2010–2019 թթ․
Այստեղ՝ արդար գործի ծառայելու համար
Հոկտեմբեր 2015


Այստեղ՝ արդար գործի ծառայելու համար

Թող որ մենք ընտրենք ծառայել արդար գործի, որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի քաջարի պատվիրակներ:

Ես երախտապարտ եմ, որ մենք կարող ենք հավաքվել միասին հավատարիմ կանանցով, ինչպես օրինակ Լիզան՝ տեսաֆիլմի քույրը, ովքեր սրտով մաքուր են, ովքեր սիրում են Տիրոջը և ծառայում Նրան, նույնիսկ, իրենց սեփական փորձությունների ընթացքում: Լիզայի պատմությունը հիշեցնում է ինձ, որ մենք պետք է սիրենք միմյանց և տեսնենք միմյանց մեջ հոգու գեղեցկությունը: Փրկիչն ուսուցանել է. «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»1 Լինենք մենք 8 տարեկան թե 108 տարեկան, մեզանից յուրաքանչյուրը «թանկ է [Նրա] աչքում»:2 Նա սիրում է մեզ: Մենք Աստծո դուստրերն ենք: Մենք քույրեր ենք Սիոնում: Մենք աստվածային էություն ունենք և մեզանից յուրաքանչյուրը փառահեղ աշխատանք ունի անելու:

Ամառվա ընթացքում ես այցելեցի դուստրեր ունեցող մի բարետես երիտասարդ մոր: Նա կիսվեց ինձ հետ իր զգացումներով, որ մեր երիտասարդ կանայք կարիք ունեն գործի, մի բանի, որը կօգնի նրանց գնահատված զգալ: Նա գիտեր, որ մենք կարող ենք հայտնաբերել մեր անձնական և հավերժական արժեքը՝ մեր աստվածային նպատակի համաձայն գործելով մահկանացու կյանքում: Այս երեկո այս գեղեցիկ և նշանավոր երգչախումբը երգեց խոսքեր, որոնք ուսուցանում են մեր նպատակը: Ստուգման և փորձության միջոցով, նույնիսկ վախի և հուսահատության մեջ, մենք քաջարի սրտեր ունենք: Մենք վճռական ենք անելու մեր մասը: Մենք այստեղ ենք՝ ծառայելու արդար գործի:3 Քույրեր, այս գործում մենք բոլորս գնահատված ենք: Մեր բոլորիս կարիքը զգացվում է:

Արդար գործը, որին մենք ծառայում ենք Քրիստոսի գործն է: Դա փրկության գործն է:4 Տերն ուսուցանել է.«Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:5 Մենք ենք այն գործը, որի համար Հիսուս Քրիստոսը տառապեց, արնահոսեց յուրաքանչյուր ծակոտիից և կատարյալ սիրով տվեց Իր կյանքը: Նրա գործը լավ լուրն է՝ «ավետիքը, … որ նա եկավ աշխարհ, այսինքն Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար, որ Նրա միջոցով բոլորը կարողանան փրկվել»:6 Մեր Փրկիչը «ցույց տվեց ճամփան և առաջնորդեց ուղին»7 Ես վկայում եմ, որ երբ մենք հետևում ենք Նրա օրինակին, սիրում ենք Աստծուն և ծառայում միմյանց բարությամբ և կարեկցանքով, մենք կարող ենք կանգնել մաքրությամբ, «անարատ Աստծո առաջ»:8 Մենք ընտրում ենք ծառայել Տիրոջը Նրա արդար գործին, որպեսզի մենք կարողանանք դառնալ մեկ՝ Հոր հետ և Որդու հետ:9

Մարգարե Մորմոնը համարձակորեն հայտարարել է. «Քանզի մենք գործ ունենք կատարելու, մինչ այս կավե տաղավարում ենք, որպեսզի կարողանանք հաղթել ամեն արդարության թշնամուն, և մեր հոգիները հանգչեն Աստծո արքայությունում»:10 Վաղ օրերի Եկեղեցու առաջնորդները և անցյալի պիոներները առաջ շարժվեցին հերոսական քաջությամբ և վճռական հավատարմությամբ՝ հաստատելու վերականգված ավետարանը և կառուցելու տաճարներ, որտեղ վեհացման արարողություններ կարող են կատարվել: Ներկա օրերի պիոներները, այսինքն դուք և ես, ևս առաջ ենք շարժվում հավատքով, «որպեսզի աշխատենք Տիրոջ այգում՝ մարդկանց հոգիների փրկության համար»:11 Եվ ինչպես Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է ուսուցանել.«Որքա՜ն սքանչելի կլինի ապագան, երբ Ամենազորն առաջ կտանի Իր փառահեղ աշխատանքը … նրանց անձնազոհ [ծառայության] միջոցով, որոնց սրտերը լցված են սիրով աշխարհի Քավիչի հանդեպ »:12 Մենք միանում ենք անցյալի, ներկայի և աճող սերնդի հավատարիմ քույրերին, երբ մենք միանում ենք միմյանց փրկության աշխատանքում:

Նախքան մեր ծնվելը մենք ընդունել ենք մեր Երկնային Հոր ծրագիրը. «ըստ որի [մենք] կարող էինք ձեռք բերել ֆիզիկական մարմին և աշխարհիկ փորձ կուտակեինք՝ դեպի կատարելություն առաջ ընթանալու և որպես հավերժական կյանքի ժառանգներ [մեր] աստվածային ճակատագիրն ի վերջո իրականացնելու համար»:13 Այս նախամահկանացու ուխտի մասին Երեց Ջոն Ա. Ուիդսոուն բացատրել է. «Մենք համաձայնվեցինք հենց այդ ժամանակ և այնտեղ՝ լինելու ոչ միան ինքներս մեր փրկիչները, այլ … փրկիչներ ողջ մարդկության ընտանիքի համար: Մենք ընկերակցության մեջ մտանք Տիրոջ հետ: Ծրագրի մշակումը դարձավ ոչ միայն Հոր աշխատանքը և Փրկչի գործը, այլ նաև մեր աշխատանքը: Մեզանից փոքրագույնը, համեստագույնը Ամենազորի հետ ընկերակցության մեջ է՝ հասնելու փրկության հավերժական ծրագրի նպատակին»:14

Այստեղ՝ մահկանացու վիճակում մենք կրկին ուխտել ենք ծառայել Փրկչին փրկության գործում: Մասնակցելով քահանայության սրբազան արարողություններին, մենք երդվում ենք, որ մենք ձեռնամուխ կլինենք Աստծո ծառայությանը սրտով, զորությամբ, մտքով և ուժով15: Մենք ստանում ենք Սուրբ Հոգին և որոնում Նրա հուշումները՝ առաջնորդվելու համար մեր ջանքերում: Արդարակեցությունը դուրս է ճառագայթում դեպի աշխարհ, երբ մենք հասկանում ենք, թե ինչ է Աստված կամենում մեզանից, որ մենք անենք, իսկ հետո մենք անում ենք դա:

Ես ճանաչում եմ Երեխաների միության մի երեխայի, որն ասել էր իր ընկերոջը, երբ կանգնած է եղել ավտոբուսի կանգառում. «Հեյ, դու պարտավոր ես ինձ հետ եկեղեցի գալ և սովորել Հիսուսի մասին»:

Ես տեսել եմ աղջիկների Երիտասարդ Կանանց դասարանում թև թևի տված միմյանց հետ՝ միմյանց ծառայելու պարտավորություն ստանձնելիս, իսկ հետո պլանավորելիս համապատասխան ուղի՝ օգնելու մի երիտասարդ կնոջ, ով մաքառում էր հակվածության դեմ:

Ես տեսել եմ երիտասարդ մայրերի իրենց ամեն ինչը՝ իրենց ժամանակը, իրենց տաղանդներն ու իրենց էներգիան նվիրաբերելիս՝ ավետարանի սկզբունքներն ուսուցանելու և օրինակ հանդիսանալու համար, որպեսզի իրենց երեխաները, Հելամանի որդիների նման, կարողանան քաջաբար և հավատարմորեն դիմանալ փորձության, գայթակղության և ձախորդության ժամանակ:

Բայց հավանաբար ամենախոնարհեցնող պահերից էր ինձ համար անբիծ վկայության կրակով չամուսնացած չափահաս քրոջ հայտարարությունը լսելը, որ ամենակարևոր աշխատանքը, որ մենք կարող ենք անել՝ ամուսնության և ընտանիքի համար պատրաստվելն է: Չնայած դա նրա փորձառությունը չէր, նա գիտի, որ ընտանիքը փրկության աշխատանքի հենց սիրտն է հանդիսանում: «Երջանկության աստվածային ծրագիրը հնարավոր է դարձնում ընտանեկան փոխհարաբերությունները շարունակել գերեզմանից այն կողմ»:16 Մենք հարգում ենք Հոր ծրագիրը և փառավորում Աստծուն, երբ մենք ամրացնում ենք և ազնվացնում այդ փոխհարաբերությունները ամուսնության նոր և հավերժական ուխտով: Մենք ընտրում ենք ապրել մաքուր և առաքինի կյանքով, այնպես որ, երբ հնարավորություն ընձեռնվի, մենք պատրաստ լինենք կապելու այդ սրբազան ուխտը Տիրոջ տանը և պահելու այն ընդմիշտ:

Մենք բոլորս տանում ենք ժամանակներ և եղանակներ մեր կյանքում: Բայց լինի դա համալսարանում, աշխատանքի վայրում, հասարակության մեջ, կամ հատկապես տանը, մենք Տիրոջ գործակալներն ենք և մենք Նրա հանձնարարության տակ ենք:

Փրկության աշխատանքում չկա տեղ համեմատության, քննադատության կամ դատապարտության համար: Դա կապված չէ տարիքի, փորձառության կամ հասարակական ճանաչման հետ: Այս սրբազան աշխատանքը կապված է կոտրված սիրտ, փշրված հոգի և հոժարակամություն զարգացնելու հետ՝ օգտագործելու մեր աստվածային պարգևները և անզուգական տաղանդները Տիրոջ աշխատանքը՝ Իր ձևով կատարելու համար: Դա համեստություն ունենալն է՝ ընկնելու մեր ծնկների վրա և ասելու.«Իմ Հայր, … ոչ թե ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»:17

Տիրոջ զորությամբ մենք «կարող ենք անել բոլոր բաները»:18 Մենք անընդհատ փնտրում ենք Նրա առաջնորդությունը աղոթքով, սուրբ գրքերում և սուրբ Հոգու շշունջներում: Մի քույր, ով մի անհաղթահարելի հանձնարարության էր առճակատել, գրել է. «Երբեմն ես զարմանում եմ, թե Եկեղեցու վաղեմի պատմության քույրերը արդյոք գիշերը չէին դնում իրենց գլուխները, մեզ նման, բարձին և աղոթում.«Ինչ որ վաղը կբերի կօգնե՞ս ինձ անցնել դրա միջով»: Այնուհետև նա գրել է. «Օրհնություններից մեկն այն է [որ] մենք ունենք միմյանց և մենք միասին ենք անցնում այս ամենով»:19 Ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, որտեղ էլ որ լինենք ուղու վրա, որը տանում է դեպի փրկություն, մենք միավորված ենք որպես մեկ՝ Փրկչի հանդեպ մեր նվիրվածությամբ: Մենք սատարում ենք միմյանցՆրա ծառայության մեջ:

Նկար
Էլլա Հոսկինսն ավարտում է Անձնական զարգացումը

Վերջերս երևի կարդացել եք Քույր Էլլա Հոսկինսի մասին, ով 100 տարեկանում կանչվեց օգնելու երիտասարդ կանանց իր ծխում Անձնական Զարգացման ծրագրում:20 Մոտ երկու տարի անց 102 տարեկանում քույր Հոսկինսը վաստակեց իր Երիտասարդ Կանանց Ճանաչում մրցանակը: Երիտասարդ կանայք, ծխի և ցցի երիտասարդ կանայք Սփոփող Միության նախագահությունները և ընտանիքի անդամները հավաքվել էին միասին տոնելու նրա ձեռքբերումները: Տարիքային, կազմակերպչական, ամուսնական վիճակի սահմանները վերացան հավատարիմ ծառայության մեջ: Երիտասարդ կանայք երախտագիտություն արտահայտեցին Քույր Հոսկինսին, նրա ուսուցման համար և նրա արդար օրինակի համար: Նրանք ուզում են նրա նման լինել: Այնուհետև ես հարցրեցի Քույր Հոսկինսին. «Ինչպե՞ս կարողացաք անել դա»:

Նա անմիջապես պատասխանեց. «Ես ապաշխարում եմ ամեն օր»:

Մի մեղմ տիկնոջ կողմից, ով այնքան էր լցված Տիրոջ Հոգով, որ փայլում էր մաքուր լույսով, ինձ հիշեցվեց, որ սրբության գեղեցկությամբ փայլելու, Փրկչի հետ կանգնելու և ուրիշներին օրհնելու համար, մենք պետք է մաքուր լինենք: Մաքրությունը հնարավոր է Քրիստոսի շնորհի միջոցով, երբ մենք մերժում ենք անաստվածությունը և ընտրում սիրել Աստծուն զորությամբ, մտքով և ուժով:21 Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Երիտասարդական ցանկութիւններիցը փախիր… Հետեւիր արդարութեան, հավատքի, սէրի, խաղաղութեան Տիրոջ անունը սուրբ սրտանց … կանչողների հետ»:22 Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ: Մենք բոլորս սխալներ ենք գործել: Բայց մենք ապաշխարում ենք, որպեսզի մենք կարողանանք ավելի լավը լինել «պահել [Քրիստոս] անունը միշտ գրված [մեր] սրտերում»:23 Երբ մենք ծառայում ենք Տիրոջ անունով, սրտի մաքրությամբ, մենք արտացոլում ենք Փրկչի սերը և տալիս ենք ուրիշներին երկնքի մի ակնթարթ:

Թող որ մենք ընտրենք ծառայել արդար գործի, որպես մեր Տեր Հիսուս Քրիստոսի քաջարի պատվիրակներ: Եկեք կանգնենք միասին և երգը մեր սրտերում առաջ շարժվենք, ապրելով ավետարանով, սիրելով Տիրոջը և կառուցելով [Նրա] արքայությունը»:24 Ես վկայում եմ, որ այս փառահեղ աշխատանքում, մենք կարող ենք ճանաչել Աստծո մաքուր սերը: Մենք կարող ենք ստանալ ճշմարիտ ուրախություն և ձեռք բերել հավերժության բոլոր փառքերը: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: