2010–2019 թթ․
Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը
Ապրիլ 2015


Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը

Հիսուս Քրիստոսը տառապեց, մահացավ և բարձրացավ մահից, որպեսզի Նա կարողանար, բարձրացնել մեզ դեպի հավերժական կյանք:

Առանց անվտանգության ճոպանների, ամրագոտիների կամ որևէ տեսակի մագլցելու սարքավորումների, երկու եղբայրներ՝ Ջիմմին 14 տարեկան, և Ջոնը 19 տարեկան (չնայած դրանք ոչ իսկական անուններն են), փորձում էին բարձրանալ կիրճի ուղղահայաց պատը Սնոուի անվան Կանյոնի նահանգային զբոսայգում՝ իմ հայրենի հարավային Յուտյում: Իրենց տքնաջան վերելքից հետո՝ գագաթի մոտ, նրանք հայտնաբերեցին, որ մի դուրս ցցված խութ խանգարում էր իրենց վերջնական մի քանի ոտնաչափ վերելքին: Նրանք չէին կարող անցնել դրա վրայով, բայց ոչ էլ այժմ կարող էին ետ նահանջել: Նրանք թակարդված էին: Ուշադիր զննելուց հետո, Ջոնը բավականաչափ հենակետ գտավ բարձրացնելու իր փոքր եղբորը դեպի մի ապահով տեղ խութի գագաթին: Բայց իր համար բարձրանալու հնարավորություն չկար: Որքան նա ավելի էր լարվում գտնելու մատների կամ ոտքի լծակներ այնքան նրա մկաններն ավելի էին կծկվում: Տագնապը սկսեց պարուրել նրան և նա սկսեց վախենալ իր կյանքի համար:

Չկարողանալով այլևս բռնած մնալ, Ջոնը որոշեց, որ իր համար միակ ելքը ուղղաձիգ վեր ցատկելն էր՝ ջանալով բռնել վերում կախված խութի ծայրից: Եթե հաջողվեր նա կկարողանար իր թևի բավականաչափ ուժով, իրեն քաշել անվտանգ տեղ:

Իր սեփական խոսքերով նա ասել է.

«Նախքան իմ ցատկելը, ես ասացի Ջիմմիին, որ նա գնար ծառի մի ճյուղ որոնելու, որը բավականաչափ ուժեղ կլիներ, որ ինձ պարզեր ներքև, չնայած ես գիտեի, որ այնտեղ ոչ մի նման բան չէր կարող լինել այդ ժայռոտ գագաթում: Դա ուղղակի մի անհույս հնարք էր: Եթե ցատկս ձախողվեր, նվազագույնը, որ ես կարող էի անել՝ հավաստիանալն էր, որ փոքր եղբայրս չտեսներ իմ մահացու անկումը:

Նրան բավականաչափ ժամանակ տալով, որ նրա տեսադաշտից դուրս լինեի, ես ասացի իմ վերջին աղոթքը, որ ես ուզում էի, որ ընտանիքս իմանար, որ ես սիրում էի նրանց և որ Ջիմմին ինքնուրույն ապահով տուն հասներ, ապա ես ցատկեցի: Իմ ցատկի մեջ բավականչափ ադրենալին կար և ցատկը հասցրեց իմ թևերը խութից վեր գրեթե մինչև իմ արմունկները: Բայց, երբ ձեռքերս հարվածեցի մակերևույթին, ես ոչինչ չզգացի, բացի հարթ քարի վրայից թափվող ավազից: Ես դեռ հիշում եմ կոշտ ավազի զգացողությունը՝ այնտեղից կախված, երբ կառչելու ոչ մի բան չկար, ոչ եզր, ոչ ժայռաբեկոր, ոչ մի բռնելու կամ կառչելու բան: Ես զգացի, թե ինչպես էին մատներս սկսում դանդաղ վար սողալ ավազոտ մակերեսին: Ես գիտեի, որ կյանքս ավարտվում էր:

Բայց այդ պահին կարծես ամառային փոթորիկի ժամանակ ինչպես կայծակն է ճայթում, երկու ձեռքեր հայտնվեցին խութի եզրից, ինչ որ տեղից, բռնելով իմ դաստակներն այնպիսի ուժով և վճռականությամբ, որը հակասում էր նրանց չափսերին: Իմ հավատարիմ եղբայրը չէր գնացել գտնելու ինչ որ երևակայական ծառի ճյուղ: Գուշակելով ճշգրտորեն, թե ինչ էի ծրագրում անել, նա ոչ մի մատնաչափ իսկ չէր հեռացել: Նա ուղղակի սպասել էր, լուռ, գրեթե շունչը պահած, լավ իմանալով լիովին, որ ես բավականաչափ հիմար կգտնվեի, այդ ցատկը կատարելու: Երբ ես արեցի դա, նա բռնեց ինձ, պահեց և չթողեց, որ ընկնեմ: Այդ ուժեղ եղբայրական ձեռքերը փրկեցին իմ կյանքն այդ օրը, երբ ես անօգնական կախված էի վերևում և անկասկած անխուսափելի մահվան էի մատնված:1

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր Զատկի Կիրակի է: Չնայած մենք պետք է միշտ հիշենք (մենք խոստանում ենք մեր ամենշաբաթյա հաղորդության աղոթքներում, որ կհիշենք), այնուամենայնիվ սա ամենասրբազան օրն է տարվա հատուկ հիշատակման՝ եղբայրական ձեռքերի և վճռական բազուկների մասին, որոնք հասան մահվան անդունդին՝ փրկելու մեզ մեր անկումներից և մեր ձախողումներից, մեր վշտերից ու մեղքերից: Այս պատմության ֆոնի վրա, որը պատմել էին Ջոնի և Ջիմմիի ընտանիքը, ես հայտնում եմ իմ երախտագիտությունը Տեր Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության համար և ընդունում եմ իրադարձությունները Աստծո երկնային ծրագրում, որոնք առաջնորդում են և տալիս իմաստ «այն սիրուն, որ Հիսուսն է առաջարկում [մեզ]»:2

Մեր ծայրահեղ աշխարհիկ դարձող հասարակությունում, ինչպես անսովոր է, այնպես էլ ոչ մոդայիկ խոսել Ադամի ու Եվայի կամ Եդեմի Պարտեզի մասին կամ նրանց «բախտավոր անկման» մասին մահկանացու կյանք: Այնուամենայնիվ պարզ ճշմարտությունն այն է, որ մենք չենք կարող լիովին հասկանալ Քրիստոսի Քավությունն ու Հարությունը և մենք պատշաճորեն չենք գնահատի նրա ծննդյան կամ մահվան անզուգական նպատակը՝ այլ խոսքով ասած, չկա ուղի իսկապես տոնելու Սուրբ Ծնունդը կամ Զատիկը – առանց հասկանալու, որ կար իրականԱդամ և Եվա, ովքեր ընկան իրական Եդեմից՝ բոլոր հետևանքներով հանդերձ, որոնք անկումը կրում էր իր հետ:

Ես չգիտեմ մանրամասները, թե ինչ էր պատահել այս մոլորակի վրա մինչև այդ, բայց ես գիտեմ, որ այս երկուսը ստեղծվել էին Աստծո աստվածային ձեռքի տակ, որ նրանք որոշ ժամանակ միայնակ ապրել են դրախտային միջավայրում, որտեղ ոչ մարդկային մահ կար ոչ էլ ապագա ընտանիք և որ հաջորդական ընտրությունների միջոցով, նրանք օրինազանցեցին Աստծո պատվիրաններից մեկը, որը պահանջեց, որ նրանք թողնեն իրենց պարտեզի միջավայրը, բայց, որը նրանց թույլ տվեց երեխաներ ունենալ նախքան ֆիզիկական մահին դիմակայելը:3 Բացի ավելացնելուց վիշտ և բարդություններ իրենց վիճակին, նրանց օրինազանցությունը ունեցավ նաև հոգևոր հետևանքներ, հավերժ կտրելով նրանց Աստծո ներկայությունից: Քանի որ մենք ծնվել ենք այդ անկում ապրած աշխարհում և քանի որ մենք ևս օրինազանցելու էինք Աստծո օրենքները, մենք ևս դատապարտվում էինք նույն տույժերով, որոնց Ադամն ու Եվան դիմակայեցին:

Ինչպիսի դժբախտություն: Ողջ մարդկային ցեղը ազատ անկման մեջ՝ յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին և երեխա ֆիզիկապես ընկնելով դեպի մշտական մահ, հոգևորով սուզվելով դեպի հավերժական տառապանք: Միթե՞ դա է կյանքը, ինչ այն նախատեսված է լինելու: Մի՞թե սա է մարդկային փորձառության մեծաշուք վախճանը: Մի՞թե մենք բոլորս ուղղակի կախված ենք ցուրտ անդունդում անտարբեր տիեզերքի ինչ որ մի վայրում, մեզանից յուրաքանչյուրը որոնելով հենման մի կետ, մեզանից յուրաքանչյուրը որոնելով կառչելու մի բան՝ ոչինչ չզգալով բացի մեր մատների տակ հոսող ավազից, մեզ փրկող ոչինչ, ոչ մի բան բռնվելու, ոչ մի բան, որ մեզ պահի: Մի՞թե մեր միակ նպատակը կյանքում դատարկ գոյության փորձառություն է, պարզապես հասնելու որքան հնարավոր է բարձր, մնալ երեք անգամ երկու տասնյակ և տասը տարի, ապա ձախողվել և ընկնել և շարունակել հավերժ ընկնել:

Այդ հարցերի պատասխանն է միանշանակ և հավերժական «ոչ»: Հնադարյան և ժամանակակից մարգարեների հետ ես վկայում եմ, որ «բոլոր բաներն արվել են նրա իմաստությամբ, ով գիտի բոլոր բաները»4: Այսպիսով, այն պահից ի վեր, ինչ այդ առաջին ծնողները դուրս եկան Եդեմական պարտեզից, Աստված՝ և մեր բոլորիս Հայրը, ակնկալելով որոշում Ադամի և Եվայի կողմից, առաքեց հենց երկնքի հրեշտակներին՝ հայտարարելու նրանց, և ընդհուպ մինչև մեր ժամանակը, որ այս ամբողջ հերթականությունը նախատեսված էր մեր հավերժական երջանկության համար: Այդ Նրա աստվածային ծրագիրն էր, որն ապահովեց Փրկիչ, հենց Իր՝ Աստծո Որդին մեկ ուրիշ «Ադամ» ինչպես անվանել է «Նրան» Պողոս Առաքյալը,5 ով գալու է ժամանակի գագաթնակետին՝ քավելու առաջին Ադամի օրինազանցությունը: Այդ Քավությունը ձեռք էր բերելու լիակատար հաղթանակ ֆիզիկական մահի վրա, անպայմանականորեն շնորհելով հարություն ամեն մարդու, ով ծնվել է կամ երբևէ կծնվի այս աշխարհում: Ողորմածությամբ այն նաև կապահովի ներում բոլորի անձնական մեղքերի համար Ադամից մինչև աշխարհի վերջը, որը պայմանավորված է ապաշխարությամբ և աստվածային պատվիրաններին հնազանդությամբ:

Որպես Նրա կարգված վկաներից մեկը, ես հայտարարում եմ այս Զատկի առավոտյան, որ Նազովրեցի Հիսուսն էր և է աշխարհի այդ Փրկիչը, այն «երկրորդ Ադամը»,6 մեր հավատքի Հեղինակը և Ամբողջականացնողը, հավերժական կյանքի Ալֆան և Օմեգան: «Որովհետեւ ինչպէս որ Ադամով բոլորը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով բոլորը կենդանանում են»7 հայտարարել է Պողոսը: Եվ նույնպես մարգարե, հայրապետ Լեքիից. «Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն: … Եվ Մեսիան գալիս է ժամանակի լրիվության մեջ, որպեսզի մարդկանց զավակներին փրկագնի անկումից»:8 Բոլորից ամենախորը Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն է ուսուցանել որպես երկօրյա քարոզի մաս՝ Հիսուս Քրիստոսի Քավության մասին, որ «հարությունը պետք է … գա … անկման պատճառով»:9

Այսպիսով այսօր մենք տոնում ենք ամեն անկման վրա, որ երբևէ ունեցել ենք, ամեն վշտի, որ երբևէ իմացել ենք, ամեն հուսահատության, որ երբևէ կրել ենք, ամեն վախի, որ երբևէ դիմակայել ենք, էլ չենք ասում մահից մեր հարության և մեր մեղքերից մեր ներման հաղթանակի պարգևը: Այդ հաղթանակը մատչելի է մեզ համար, շնորհիվ այն իրադարձությունների, որոնք տեղի ունեցան ճիշտ սրա նման մի շաբաթավերջին, մոտավորապես երկու հազար տարի առաջ Երուսաղեմում:

Սկսելով Իր հոգևոր տառապանքը Գեթսեմանիի այգում, շարժվելով դեպի Գողգոթայում խաչի վրա Խաչելությանը և ավարտելով մի գեղեցիկ կիրակի առավոտյան նվիրաբերված գերեզմանում, մի անմեղ, անբիծ և սուրբ մարդ, Նա՝ հենց Աստծո Որդին, արեց այն, ինչը ոչ մի ուրիշ մահացած մարդ երբևէ չի արել, ոչ էլ երբևէ կկարողանար անել: Իր սեփական զորությամբ Նա բաձրացավ մահից, որպեսզի երբեք Նրա մարմինը Իր հոգուց կրկին չբաժանվեր:Իր իսկ կամքով Նա թափեց թաղման շորերը, որոնցով նրան փաթաթել էին, խնամքով դնելով թաղման վարշամակը, որը դրված էր եղել Նրա դեմքին «մի առանձին տեղում զատ ծալած»,10 ինչպես ասում է սուրբ գրությունը:

Այդ երեք օրվա միմյանց հաջորդող Քավությունն ու Հարությունը, հանդիսանում է ամենահետևանքային պահը, ամենալիառատ պարգևը, ամենատանջալի ցավը և ամենավեհափառ դրսևորումը մաքուր սիրո, որը երբևէ ցույց է տրվել այս աշխարհի պատմության մեջ: Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին տառապեց, մահացավ և բարձրացավ մահից, որպեսզի Նա կարողանա, ամառային փոթորիկի կայծակի նման բռնել մեզ, երբ ընկնենք, պահել մեզ Իր զորությամբ, և Նրա պատվիրանների հանդեպ մեր հնազանդության միջոցով բարձրացնել մեզ՝ դեպի հավերժական կյանք:

Այս Զատկին ես շնորհակալոււթյուն եմ հայտնում Նրան և Հորը, ով տվեց Նրան մեզ, որպեսզի Հիսուսը դեռ կանգնի հաղթական մահվան վրա, չնայած Նա կանգնած է վիրավոր ոտքերի վրա: Այս զատիկ ես շնորհակալություն եմ հայտնում Նրան և Հորը, ով տվեց Նրան մեզ, որ Նա դեռ տարածում է անվերջ շնորհ, չնայած Նա տարածում է այն ծակված ափերով և սպիապատ դաստակներով: Այս Զատիկ ես շնորհակալություն եմ հայտնում Նրան և Հորը, ով տվեց մեզ Նրան, որ մենք կարողանանք երգել՝ քրտինքով ներկված պարտեզի, գամեր խփված խաչի և փառահեղորեն դատարկ գերեզմանի առջև:

Որքան մեծ, որքան փառահեղ, որքան կատարյալ է,

Փրկագնման սքանչելի ծրագիրը,

Որտեղ հանդիպում են արդարադատությունը, սերն ու ողորմածությունը

Ներդաշնակությամբ աստվածային:11

Հարյալ Տեր Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: