2010–2019 թթ․
Կարգին և Բրիստոլի ձևով. լինել տաճարին արժանավոր՝ լավ և վատ ժամանակներում
Հոկտեմբեր 2015


Կարգին և Բրիստոլի ձևով. լինել տաճարին արժանավոր՝ լավ և վատ ժամանակներում

Սուրբ ավետարանի սկզբունքներին հավատարիմ լինելը մեզ թույլ կտա լինել տաճարին արժանավոր, հնարավորություն կտա գտնել երջանկություն այս կյանքում և առաջնորդել մեզ ետ՝ դեպի մեր երկնային տունը:

Մարգարե Լեքին հայտարարել է. «Եթե չլինի արդարություն, չի լինի երջանկություն»։1

Շատ մարդկանց մտքերում չար ուժերը հաջողությամբ մի հրաշալի առասպել են հյուսում: Նրանք և նրանց պատվիրակները հայտարարում են, որ իրական ընտրությունը, որը մենք ունենք, երջանկության և հաճույքի միջև է այժմ՝ այս կյանքում, իսկ երջանկությունը գալիք կյանքի մեջ է (որը չար ուժերը պնդում են՝ թե գոյություն չունի): Այս առասպելը կեղծ ընտրություն է, բայց շատ հրապուրիչ է:2

Արդար հետևորդների և ուխտի ընտանիքների համար Աստծո երջանկության ծրագրի հիմնական վեհ նպատակն այն է, որ նրանք այս կյանքում3 միավորված լինեն սիրով, ներդաշնակությամբ ու խաղաղությամբ և ձեռք բերեն սելեստիալ փառքը հավերժություններում՝ Հայր Աստծո՝ Մեր Արարիչի և Նրա սիրելի որդու՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի հետ:4

Երբ ես երիտասարդ միսիոներ էի Բրիտանիայի միսիայում, իմ ծառայության առաջին տարածքը մի վայրում էր, որը հետո կոչվեց Բրիստոլ Դիստրիքթ: Տեղական Եկեղեցու ղեկավարներից մեկը շեշտում էր, որ այդ տարածքում ծառայող միսիոներները պիտի լինեն «կարգին և Բրիստոլի ձևով»:

Նկար
Նավերը Բրիստոլ նավահանգստում

Սկզբում ես չէի հասկանում, թե նա ինչ նկատի ուներ: Շուտով իմացա «կարգին և Բրիստոլի ձևով» ծովային այդ արտահայտության պատմությունն ու իմաստը: Մի ժամանակ Բիստոլը եղել է Միացյալ Թագավորության երկրորդ ամենազբաղված նավահանգիստը: Այն ունեցել է շատ բարձր մակընթացության ամպլիտուդա՝ 13 մետր, որը բարձրությամբ երկրորդն է աշխարհում: Տեղատվության ժամանակ, երբ ջուրը ետ էր քաշվում, հին նավերի հատակը խփվում էր գետնին և նավը կողաշրջվում էր, և եթե նավերը լավ կառուցված չէին, դրանք վնասվում էին: Բացի այդ, բոլոր նավերը, որոնք զգուշորեն չէին դասավորված ու կապված չէին, շարժվում էին քաոսային ձևով և ավերվում կամ փչանում էին:5 Երբ ես հասկացա արտահայտության իմաստը, պարզ դարձավ, որ այդ ղեկավարը մեզ՝ միսիոներներիս, ասում էր, որ մենք պիտի լինենք արդար, հետևենք կանոններին և պատրաստ լինենք դժվար իրավիճակներին:

Այս նույն մարտահրավերը կիրառելի է մեզանից յուրաքանչյուրի համար: Ես կնկարագրեի «կարգին և Բրիստոլի ձևով» արտահայտությունը որպես «տաճարին արժանավոր»՝ լավ և վատ ժամանակներում:

Մինչ Բրիստոլի Նեղուցի մակընթացության տատանումները մասամբ կանխատեսելի են և դրանց կարելի է պատրաստվել, այս կյանքի փոթորիկներն ու փորձությունները հաճախ անկանխատեսելի են: Բայց մենք գոնե գիտենք, որ նրանք գալու են: Որպեսզի հաղթահարենք այն դժվարություններն ու փորձությունները, որոնց մեզանից յուրաքանչյուրն անխուսափելիորեն բախվում է, մեզանից պահանջվում է ունենալ արդար պատրաստվածություն և աստվածայնորեն ապահովված պաշտպանություն: Մենք պիտի որոշենք լինել տաճարին արժանավոր, անկախ այն բանից, թե ինչ է պատահում մեզ հետ: Եթե մենք պատրաստված ենք, մենք չպիտի վախենանք:6

Երջանկությունն այս կյանքում և երջանկությունը գալիք կյանքում փոխկապակցված են արդարությամբ: Նույնիսկ մահվան ու Հարության միջև ընկած ժամանակահատվածում «նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ»:7

Իր երկրային ծառայության սկզբում՝ Իսրայելում, իսկ ավելի ուշ՝ Նեփիացիների մեջ, Փրկիչը խոսեց երջանկության թեմայի մասին՝ թե այս կյանքում, թե հավերժության մեջ: Նա կարևորեց արարողությունները, բայց նաև մեծապես շեշտադրեց բարոյական վարքագիծը: Օրինակ, հետևորդները օրհնված կլինեն, եթե նրանք արդարության քաղց ու ծարավ ունենան, լինեն գթասիրտ, սրտով մաքուր, խաղարարար և հետևեն այլ հիմնարար բարոյական սկզբունքների: Որպես ակնհայտ հիմնարար վարդապետական ուղերձ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը կարևորեց, թե արդար մոտեցումը, թե արդար վարքը առօրյա կյանքում: Նրա ուսմունքները ոչ միայն փոխարինեցին և գերազանցեցին Մովսեսի օրենքի տարրերին,8 այլ նաև հանդիսացան մարդկանց կեղծ փիլիսոփայությունների մերժումը:

Երկար դարերի ընթացքում Հիսուս Քրիստոսի ավետարանը ոգեշնչել է շատ հավատքների և հաստատել է վարքի չափանիշներ այն բանի վերաբերյալ, թե ինչն է արդար, ցանկալի և բարոյական և հանգեցնում է երջանկության, օրհնության ու ուրախության: Սակայն Փրկիչի ուսուցանած սկզբունքներն ու հիմնական բարոյախոսությունը լուրջ հարձակման են ենթարկվում ժամանակից աշխարհում: Քրիստոնեությունն է հարձակման տակ: Շատերը կարծում են, որ այն, ինչ բարոյական է, փոխվել է հիմնավորապես:9

Մենք ապրում ենք դժվար ժամանակներում: Գոյություն ունի աճող միտում՝ «չարը բարի են կոչում և բարին՝ չար»:10 Աշխարհը, որը կարևորում է ինքնամեծարումը և աշխարհիկը, մեծ մտահոգության տեղիք է տալիս: Մի հայտնի գրող, ոչ մեր հավատքից, գրի է դա առել հետևյալ ձևով. «Դժբախտաբար, ես շատ քիչ վկայություն եմ տեսնում, որ մարդիկ իրականում ավելի երջանիկ են զարգացող տնտեսության մեջ կամ, որ նրանց երեխաներն ավելի ունևոր են, կամ, որ սոցիալական արդարությունը ճիշտ նպատակին է ծառայում, կամ ամուսնության մակարդակի նվազումը և բարակող ընտանեկան տոհմածառերը … ոչինչ չեն խոստանում, բացի ավելի շատ մենակությունից՝ մեծամասնության համար և ընդհանուր լճացումից»:11

Որպես Փրկիչի հետևորդներ, ակնկալվում է, որ մենք կծրագրավորենք ու կպատրաստվենք: Երջանկության ծրագրում ազատ կամքը կենտրոնական կազմակերպչական սկզբունքն է, և մեր ընտրությունները էական են:12 Փրկիչը շեշտեց սա Իր ծառայության ողջ ընթացքում, ներառյալ՝ հիմար կույսերի և քանքարների Իր առակներում:13 Սրանցից յուրաքանչյուրում Տերը գովեց պատրաստությունն ու գործողությունը և դատապարտեց հապաղումն ու անգործությունը:

Ես ընդունում եմ, որ, չնայած Աստծո աստվածային ծրագրում մարմնավորված մեծ երջանկությանը, այն երբեմն կարող է թվալ շատ հեռու և մեր ընթացիկ հանգամանքներից կտրված: Որպես պայքարող հետևորդներ, այն կարող է մեր հասանելիությունից վեր լինել: Մեր սահմանափակ հեռանկարից, ներկայիս գայթակղություններն ու զվարճությունները կարող են գրավիչ թվալ: Մյուս կողմից այդ գայթակղություններին դիմակայելու համար տրվող պարգևները կարող են թվալ հեռու և անհասանելի: Բայց Հոր ծրագրի ճշմարիտ ըմբռնումը ցույց է տալիս, որ արդարակեցության համար պարգևները մատչելի են հենց հիմա: Ամբարիշտությունը, ինչպես օրինակ անբարոյական վարքը, երբեք պատասխանի մի մասը չէ: Ալման այն հստակ ասել է իր որդի Կորիանթոնին. «Ահա, ես ասում եմ քեզ, ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»։14

Մեր վարդապետությունը հստակ սահմանվել է Ամուղեկի կողմից Ալմա 34.32 -ում. «Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը»:

Այդ դեպքում ինչպե՞ս պատրաստվենք այսպիսի դժվար ժամանակում: Տաճարին արժանի լինելուց բացի, գոյություն ունեն շատ սկզբունքներ, որոնք նպաստում են արդարակեցությանը: Ես կկարևորեմ երեքը:

Առաջին. Արդար ինքնատիրապետում և վարք

Ես հավատում եմ, որ մեր սիրող Երկնային Հայրը մեզ երբեմն պիտի նայի զվարճանքով, որը մենք զգում ենք, երբ հետևում ենք մեր սեփական փոքրիկ երեխաներին, երբ նրանք սովորում ու մեծանում են: Մենք բոլորս սայթաքում և ընկնում ենք, երբ փորձ ենք ձեռք բերում:

Նկար
Կոնֆետների փորձը

Ես բարձր եմ գնահատեցի Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ելույթը, որը նա տվեց 2010 թվականին15 այն հայտնի կոնֆետների փորձի մասին, որն անցկացվել էր 1960-ականներին Ստենֆորդի Համալսարանում: Դուք կհիշեք, որ չորսամյա երեխաներին տրվել էր մեկական կոնֆետ: Եթե նրանք կարողանային սպասել 15 կամ 20 րոպե և չուտեին կոնֆետները, նրանք կստանային երկրորդ կոնֆետը: Տեսանյութեր թողարկվեցին, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էին երեխաներից շատերը ծռմռվում, որպեսզի խուսափեն կոնֆետն ուտելուց: Ոմանց չհաջողվեց16:

Անցյալ տարի այդ պրոֆեսորը՝ դոկտոր Վալտեր Միշելը, ով անցկացրել էր բուն փորձը, գրեց մի գիրք, որում նա ասել է, որ ուսումնասիրությունը մասամբ սկսվել էր ինքնատիրապետման մասին իր մտահոգություններից և ծխելու սովորությունից իր կախվածությունից ելնելով: Նա հատկապես մտահոգված էր 1964 թվականի ԱՄՆ-ի Գլխավոր Վիրաբույժի զեկույցի կապակցությամբ, որը եզրակացնում էր, որ ծխելն առաջացնում է թոքերի քաղցկեղ:17 Հիմնվելով տարիների ուումնասիրությունների վրա, նրա մասնագիտական գործընկերներից մեկը հայտարարել է, որ «ինքնատիրապետումը նման է մկանի՝ որքան շատ ես օգտագործում, այնքան ուժեղ է դառնում: Որևէ գայթակղիչ բանից մի անգամ խուսափելը կօգնի ձեզ զարգացնել դիմադրելու կարողությունը ապագայի այլ փորձությունների նկատմամբ»:18

Հավերժական առաջընթացի սկզբունքն այն է, որ ինքնատիրապետման մարզումը և ապրելակերպը ուժեղացնում են գայթակղություններին դիմակայելու մեր կարողությունը: Սա ճիշտ է՝ թե հոգևոր ոլորտում, թե աշխարհիկ հարցերում:

Մեր միսիսոներները գերազանց օրինակ են հանդիսանում: Նրանք զարգացնում են Քրիստոսանման հատկություններ և կարևորում են հնազանդությունն ու հոգևորությունը: Ակնկալվում է, որ նրանք հավատարիմ են մնում ճշգրիտ գրաֆիկին և անցկացնում իրենց օրերը՝ ծառայելով ուրիշներին: Նրանց արտաքինը համեստ է և պահպանողական՝ մեր օրերում գերիշխող անփույթ կամ անհամեստ հագնվելու ոճի փոխարեն: Նրանց վարքն ու արտաքինը բարոյական և լուրջ ուղերձ է հաղորդում:19

Մենք ունենք մոտ 230000 երիտասարդներ, ովքեր ներկայումս ծառայում են որպես միսիսոներներ կամ վերադարձել են միսիսոներական ծառայությունից վերջին հինգ տարիների ընթացքում: Նրանք զարգացրել են արտակարգ հոգևոր ուժ և ինքնակառավարում, որոնք շարունակաբար մարզման կարիք ունեն, այլապես այդ հատկությունները կթուլանան ճիշտ այնպես, ինչպես այն մկանները, որոնք չեն օգտագործվում: Մենք բոլորս պիտի զարգացնենք և ցուցադրենք այնպիսի վարք և արտաքին, որը հայտարարի, որ մենք Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ ենք: Նրանք, ովքեր հրաժարվում են կամ արդար վարքից կամ պատշաճ, համեստ արտաքինից, ենթարկվում են այն ապրելակերպի ազդեցությանը, որը ոչ ուրախություն է բերում, ոչ երջանկություն:

Վերականգնված ավետարանը մեզ տալիս է երջանկության ծրագրի նախագիծը և խթան, որպեսզի հասկանանք ու կիրառենք ինքնատիրապետումը և խուսափենք գայթակղությունից: Այն մեզ ուսուցանում է նաև, թե ինչպես ապաշխարենք, երբ զանցանքներ ենք թույլ տալիս:

Երկրորդ. Հանգստության օրվա սուրբ պահելը կմեծացնի արդարակեցությունը և պաշտպանություն կլինի ընտանիքի համար:

Վաղ Քրիստոնեական Եկեղեցին Հանգստության օրը տեղափոխեց շաբաթից դեպի կիրակի՝ ի հիշատակ Տիրոջ Հարության: Հանգստության օրվա մյուս հիմնական սուրբ նպատակները մնացին անփոփոխ: Հրեաների և Քրիստոնյաների համար Հանգստության օրը խորհրդանշում է Աստծո հզոր գործերը:20

Ես, կինս և իմ երկու գործընկերներն իրենց կանանց հետ վերջերս մասնակցեցինք Հրեական Հանգստության օրվան մի սիրելի ընկերոջ՝ Ռոբերտ Աբրամի և նրա կնոջ՝ Դայանի հրավերով՝ իրենց Նյու Յորքի տանը:21 Այն սկսվեց Հրեական Հանգստության օրվա սկզբում՝ ուրբաթ երեկոյան: Այն կենտրոնացած էր Աստծո՝ որպես Արարիչի մեծարման վրա: Այն սկսվեց ընտանիքի օրհնումով և Հանգստության օրվա օրհներգով:22 Մենք միացանք ձեռքերի լվացման ավանդական արարողությանը, հացի օրհնությանը, աղոթքներին, հրեական ճաշին, սուրբ գրությունների ընթերցանությանը և տոնական տրամադրությամբ երգեցինք Հանգստության օրվա երգեր: Մենք լսեցինք Եբրայերեն բառեր անգլերեն թարգմանությամբ: Հին Կտակարանից ընթերցված ամենահուզիչ սուրբ գրությունները, որոնք ես նույնպես սիրում եմ, հետևյալն էին. Եսայիայից,23 որը հայտարարում է, որ Հանգստության օրը բերկրանք է և Եզեկիելից, որն ասում է, որ Հանգստության օրը «նշան կլինի իմ մէջ և ձէր մեջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը ձեր Աստվածը»:24

Այն մեծ տպավորությունը, որ ստացանք այդ հրաշալի երեկոյից, ընտանեկան սերն էր, նվիրումը և պատասխանատվությունը Աստծո առաջ: Երբ ես մտածում էի այս իրադարձության մասին, ես անդրադառնում էի այն ծայրահեղ հալածանքներին, որ հրեաները կրել են դարերով: Որոշակիորեն, Հանգստության օրվա պահելը եղել է «հավիտենական ուխտ», պահպանելով և օրհնելով հրեա ժողովրդին սուրբ գրության իրականացման մեջ:25 Այն նաև աջակցել է հրաշալի ընտանեկան կյանքին և երջանկությանը, որն ակնհայտ է հրեաներից շատերի կյանքում:26

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար Հանգստության օրվա սուրբ պահելը արդարակեցության մի ձև է, որը կօրհնի և կուժեղացնի ընտանիքները, կկապի մեզ մեր Արարիչի հետ և կմեծացնի երջանկությունը: Հանգստության օրը կարող է օգնել մեզ բաժանվել այն ամենից, ինչն անլուրջ է, անհամապատասխան և անբարոյական: Այն մեզ թույլ է տալիս լինել աշխարհում, բայց ոչ այս աշխարհից:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Եկեղեցում տեղի է ունեցել մի շատ ուշագրավ փոփոխություն: Այն կատարվել է անդամների արձագանքի շնորհիվ, երբ Առաջին Նախագահությունը, Տասներկու Առաքյալների Քվորումը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նորովի կարևորեցին Հանգստության օրը և կոչ արեցին Հանգստության օրը բերկրանք դարձնել:27 Շատ անդամներ հասկանում են, որ Հանգստության օրվա հավատարմորեն սուրբ պահելը ապաստարան է այս կյանքի փոթորիկներից: Այն նաև մեր նվիրումի նշանն է մեր Երկնային Հորը և հաղորդության ժողովի սրբության աճող ըմբռնումը: Այնուամենայնիվ, մենք երկար ճանապարհ ունենք գնալու, բայց սկիզբը հրաշալի է: Ես կոչ եմ անում մեզ՝ բոլորիս, շարունակել ընդունել այս խորհուրդը և բարելավել Հանգստության օրվա երկրպագությունը:

Երրորդ. Աստվածային պաշտպանությունն ապահովված է, երբ մենք արդար ենք

Որպես Աստծո աստվածային ծրագրի մաս, մենք օրհնված ենք Սուրբ Հոգու պարգևով: Այս պարգևը «իրավունքն է ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը, երբ արժանավոր ենք»:28 Աստվածագլխի այս անդամը ծառայում է որպես մաքրագործող միջոց, եթե ավետարանն առաջին տեղում է մեր կյանքում: Նա նաև նախազզգուշացնող ձայն է չարի դեմ և պաշտպանության ձայն՝ վտանգի դեմ: Երբ մենք նավարկում ենք կյանքի ծովում, Սուրբ Հոգու զգացողություններին հետևելը կարևոր է: Հոգին օգնում է մեզ խուսափել գայթակղություններից ու վտանգներից և հանգստացնում ու առաջնորդում է մեզ մարտահրավերների միջով: «Բայց Հոգու պտուղն է սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնամտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հավատք»:29

Սուրբ ավետարանի սկզբունքներին հավատարիմ լինելը մեզ թույլ կտա լինել տաճարին արժանավոր, հնարավորություն կտա գտնել երջանկություն այս կյանքում և առաջնորդել մեզ ետ՝ դեպի մեր երկնային տունը:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, կյանքը հեշտ չէ, ոչ էլ նախատեսված էր հեշտ լինելու: Այն փորձարկման և փորձության շրջան է: Բրիստոլի Նավահանգստի հին նավերի նման կլինեն ժամանակներ, երբ մակընթացությունները տեղի կտան և կթվա, թե այն ամենը, ինչ մեզ օգնում էր լողալ, կանհետանա: Մենք կարող ենք խփել հատակին և նույնիսկ կողաշրջվել: Այդպիսի փորձությունների պայմաններում, ես խոստանում եմ ձեզ, որ ապրելով տաճարին արժանավոր կյանքով և պահպանելով այն, միասին կպահի այն ամենն, ինչ իրոք նշանակություն ունի: Խաղաղության, երջանկության և ուրախության քաղցր օրհնությունները, մեր Երկնային Հոր և Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ հավերժական կյանքի, սելեստիալ փառքի օրհնությունների հետ միասին կիրականանան: Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. 2 Նեփի 2.13 : Այս սուրբ գրությունը զուգահեռության մաս է Մորմոնի Գրքում: Հետաքրքիր է, որ մարգարեներից շատերը, ում գրվածքներն ու քարոզները ներառված են Մորմոնի գրքում, օգտագործել են այս գրական մոտեցումը, որպեսզի շեշտեն կարևոր վարդապետական հասկացությունները: Տես օրինակ՝ 2 Նեփի 9.25 (Հակոբ) և 2 Նեփի 11.7 (Նեփի):

  2. Տես 2 Նեփի 28

  3. Տես 4 Նեփի 1.15–17

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 59.23

  5. Տես Wiktionary, «կարգին և Բրիստոլի ձևով», Wiktionary.org:

  6. Տես Վարդապետություն և Ուխտեր 38.30

  7. Ալմա 40.12, շեշտադրումն ավելացված է:

  8. Տես Մատթեոս 5, գլխի ամփոփում:

  9. See Carl Cederstrom, “The Dangers of Happiness,” New York Times,, July 19, 2015, Sunday Review section. 8.

  10. 2 Նեփի 15.20

  11. Ross Douthat, “Gay Conservatism and Straight Liberation,” New York Times, June 28, 2015, Sunday Review section, 11.

  12. Տես 2 Նեփի 2

  13. Տես Մատթեոս 25.2–3, 14–30

  14. Ալմա 41.10

  15. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Շարունակել համբերությամբ» Լիահոնա, մայիս 2010, 56:

  16. Տես Walter Mischel, The Marshmallow Test: Mastering Self-Control (2014), 136–38; see also Jacoba Urist, “What the Marshmallow Test Really Teaches about Self-Control,” Atlantic, Sept.24, 2014, theatlantic.com:

  17. Տես Mischel, The Marshmallow Test, 136–38:

  18. Տես Maria Konnikova, “The Struggles of a Psychologist Studying Self-Control,” New Yorker, Oct. 9, 2014,newyorker.com, citing Roy Baumeister, a professor of psychology at Florida State University, who studies willpower and self-control:

  19. Տես Malia Wollan, “How to Proselytize,” New York Times Magazine, July 19, 2015, 21. She quotes Mario Dias of the Brazil Missionary Training Center:

  20. Տես Bible Dictionary, “Sabbath”

  21. Երեց Վոն Գ. Քիչը և իր կինը՝ Բերնիսը և Ջոն Թեյլորն ու իր կինը՝ Յանը, միացան իմ կնոջը և ինձ, մի հրաշալի Հանգստության օր Ռոբերտ Աբրամսի և իր կնոջ՝ Դայանի հետ 2015 թ. մայիսի 8-ին: Պարոն Աբրամսը չորս ժամկետ ծառայել է որպես Գլխավոր Դատախազ Նյու Յորք նահանգում և երկար տարիներ եղել է Եկեղեցու բարեկամը: Պարոն Աբրամսը հրավիրել էր նաև իր երկու հրեա գործընկերներին իրենց կանանց հետ:

  22. The Sabbath table hymn Shalom Aleichem (“Peace upon You”) was sung.

  23. Տես Եսայիայի 58.13–14

  24. Եզեկելի 20.20

  25. Տես Ելից 31.16–17

  26. Տես Jose Lieberman, The Gift of Rest: Rediscovering the Beauty of the Sabbath (2011). Senator Lieberman’s delightful book describes the Jewish Shabbat and provides inspirational insights:

  27. Տես Եսայիայի 58.13–14, Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «Հանգստության օրը բերկրանք է» Լիահոնա, մայիս 2015, 129–32:

  28. Bible Dictionary, “Holy Ghost.”

  29. Գաղատացիս 5.22