2010–2019 թթ․
Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը
Հոկտեմբեր 2015


Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը

Եղբայրներ և քույրեր, Նախագահ Մոնսոնը խնդրել է, որ ձեր հաստատմանը ներկայացնեմ Եկեղեցու Բարձրագույն Իշխանավորներին, Տարածքային Յոթանասունականներին և օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահություններին։

Առաջարկվում են հաստատման Թոմաս Սպենսեր Մոնսոնը՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ, Հենրի Բենյոն Այրինգը՝ որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, և Դիտեր Ֆրիդրիխ Ուխդորֆը՝ որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական:

Ովքեր կողմ են, կարող են քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, կարող են քվեարկել:

Քվեարկությունը հաշվի է առնվել։

Առաջարկվում են հաստատման Ռասսել Մ. Նելսոն՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, և հետևյալ անձինք՝ որպես այդ քվորումի անդամներ. Ռասսել Մ. Նելսոն, Դալլին Հ. Օքս, Մ. Ռասսել Բալլարդ, Ռոբերտ Դ. Հեյլս, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Դեյվիդ Ա. Բեդնար, Քվենթին Լ. Քուք, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, Նիլ Լ. Անդերսեն և որպես Տասներկուսի Քվորումի նոր անդամներ՝ Ռոնալդ Ա. Ռասբանդ, Գարի Ի. Ստիվենսոն և Դեյլ Գ. Ռենլանդ։

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել աջ ձեռքի բարձրացմամբ։

Եթե կա որևէ դեմ, կարող է նույն կերպ արտահայտել։

Քվեարկությունը հաշվի է առնվել։

Առաջարկվում են հաստատման Առաջին Նախագահության Խորհրդականները և Տասներկու Առաքյալների Քվորումը՝ որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, արտահայտեք նույն կերպ:

Քվեարկությունը հաշվի է առնվել։

Տասներկուսի Քվորումում ծառայելու իրենց կանչի հետ մեկտեղ մենք սույնով ազատում ենք Ռոնալդ Ա. Ռասբանդին՝ Յոթանասունի Նախագահության անդամի, Երեց Ռասբանդին և Երեց Դեյլ Գ. Ռենլանդին՝ Յոթանասունի Առաջին Քվորումի անդամի իրենց պարտականություններից։

Նրանք, ովքեր ցանկանում են իրենց շնորհակալությունը հայտնել, կարող են արտահայտել դա։

Առաջարկվում է իրենց անձնվեր ծառայության համար երախտագիտությամբ ազատել՝ Երեց Դոն Ռ. Կլարկին՝ որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ, Երեցներ Կոիչի Այոյագին և Բրյուս Ա. Կարլսոնին՝ որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամներ և առաջադրել նրանց որպես պատվավոր Բարձրագույն Իշխանավորներ։

Ովքեր ցանկանում են միանալ մեզ և երախտագիտություն հայտնել նրանց հրաշալի ծառայության համար, խնդրում ենք, քվեարկել:

Մենք նաև ազատում ենք Սերգեյ Ա. Կովալովին՝ Տարածքային Յոթանասունականի կոչումից։

Ովքեր ցանկանում են միանալ մեզ և իրենց շնորհակալությունը հայտնել նրա կատարած ծառայության համար, խնդրում ենք, քվեարկել:

Այսօր մենք ազատում ենք նաև Եղբայր Ջոն Ս. Թաներին՝ Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդականի և Եղբայր Դեվին Գ. Դուրանտին՝ Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության երկրորդ խորհրդականի կոչումներից։ Ինչպես ավելի վաղ հայտարարվեց՝ Եղբայր Թաները նշանակվել է ծառայելու ԲՅՀ-Հավայան Կղզիների նախագահի կոչմանը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ մեզ, արտահայտելով իրենց երախտագիտությունը այս եղբայրներին նրանց ծառայության և նվիրվածության համար, խնդրում ենք քվեարկել:

Եղբայր Դեվին Գ. Դուրանտն այժմ կանչվել է ծառայելու Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդականի, իսկ Եղբայր Բրայըն Կ. Աշտոնը՝ Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության երկրորդ խորհրդականի կոչումներին։

Ովքեր կողմ են, խնդրում ենք, քվեարկել:

Ովքեր դեմ են՝ նմանապես:

Առաջարկվում են հաստատման մյուս Բարձրագույն Իշխանությունները, Տարածքային Յոթանասունականները և օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահությունները ներկա կազմով:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:.

Ովքեր դեմ են, կարող են քվեարկել:

Քվեարկությունը կայացել է։ Մենք հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են քվեարկել այդ առաջարկներից որևէ մեկին, կապ հաստատել իրենց ցցերի նախագահների հետ։

Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն Եկեղեցու ղեկավարների համար ցուցաբերած ձեր հավատքի և աղոթքների համար:

Այժմ մենք խնդրում ենք, որ Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամները զբաղեցնեն իրենց տեղերը։ Նրանք վաղը առավոտյան հնարավորություն կունենան դիմելու մեզ։