2010–2019 թթ․
Մինչև նոր հանդիպում
Հոկտեմբեր 2014


Մինչև նոր հանդիպում

Եկեք բոլորս խորհենք այն ճշմարտությունների շուրջ, որ լսեցինք, և թող դրանք օգնեն մեզ դառնալ ավելի քաջարի աշակերտներ:

Իմ եղբայրներ և քույրեր, մենք վայելեցինք ոգեշնչված ուղերձների երկու փառավոր օր: Մեր սրտերը հուզվեցին և մեր հավատքն ամրացավ, մինչ մենք ճաշակեցինք այն հոգուց, որը ներկա էր այս համաժողովի նիստերին: Եզրափակելով մենք շնորհակալություն ենք հայտնում մեր Երկնային Հորը մեզ տված Իր բազմաթիվ օրհնությունների համար:

Մենք վեհացում և ոգեշնչում ապրեցինք ի շնորհիվ սքանչելի երաժշտության, որը մատուցվեց այս նիստերին: Աղոթքները, որ ասվեցին, մեզ ավելի մոտեցրին երկնքին:

Թույլ տվեք ամբողջ Եկեղեցու կողմից սրտանց շնորհակալություն հայտնել մեր Եղբայրներին, ովքեր ազատվեցին իրենց կոչումներից այս համաժողովին: Մենք կկարոտենք նրանց: Տիրոջ աշխատանքին նրանց ներդրումը ահռելի էր և իրեն զգացնել կտա սերունդներ ի վեր:

Եկեք վերադառնանք մեր տները, վճռականություն ունենալով մեր սրտերում լինելու մի փոքր ավելի լավը, քան անցյալում էինք: Թող որ մենք լինենք մի փոքր էլ ավելի բարի և հոգատար: Եկեք օգնության ձեռք մեկնենք ոչ միայն մեր մերձավոր անդամներին, այլ նաև նրանց, ովքեր մեր հավատքից չեն: Շփվելով նրանց հետ, եկեք հարգանք ցուցաբերենք:

Ամեն օր ինչ-որ խնդիրների դեմ պայքարողներ կան: Եկեք նրանց առաջարկենք մեր մտահոգվածությունը, ինչպես նաև մեր օգնող ձեռքը: Հոգ տանելով մեկս մյուսի համար, մենք կօրհնվենք:

Եկեք հիշենք ծերերին և նրանց, ովքեր տնից չեն կարողանում դուրս գալ: Եթե մենք ժամանակ գտնենք նրանց այցելելու, նրանք կիմանան, որ սիրված են և արժեքավոր: Եկեք հետևենք այս պատգամին. «Սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»:1

Եկեք լինենք ազնվության և ամբողջականության տեր մարդիկ, փորձելով անել ճիշտը բոլոր ժամանակներում և բոլոր պայմաններում: Եկեք լինենք Քրիստոսի հավատարիմ հետևորդները, արդարակեցության օրինակներ, դառնալով «աշխարհի լույսեր»:2

Իմ եղբայրներ և քույրեր, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ինձ համար ասված ձեր աղոթքների համար: Դրանք ամրացնում և բարձրացնում են ինձ, մինչ ես ջանում եմ իմ ողջ սրտով և ուժով կատարել Աստծո կամքը և ծառայել Նրան և ձեզ:

Հեռանալով այս համաժողովից, ես խնդրում եմ, որ երկնքի օրհնություններն իջնեն յուրաքանչյուրիդ վրա: Թող որ դուք, որ հեռու եք ձեր տներից, վերադառնաք ապահով և գտնեք ամեն-ինչ կարգուկանոնի մեջ: Եկեք բոլորս խորհենք այն ճշմարտությունների շուրջ, որոնք լսեցինք, և թող դրանք օգնեն մեզ դառնալ ավելի քաջարի աշակերտներ, քան այս համաժողովից առաջ էինք:

Մինչև մենք կհանդիպենք վեց ամիս անց, ես խնդրում եմ, որ Տիրոջ օրհնությունները լինեն ձեզ հետ, և մեր բոլորի հետ, և ես ասում եմ սա Նրա՝ Հիսուս Քրիստոսի, մեր Տիրոջ և Փրկչի սուրբ անունով, ամեն.