2010–2019 թթ․
Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին
Հոկտեմբեր 2015


Արժանի՝ մեզ խոստացված օրհնություններին

Մեր Հոր խոստացված աներևակայելի օրհնությունների մտապատկերն ամեն օր պետք է լինի կենտրոնական կիզակետը մեր աչքերի առջևում:

Հավանո՞ւմ եք այս քրոջը: Մենք գիտենք, որ ձեզանից շատերը, ովքեր հնարավորություն չեք ունեցել ձեր սեփական երեխաներն ունենալ, անցկացրել եք ձեր կյանքը՝ սիրելով, ուսուցանելով և օրհնելով երեխաներին: Եվ, օ՜, որքան մեր Երկնային Հայրը և մենք՝ ձեր քույրերը, սիրում ենք ձեզ դրա համար:

Նկար
Նորածինին գրկած երիտասարդ կին

Արդյոք մենք բոլորս, ներառյալ դուք՝ սիրելի երիտասարդ քույրեր երեխաների միությունից և Երիտասարդ Կանանց խմբից, ունեցե՞լ ենք հնարավորություն գրկելու մի փոքրիկ նորածին մանկիկի մեր ձեռքերում և ստիպել նրան նայել մեր աչքերի մեջ: Զգացե՞լ ենք արդյոք երկնային այդ հոգուն պարուրող այն մաքուր և սուրբ զգացումը, ով վերջերս է ուղարկվել մեր Երկնային Հոր կողմից ստեղծված, իր նոր մաքուր փոքրիկ մարմինը: Ես հազվադեպ եմ զգացել այդքան քաղցր, այդքան նուրբ և այդքան հոգևոր զգացումներ:

Մեր մարմինները սրբազան պարգևներ են մեր Երկնային Հոր կողմից: Դրանք անձնական տաճարներ են: Երբ մենք դրանք մաքուր ենք պահում, մենք կարող է արժանի լինենք՝ օգնելու մեր Երկնային Հորը ստեղծել մարմիններ Իր սիրելի հոգևոր զավակների համար:

Նկար
Խոսում է Նախագահ Փաքերը

Նախագահ Բոյդ Ք. Փաքերի վերջին գերագույն համաժողովի ելույթը, որը գուցե հիշեք որպես «մի թխվածքաբլիթ և համբույր», նա վկայել է, որ «բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը … կարևոր է, և … մարդկային երջանկության աղբյուրն է: Այս [ստեղծարար] զորության արդար գործածման միջոցով, մենք կարող ենք մոտենալ մեր Երկնային Հորը և զգալ ուրախության լիություն, նույնիսկ աստվածայնություն: Ծննդաստեղծ զորությունը պատահական մաս չէ երջանկության ծրագրում, դա է ծրագիրը»:

Նա շարունակեց.

«Ճշմարիտ սերը պահանջում է զսպվածություն՝ մինչև որ ամուսնությունից հետո կիսվեք այն քնքշանքով, որը բացում է այդ սրբազան ուժերը … խուսափելով իրավիճակներից, որտեղ ֆիզիկական ցանկությունը կարող է վերցնել վերահսկողությունը: …

… Մեր երջանկությունը մահկանացու կյանքում, [և մեր] վեհացումը կախված են նրանից, թե ինչպես ենք արձագանքում այս մշտական, պարտադրող ֆիզիկական ցանկություններին»:1

Իմ սիրելի քույրեր, ինչպես երիտասարդ այնպես էլ ոչ այնքան երիտասարդ, ես մեծ անհանգստություն եմ զգացել, երբ պատրաստում էի այս ելույթը: Ինչպես Ալմա կրտսերն է արտահայտել. «Ես ցանկանում եմ իմ սրտի ամենախորքից, … որ դուք …կանչեք նրա սուրբ անունը, և արթուն կենաք ու շարունակ աղոթեք, որպեսզի դուք չլինի թե փորձվեք ավելի, քան դուք կարող եք դիմանալ, … որպեսզի դուք կարողանաք բարձրացվել վերջին օրը»:2

Հետագայում Մորմոնը նույնպես վկայեց, որ Ալմայի օրերում Կորիհորը, հակա-Քրիստոսը, « քարոզում էր … , մոլորեցնելով … շատ կանանց սրտերը »:3

Քույրեր, սատանան մեծ հաջողութւյամբ բարձրացրել է Կորիհորանման մի դրոշ մեր օրերում: Որո՞նք են նրա մի քանի միջոցները: Գրավիչ սիրավեպերը, հեռուստասերիալները, պոռնոգրաֆիան, ամուսնացած կանայք և վաղեմի տղամարդ ընկերներ, ովքեր միանում են սոցիալական ցանցերում և պոռնոգրաֆիա: Մենք պետք է այնքան զգույշ լինենք սիրելի քույրեր: Մենք չենք կարող խաղալ սատանայի կրակոտ նետերի հետ և չվառվել: Ես չգիտեմ որևէ բան, որն այնքան արժանավոր կդարձներ մեզ Սուրբ Հոգու ընկերակցությանը, որքան առաքինությունը:

Շատերն այսօրվա աշխարհում որոնում են վայրկենական գոհացում՝ նույնիսկ վայրկենական գիտելիք համացանցում: Ի հակադրություն սրա, մենք չափազանց կօրհնվենք, եթե մենք գործադրենք հավատք և համբերություն և գնանք Երկնային Հոր՝ բոլոր ճշմարտության աղբյուրի մոտ: Այնքան շատ պատասխաններ և հավաստիացումներ կարող են գալ ամենօրյա հետազոտության և սուրբ գրություններն ուսումնասիրելու և անկեղծ ու աղերսալի աղոթքի միջոցով, բայց համացանցը այդպիսի խոստումներ չի տալիս: Մարգարե Հակոբը վկայում է.«Քանզի Հոգին խոսում է ճշմարտությունը և չի ստում: Ուստի այն խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին ինչպես դրանք իրականում լինելու են:»4

Երբ մենք ներգրավված ենք որևէ բան դիտելու, կարդալու կամ զգալու մեջ, որը ցածր է մեր Երկնային Հոր չափանիշներից, այն թուլացնում է մեզ: Անկախ մեր տարիքից, եթե այն, ինչ մենք դիտում ենք, կարդում, կամ ընտրում անել, չի համապատասխանում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված Տիրոջ չափանիշներին, ապա անջատեք այն, պատռեք դա, մի կողմ գցեք, շրխկացրեք դուռը:

Նկար
Փրկիչը Գեթսեմանիում

Մեզանից ոչ ոք կատարյալ չէ, բայց երբ մենք մեղանչել ենք, Նախագահ Փաքերը հիշեցրել է մեզ.

«Սա է խոստումը. «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42): …

… Քավությունը, … չի կրում ոչ մի սպիներ: Դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ ենք մենք արել կամ որտեղ ենք մենք եղել կամ ինչպես է ինչ որ բան պատահել, եթե մենք իսկապես ապաշխարում ենք, Նա խոստացել է, որ Ինքը կքավի: Եվ երբ Նա քավեց, դա կարգավորվեց: Այնքան շատերն են մեզանից, ովքեր … մտրակվում են հանցանքի զգացումներից, չիմանալով թե ինչպես ազատվեն: Դուք ազատվում եք՝ ընդունելով Քրիստոսի Քավությունը և այն բոլորը, ինչ սրտնեղություն էր, կարող է դառնալ գեղեցկություն և սեր ու հավերժություն»:5

Բացի ապաշխարությունից, ինչպիսի միջոցներ կամ օժանդակություն է մեզ տրված ՝ օգնելու մեզ մաքուր և առաքինի մնալու համար: Երեխաների Միությունը և երիտասարդ կանայք բոլորը գիտեն և երգում են «Սուրբ գրքերի ուժը»:6 Կարո՞ղ ենք ներառել ընգրկելով՝ «Աղոթքի ուժը», «Տաճարի ուժը», «Ուխտերի ուժը», «Կիրակին սուրբ պահելու ուժը», «Մարգարեի ուժը» և «Առաքինության ուժը»:

Կան նաև մեծ օրհնություններ և պաշտպանության խոստումներ՝ կապված մեր տաճարային ներքնազգեստները պատշաճորեն կրելու հետ: Ես սկսել եմ զգալ, որ ես խորհրդանշաբար հագնում եմ թագավորական թիկնոցներ, որոնք տրվել են ինձ Իմ Երկնային Հոր կողմից: Երբ մենք ձգտում ենք կրել ներքնազգեստը պատշաճորեն, ես վկայում եմ, որ մեր Հայրն ընդունում է դա որպես Իր հանդեպ մեր սիրո և նվիրվածության մեծ նշան: Դա նշան է մեր ուխտերի, որ մենք արել ենք Նրա հետ և Նա խոստացել է.«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ, բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք:»7

Վերջերս ես խոսեցի իմ մի վաղեմի ընկերուհու հետ, ով անցել է երկու ամուսնալուծություն իր ամուսնինների հակվածությունների և անհավատարմության պատճառով: Նա և իր երեք երեխաները մեծ տառապանքներ են կրել: Նա աղերսում էր.«Ես փորձել եմ այնքան ջանասիրաբար արդար ապրել: Ինչո՞ւ եմ ես այդքան փորձություններ ունեցել: Ի՞նչն եմ սխալ արել: Ի՞նչ է կամենում Երկնային Հայրը, որ ես անեմ: Ես աղոթում եմ և կարդում սուրբ գրությունները, օգնում եմ իմ երեխաներին, հաճախ տաճար եմ գնում:»

Երբ ես լսում էի այդ քրոջը, ես այնպիսի զգացողություն ունեցա, որ կարծես ուզում էի աղաղակել. «Դու անում ես դա: Դու անում ես այն բոլորը, ինչ Երկնային Հայրը կամենում է և հույս ունի, որ դու կանես:»

Հասկանալիորեն, շատերն են արտահայտվել, որ Հոր խոստացված օրհնությունները ուղղակի «շատ հեռու են», հատկապես, երբ մեր կյանքերը գերհորդում են մարտահրավերներով: Բայց Ալման ուսուցանել է իր որդուն, որ՝ «Այս կյանքն է ժամանակը … նախապատարստվելու հադիպելու Աստծուն»:8 Դա մեր բոլոր օրհնությունները ստանալը չէ: Նախագահ Փաքերը բացատրել է որ. «և հետո նրանք բոլորը երջանիկ ապրեցին հավիտյան», երբեք չի գրվել երկրորդ գործողության համար: Այդ տողը պատկանում է երրորդ գործողությանը, երբ անհասկանալի բաները լուծվում են և ամեն ինչ ճիշտ է դարձվում»:9 Սակայն մեր Հոր մեզ խոստացված աներևակայելի օրհնությունների մտապատկերը պետք է լինի կենտրոնական կիզակետը մեր աչքերի առջև ամեն օր, ինչպես նաև մի լավատեղյակություն «նրա բազում գորովագութ ողորմությունների»,10 որոնք մենք զգում ենք ամենօրյա կյանքում:

Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք ունենում այդքան շատ փորձություններ, որ մենք ունենք, բայց իմ անձնական զգացումն է, քույրեր, որ պարգևն այնքան մեծ է, այնքան հավերժական և մշտնջենական, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ այդ օրը պարգևի, մենք գուցե ուզենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը.«Միթե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կլինենք անելու ամեն բան, որ Նրանք կխնդրեն՝ Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար, հավերժորեն շրջապատված լինելով Նրանց սիրով: Մի՞թե դա նշանակություն կունենա, սիրելի քույրեր, թե ինչ տարանք մենք այստեղ, եթե վերջում, այդ փորձությունները հենց այն բաներն են, որոնք կորակավորեն մեզ՝ Աստծո թագավորությունում՝ Նրանց հետ հավերժական կյանքի և վեհացման համար մեր Հոր և Փրկչի հետ:

Ես վկայում եմ, որ մեր մարմինները Երկնային Հորից սրբազան պարգևներ են, և որ երբ մենք անարատ և մաքուր ենք պահում մեր կյանքը, մեր Փրկչի քավող զոհաբերության միջոցով և մեր Հոր խոստացված պարգևների մտապատկերն ամեն օր պահում մեր առջևում, մենք մի օր կստանանք «այն ամենը, ինչ [մեր] Հայրն ունի»:11 Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: