2010–2019 թթ․
Հանդիպելով այսօրվա աշխարհի մարտահրավերներին
Հոկտեմբեր 2015


Հանդիպելով այսօրվա աշխարհի մարտահրավերներին

Ընտրությունները, որոնք դուք կատարում եք՝ միսիա, կրթություն, ամուսնություն, մասնագիտություև և ծառայություն Եկեղեցում, կձևավորեն ձեր հավերժական ճակատագիրը:

Այսօրվա չափահաս երիտասարդների մասին շատ բան է գրվել ու ասվել: Հետազոտությունը ցույց է տալիս, որ շատերը դեմ են կազմակերպված կրոնին: Շատերը պարտքեր ունեն կամ գործազուրկ են: Մեծամասնությանը դուր է գալիս ամուսնության գաղափարը, բայց շատերը դժկամությամբ են քայլեր անում: Աճող քանակությամբ մարդիկ երեխաներ չեն ուզում: Առանց ավետարանի և ոգեշնչված առաջնորդության շատերը թափառում են անծանոթ արահետներով ու մոլորվում:

Բարեբախտաբար, Եկեղեցու չափահաս երիտասարդները հետևում են թողել այս մտահոգիչ տենդենցները, մասամբ, որովհետև մենք օրհնված ենք ավետարանի ծրագրով: Այդ հավերժական ծրագիրը ամուր կառչած է պահում երկաթյա ձողից՝ հավատարիմ մնալով Աստծո խոսքին և Իր մարգարեի խոսքին: Մենք պիտի սեղմած պահենք մեր ձեռքը ձողին, որն առաջնորդում է մեզ՝ ետ դեպի Նա: Հիմա են «ընտրելու օրերը»1 մեզ բոլորիս համար:

Երբ ես երեխա էի և պատրաստվում էի կատարել իմ վատ կշռադատված ընտրությունը, հայրս երբեմն ասում էր. «Ռոբերտ, ուղղվիր և ճիշտ թռիր»: Նրա պարզ զրույցի ոգով ես կուզենայի խոսել հատկապես ձեզ հետ՝ մեր ազնիվ չափահաս երիտասարդներ, քանի որ «իմ հոգին հրճվում է պարզությամբ … որ [մենք] կարողանանք սովորել»:2

Դուք ապրում եք ձեր կյանքի վճռական ժամանակահատվածը: Ընտրությունները, որոնք դուք կատարում եք՝ միսիա, կրթություն, ամուսնություն, մասնագիտություն և ծառայություն Եկեղեցում, կձևավորեն ձեր հավերժական ճակատագիրը: Սա նշանակում է, որ դուք պիտի միշտ առաջ նայեք:

Որպես օդաչու Օդուժում աշխատելիս, ես սովորեցի այս սկզբունքը. երբեք դիտմամբ մի թռեք դեպի ամպրոպը: (Չեմ ասին, թե ինչպես եմ պարզել դա:) Փոխարենը՝ շրջանցելով այն, թռեք, ընտրեք մեկ այլ ուղի կամ սպասեք միչև ամպրոպն անցնի և պարզվի՝ նախքան վայրէջքը:

Սիրելի չափահաս երիտասարդ եղբայրներ և քույրեր, ես ուզում եմ օգնել ձեզ «ճիշտ թռչել» վերջին օրերի հավաքի փոթորիկների ժամանակ: Դուք եք օդաչուն: Ձեր պարտականությունն է մտածել յուրաքանչյուր ընտրության հետևանքի մասին: Հարցրեք ինքներդ ձեզ. «Եթե ես կատարեմ այս ընտրությունը, ո՞րն է ամենավատ բանը, որ կարող է պատահել»: Ձեր արդար ընտրությունները կօգնեն ձեզ, որ չշեղվեք ընթացքից:

Մտածեք դրա մասին. եթե դուք ընտրեք չխմել ալկոհոլային խմիչք, դուք չեք դառնա հարբեցող: Եթե դուք ընտրեք պարտքեր չանել, ապա կխուսափեք սնանկանալու հնարավորությունից:

Սուրբ գրությունների նպատակներից մեկը մեզ ցույց տալն է, թե ինչպես են արդար մարդիկ արձագանքում գայթակղությանն ու չարին: Նրանք խուսափում են դրանցից: Հովսեփը փախավ Պետափրէսի կնոջից:3 Լեքին վերցրեց իր ընտանիքը և հեռացավ Երուսաղեմից:4 Մարիամն ու Հովսեփը փախան Եգիպտոսից, որպեսզի փրկվեն Հերովդեսի չար դավադրությունից:5 Յուրաքանչյուր օրինակում Երկնային Հայրը զգուշացրեց այս հավատացյալներին: Նմանապես, Նա կօգնի մեզ իմանալ՝ արդյո՞ք թռչել, փախչել կամ գնալ մեզ անհայտ հանգամանքների հոսանքի հետ: Նա մեզ հետ կխոսի աղոթքի միջոցով, իսկ երբ աղոթենք, մենք կունենանք Սուրբ Հոգին, ով կառաջնորդի մեզ: Մենք ունենք սուրբ գրությունները, ապրող մարգարեների ուսմունքները, հայրապետական օրհնությունները, ոգեշնչված ծնողների, քահանայության և օժանդակների ղեկավարների խորհուրդները, և նախևառաջ Հոգու մեղմ, ցածր ձայնը:

Տերը միշտ կպահի Իր խոստումը. «Ես ձեր ուղեկիցը կլինեմ»։6 Միակ հարցն այն է, թե արդյո՞ք մենք թույլ կտանք, որ մեզ ուղեկցեն: Արդյո՞ք մենք լսում ենք Նրա ձայնը և Նրա ծառաների ձայնը:

Ես վկայում եմ, որ եթե դուք լսում եք Տիրոջ ձայնը, ապա Նա նույնպես լսում է ձեզ:7 Եթե դուք սիրում եք Նրան և պահում եք Նրա պատվիրանները, Նրա Հոգին միշտ ձեզ հետ կլինի և կառաջնորդի ձեզ. «Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել … դրանով դու կիմանաս բոլոր բաները … որոնք վերաբերում են արդարության բաներին»:8

Որպես հիմք ընդունելով այդ սկզբունքները, կարո՞ղ եմ ձեզ մի քանի գործնական խորհուրդ տալ:

Ձեր սերնդակիցներից շատերը բախվում են ջախջախիչ պարտքերի հետ: Երբ ես չափահաս երիտասարդ էի, իմ ցցի նախագահը ներդրումային բանկիր էր Ուոլ Սթրիթում: Նա սովորեցնում էր ինձ. «Դուք հարուստ եք, եթե կարող եք ձեր միջոցների սահմաններում երջանիկ ապրել»: Ինչպե՞ս անել դա: Վճարեք ձեր տասանորդը և ապա խնայեք: Երբ ավելի շատ վաստակեք, ավելի շատ խնայեք: Մի մրցեք ուրիշների հետ ավելի թանկ խաղալիքներ ունենալու հարցում: Մի գնեք այն, ինչի համար չեք կարող վճարել:

Շատ երիտասարդ չափահասներ աշխարհում մտնում են պարտքերի տակ՝ կրթություն ստանալու համար, արդյունքում պարզելով, որ կրթության գինն ավելի բարձր է, քան իրենք կարող են հատուցել: Փնտրեք կրթաթոշակներ և դրամաշնորհներ: Ձեռք բերեք կես դրույքով աշխատանք, եթե հնարավոր է, որպեսզի ինքնուրույն վճարեք: Սա կպահանջի որոշ զոհաբերություն, բայց կօգնի ձեզ հաջողության հասնել:

Կրթությունը պատրաստում է ձեզ ավելի լավ աշխատանքային հնարավորությունների: Այն ձեզ ավելի լավ դիրքում է դնում, որպեսզի ծառայեք և օրհնեք ձեզ շրջապատող մարդկանց: Ողջ կյանքում այն ձեզ կդնի ուսանելու ուղու վրա: Կրթությունը կուժեղացնի ձեզ՝ անտեղյակության և սխալների դեմ պայքարում: Ինչպես Ջոզեֆ Սմիթն է ուսուցանել. «Գիտելիքը հեռացնում է խավարը, անհայտությունն ու կասկածը, քանի որ դրանք չեն կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ գիտելիքն է: … Գիտելիքը ուժ է»:9 «Ուսյալ լինելը լավ է, եթե նրանք ականջ են դնում Աստծո խորհուրդներին»:10 Կրթությունը կպատրաստի ձեզ այն ամենի համար, ինչ առջևում է, ներառյալ՝ ամուսնությունը:

Կրկին կարո՞ղ եմ ես անկեղծորեն խոսել: Այն ուղին, որը տանում է դեպի ամուսնություն, անցնում է մի վայրով, որը կոչվում է ժամադրություն: Ժամադրությունը հնարավորություն է երկար խոսակցության համար: Երբ ժամադրվում եք, միմյանց մասին իմացեք այն ամենն, ինչ կարող եք: Ծանոթացեք միմյանց ընտանիքների հետ, եթե հնարավոր է: Արդյո՞ք ձեր նպատակները համատեղելի են: Արդյո՞ք դուք կիսում եք նույն զգացմուքները պատվիրանների, Փրկիչի, քահանայության, տաճարի, երեխաների դաստիարակության, Եկեղեցու ծառայության և ուրիշներին ծառայելու վերաբերյալ: Արդյո՞ք դուք հետևել եք միմյանց վարքագծին լարված վիճակում, ինչպես է նա արձագանքում հաջողությանը կամ ձախողմանը, դիմակայում զայրույթին և առնչվում արգելքների հետ: Արդյո՞ք այն մարդը, ում հետ ժամադրվում եք, խորտակում է ուրիշներին, թե՞ օգնում է նրանց ոտքի կանգնել: Արդյո՞ք նրա վերաբերմունքը, լեզուն և վարքը համապատասխանում են այն ամենին, ինչի հետ դուք ուզում եք ապրել ամեն օր:

Ասել է, թե մեզանից ոչ մեկը չի ամուսնանում կատարելության հետ, մենք ամուսնանում ենք պոտենցիալի հետ: Ճիշտ ամուսնությունը միայն այն չէ, թե ինչ եմ ուզում ես, այլ նաև այն, թե ինչի կարիքն ունի նա, ով դառնալու է իմ կողակիցը, և ինչպիսի՞ն է ուզում, որ ես դառնամ:

Պարզ ասած, խնդրում եմ, երբ 20 տարեկան եք, մի ժամադրվեք պարզապես «լավ ժամանակ անցկացնելու համար», այսպիսով հետաձգելով ձեր ամուսնությունը ի օգուտ ուրիշի հետաքրքրությունների և գործունեության: Ինչո՞ւ: Որովհետև ժամադրությունն ու ամուսնությունը վերջնական նպատակը չեն: Նրանք այն դարպասամուտքն են, որտեղ մենք ցանկանում ենք վերջ ի վերջո գնալ: «Սորա համար մարդը կթողէ իր հայրը և մայրը, և կհարի իր կնոջը»:11

Այժմ ձեր պարտականությունն է արժանի լինել այն անձնավորությանը, ում հետ դուք ուզում եք ամուսնանալ: Եթե դուք ուզում եք ամուսնանալ առողջ, գրավիչ, ազնիվ, երջանիկ, աշխատասեր, հոգևոր անձնավորության հետ, եղեք այդպիսի անձնավորություն: Եթե դուք եք այդ անձնավորությունը, և դուք դեռ ամուսնացած չեք, համբերատար եղեք: Սպասեք Տիրոջը: Ես վկայում եմ, որ Տերը գիտի ձեր ցանկությունները և սիրում է ձեզ՝ Իրեն ձեր հավատարիմ նվիրման համար: Նա ծրագիր ունի ձեզ համար, լինի այս, թե հաջորդ կյանքում: Լսեք Նրա Հոգուն. «Մի՛ փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից»:12 Այս կյանքում, թե հաջորդ կյանքում, Նրա խոստումները կիրականանան. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա»:13

Եթե դուք չունեք առատ միջոցներ, մի անհանգստացեք: Եկեղեցու մի հրաշալի անդամ վերջերս ասաց ինձ. «Ես իմ զավակներին չեմ մեծացրել փողով, ես մեծացրել եմ նրանց հավատքով»: Մեծ ճշմարտություն կա դրանում: Սկսեք գործադրել ձեր հավատքը ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Եթե այդպես չվարվեք, դուք կտառապեք այն բանից, ինչը ես կոչում եմ «հավատքի թուլացում»: Հենց այդ ուժը, որն անհրաժեշտ է ձեր հավատքը գործադրելու համար, կնվազի: Դրա համար էլ գործադրեք ձեր հավատքը ամեն օր, և դուք կդառնաք «ավելի ու ավելի ուժեղ … և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում»:14

Որպեսզի պատրաստ լինեք ամուսնությանը, համոզվեք, որ դուք արժանի եք ընդունել հաղորդությունը և ունենալ տաճարային երաշխավորագիր: Կանոնավորապես հաճախեք տաճար: Ծառայեք Եկեղեցում: Բացի Եկեղեցու կոչումներից, հետևեք Փրկիչի օրինակին, ով պարզապես «առաջնորդում է բարիք գործել»:15

Այժմ, դուք հավանաբար լուրջ հարցեր ունեք ապագա ընտրությունների վերաբերյալ: Իմ չափահաս երիտասարդ տարիներին ես խորհուրդ էի փնտրում իմ ծնողներից և հավատարիմ, վստահելի խորհրդատուներից: Մեկը քահանայության առաջնորդ էր, մյուսն իմ ուսուցիչն էր, ով հավատում էր ինձ: Երկուսն էլ ինձ ասացին. «Եթե դու ուզում ես իմ խորհուրդը, պատրաստ եղիր հետևել դրան»: Ես հասկացա՝ ինչ էր նշանակում դա: Աղոթքով ընտրեք ուսուցիչներին, ովքեր սրտի խորքում ունեն հոգևոր բարեկեցություն: Զգույշ եղեք, երբ խորհուրդ եք հարցնում ձեր հասակակիցներից: Եթե դուք ուզում եք ավելին, քան ունեք, հասեք, ոչ թե ձգվեք:16

Հիշեք, ոչ-ոք չի կարող հասնել ձեր փոխարեն: Միայն ձեր հավատքը և աղոթքները խթան կհանդիսանան ձեզ համար բարձրանալու և ձեր սրտի հզոր փոփոխության համար: Միայն ձեր հնազանդ լինելու որոշումը կարող է փոխել ձեր կյանքը: Ձեզ համար կատարած Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ զորությունը ձեր մեջ է:17 Դուք ունեք ազատ կամք, ամուր վկայություններ, եթե հնազանդ եք, և դուք կարող եք հետևել Հոգուն, որ առաջնորդում է ձեզ:

Վերջերս մի երիտասարդ ռեժիսոր ասաց, որ զգում է, որ ինքը «անառակների սերնդից» է, մի սերունդ, որը փնտրում է հույս և ուրախություն և իրականացում, բայց փնտրում է սխալ տեղերում և սխալ ձևերով»:18

Անառակ որդու մասին Փրկիչի առակում որդին ուներ շատ օրհնություններ, որոնք սպասում էին նրան, բայց նախքան նա կկարողանար պահանջել դրանք, պիտի մանրամասնորեն նայեր իր կյանքին, իր ընտրություններին և իր հանգամանքներին: Հրաշքը, որ պատահում է հաջորդը, սուրբ գրության մեջ նկարագրվում է մի պարզ արտահայտությամբ. «Եվ ինքն իրան գալով ասէց»:19 Կարո՞ղ եմ ես քաջալերել ձեզ՝ գալ ինքներդ ձեզ: Երբ Եկեղեցում կարևոր որոշումներ պետք է ընդունվեն, մենք հաճախ խորհրդի ժողով ենք հրավիրում: Ընտանեկան խորհուրդները ծառայում են նույն նպատակին: Դուք կարող եք հրավիրել այսպես կոչված «անձնական խորհուրդ»: Աղոթելուց հետո որոշ ժամանակ անցկացրեք մենակ: Մտածեք, թե ինչ է լինելու ապագայում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ կյանքի որ ոլորտն եմ ես ցանկանում ուժեղացնել, որպեսզի կարողանամ զորացնել ուրիշներին: Որտե՞ղ եմ ես ուզում լինել մի տարի հետո, երկու տարի հետո: Ես ի՞նչ ընտրություն պիտի կատարեմ, որպեսզի հասնեմ այնտեղ»: Ուղղակի հիշեք, դուք եք օդաչուն, և դուք եք պատասխանատվություն կրում: Ես վկայում եմ, որ երբ դուք ուշքի գաք, ձեր Երկնային Հայրը կգա ձեզ մոտ: Իր Սուրբ Հոգու հանգստացնող ձեռքով Նա կօգնի ձեզ:

Ես բերում եմ իմ վկայությունը, որ Աստված ապրում է: Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ Փրկիչը սիրում է ձեզ: «Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք [Նրա ] մեծ գործը: Գնացե՛ք առաջ և ոչ թե ետ»։20 Երբ դուք հետևեք Նրան, Նա կզորացնի ձեզ և կպաշտպանի ձեզ: Նա կբարձրացնի ձեզ մինչև ձեր ամենաբարձր տունը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: