2010–2019 թթ․
Ընտանիքն Աստծուց է
Ապրիլ 2015


Ընտանիքն Աստծուց է

Մեզանից յուրաքանչյուրը պատկանում է Աստծո ընտանիքին, որտեղ կա մեր կարիքը:

Կա՞ արդոք Երեխաների միության երգերում ուսուցանվող ավետարանական պարզ ու անաղարտ ճշմարտություններից առավել գեղեցիկ և կարևոր բան: Այս երեկո այստեղ գտնվող Երեխաների միության աղջիկներ, դուք բոլորդ գիտեք այն երգը, որի մասին խոսելու եմ: Անցյալ տարի դուք սովորել եք դա Երեխաների միության ծրագրի շրջանակում:

Այս ժողովի սկզբում հնչած «Ընտանիքն Աստծուց է»1 երգի խոսքերով մեզ հիշեցվում է պարզ վարդապետությունը: Մենք սովորում ենք, որ բացի այն, որ ընտանիքն Աստծուց է, յուրաքանչյուրս Աստծո ընտանիքի մասն է կազմում:

Երգի առաջին տողն ուսուցանում է. «Մեր Հայրն ընտանիք ունի: Դա ես եմ: Դու, նա, բոլորս՝ Նրա զավակներն ենք»: Ընտանիքի հայտարարությունից մենք սովորում ենք. «Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավերժական Հորը»: Այդ աշխարհում մենք իմացանք կնոջ՝ մեր հավերժական ինքնության մասին: Մենք գիտեինք, որ մեզանից յուրաքանչյուրը «երկնային ծնողների … սիրելի դուստրն է»:2

Մեր մահկանացու ճամփորդությունը դեպի երկիր չփոխեց այդ ճշմարտությունները: Մեզանից յուրաքանչյուրը պատկանում է Աստծո ընտանիքին, որտեղ կա մեր կարիքը: Երկրի վրա բոլոր ընտանիքները տարբեր են: Եվ մինչ մենք ջանասիրաբար փորձում ենք ամուր ավանդական ընտանիքներ ստեղծել, Աստծո ընտանիքի անդամ լինելը կախված չէ որևէ տեսակի կարգավիճակից, լինի դա ամուսնական, ծնողական, ֆինանսական, սոցիալական և թե անգամ սոցիալական կայքերում նշված կարգավիճակ:

Մենք պատկանում ենք Աստծո ընտանիքին: «Մենք դուստրերն ենք մեր Երկնային Հոր, ով սիրում է մեզ, և ում սիրում ենք մենք»:3

Երգի երկրորդ տողը ընդլայնում է առաջին տողը: «Մենք ուղարկվել ենք երկիր ապրելու, ընտանիքում սովորելու»:

Նախաերկրային կյանքում մենք իմացանք, որ մի մահկանացու շրջան պետք է անցնեինք: Մենք «ընդունեցինք [Երկնային Հոր] ծրագիրը, ըստ որի Նրա զավակները կարող էին ֆիզիկական մարմիններ ձեռք բերել և աշխարհիկ փորձ կուտակել՝ դեպի կատարելություն ընթանալու և [մեր] աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»:4

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է, որ «նախաերկրային աշխարհում մենք ուսուցանվեցինք, որ այստեղ գալու մեր նպատակը՝ ստուգվել, փորձվել և աճելն էր»:5 Մարդն աճում է անհատական տարբեր փորձառությունների արդյունքում: Ես երբեք չեմ ամուսնալուծվել, ապրել ցավ ու անապահովություն, որ գալիս է լքված լինելու արդյունքում, կամ կրել միայնակ մոր պատասխանատվությունը: Ես չեմ իմացել, ինչ է զավակի մահը, անպտղությունը կամ համասեռամոլությունը: Ես չեմ ենթարկվել բռնության, չեմ ունեցել խրոնիկ հիվանդություն կամ հակվածություն: Դրանք իմ աճի համար առիթ չեն հանդիսացել:

Այս պահին ոմանք կմտածեն. «Քույր Սթեֆենս, դուք պարզապես չեք հասկանում»: Ես կպատասխանեմ՝ գուցե դուք ճիշտ եք: Ես խորապես չեմ հասկանում ձեր խնդիրները: Բայց ի շնորհիվ իմ անձնական փորձառությունների և փորձությունների, որոնք ինձ ծնկի են բերել աղոթելու, ես քաջածանոթ եմ Նրան, ով հասկանում է, ով «ցավի տեղյակ եղավ»,6 ով անցավ ամեն ինչի միջով և հասկանում է ամեն ինչ: Բացի այդ, ես անցել եմ իմ հիշատակած բոլոր մահկանացու փորձությունների միջով՝ լինելով դուստր, մայր, տատիկ, քույր, մորաքույր, հորաքույր և ընկեր:

Որպես Աստծո ուխտ պահող դուստրեր մենք հնարավորություն ունենք սովորել ոչ միայն մեր խնդիրներից, այլև կարեկցանքով և գթասրտությամբ միավորվել, երբ աջակցում և նեցուկ ենք կանգնում Աստծո ընտանիքի մյուս անդամներին իրենց մաքառումների մեջ, ինչպես ուխտել ենք անել:

Այդպիսով մենք նաև հասկանում և վստահում ենք, որ Փրկիչը տեղյակ է կյանքի դժվարություններին և կարող է առաջնորդել մեզ մեր ճանապարհին հանդիպող բոլոր ցավերի և հիասթափությունների պահերին: Նա է իսկական գթասրտությունը, և Նրա սերը «տևում է հավերժ»,7 մասնավորապես մեր միջոցով, երբ մենք հետևում ենք Նրան:

Որպես Աստծո դուստրեր և Հիսուս Քրիստոսի աշակերտներ, այդ ժամանակ մենք «գործում ենք ըստ այն համակրանքների, որոնք Աստված արմատավորել է մեր սրտերում»:8 Մեր ազդեցության շրջանակը չի սահմանափակվում մեր ընտանիքի անդամներով:

Նկար
Photo of Sister Yazzi and Sister Yellowhair

Վերջերս ես առիթ ունեցա այցելելու Չիլիի Արիզոնա ցցից Քույր Յազիին իր խրճիթում: Երբ նա ինձ ողջունեց իր տանը, առաջին բանը, որ ես նկատեցի, պատին կախված և սեղանների վրա դրված տարբեր շրջանակների մեջ ընտանիքի և միսիոներների լուսանկարներն էին: Ես հարցրեցի. «Քանի՞ թոռ ունեք դուք»:

Զարմացած իմ հարցից նա թոթովեց ուսերը: Նրա պատասխանից շփոթված ես նայեցի նրա դստերը՝ Քույր Յելոուհեյրին, ով պատասխանեց. «Նա չգիտի քանի թոռ ունի: Բոլոր երեխաները նրան «տատիկ» են ասում, նա բոլորի տատիկն է»:

Քույր Յազին իր սերն ու ազդեցությունը չի սահմանափակում իր անձնական ընտանիքով: Նա հասկանում է, թե ինչ է նշանակում ընդլայնել իր ազդեցության շրջանակը, երբ շրջում է բարիք գործելով, օրհնելով, հոգ տանելով և պաշտպանելով Աստծո ընտանիքը: Նա հասկանում է, որ «երբ կինն ամրացնում է երեխայի հավատքը, նա նպաստում է ընտանիքի ամրությանն՝ այժմ և ապագայում»:9

Երգի երրորդ տողը շարունակում է բացատրել մեր մահկանացու նպատակը. «Աստված մեզ ընտանիք տվեց, որ դառնանք այն, ինչ ուզում է Նա»: Փրկիչն ուսուցանել է. «Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք»:10 Ընտանիքի հայտարարությունն ուսուցանում է, որ որպես երկնային ծնողների սիրելի դուստրեր մենք ունենք աստվածային բնույթ, հավերժական ճակատագիր և նպատակ: Աստված ուզում է, որ մենք մեկ լինենք, ուխտ պահող դուստրեր՝ միավորված մեր տարբեր անհատական կյանքերով11 ձգտելով սովորել անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վերադառնանք Նրա ներկայություն, և կնքվենք Նրա հետ որպես Նրա հավերժական ընտանիքի մաս:

«Սուրբ տաճարներում կատարվող սրբազան արարողությունների և ուխտերի շնորհիվ հնարավոր է դառնում [մեզ] համար՝ դեպի Աստծո ներկայություն վերադարձը, իսկ ընտանիքների համար՝ հավերժական միասնությունը»:12 Արարողությունները, որ ստանում ենք, և ուխտերը, որ կապում ենք, մկրտության ժամանակ և սուրբ տաճարներում, կապում են Աստծո ընտանիքը վարագույրի երկու կողմում, կապելով մեզ մեր Հոր հետ Նրա Որդու միջոցով, ով աղոթեց. «Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»:13

Երբ այս աշխարհում մեր ժամանակն օգտագործում ենք Փրկչի ուսմունքներն ուսումնասիրելով և կիրառելով, մենք էլ ավելի ենք նմանվում Նրան: Մենք հասկանում ենք, որ միայն ու միայն Նրա օգնությամբ կարող ենք հաղթահարել մահկանացու կյանքի խնդիրները, բժշկվել և վերադառնալ մեր երկնային տուն:

Երգի վերջին տողը վերադառնում է սկիզբ. «Այդպես Նա սեր ցույց տվեց, երբ ընտանիք մեզ տվեց»: Իր զավակների համար Հոր ծրագիրը սիրո ծրագիր է, և նպատակ ունի միավորել Իր զավակներին, Իր ընտանիքն Իր հետ: Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երկնային Հայրն ունի երկու ցանկություն Իր զավակների համար … անմահություն և հավերժական կյանք, «որը նշանակում է կյանք կրկին տանը Իր հետ»:14 Այդ ցանկությունները կարող են իրականանալ միայն, երբ մենք ևս ունենանք այն սերը, որը Երկնային Հայրը տածում է Իր ընտանիքի հանդեպ՝ հասանելի դարձնելով Նրա ծրագիրը մյուսների համար:

Քսան տարի առաջ, Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը դիմեցին ողջ աշխարհին, հրատարակելով ընտանիքի վերաբերյալ հռչակագիրը: Այդ ժամանակից ի վեր ընտանիքի վրա հարձակումներն ավելացել են:

Եթե ուզում ենք հաջողությամբ կատարել մեր սուրբ պարտականությունները որպես Աստծո դուստրեր, մենք պետք է հասկանանք մեր Երկնային Հոր ծրագրի մասին ճշմարտություններ ուսուցանելու հավերժական նշանակությունը և մեր անհատական պատասխանատվությունը: Նախագահ Հովարդ Վ. Հանթերը բացատրել է.

«Մեծ է Եկեղեցու կանանց համախմբվելու կարիքը, որպեսզի նրանք կանգնեն Եղբայրների հետ և նրանց կողքին՝ մեզ շրջապատող չարիքն արմատախիլ անելու և մեր Փրկչի գործն առաջ տանելու համար: …

… Այնպես որ մենք աղաչում ենք ձեզ՝ ծառայեք բարու ձեր հզոր ազդեցությամբ ի զորացում մեր ընտանիքների, եկեղեցու և մեր համայնքների»:15

Քույրեր, մենք ընդգրկված ենք, մենք սիրված ենք, մեր կարիքը կա, մենք աստվածային նպատակ, գործ, տեղ և դեր ունենք Եկեղեցում, Աստծո արքայությունում և Նրա հավերժական ընտանիքում: Ձեր սրտի խորքում գիտե՞ք արդյոք, որ ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք և ձեր սիրելիները լինեն Իր հետ: Ճիշտ ինչպես «Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն են կատարյալ, … մեզ հետ կապված Նրանց հույսերն են կատարյալ»:16 Մեզ համար Նրանց ծրագիրը կատարյալ է, և Նրանց խոստումները հաստատուն: Այդ ճշմարտությունների մասին ես երախտագիտությամբ վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. «Ընտանիքը Աստծուց է», Ընտանիքները հավերժ են. 2014թ. Միացյալ ժամի ծրագիր (2013), 28–29:

  2. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին», Լիահոնա, նոյ. 2010, 129:

  3. «Երիտասարդ կանանց թեմա», Երիտասարդ կանանց անձնական զարգացում (բրոշյուր, 2009), 3:

  4. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»:

  5. Richard G. Scott, “Make the Exercise of Faith Your First Priority,” Լիահոնա, նոյ. 2014, 92:

  6. Եսայիա 53.3

  7. Մորոնի 7.47

  8. Joseph Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 16.

  9. Daughters in My Kingdom, 159.

  10. Վարդապետություն և Ուխտեր 38.27

  11. Տես Patricia T. Holland, “‘One Thing Needful”: Becoming Women of Greater Faith in Christ,” Ensign, Oct. 1987, 26–33:

  12. «Ընտանիք. հայտարարություն աշխարհին»:

  13. Հովհաննես 17.21

  14. R. Scott Lloyd, “God Wants His Children to Return to Him, Elder Nelson Teaches,” Church News section of LDS.org, Jan. 28, 2014, lds.org/church/news/god-wants-his-children-to-return-to-him-elder-nelson-teaches.

  15. Howard W. Hunter, in Daughters in My Kingdom, 157; see also “To the Women of the Church,” Ensign, Nov. 1992, 96.

  16. M. Russell Ballard, “Let Us Think Straight” (Brigham Young University devotional, Aug. 20, 2013); speeches.byu.edu.