյուսներին: Կան բաներ, որոնք մենք կարող ենք անել, որ առավել կարևոր են: Վարդապետությունն ուսուցանելիս մեր խոսքերից շատ ավելի զորեղ է վարդապետությամբ ապրելու մեր օրինակը:

Քահանայության մեր ծառայության մեջ կարևորագույն նշանակություն ունի մարդկանց հրավիրելը գալ դեպի Քրիստոսը հավատքով, ապաշխարությամբ, մկրտությամբ և Սուրբ Հոգին ստանալով: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, օրինակ, քարոզներ է կարդում այդ բոլոր վարդապետությունները մարդկանց սրտերին մոտեցնելու համար: Բայց այն, ինչ ես գիտեմ, որ նա արել է Եկեղեցու մարդկանց, միսիոներների և ընկերների հետ, երբ նախագահում էր Տորոնտոյի միսիայում, առավել շատ է ինձ ոգեշնչում գործել:

Քահանայության նախապատրաստության մեջ «ցույց տուր ինձ սկզբունքը ավելի կարևոր է, քան «ասա ինձ»:

Ահա թե ինչու են սուրբ գրություններն այդքան կարևոր քահանայության մեջ մեզ պատսարտելու հարցում: Դրանք լի են օրինակներով: Ես զգում եմ, կարծես, կարող եմ տեսնել Ալմային, որը հետևում է հրեշտակի հրամանին և շտապում վերադառնալ՝ իրեն մերժած Ամմոնիայի ամբարիշտ ժողովրդին ուսուցանելու համար:4 Ես զգում եմ բանտախցի ցուրտը, երբ Աստված Մարգարե Ջոզեֆին ասաց քաջ լինել և որ նրա մասին հոգ են տանում:5 Մտքում ունենալով այդ պատկերները, մենք կարող ենք պատրաստ լինել դիմանալու մեր ծառայության դժվարություններին, երբ դրանք ծանր թվան:

Հայրը կամ եպիսկոպոսը կամ տնային ուսուցման ավագ զուգընկերը, ով վստահություն է ցուցաբերում երիտասարդ քահանայություն կրողի հանդեպ, կարող է փոխել նրա կյանքը: Մի անգամ իմ հորը Տասներկու Առաքյլաների Քվորումի անդամներից մեկը խնդրեց համառոտ աշխատություն գրել գիտության և կրոնի մասին: Հայրս ճանաչված գիտնական էր և հավատարիմ քահանայություն կրող: Սակայն ես հիշում եմ այն պահը, երբ նա տվեց ինձ այդ աշխատությունը և ասաց. «Տասներկուսին սա ուղարկելուց առաջ ուզում եմ, որ դու կարդաս սա: Դու կիմանաս, թե արդյոք այն ճշմարիտ է»: Նա ինձանից 32 տարի մեծ էր և շատ ավելի իմաստուն և խելացի:

Ես դեռևս ամրություն եմ ստանում այդ վստահությունից, որ դրսևորեց հրաշալի հայր և քահանայության տղամարդ հանդիսացող այդ մարդը: Ես գիտեմ, որ նրա վստահությունը ոչ թե իմ, այլ Աստծո հանդեպ էր, որը կասեր ինձ, թե արդյոք դա ճշմարիտ էր: Դուք՝ փորձառու զուգընկերներ, կարող եք օրհնել երիտասարդ քահանայություն կրողին նախապատրաստության մեջ, երբ էլ որ նման բարի վստահություն ցուցաբերեք: Դա կօգնի նրան ճանաչել ոգեշնչման մեղմ զգացումը, երբ ինքը մի օր իր ձեռքերը դնի կնքելու համար հիվանդ երեխային, որից բժիշկները հրաժարվել են: Այդ վստահությունը ինձ օգնել է բազմաթիվ անգամներ:

Քահանայության մեջ ուրիշներին օգնելու մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան ենք մենք սիրում նրանց: Դա հատկապես ճշմարիտ է, երբ մենք կարիք ունենք ուղղելու նրանց: Մտածեք մի պահ այն մասին, երբ Ահարոնյան Քահանայություն կրողը, գուցե հաղորդության սեղանի մոտ, սխալ է գործում որևէ արարողություն կատարելիս: Սա լուրջ խնդիր է: Երբեմն սխալն ուղղում է պահանջում հանրության առջև, առաջացնելով զայրույթի, նվաստացման կամ անգամ մերժման զգացում:

Դուք կհիշեք Տիրոջ խորհուրդը. «Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի»:6

Ավելի մեծ բառերը հատուկ իմաստ են կրում քահանայություն կրողներին պատրաստելիս, երբ նրանք ուղղում ստանալու կարիք ունեն: Այդ բառերը նշանակում են ավելի մեծ սեր: «Ցույց տալով» արտահայտությունը խոսում է այդ ավելի մեծ սիրո մասին: Նրանք, ովքեր պատրաստում են քահանայություն կրողներին, անշուշտ սխալներ կտեսնեն նրանց կողմից: Ձեր կողմից ուղղում ստանալուց առաջ նրանք պետք է զգան ձեր սերը՝ արագ և հաստատուն: Նրանք պետք է զգան ձեր անկեղծ գովասանքը՝ ձեր ուղղումը ընդունելուց առաջ:

Տերն Ինքն է պահել փոքրագույն քահանայություն կրողների, ընդունելով նրանց ներուժը և արժեքը Իր համար: Լսեք այս խոսքերը, որոնք արտասանում է Հովհաննես Մկրտիչը, երբ վերականգնվեց Ահարոնյան Քահանայությունը. «Իմ ընկերակից ծառաներ, Մեսիայի անունով ես շնորհում եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները. և այն այլևս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև որ Ղևիի որդիները կրկին արդարությամբ ընծա մատուցեն Տիրոջը»:7

Ահարոնյան Քահանայությունը ավելի բարձր՝ Մելքիսեդեկյան Քահանայության հավելումն է:8 Որպես ամբողջ քահանայության նախագահ՝ Եկեղեցու նախագահը նախագահում է նաև նախապատրաստական քահանայության վրա: Օգնության հասնելու տարիների Նրա ուղերձները կատարելապես համապատասխանում են ապաշխարության և մկրտության ավետարանը մարդկանց կյանք բերելու պատգամին:

Սարկավագների, ուսուցիչների և քահանաների քվորումները կանոնավոր խորհրդակցում են, որպեսզի յուրաքանչյուր անդամի մոտեցնեն Տիրոջ քվորումին: Նախագահությունները հանձնարարում են անդամներին օգնության ձեռք մեկնել հավատքով և սիրով: Սարկավագները բաժանում են հաղորդությունը ակնածանքով և հավատքով, որպեսզի անդամները զգան Քավության ազդեցությունը և վճռեն պահել պատվիրանները, ճաշակելով այդ սրբազան խորհրդանիշները:

Ուսուցիչները և քահանաները աղոթում են իրենց զուգընկերների հետ, որպեսզի կատարեն Եկեղեցին հսկելու պարտականությունը, անձ առ անձ: Եվ այդ միությունները աղոթում են միասին, սովորելով ընտանիքների կարիքների և հույսերի մասին: Այդ անելով նրանք պատրաստվում են մեծ օրվան, երբ հավատքով կնախագահեն որպես հայր իրենց իսկ ընտանիքում:

Ես վկայում եմ, որ բոլորը, ովքեր միասին ծառայում են քահանայության մեջ, պատրաստում են մարդկանց Տիրոջ գալստին Իր Եկեղեցի: Հայր Աստվածն ապրում է: Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ Նա սիրում է մեզ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ ապրող մարգարեն է: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: