2010–2019 թթ․
Մնալ կենաց ծառի մոտ
Ապրիլ 2015


Մնալ կենաց ծառի մոտ

Կենաց ծառի Լեքիի տեսիլքը մի ազդեցիկ այլաբանություն է մինչև վերջ համբերելու մասին

Նախագահ Հեբեր Ջ. Գրանտի մահից կարճ ժամանակ առաջ Եղբայրներից մեկն այցելեց նրա տուն: Նախքան հեռանալը Նախագահ Գրանտը աղոթեց. «Օ՜, Աստված, օրհնիր ինձ, որ ես չկորցնեմ իմ վկայությունը և հավատարիմ մնամ մինչև վերջ»:1 Համարյա քսանյոթ տարի եկեղեցու նախագահ լինելուց հետո, սա նրա ջերմեռանդ աղոթքն էր: Նրա օրինակը մի զորեղ հիշեցում է, որ ոչ ոք, որևէ տարիքում պաշտպանված չէ սատանայի ազդեցությունից: Սատանայի ամենազորեղ գործիքներից երկուսն են՝ ուշադրությունը շեղելը և խաբելը:

Մինչև վերջ համբերելը բնորոշ է իրական հետևորդներին և էական է հավերժական կյանքի համար: Բայց երբ ենթարկվում ենք փորձությունների և մարտահրավերների, մեզ հաճախ ասում են, որ պարզապես տոկանք: Թույլ տվեք պարզ խոսել. «տոկալը» ավետարանի սկզբունքը չէ: Համբերել մինչև վերջ նշանակում է շարունակաբար Քրիստոսին մոտենալ և լինել կատարյալ նրանում:

Եթե մինչև վերջ համբերելը էական է հավերժական կյանքի համար, ինչու ենք մենքդժվարանում հավատարիմ լինել: Մենք դժվարանում ենք, երբ ստիպված ենք ընտրություն կատարել առաջնահերթություների մրցակցության մեջ: Անկանոն հնազանդությունը և գաղջ նվիրվածությունը թուլացնում է հավատքը: Մինչև վերջ համբերելը պահանջում է Փրկչին և մեր կապած ուխտերին ամբողջական նվիրում:

Կենաց ծառի Լեքիի տեսիլքը մի ազդեցիկ այլաբանություն է մինչև վերջ համբերելու մասին: Խնդրում եմ աղոթքով ուսումնասիրեք և վերլուծեք Լեքիի երազը, այնուհետև նմանեցրեք այն ձեզ: Երբ դուք դա անեք, ուշադիր նկատի առեք վեց կարևոր սկզբունքներ, որոնք օգնում են մեզ համբերել մինչև վերջ:

1. Մի մոռացեք աղոթել

Մենք կսկսենք Լեքիի «մութ ու մռայլ անապատում» մնալուց:2 Մեզանից յուրաքանչյուրը մթության և միայնակության շրջաններ է ապրում: «Երբ կյանքը մութ ու մռայլ է դառնում,մի մոռացեք աղոթել»:3 Հետևեք նախագահ Հեբեր Ջ. Գրանտի օրինակին: Աղոթեք, որ ուժ ստանաք և համբերեք մինչև վերջ: Խնդրեք Երկնային Հորը «Ուրիշ ի՞նչ կկամենաս ես անեմ»:

2. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում:

Կյանքի ծառը կենտրոնական կիզակետ է Լեքիի երազում: Ամեն ինչ մատնանշում է կյանքի ծառին: Կյանքը ներկայացնում է Քրիստոսին, ով աստվածային սիրո պարզ դրսևորումն է: Պտուղը Նրա անսահման քավությունն է և աստվածային սիրո մեծ վկայությունը: Մեր հարազատների հետ հավերժական կյանք վայելելն ավելի քաղցր և բաղձալի է, քան որևէ այլ բան: Գիտակցելու համար այս պարգևը, մենք պետք է «գանք Քրիստոսի մոտ և կատարելագործվենք նրանում»:4 Նա է «ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»:5 Մենք կարող ենք լցնել մերկյանքը հաջողություններով ու բարեկեցությամբ, բայց ի վերջո, եթե մենք չենք կապում սուրբ ուխտեր Քրիստոսին հետևելու նպատակով և հավատարմորեն չենք պահում դրանք, մենք ամբողջապես և բացարձակապես կորցրած կլինենք նպատակը:

3. Առաջ մղվեք հավատքով

Դեպի կյանքի ծառը՝ դեպի Քրիստոսը առաջնորդող մի արահետ կա: Այն նեղ է և անձուկ, խիստ և ստույգ: Աստծո պատվիրանները խիստ են, բայց ոչ սահմանափակող: Նրանք մեզ պաշտպանում են հոգևոր և ֆիզիկական վտանգներից և թույլ չեն տալիս, որ մոլորվենք:

Հնազանդությունը ձևավորում է հավատք առ Քրիստոս: Հավատքը գործողության և ուժի սկզբունք է: Փրկչի օրինակին հետևողականորեն հետևելը առաջացնում է հոգևոր ուժ ու կարողություն: Առանց քավության զորություն ու կարողություն տվող ուժի, անհնար է մնալ արահետին և համբերել մինչև վերջ:

«Առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատակամությամբ»:6

4. Մորմոնի գիրքը բանալի է հոգևոր փրկության համար

Կյանքի ճանապարհը մարտահրավեր է: Հեշտ է շեղվել, արահետից դուրս գալ ու մոլորվել: Նեղությունը մեր հավերժական առաջընթացի անխուսափելի և անհրաժեշտ մասն է: Երբ ձախորդություն է վրա հասնում, մի թույլ տվեք, որ այն, ինչ դուք լիարժեք չեք հասկանում, քանդի ամեն ինչ, որ դուք գիտեք: Եղեք համբերատար, ամուր կառչեք ճշմարտությունից և կհասկանաք: Փորձությունները նման են խավարի մշուշների, որ կարող են շփոթության մեջ գցել մեզ և կարծրացնել մեր սրտերը: Եթե մենք «ամուր չկառչենք»7 Աստծո խոսքից և չապրենք Աստծո խոսքի համաձայն, ապա ավելի շուտ կընկնենք հոգևոր շփոթության մեջ, քան հավերժական կյանք կունենանք: Քննեք Մորմոնի գիրքը և կենդանի մարգարեների խոսքերը յուրաքանչյո՛ւր օր, յուրաքանչյո՛ւր օր, յուրաքանչյո՛ւր օր: Դա հոգևոր կենդանության և խաբեությունից խուսափելու բանալին է: Առանց դրա, մենք հոգևորապես մոլորված ենք:

5. Մի շեղվեք և մի խաբվեք

Ուշք դարձնելը նշանակում է զգոնությամբ ուշադրություն հատկացնել: Քրիստոսին չհավատացողներին ուշք դարձնելը չի օգնի մեզ գտնել նրան: Ընդարձակ շենքում գիտելիք փնտրելը չի ուղղորդի մեզ դեպի ճշմարտություն: Այն փակցված չէ այդ շենքում: Միայն Փրկիչն ունի «յաւիտենական կեանքի խոսքեր»8 Մյուս բոլոր խոսքերը նշանակություն չունեն: Մեծ և ընդարձակ շենքը խորհրդանշում է աշխարհի «սին երևակայություններն ու հպարտությունը»9, այլ կերպ ասած, շեղումը և խաբեությունը: Այն լցված է պճնագեղ հագնված մարդկանցով, ովքեր թվում է, թե ամեն ինչ ունեն: Բայց նրանք ծաղրում են Փրկչին ու Նրան հետևողներին: Նրանք «ամեն ժամանակ սովորում են, և երբեք դեպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ»:10 Նրանք կարող է ճիշտ լինեն աշխարհիկ տեսակետից, բայց հոգևոր առումով մոլորված են:

6. Մնացեք ծառի մոտ

Լեքիի ուղերձն է մնալ ծառի մոտ: Մենք մնում ենք, որովհետև լիովին դարձել ենք դեպի Տերը: Ալման ուսուցանել է. «Տեսեք, նա փոխեց նրանց սրտերը, այո, նա արթնացրեց նրանց խորը քնից և նրանք ճանաչեցին Աստծուն»:11 Երբ մենք ենթարկում ենք մեր սրտերը Աստծուն, Սուրբ Հոգին փոխում է մեր էությունը, մենք դառնում ենք խորապես դարձի եկած առ Աստված և մենք այլևս չենք որոնում աշխարհիկ բաները: Եթե մենք դադարենք անել այդ բաները, որոնք խորը դարձի են բերում, մենք հոգևոր նահանջ կապրենք: Ուրացությունը դարձի գալու հակադիրն է:

Անցյալի և ներկայիս բոլոր միսիոներներին. Երեցնե՛ր և քույրե՛ր, դուք պարզապես չեք կարող վերադառնալ ձեր միսիայից, կարապի ցատկով խորասուզվել Բաբիլոնի լիճը և վատնել անծայրածիր ժամեր անիմաստ վիդեո խաղերի շահած միավորները հաշվելու վրա, առանց խորը հոգևոր քնի մեջ ընկնելու: Ոչ էլ կարող եք անձնատուր լինել համակարգչային առցանց պոռնոգրաֆիային և անտեսել առաքինությունը և մաքրաբարոյությունը առանց լուրջ հոգևոր հետևանքների: Եթե դուք կորցնեք Ոգին, դուք կորած եք: Մի շեղվեք, ոչ էլ խաբվեք:

Իրական հետևորդները շարունակում են յուրաքանչյուր օր ձգտել առ Աստված՝ իրենց անձնական իմաստալի աղոթքներով, սուրբ գրքերի լուրջ ուսումնասիրությամբ, անձնական հնազանդությամբ և անձնազոհ ծառայությամբ: Մնացեք ծառի մոտ և մնացեք արթուն:

Մի քանի տարի առաջ, Քույր Փիրսոնը և ես կանչվեցինք նախագահելու Վաշինգտոնի Տակոմա միսիայում: Այդ կոչումն ամբողջապես անակնկալ էր: Որոշ տագնապով ես հանդիպեցի իմ կազմակերպության ղեկավարի ու գլխավոր տնօրենի հետ և տեղեկացրի իմ միսիայի կոչման մասին: Նրանք ակնհայտորեն հիասթափված էին կազմակերպությունից հեռանալու իմ որոշումից: «Ե՞րբ եք դուք այդ որոշումը կայացրել, և ինչո՞ւ ավելի վաղ մեզ հետ չեք քննարկել այն», բացատրություն պահանջեցին նրանք:

Հստակամտության պահի, մի հիմնավոր պատասխան ծագեց իմ մտքում: Ես ասացի. «Ես այդ որոշումը կայացրել եմ որպես 19 տարեկան տղա, երբ Աստծո հետ սուրբ ուխտեր կապեցի տաճարում Փրկչին հետևելու նպատակով: Իմ ամբողջ կյանքը ես կառուցել եմ այդ ուխտերի համաձայն և ես նպատակ ունեմ լիարժեք պահել դրանք այժմ»:

Երբ մի անգամ Աստծո հետ ուխտ ենք կապում, նահանջել չկա: Տեղի տալը, հրաժարվելը և ուժերը սպառվելը տարբերակ չեն: Աստուծո արքայությունում, գերազանցության չափօրինակ կա վեհացման համար: Այն պահանջում է քաջարի աշակերտություն: Միջին կամ ինքնահաճ հետևորդների տեղ չկա: Միջինը գերազանցի թշնամին է և միջին նվիրվածությունը ձեզ կխոչընդոտի համբերել մինչև վերջ:

Եթե դուք մաքառում եք, շփոթված եք կամ հոգևորապես մոլորված եք, ես ձեզ հորդորում եմ անել այն բանը, որ ես գիտեմ ձեզ կօգնի վերադառնալ: Սկսեք նորից աղոթքով ուսումնասիրել Մորմոնի գիրքը և ապրեք նրա ուսմունքներով՝ ամեն օր, ամեն օր, ամեն օր: Ես վկայում եմ Մորմոնի գրքում եղած շատ մեծ ուժի մասին, որը կփոխի ձեր կյանքը և կուժեղացնի ձեր ցանկությունը հետևել Քրիստոսին: Սուրբ Հոգին կփոխի ձեր սիրտը և կօգնի ձեզ տեսնել «իրերն այնպես, ինչպես նրանք իրականում կան»:12 Նա ցույց կտա ձեզ, թե դուք ինչ պետք է անեք հաջորդիվ: Սա Նեփիի խոստումն է ձեզ.

«Եվ ես ասացի նրանց… . նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին, ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի, ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց՝ կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում:

Ուստի, ես հորդորեցի նրանց ուշք դարձնել Տիրոջ խոսքին և հիշել միշտ պահել նրա պատվիրանները բոլոր բաներում»:13

Եղբայրներ և քույրեր, մինչև վերջ համբերելը աշակերտության մեծ ստուգարք է: Մեր ամենօրյա աշակերտությունը կորոշի մեր հավերժական ճակատագիրը: Գնացեք առ Աստված, կառչեք ճշմարտությունից, պահեք ձեր սուրբ տաճարային ուխտերը և մնացեք ծառի մոտ:

Ես վկայում եմ հարություն առած կենդանի Քրիստոսի մասին: Ես գիտեմ, որ նա ապրում է: Իմ մեծագույն ցանկությունն է, որ ես լինեմ անդավաճան և հավատարիմ մինչև վերջ նրա վեհաշուք օրինակին հետևելիս: Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: