2010–2019 թթ․
Այո, Տէր, ես քո ետեւիցը կգամ
Հոկտեմբեր 2014


Այո, Տէր, ես քո ետեւիցը կգամ

Տերը հրավիրում է մեզ՝ օգտագործելով տարբեր բայեր. «Ինձ մոտ եկեք», «Ինձ հետևիր», «Քայլիր ինձ հետ»: Յուրաքանչյուր դեպքում դա գործելու հրավեր է:

«Քանզի, ահա, Տերը շնորհում է բոլոր ազգերին, իրենց սեփական ազգից և լեզվից, սովորեցնելու իր խոսքը»:1 Այսօր այս սուրբ գրությունը իրականացել է ևս մեկ անգամ, քանի որ ինձ տրվել է հնարավորություն արտահայտելու իմ զգացմունքները իմ մայրենի լեզվով:

1975 թվականն էր, և ես ծառայում էի Ուրուգվայի Պարագավայ Միսիայում որպես երիտասարդ միսիոներ: Միսիայում առաջին ամսվա ընթացքում տարածքային առաջնորդները մի միջոցառում կազմակերպեցին ցուցադրելու համար ավետարանական մի սկզբունք: Յուրաքանչյուր տարածքային միսիոների աչքերը կապեցին և մեզ ասվեց, որ մենք պետք է հետևենք մի արահետի, որը տանում էր դեպի սպորտային դահլիճ: Մենք պետք է հետևեինք որոշակի ղեկավարի ձայնին, մի ձայնի, որը լսել էինք նախքան քայլել սկսելը: Սակայն, մենք նախազգուշացվեցինք, որ ճանապարհորդության ընթացքում մենք կլսեինք մի քանի ձայներ, որոնք կփորձեին շփոթեցնել մեզ և ստիպել շեղվել ուղուց:

Մի քանի րոպե աղմկոտ ձայներ, խոսակցություն լսելուց հետո և այդ ամբողջի մեջտեղում, մի ձայն ասաց. «Ինձ հետևիր», ես վստահություն զգացի, որ հետևում էի ճիշտ ձայնին: Երբ մենք հասանք աղոթատան սպորտային դահլիճը, մեզ խնդրվեց հանել մեր աչքերի կապերը: Երբ ես դա արեցի, ես հասկացա, որ կար երկու խումբ և որ ես այն խմբում էի, որը հետևել էր սխալ ձայնին: «Դա այնքան նման էր հնչում ճիշտ ձայնին»,- մտածեցի ես:

39 տարի առաջ տեղի ունեցած այդ փորձառությունը երկարատև ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես ասացի ինքս ինձ.«Երբեք, ոչ մի դեպքում երբևէ չհետևել սխալ ձայնին»: Ապա ասացի ինքս ինձ. «Այո, Տէր, ես քո ետևիցը կգամ»:

Ես ցանկանում եմ այս փորձառությունը կապել մեզ ուղղված Փրկչի նրբանկատ հրավերի հետ.

«Ես եմ բարի հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ: …

Իմ [ոչխարները] իմ ձայնին կլսեն և [ես ճանաչում եմ նրանց և նրանք իմ ետևից են գալիս]:»2

«Նրան հետևելու» հրավերը ամենապարզ, ամենաուղղակի և ամենահզոր հրավերն է, որ մենք կարող ենք ստանալ: Այն գալիս է հստակ մի ձայնից, որը չի կարելի շփոթել:

Տերը հրավիրում է մեզ օգտագործելով տարբեր բայեր. «Ինձ մոտ եկեք», «Ինձ հետևիր», «Քայլիր ինձ հետ»: Ամեն դեպքում այն պասսիվ հրավեր չէ, դա գործելու հրավեր է: Այն ուղղված է ողջ մարդկությանը Մեկի կողմից, ով մարգարեների Մարգարեն է, ուսուցիչների Ուսուցիչը, Աստծո Որդին՝ Մեսիան:

«Ինձ մոտ եկեք» հրավերը

«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:3

Դուք, ովքեր դեռ Եկեղեցու անդամ չեք, կստանաք այս հրավերը միսիոներների ձայնի միջոցով այս խոսքերով. «Կկարդա՞ք Մորմոնի Գիրքը: Կաղոթե՞ք: Կհաճախե՞ք եկեղեցի: Կհետևե՞ք Հիսուս Քրիստոսի օրինակին և կմկրտվե՞ք նրանց կողմից, ովքեր իշխանություն ունեն»:4 Ինչպե՞ս կպատասխանեք այս հրավերին այսօր:5

Ես հրավիրում եմ ձեզ լսել և ընդունել ուղերձը՝ ասելով. «Այո, Տէր, ես Քո ետեւիցը կգամ»:

Կառլոս Բադիոլան և նրա ընտանիքը Մինասից, Ուրուգվայ, հանդիպում էին միսիոներների հետ: Քանի որ երեցները շատ հարցեր էին տալիս դասերի ընթացքում, նրանք որոշեցին հրավիրել ոչ անդամ հարևանուհուն՝ մի գեղեցիկ 14 -ամյա Նորմա անունով աղջկա, օգնելու իրենց պատասխանել: Նորման նվիրված ավագ դպրոցի ուսանող էր, ով ուսումնասիրում էր Աստվածաշունչը դպրոցում այդ տարի: Այսպիսով, երբ միսիոներները հարց էին ուղղում, Նորման պատասխանում էր: Նա «ոսկի ունկնդիր էր»: Դասը, որն ուսուցանվում էր այդ օրը, Իմաստության Խոսքի մասին էր:

Երբ նա տուն վերադարձավ միսիոներների հետ այդ դասից հետո, Նորման գիտեր, թե ինչ պետք է աներ: Նա ասաց իր մայրիկին. «Մամ, այժմվանից ինձ համար ոչ մի սուրճ կաթի հետ: Ուղղակի կաթ»: Այդ արձագանքը Քրիստոսին հետևելու հրավերն ընդունելու ցանկության տեսանելի դրսևորումն էր, երբ այն ներկայացվեց միսիոներների կողմից:

Եվ Կառլոս Բադիոլան և Նորման մկրտվեցին: Հետագայում հետևելով Նորմայի օրինակին, նրա մայրը, հայրը և քույրերն ու եղբայրները նույնպես մկրտվեցին: Ես և Նորման միասին ենք մեծացել այդ փոքրիկ, բայց հզոր ճյուղում: Հետագայում, երբ ես վերադարձա միսիայում ծառայելուց, մենք ամուսնացանք: Ես միշտ գիտեի, որ ավելի հեշտ կլիներ հետևել Փրկչին՝ նրան ունենալով իմ կողքին:

Նա, ով Եկեղեցու անդամ է և ընդունել է այս հրավերը, նորոգում է այդ պարտավորությունը ամեն շաբաթ, ճաշակելով հաղորդությունը:6 Այդ պարտավորությունը ներառում է՝ պատվիրանները պահելը, այդ անելիս դուք ասում եք. «Այո, Տէր, ես Քո ետեւիցը կգամ»:7

«Ինձ հետևիր» հրավերը

Տիրոջ հրավերն էր հարուստ երիտասարդ կառավարչին. «Ինձ հետևիր»: Այդ հարուստ մարդը պահել էր պատվիրանները իր ողջ կյանքի ընթացքում: Երբ նա հարցրեց, թե էլ ի՞նչ կարող էր անել, նա ստացավ պատասխանը հստակ հրավերով. «Եկ ինձ հետեւիր»:8 Այնուամենայնիվ, չնայած հրավերը պարզ էր, այն առանց զոհաբերության չէր: Որոշման և գործի հետ մեկտեղ այն ջանք էր պահանջում:

Նեփի մարգարեն հրավիրեց ինքնազննում կատարել, երբ նա հարցրեց. «Եվ [Հիսուսն] ասել է մարդկանց զավակներին. Հետևիր ինձ: Ուստի իմ սիրելի եղբայրներ, կարո՞ղ ենք մենք հետևել Հիսուսին, եթե մենք հոժար չլինենք պահելու Հոր պատվիրանները»:9

«Նրա մոտ գալու», Նրա ձայնը լսելու և հետևելու հրավերը եղել է միսիոներների ուղերձը ի սկզբանե, օգնելով շատերին փոխել իրենց կյանքը ի բարին:

Հիսուն տարի առաջ միսիոներները մտան իմ հոր ժամացույցի վերանորոգման արհեստանոց, թողնելու մի ժամացույց վերանորգելու համար: Ինչպես լավ միսիոներներն են անում, նրանք օգտվեցին առիթից՝ խոսելով հորս և մորս հետ ավետարանի մասին: Հայրս ընդունեց միսիոներներին, իսկ մայրս ընդունեց ուղերձը և Քրիստոսին հետևելու հրավերը: Այդ օրվանից մինչև այսօր նա ակտիվ է մնացել Եկեղեցում: Նա ասաց. «Այո, Տէր, ես քո ետևիցը կգամ»:

Երբ դուք ձգտում եք գալ դեպի Նա, դուք զորություն ձեռք կբերեք թեթևացնելու կյանքի բեռները, լինի դա ֆիզիկական թե հոգևոր և զգալու մի դրական ներքին փոփոխություն, որը կօգնի ձեզ ավելի երջանիկ լինել:

«Քայլիր ինձ հետ» հրավերը

Ենովքը կանչվեց քարոզելու ավետարանը մի դժվար, կարծրասիրտ ժողովրդի: Նա իրեն որակավորված չէր զգում: Նա կասկածներ ուներ, թե արդյոք կկարողանար անել դա: Տերը հանգստացրեց նրա կասկածները և զորացրեց նրա հավատքը «Քայլիր ինձ հետ» հրավերի միջոցով, մի հրավեր, որը կույր մարդու ձեռնափայտի կամ ընկերոջ թևի պես, կարող է առաջնորդել մեկի քայլերը, ում քայլվածքը հաստատուն չէ: Մտնելով Փրկչի թևը և քայլելով Նրա հետ, Ենովքը զգաց, որ իր քայլվածքը հաստատուն դարձավ և նա դարձավ մեծ միսիոներ և մարգարե:10

«Ինձ մոտ եկեք» և «հետևեք ինձ» որոշումը անձնական է: Երբ մենք ընդունում ենք այս հրավերը, մեր պարտավորության մակարդակը բարձրանում է, և այդ ժամանակ է, որ մենք կարող ենք «քայլել Նրա հետ»: Այս մակարդակը հաստատում է ավելի սերտ հարաբերություն Փրկչի հետ՝ առաջին հրավերն ընդունելու մեր պտուղը:

Նորման և ես անձնապես ընդունեցինք «ինձ մոտ եկեք» և « ինձ հետևեք» հրավերը: Հետո միասին, աջակցելով միմյանց, մենք սովորեցինք քայլել Նրա հետ:

Նրան որոնելու և Նրան հետևելու ջանքն ու վճռականությունը կպարգևատրվի օրհնություններով, որոնց կարիքը մենք ունենք:

Այդպիսին էր այն կնոջ դեպքում, ով մեծ ջանասիրությամբ հասցրեց հպվել Փրկչի հագուստին11 և Բարտիմէոս կույրի դեպքում, որի վճռականությունը կարևոր գործոն էր այն հրաշքում, որը տեղի ունեցավ նրա կյանքում:12 Երկու դեպքում էլ մարմնի և հոգու բժշկություն շնորհվեց:

Պարզիր ձեռքդ, հպվիր Նրա հագուստին, ընդունիր Նրա հրավերը, և ասա՝ «Այո, Տէր, ես քո ետեւիցը կգամ» և քայլիր Նրա հետ:

«Ինձ մոտ եկեք», «Ինձ հետևեք» և «Քայլեք ինձ հետ»-ը հրավերներ են, որոնք պարունակում են հատուկ զորություն նրանց համար, ովքեր ընդունում են դրանք՝ վերափոխելու ձեր կյանքը և առաջացնելու փոփոխություն ձեր մեջ, որը կառաջնորդի ձեզ ասել. «[Ես] այլևս հակված չեմ գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»:13

Որպես այդ փոփոխության արտաքին դրսևորում, դուք կզգաք ուժեղ ցանկություն՝ «սատարել թույլերին, բարձրացնել ընկած ձեռքերը և ամրացնել տկար ծնկները»:14

Ի՞նչ քայլեր կարող ենք անել այսօր «Նրա հետ քայլելու» համար:

  1. Սնուցեք ցանկությունը Քրիստոսի ավելի լավ հետևորդ լինելու համար:15

  2. Աղոթեք այս ցանկության համար, որպեսզի ձեր հավատքը Նրա հանդեպ կարողանա աճել:16

  3. Ձեռք բերեք գիտելիք սուրբ գրություններից, որը կլուսավորի ուղին և կզորացնի փոխվելու ձեր ցանկությունը:17

  4. Որոշում ընդունեք այսօր գործելու և ասելու, «Այո, Տէր, ես քո ետեւիցը կգամ»: Պարզապես ճշմարտությունն իմանալը չի փոխի ձեր ներաշխարհը, մինչև դուք գիտելիքը չփոխեք գործի:18

  5. Հաստատակամ եղեք այն որոշման մեջ, որ դուք ընդունել եք՝ ամեն օր գործադրելով այդ սկզբունքները:19

Թող որ մեր սիրելի մարգարե Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը դրդեն մեզ գործի՝ մեր ցանկությամբ ընդունելու Փրկչի հրավերը: Նախագահ Մոնսոնն ասել է. «Ո՞վ է փառքի Թագավորը, այս զորաց Տերը: Նա մեր Տերն է: Նա մեր Փրկիչն է: Նա Աստծո Որդին է: Նա է մեր փրկության Հեղինակը: Նա կանչում է. «Ինձ հետևիր»: Նա հրահանգում է.«Գնա, դու էլ այնպէս արա»: Նա աղերսում է.«Պահիր իմ պատվիրանները»:20

Թող որ մենք որոշում ընդունենք այսօր՝ մեծացնելու մեր երկրպագության և Աստծո հանդեպ պարտավորվածության մակարդակը և թող մեր պատասխանը Նրա հրավերին լսվի բարձրաձայն և հստակ. «Այո, Տէր, ես քո ետեւիցը կգամ»: 21 Տեր Հիսուս Քրիստսի սրբազան անունով, ամեն: