2010–2019 թթ․
Դիմեք Նրան և պատասխանները կգան
Հոկտեմբեր 2015


Դիմեք Նրան և պատասխանները կգան

Եղեք հնազանդ, հիշեք այն ժամանակները, երբ դուք զգացել եք Հոգին անցյալում և խնդրեք հավատքով: Ձեր պատասխանը կգա:

Երբ ես երիտասարդ էի, ծնողներս միացան Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն: Մենք գիտեինք, որ միսիոներներն ուսուցանում էին նրանց, բայց իմ ծնողները մենակ էին վերցրել միսիոներական դասերը:

Այս զարմանալի հայտարարությունից հետո, ես և եղբայրներս, նույնպես, սկսեցինք լսել միսիոներներին, և նրանցից յուրաքանչյուրը ուրախությամբ ընդունեց Վերականգման ուղերձը: Չնայած ես հետաքրքրված էի, բայց սիրտս չէր ուզում փոխել կյանքս: Սակայն ես ընդունեցի աղոթելու մարտահրավերը Մորմոնի Գրքի վերաբերյալ, թե արդյոք այն Աստծո խոսքն էր, բայց ես պատասխան չստացա:

Դուք գուցե հարցնեք, թե ինչո՞ւ Երկնային Հայրը չպատասխանեց այդ աղոթքին, ես իսկապես զարմացած էի: Ես իմացա այդ ժամանակից սկսած, որ Մորոնիի կողմից տրված խոստումը ճիշտ էր: Աստված իսկապես պատասխանում է մեր աղոթքներին ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ, բայց Նա պատասխանում է դրանց, երբ մենք ունենում ենք «մաքուր սիրտ», և «անկեղծ միտում»:1 Նա չի պատասխանում ուղղակի մեր հետաքրքրությունը բավարարելու համար:

Գուցե կա ինչ որ բան ձեր կյանքում, որի վերաբերյալ դուք հարց ունեք: Գուցե կա խնդիր, որը դուք լիովին չեք հասկանում, թե ինչպես պատասխանեք: Այսօր ես կկամենայի կիսվել որոշ մտքերով, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել պատասխաններ կամ օգնություն, որը դուք որոնում եք: Գործընթացը սկսվում է դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը դարձի գալով:

Հայտնություն ստանալը կախված է մեր սրտերի վիճակից ու միտումից

Ես մտածել եմ սուրբ գրություններում գտնվող մի քանի անձանց պատմությունների մասին: Վերցնենք օրինակ Լամանին և Լեմուելին: Նեփիի նման, նրանք ծնվել էին «լավ ծնողներից» և ուսուցանվել «[իրենց] հոր բոլոր գիտելիքներից»:2 Սակայն նրանք տրտնջում էին, որովհետև իրենց հայրը տեսիլատես մարդ էր: Իրենց տեսակետից նրա որոշումները զուրկ էին տրամաբանությունից, քանի որ նրանք չգիտեին Աստծո բաները և այդ պատճառով նրանք չէին հավատում:3

Հետաքրքիր է նշել, որ նրանց ընտրությունները թույլ տվեցին, որ իրենց հասանելի լինեն հնարավորին չափով հավատք շենացնող փորձառություններ: Նրանք թողեցին իրենց տունը և իրենց հարստությունները: Նրանք տառապեցին անապատում թափառումների ընթացքում: Նրանք ի վերջո օգնեցին նավ կառուցել և համաձայնվեցին ճանապարհորդել դեպի անծանոթ մի երկիր:

Նեփին անցավ այս նույն փորձառությունների միջով: Բայց արդյոք այդ իրադարձությունները շենացրեցի՞ն նրանց հավատքը: Նեփիի հավատքն ուժեղացավ, բայց Լամանն ու Լեմուելը ավելի լկտի և բարկացկոտ դարձան: Այդ եղբայրները, նույնիսկ, տեսան և լսեցին մի հրեշտակի, բայց, ավաղ նրանք շարունակեցին կասկածել:4

Մահկանացու կյանքը հեշտ չէ մեզանից որևէ մեկի համար: Մենք տեղադրված ենք երկրագնդի վրա՝ փորձվելու և ստուգվելու համար: Կյանքի փորձառությունների մեր արձագանքը հաճախ մեծապես կազդեն մեր վկայությունների վրա: Մտածեք Լամանի և Լեմուելի արձագանքի մասին, նրանք տրտնջում էին, երբ նրանց հայրը խնդրում էր նրանց դժվար բաներ անել:5 Նրանք փորձեցին ձեռք բերել արույրե թիթեղները, բայց երբ հաջողություն չունեցան, նրանք անձնատուր եղան: Նրանց վերաբերմունքն էր «Մենք փորձեցինք, էլ ինչ կարող ենք անել»:6

Կար նույնիսկ մի ժամանակ, երբ նրանք վշտացան անիրավություն անելու համար և ներողություն խնդրեցին:7 Նրանք աղոթեցին և ներվեցին: Բայց սուրբ գրությունները պատմում են, որ հետագայում նրանք վերադարձան բողոքելուն և հրաժարվեցին աղոթել: Նրանք եկան Նեփիի մոտ և ասացին, որ «իրենք չէին հասկանում խոսքերը, որոնք իրենց հայրը խոսել էր»:8 Նեփին հարցրեց նրանց, թե արդյոք «հարցրել էին Տիրոջից»:9 Ուշադրություն դարձրեք նրանց պատասխանին. «Ոչ, չենք հարցրել, քանի որ Տերն այդպիսի բան մեզ հայտնի չի դարձնում»:10

Շարունակվող հնազանդությունը թույլ է տալիս մեզ պատասխաններ ստանալ

Նեփիի պատասխանը իր եղբայրներին բանալի է մեզ համար՝ մեր աղոթքին շարունակաբար պատասխաններ ստանալու համար.

«Ինչպե՞ս է, որ դուք չեք պահում Տիրոջ պատվիրանները: Ինչպե՞ս է, որ դուք պիտի կորչեք ձեր սրտերի կարծրության պատճառով:

Դուք չե՞ք հիշում այն բաները, որ Տերն ասել է. Եթե դուք չկարծրացնեք ձեր սրտերը և խնդրեք ինձ հավատքով, հավատալով, որ կստանաք, ջանասիրությամբ պահելով իմ պատվիրանները, իհարկե, այս բաները հայտնի կդարձվեն ձեզ»:11

Ես գիտեմ որոշ վերադարձած միսիոներների, ովքեր ունեցել են անժխտելի հոգևոր փորձառություններ, բայց որոշ հոգևոր սովորույթների բացակայությունը թվում է ստիպել է նրանց մոռանալ այն դեպքերը, երբ Աստված խոսել է իրենց հետ: Այդ վերադարձած միսիոներներին և մեզ բոլորիս, եթե «զգացել եք սրտի մի փոփոխություն, և եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:12 Եթե դուք դա չեք զգում այժմ, դուք կարող եք զգալ դա կրկին, բայց նկատի առեք Նեփիի խորհուրդը: Եղեք հնազանդ, հիշեք այն ժամանակները, երբ դուք զգացել եք Հոգին անցյալում և խնդրեք հավատքով: Ձեր պատասխանը կգա, և դուք կզգաք Փրկչի սերն ու խաղաղությունը: Դա կարող է չգալ այնքան արագ կամ այն ձևով, ինչպես դուք եք կամենում, բայց պատասխանը կգա: Անձնատուր մի եղեք: Երբեք անձնատուր մի եղեք:

Եկեք համեմատենք Լամանին և Լեմուելին Մոսիայի որդիների հետ: Երկու խմբերն էլ մեծացել էին արդար ընտանիքներում, սակայն երկուսն էլ մոլորվեցին: Երկուսն էլ կանչվեցին ապաշխարության հրեշտակի կողմից, բայց ի՞նչն էր տարբեր Մոսիայի որդիների փորձառության դեպքում:

Փորձությունները կշենացնեն մեր հավատքը

Նրանց միսիոներական հաջողությունը անմոռանալի է: Հազարավորներ դարձի եկան դեպի Տիրոջ ուղիները: Սակայն մենք հաճախ մոռանում ենք, որ երբ նրանք սկսեցին իրենց միսիաները, նրանց «սրտերն ընկճված էին և [նրանք] քիչ էր մնում ետ դառնային, [բայց] Տերը հանգստացրեց [նրանց]»: Նրանց խորհուրդ տրվեց Տիրոջ կողմից «համբերությամբ տանել [իրենց] չարչարանքները»:13

Սուրբ գրությունների ուսումանսիրությունը մեզ հայտնում է Աստծո կամքը

Ինչո՞ւ Մոսիայի այս որդիների փորձություններն ավելի շուտ ամրացրեցին նրանց հավատքը և նվիրվածությունը, քան ստիպեցին նրանց տրտնջալ կամ կասկածել: Պատճառն այն էր, որ «նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. Քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը»:14 Մենք բոլորս կդիմակայենք փորձությունների և կունենանք հարցեր, բայց հիշեք, որ մենք պետք է «անընդհատ ամուր բռնենք երկաթյա ձողը»15 «Քրիստոսի խոսքերը կասեն [մեզ] բոլոր բաները, որ [մենք] պետք է անենք»:16 Մենք պետք է դարձնենք սուրբ գրությունների ուսումնասիրությունը մեր կյանքի ամենօրյա մասը, քանի որ սա կբացի հայտնության դռները:

Աղոթքը միացած ծոմի հետ, հրավիրում է հայտնություն

Մոսիայի որդիների համար «դա բոլորը չէ. Նրանք նվիրվել էին շատ աղոթքի ու ծոմի, այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին»:17 Աղոթքը և ծոմը կօգնի մեզ զգայուն լինել հոգևոր հուշումների հանդեպ: Երկնային Հոր հետ հաղորդակցությունը, երբ նպատակաուղղված հրաժարվում ենք ուտելիքից և ըմպելիքից, թույլ է տալիս մեզ «լուծել անիրաւութեան կապանքները [և] բաց անել լուծի կոշկոռները»:18 Աղոթքը միացած ծոմի հետ, կապահովի, որպեսզի, երբ մենք «կանչենք… . Տերը պատասխանէ [և երբ մենք] աղաղակենք, … նա ասէ.Ահա ես»:19

Դիմեք Նրան

Այս կրոնական անձնական սովորույթները՝ հնազանդությունը, սուրբ գրքերի ուսումնասիրությունը, աղոթքը, և ծոմը, ամրացրեցին Մոսիայի որդիներին: Այս նույն անձնական կրոնական սովորույթների բացակայությունը մեծ պատճառ էին, որ Լամանն ու Լեմուելը խոցելի էին մնացել՝ տրտնջալու և կասկածելու գայթակղության առջև:

Եթե դուք գայթակղվում եք տրտնջալու, եթե դուք ունեք կասկածներ, որոնք տանում են անհավատության, եթե փորձությունները թվում են ավելի, քան դուք կարող եք տանել, դիմեք Նրան: Եթե դուք մեկն եք, ով հեռացել է, արդարացրել վարքը, դիմեք Նրան: Կարո՞ղ եք հիշել, երբ Նա «խաղաղություն խոսեց [ձեր] մտքին … Ավելի մեծ ի՞նչ վկայություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»:20 Հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյոք ես այնպես մոտիկ եմ Քրիստոսի նման ապրելուն այժմ, ինչպես նախկինում էի»: Խնդրում եմ, դիմեք Նրան:

Կարելի՞ է վերադառնամ իմ անձնական պատմությանը: Հիշում եմ, երբ միսիոները, ով ինձ ուսուցանում էր հարցրեց, թե պատրաստ էի մկրտվելու: Ես պատասխանեցի, որ դեռ ունեի որոշ հարցեր: Այս իմաստուն միսիոներն ասաց ինձ, որ նա կարող էր պատասխանել դրանց, բայց որ ես պետք է առաջինը պատասխանեի նրա հարցին: Նա հարցրեց ինձ, թե Մորմոնի Գիրքը արդյոք ճի՞շտ էր և արդյոք Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Ես ասացի, որ չգիտեի, բայց ուզում էի իմանալ:

Ինձ համար պատասխանը եկավ ոչ թե որպես իրադարձություն, այլ որպես գործընթաց: Ես նկատեցի, որ երբ «խոսքերի վրա փորձարկեցի» և սկսեցի «գործադրել հավատքի մի մասնիկ», Մորմոնի Գիրքը սկսեց «հրաշալի լինել ինձ համար» և այն իսկապես «լուսավորեց իմ հասկացողությունը և իսկապես «մեծացրեց իմ հոգին»: Ի վերջո, ես ունեցա այն փորձառությունը, որը սուրբ գրքերը նկարագրում են որպես կրծքավանդակն ուռչել:21 Այդ պահին էր, որ ես կամեցա մկրտվել և նվիրաբերել կյանքս Հիսուս Քրիստոսին:

Իս իսկապես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե էր: Օհ, ես դեռ ունեմ բաներ, որոնք չեմ հասկանում, բայց իմ վկայությունը ճշմարտության մասին մոտեցնում է ինձ Փրկչին և շենացնում է իմ հավատքը:

Եղբայրեներ և քույրեր, հիշեք Նեփիին և Մոսիայի որդիներին, ովքեր ունեցան հոգևոր փորձառություններ, իսկ հետո գործեցին հավատքով, այնպես որ պատասխաններ եկան և նրանց հավատարմությունն աճեց: Հակադրեք դա Լամանի և Լեմուելի հետ, ովքեր կասկածում էին և տրտնջում: Չնայած երբեմն նրանք գործում էին արժանավոր ձևով, գործն առանց հավատքի մեռած է: Մենք պետք է ունենանք ինչպես հավատք, այնպես էլ գործեր՝ պատասխաններ ստանալու համար:

Հուսով եմ, որ երբ դուք լսեցիք այս առավոտ, Հոգին տպավորեց ձեր մտքերում և սրտերում այն բաները, որոնք դուք կարող եք անել՝ ձեր հարցերին պատասխաններ ստանալու համար կամ ոգեշնչված լուծում գտնելու խնդրին, որին դուք դիմակայում եք: Ես բերում եմ հանդիսավոր վկայություն, որ Հիսուսը Քրիստոսն է: Դիմեք Նրան և ձեր աղոթքները կպատասխանվեն: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: