2010–2019 թթ․
Սուրբ Հոգին որպես ձեզ ուղեկից
Հոկտեմբեր 2015


Սուրբ Հոգին որպես ձեզ ուղեկից

Մենք կարող ենք, եթե արժանի ենք ապրում նրան, ունենալ Հոգու օրհնությունը մեզ հետ, ոչ թե դեպքից դեպք, այլ միշտ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ՝ ձեզ հետ լինելու համար այս կիրակի օրը Տիրոջ Եկեղեցու գերագույն համաժողովում: Ես զգացել եմ, ինչպես և դուք, Հոգու, Սուրբ Հոգու վկայությունը այն խոսքերի ճշմարտության վերաբերյալ, որոնք մենք լսեցինք խոսելիս և երգելիս:

Իմ նպատակն է այսօր մեծացնել ձեր ցանկությունը և ձեր վճռականությունը՝ հայցելու մկրտվելուց հետո՝ մեզանից յուրաքանչյուրիս խոստացված պարգևը: Մեր հաստատման ժամանակ մենք լսեցինք հետևյալ խոսքերը. «Ստացիր Սուրբ Հոգին»:1 Այդ պահից, մեր կյանքերը հավերժ փոխվեցին:

Մենք կարող ենք, եթե արժանի ենք ապրում նրան, ունենալ Հոգու օրհնությունը մեզ հետ, ոչ թե դեպքից դեպք, ինչպես այնպիսի նշանավոր փորձառությունների դեպքում, ինչպիսին մենք ունեցանք այսօր, այլ միշտ: Դուք գիտեք հաղորդության աղոթքից, թե ինչպես է կատարվում այդ խոստումը. «Ո՜վ Աստված, Հայր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը, բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն, որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայել քեզ, ո՜վ Աստված, Հայր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան:»:

Իսկ հետո գալիս է փառահեղ խոստումը. «Որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան» (ՎևՈՒ 20.77, շեշտադրումն ավելացված է):

Միշտ ունենալ Հոգին մեզ հետ, նշանակում է ունենալ Սուրբ Հոգու ուղեկցությունը և ուղղորդումը մեր ամենօրյա կյանքում: Մենք կարող ենք օրինակ, նախազգուշացվել Հոգու կողմից դիմադրել չարը գործելու գայթակղությունից:

Հենց այդ պատճառով միայն, հեշտ է տեսնել, թե ինչո՞ւ են Տիրոջ ծառաները փորձել մեր հաղորդության ժողովներում մեծացնել մեր ցանկությունը երկրպագելու Աստծուն: Եթե մենք ճաշակում ենք հաղորդությունը հավատքով, Սուրբ Հոգին այդ ժամանակ կկարողանա պաշտպանել մեզ և նրանց, ում մենք սիրում ենք, այն գայթակղություններից, որոնք գալիս են մեծացող ուժգնությամբ և հաճախությամբ:

Սուրբ Հոգու ընկերակցությունը դարձնում է այն, ինչ լավ է, ավելի գրավիչ, իսկ գայթակղությունը՝ ավելի քիչ գերող: Միայն այդ պետք է բավական լինի՝ դարձնելու մեզ վճռական, արժանի լինելու միշտ՝ Հոգին մեզ հետ ունենալու համար:

Ճիշտ ինչպես Սուրբ Հոգին ուժեղացնում է մեզ չարի դեմ, Նա նաև տալիս է մեզ ուժ զանազանելու ճշմարտությունը կեղծիքից: Ճշմարտությունը, որն ամենամեծ նշանակությունն ունի, վավերացվում է միայն Աստծուց՝ հայտնությամբ: Մեր մարդկային դատողությունը և մեր ֆիզիկական զգայարանների օգտագործումը բավական չի լինի: Մենք ապրում ենք մի ժամանակներում, որ նույնիսկ ամենաիմաստունները կենթարկվեն ուժեղ ճնշման՝ զանազանելու ճշմարտությունը խելացի խաբեությունից:

Տերն ուսուցանեց Իր Առաքյալ Թովմասին, ով կամենում էր ֆիզիկական ապացույց Փրկչի Հարության վերաբերյալ՝ շոշափելով Նրա վերքերը, որ հայտնությունը ավելի ապահով ապացույց է. «Հիսուսը նորան ասեց. Որովհետեւ տեսար ինձ հաւատացիր. Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» (Հովհաննես Ի.29):

Ճշմարտությունները, որոնք նշում են ուղին դեպի տուն՝ դեպի Աստված, հավաստիացվում են Սուրբ Հոգու կողմից: Մենք չենք կարող գնալ պուրակ և տեսնել Հորը և Որդուն խոսելիս պատանի Ջոզեֆ Սմիթի հետ:Ոչ մի ֆիզիկական ապացույց, ոչ էլ որևէ տրամաբանական փաստարկ չի կարող հաստատել, որ Եղիան եկավ, ինչպես խոստացված էր՝ շնորհելու քահանայության բանալիները, որոնք այժմ կրվում և գործադրվում են ապրող մարգարեի՝ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից:

Ճշմարտության հաստատումը գալիս է Աստծո որևէ որդու կամ դստեր, ով հայցել է իրավունք՝ ստանալու Սուրբ Հոգին: Քանի որ կեղծիքներն ու ստերը կարող են ներկայացվել մեզ ամեն ժամանակ, մենք կարիք ունենք մի հաստատուն ազդեցության՝ Ճշմարտության Հոգու կողմից՝ խնայելու մեզ կասկածի պահերին:

Երբ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, Ջորջ Ք. Քենոնը հորդորում էր, որ մենք մշտապես ձգտենք, որ Հոգին մեզ հետ լինի, նա խոստացել է և ես ևս խոստանում եմ, որ եթե մենք հետամուտ լինենք այդ ուղուն, մենք «երբեք [ճշմարտության] գիտելիքի պակասություն չենք ունենա», «երբեք կասկածի կամ խավարի մեջ չենք լինի» և մեր «հավատքն ուժեղ կլինի, [մեր] ուրախությունը … լիարժեք»:2

Մենք Սուրբ Հոգու ընկերակցության այդ մշտական օգնության կարիքն ունենք մեկ այլ պատճառով ևս: Սիրելի անձնավորության մահը կարող է անսպասելիորեն գալ: Դա Սուրբ Հոգու վկայությունն է սիրառատ Երկնային Հոր և հարություն առած Փրկչի մասին, որ մեզ տալիս է հույս և մխիթարություն սիրելիներին կորցնելու ժամանակ: Այդ վկայությունը պետք է լինի թարմ, երբ մահ է տեղի ունենում:

Այսպիսով, շատ պատճառներով մենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցության կարիքն ունենք: Մենք կամենում ենք դա, այնուամենայնիվ, մենք գիտենք փորձառությունից, որ դա հեշտ չէ պահպանել: Մեզանից յուրաքանչյուրն ասում է և անում բաներ մեր ամենօրյա կյանքում, որը կարող է վիրավորել Սուրբ Հոգուն: Տերն ուսուցանել է մեզ, որ Սուրբ Հոգին կլինի մեր մշտական ուղեկիցը, երբ մեր սրտերը «գթությամբ լցված լինեն» և երբ «առաքինությունը զարդարի մեր մտքերն անդադար» (տես ՎևՈւ 121.45):

Նրանց համար, ովքեր մաքառում են բարձր չափանիշի հետ, որն անհրաժեշտ է արժանանալու Հոգու ընկերակցության պարգևին, ես առաջարկում եմ այս խրախուսանքը: Դուք ունեցել եք դեպքեր, երբ զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը: Դա կարող է պատահած լինի ձեզ հետ այսօր:

Դուք կարող եք վերաբերվել ոգեշնչման այդ պահերի հետ այն հավատքի սերմերի նման, որոնք Ալման է նկարագրել (տես Ալմա 32:28): Տնկեք յուրաքանչյուրը: Դուք կարող եք դա անել գործելով այն հուշումների վրա, որ դուք զգացել եք: Ամենաարժեքավոր ոգեշնչումը ձեզ համար իմանալն է, թե Աստված ինչ կկամենար, որ դուք անեիք: Եթե դա տասանորդ վճարելն է, կամ սգացող ընկերոջը այցելելը, դուք պետք է դա անեք: Ինչ էլ որ լինի, արեք դա: Եվ շարունակեք անել դա: Երբ դուք դրսևորում եք հնազանդվելու ձեր պատրաստակամությունը, Հոգին կուղարկի ձեզ ավելի շատ տպավորություններ, թե ինչ կկամենար Աստված, որ դուք անեք Նրա համար:

Երբ հնազանդվեք, Հոգուց եկող տպավորություններն ավելի հաճախ կլինեն, ավելի ու ավելի մոտենալով մշտական ընկերակցության: Ճիշտն ընտրելու ձեր ուժը կմեծանա:

Դուք կարող եք իմանալ, թե Նրա համար գործելու այդ տպավորություններն արդյոք Հոգուց են, թե ձեր իսկ ցանկություններից: Երբ տպավորությունները ներդաշնակության մեջ են նրանց հետ, ինչ Փրկիչը և Նրա ապրող մարգարեներն ու առաքյալներն են ասել, դուք կարող եք ընտրել վստահությամբ հնազանդվել: Այդ ժամանակ Տերը կուղարկի Իր Հոգին այցելելու ձեզ:

Օրինակ, եթե դուք ստանում եք հոգևոր տպավորություն՝ պատվել կիրակի օրը, հատակապես, երբ դա դժվար է թվում, Աստված կուղարկի Իր Հոգին օգնելու ձեզ:

Այդ օգնությունը եկավ իմ հորը տարիներ առաջ, երբ նրա աշխատանքը տարավ նրան Ավստրալիա: Մի կիրակի նա մենակ էր և նա ուզում էր վերցնել հաղորդությունը: Նա չկարողացավ որևէ տեղեկություն իմանալ Վերջին Օրերի Սրբերի ժողովների մասին: Այսպիսով նա սկսեց քայլել: Նա աղոթեց յուրաքանչյուր խաչմերուկում, որպեսզի իմանար, թե որ ուղղությամբ թեքվեր: Մեկ ժամ քայլելուց և շրջադարձեր կատարելուց հետո, նա կանգնեց, որպեսզի նորից աղոթեր: Նա տպավորությւոն զգաց շրջվել դեպի մի որոշակի փողոց: Շուտով նա սկսեց լսել երգեցողություն, որը լսվում էր մոտակա բնակելի շենքի ներքնահարկից: Նա պատուհանից ներս նայեց և տեսավ մի քանի մարդկանց նստած մի սեղանի մոտ, որը ծածկված էր սպիտակ սփռոցով և հաղորդության սկուտեղներով:

Դե դա կարող է ձեզ այնքան էլ մեծ բան չթվալ, բայց դա ինչ որ սքանչելի մի բան էր նրա համար: Նա գիտեր հաղորդության աղոթքի խոստումը կատարվել էր. «Միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց, որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան» (ՎևՈՒ 20.77):

Դա միայն մեկ օրինակ էր դեպքի, երբ նա աղոթեց և հետո արեց ինչ Հոգին ասաց նրան, որ Աստված ուզում էր, որ նա աներ: Նա պահում էր դա տարիներ շարունակ, ինչպես ես և դուք կանեինք: Նա երբեք չէր խոսում իր հոգևորության մասին: Նա ուղղակի շարունակում էր կատարել փոքրիկ բաներ Տիրոջ համար, որոնք հուշվում էին նրան անել:

Երբ որ Վերջին Օրերի Սրբերի որևէ խումբ խնդրում էր նրան խոսել իրենց համար, նա խոսում էր: Նշանակություն չուներ դա 10 մարդ էր, թե 50 մարդ կամ որքան հոգնած էր: Նա բերում էր իր վկայությունը Հոր, Որդու, և Սուրբ Հոգու մասին և մարգարեների, երբ որ Հոգին համոզում էր նրան անել այդ:

Նրա բարձրագույն կոչումները Եկեղեցում Յուտայի Բոննեվիլ Ցցի բարձրագույն խորհրդում էր, որտեղ նա քաղհանում էր մոլախոտերը ցցի ագարակում և նա ուսուցանում էր Կիրակնօրյա Դպրոցի դասարանում: Տարիների ընթացքում, երբ նա կարիք էր ունենում, Սուրբ Հոգին այնտեղ էր, որպես նրա ուղեկից:

Ես կանգնած էի հորս կողքին հիվանդասենյակում: Մայրս՝ 41 տարիների նրա կինը, պառկած էր մահճակալին: Մենք հետևում էինք նրան ժամեր շարունակ: Մենք սկսեցինք տեսնել, թե ինչպես էին ցավի գծերն անհետանում նրա դեմքից: Նրա ձեռքերի մատները, որոնք բռունցքներ էին դարձել, թուլացան: Նրա թևերը հանգիստ առան իր կողքերին:

Տասնամյակների քաղցկեղի ցավերն ավարտվում էին: Ես նրա դեմքին խաղաղության արտահայտություն տեսա: Նա մի քանի կարճ շունչ քաշեց, ապա հևոց, իսկ հետո պառկեց անշարժ: Մենք կանգնած էինք այնտեղ սպասելով՝ տեսնելու, թե կգար արդյոք ևս մեկ շունչ:

Ի վերջո հայրս հանգիստ ասաց.«Փոքրիկ աղջիկը տուն գնաց»:

Նա արցունք չթափեց: Դա այն պատճառով էր, որ Սուրբ Հոգին երկար ժամանակ առաջ տվել էր նրան հստակ պատկերացում, թե ով էր նա, որտեղից էր եկել, ինչ էր դարձել և ուր էր գնում: Հոգին վկայել էր նրան շատ անգամներ սիրառատ Երկնային Հոր մասին, Փրկչի մասին, ով ջարդել էր մահվան զորությունը և տաճարային կնքման իրականությունը, որը նա կիսում էր իր կնոջ և ընտանիքի հետ:

Հոգին երկար ժամանակ առաջ հավաստիացրել էր նրան, որ նրա բարությունն ու հավատքը նրան որակավորել էին՝ երկնային տուն վերադարձի համար, որտեղ նա կհիշվեր, որպես խոստումի սքանչելի զավակ և կողջունվեր տուն՝ պատվով:

Հորս համար դա ավելին էր, քան հույսը: Սուրբ Հոգին դա իրականություն էր դարձրել նրա համար:

Դեհ, որոշ մարդիկ կարող է ասեն, որ նրա խոսքերը և նրա մտքի պատկերացումները՝ երկնային տան մասին, ուղղակի քաղցր զգացողություններ են՝ իր կորստի պահին ամուսնու մշուշապատ դատողություն: Բայց նա գիտեր հավերժական ճշմարտությունը այն միակ ուղով, որ կարելի է իմանալ այն:

Նա գիտնական էր, ով հետազոտել էր ճշմարտությունը ֆիզիկական աշխարհի մասին ողջ իր չափահաս կյանքի ընթացքում: Նա բավականին լավ էր օգտագործում գիտական միջոցները, որպեսզի հարգվեր իր հասակակիցների շրջանում ողջ աշխարհում: Քիմիայում նրա արածի մեծ մասը եկավ իր մտքի աչքով մոլեկուլների շարժումը տեսնելուց, իսկ հետո իր տեսիլքը փորձերով լաբորատորիայում հաստատելուց:

Բայց նա հետևել էր տարբեր ուղու՝ հայտնագործելու ճշմարտություններ, որոնք ամենամեծ նշանակությունն ունեին նրա համար և մեզանից յուրաքանչյուրի համար: Միայն Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք տեսնել մարդկանց և իրադարձությունները, ինչպես Աստված է տեսնում նրանց:

Այդ պարգևը շարունակվեց հիվանդանոցում իր կնոջ մահից հետո: Մենք հավաքեցինք մայրիկիս իրերը՝ տուն տանելու համար: Հայրս կանգ առավ յուրաքանչյուր բուժքրոջ և բժշկի մոտ, ում մենք հանդիպեցինք դեպի մեքենա տանող մեր ճանապարհին՝ շնորհակալություն հայտնելու նրանց: Ես հիշում եմ, որ որոշ սրտնեղվածություն էի զգում, որ մենք պետք է մեկնեինք՝ մենակ լինելու մեր վշտի հետ:

Այժմ ես հասկանում եմ, որ նա տեսնում էր բաներ, որոնք միայն Սուրբ Հոգին կարող էր ցույց տված լինել նրան: Նա տեսնում էր այդ մարդկանց որպես Աստծո կողմից ուղարկված հրեշտակների՝ իր սիրեցյալին հսկելու համար: Նրանք գուցե տեսնում էին իրենց որպես առողջապահության մասնագետներ, բայց հայրս շնորհակալություն էր հայտնում նրանց Փրկչի կողմից:

Սուրբ Հոգու ազդեցությունը շարունակվեց նրա հետ, երբ մենք ժամանեցինք նրա հետ իմ ծնողների տուն: Մենք մի քանի րոպե զրուցեցինք հյուրասենյակում: Հայրս ներողություն խնդրեց գնալով իր մոտակա ննջարանը:

Մի քանի րոպե անց, նա ետ վերադարձավ հյուրասենյակ: Նա հաճելի ժպիտ ուներ դեմքին: Նա քայլեց դեպի մեզ և հանգիստ ասաց. «Ես անհանգիստ էի, որ Միլդրիդը կժամաներ հոգևոր աշխարհ մեն մենակ: Ես մտածեցի, որ նա կարող է իրեն կորած զգար ամբոխի մեջ:»

Այնուհետև նա ասաց պայծառացած. «Ես հենց նոր աղոթեցի: Գիտեմ Միլդրիդը լավ է: Մայրս այնտեղ էր նրան դիմավորելու համար:»

Հիշում եմ, երբ նա ժպտալով ասաց այդ՝ պատկերացնելով տատիկիս, իր կարճ ոտքերը շարժելով, ամբոխի միջով առաջ նետվելով համոզվելու, որ նա այնտեղ էր՝ դիմավորելու և գրկելու իր հարսին, երբ նա ժամաներ:

Այսպիսով, պատճառներից մեկը հայրս խնդրել էր և ստացել մխիթարություն այն պատճառով էր, որ նա միշտ աղոթել էր հավատքով՝ իր մանկությունից սկսած: Նա սովոր էր պատասխաններ ստանալուն, որոնք գալիս էին նրա սիրտը՝ մխիթարություն և ուղղություն տալու նրան: Բացի աղոթելու սովորությունից, նա գիտեր սուրբ գրությունները և ապրող մարգարեների խոսքերը: Այսպիսով նա ճանաչում էր Հոգու ծանոթ շշունջները, որը դուք հավանաբար զգացել եք այսօր:

Հոգու ընկերակցությունն ավելի քան մխիթարել էր և առաջնորդել նրան: Այն փոխել էր նրան՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Երբ մենք ընդունում ենք Հոգին միշտ մեզ հետ ունենալու այդ խոստումը, Փրկիչը կարող է շնորհել մեզ այն մաքրագործումը, որը պահանջվում է հավերժական կյանքի համար, որը Աստծո բոլոր պարգևներից մեծագույնն է (տես ՎևՈւ 14.7):

Դուք հիշում եք Փրկչի խոսքերը. «Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը» (3 Նեփի 27.20):

Այդ պատվիրանները գալիս են այս խոստումով Տիրոջից.

«Եվ արդ, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ապավինիր այն Հոգուն, որն առաջնորդում է բարիք գործել. այո, արդար գործել, խոնարհ քայլել, արդարությամբ դատել, և դա է իմ Հոգին:

Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին» (ՎևՈւ 11.12–13):

Ես բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ Հայր Աստվածն ապրում է, որ հարություն առած Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կրում է քահանայության բոլոր բանալիները և որ հայտնությունը Սուրբ Հոգու միջոցով առաջնորդում է և հաստատում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և նրա խոնարհ անդամներին:

Ես շարունակում եմ վկայել ձեզ, որ այս հիանալի մարդիկ, ովքեր այսօր խոսեցին մեզ համար որպես Տեր Հիսուս Քրիստոսի վկաներ, որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ, կանչված են Աստծուց: Ես գիտեմ, որ Հոգին առաջնորդել է Նախագահ Մոնսոնին կանչել նրանց: Եվ երբ դուք լսում էիք նրանց և նրանց վկայությունները, Սուրբ Հոգին հաստատեց ձեզ, ինչ այժմ ես ձեզ ասում եմ: Նրանք կանչված են Աստծուց: Ես հաստատում եմ նրանց և սիրում եմ նրանց և կաջակցեմ նրանց իրենց ծառայության մեջ: Եվ ես անում եմ դա Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ձեռնարկ Բ. Եկեղեցում սպասավորելը (2010), 20.3.10:

  2. Տես George Q. Cannon, in “Minutes of a Conference,” Millennial Star, May 2, 1863, 275–76: