2010–2019 թթ․
Եկեղեցու պատվիրակները
Հոկտեմբեր 2016


Եկեղեցու պատվիրակները

Մենք խնդրում ենք ձեզ՝ տնային ուսուցիչներիդ, լինել Աստծո պատվիրակները Նրա զավակների համար՝ սիրել, հոգ տանել և աղոթել այն մարդկանց համար, ում ծառայում եք:

Սրանից որոշ ժամանակ առաջ մի չամուսնացած քույր, ասենք Մոլլին, աշխատանքից տուն վերադառնալով, հայտնաբերեց իր տան նկուղի հատակը ամբողջովին ծածկված 5 սանտիմետր բարձրությամբ ջրով: Նա անմիջապես հասկացավ, որ իր հարևանները, ովքեր օգտվում էին նույն ջրահեռացման գծից, մեծ քանակությամբ լվացք էին արել և լոգանք ընդունել, քանի որ իր տուն էր լցվել կոյուղաջուրը:

Ընկերուհուն կանչեց օգնության և երկուսով սկսեցին դույլերով դատարկել ջուրը: Հենց այդ պահին հնչեց դռան զանգը: Ընկերուհին ճչաց. §Քո տնային ուսուցիչնե՛րն են»:

Մոլլին ծիծաղեց: §Այսօր ամսվա վերջին օրն է», պատասխանեց նա, §բայց կարող եմ հավաստիացնել քեզ, որ դա իմ տնային ուսուցիչները չեն»:

Ոտաբոբիկ, թաց տաբատով, մազերը գլխակապով հավաքած և մի զույգ լատեքսից նորաձև ձեռնոցներ ձեռքերին՝ Մոլլին քայլեց դեպի դուռը: Սակայն նրա արտասովոր արտաքինը չէր կարելի համեմատել այն արտասովոր տեսարանի հետ, որը բացվեց նրա աչքերի առաջ: Դա նրա տնային ուսուցիչներն էին:

«Դուք կարող էիք թակել իմ դուռը ջրմուղագործի հետ», պատմում էր նա է ավելի ուշ: «Սա տնային ուսուցման հրաշք էր, այնպիսին, որի մասին եղբայրները պատմում են գերագույն համաժողովների ելույթների ժամանակ»: Նա շարունակեց. «Բայց այն պահին, երբ ես չգիտեի՝ համբուրեմ նրանց, թե շվաբրը հանձնեմ իրենց , նրանք ասացին. «Oհ, Մոլլի, կներես: Տեսնում ենք, որ զբաղված ես: Չենք ցանկանում խանգարել, կգանք մի ուրիշ անգամ»: Եվ գնացին»:

«Ովքե՞ր էին», հարցրեց ընկերուհին նկուղից:

Ես ուզում էի ասել. «Դե, իհարկե, երեք նեփիացիները չէին», խոստովանում է Մոլլին, բայց ես զուսպ եմ և հանգիստ ասացի. «Իմ տնային ուսուցիչներն էին, սակայն, նրանք զգացին, որ հարմար ժամանակ չէ ուղերձով կիսվելու համար¦:1

Եղբայրներ, եկեք հակիրճ քննենք քահանայության այս պարտականությունը, որը նկարագրվում է որպես §Եկեղեցու օգնության առաջին աղբյուրը¦ անհատների և ընտանիքների համար:2 Հսկա անտառներ են զոհաբերվել՝ տրամադրելով թուղթ, որ կազմակերպվի և հետո վերակազմակերպվի այս պարտականությունը: Հազարավոր խթանող ելույթներ են արտաբերվել: Իհարկե, ոչ մի Ֆրոյդական տուրիստական գործակալություն չէր կարող կազմակերպել թվով այդքան շատ մեղքի ճամփորդություններ, որքան այս թեման է հրահրել: Բայց մենք դեռ պայքարում ենք քահանայության տնային ուսուցման միջոցով ամենուրեք հասնելու վարքագծի ընդունելի չափանիշին, որն է Տիրոջ պատվիրանի համաձայն §միշտ հսկել եկեղեցու վրա¦3:

Մեզ հանդիպող դժվարություններից է Եկեղեցու փոփոխվող ժողովրդագրությունը: Գիտենք, որ այս դեպքում, երբ մեր անդամությունն այժմ տարածվել է ավելի քան 30.000 ծխերում և ճյուղերում, որոնք գտնվում են 188 երկրներում և տարածքներում, այժմ ավելի դժվար է այցելել մեր եղբայրների ու քույրերի տները, քան դա եղել է Եկեղեցու վաղ օրերին, երբ հարևանն ուսուցանել է հարևանին մի ձևով, որը կոչվել է §տարածքային ուսուցում¦:

Բացի դա, Եկեղեցու շատ միավորներում սահմանափակ թվով քահանայության կրողներ կան, որոնք կարող են տնային ուսուցում կատարել և նրանց ծառայության շրջանակներում են հայտնվում 18-ից 20 կամ ավել ընտանիքներ, որոնց մասին հարկավոր է հոգ տանել: Այստեղ կարող է լինել նաև հեռու ճամփորդելու, թանկ ճանապարհածախսի և փոխադրամիջոցի սակավության խնդիրները, ինչպես նաև տեղական աշխատանքային օրվա և շաբաթվա երկարացված օրակարգը: Սրան ավելացրեք որոշ մշակութային արգելքներ՝ անսպասելի տնային այցելությունների և անվտանգության հարցերի հետ կապված, որոնք գոյություն ունեն աշխարհի շատ թաղամասերում և, այսպիսով, մենք սկսում ենք տեսնել խնդրի ողջ բարդությունը:

Եղբայրներ, լավագույն դեպքերում և այն հանգամանքներում, երբ տնային ուսուցումը կարող է կայանալ, ամսական մեկ այց յուրաքանչյուր տուն թերևս իդեալական տարբերակն է, որին ձգտում է Եկեղեցին: Սակայն հասկանալով, որ աշխարհի շատ վայրերում նման իդեալական տարբերակ հնարավոր չէ, և մենք պատճառ կարող ենք հանդիսանալ, որ եղբայրներն իրենց ձախողված զգան, եթե խնդրենք նրանց անել այն, ինչն իրականում հնարավոր չէ, ուստի Առաջին Նախագահությունը 2001թ. դեկտեմբերին գրել է Եկեղեցու քահանայության ղեկավարներին, տալով այս ոգեշնչված, շատ օգտակար խորհուրդը. «Եկեղեցում կան որոշ տեղամասեր, որտեղ…. տնային ուսուցումը յուրաքանչյուր տուն ամեն ամիս չի կարող կատարվել քահանայություն կրող ակտիվ եղբայրների անբավարար քանակի և տարբեր այլ տեղական խնդիրների պատճառով: Մենք նշեցինք դրանցից մի քանիսը: Այդպիսի հանգամանքների գերակայության պարագայում, ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի օգտագործեն առկա ռեսուրսները, յուրաքանչյուր անդամին հսկելու և ամրապնդելու համար»:4

Եղբայրներ, եթե իմ ծխում կամ ճյուղում ես հանդիպեի նման դժվար իրավիճակների, իմ Ահարոնյան քահանայության զուգընկերոջ հետ, ես կկիրառեի Առաջին Նախագահության խորհուրդը (որն այժմ ձեռնարկի քաղաքականությունն է) այս կերպ. նախ, որքան էլ որ շատ ամիսներ պահանջվեն, մենք հետամուտ կլինենք սուրբ գրությունների հանձնագրին՝ «այցելել յուրաքանչյուր անդամի տուն»5, ստեղծելով ժամանակացույց, որը կտանի մեզ այդ տները, և որը կլինի իրական ու գործնական: Այդ ժամանակացույցին հարմարվելը կլինի մեր առաջնահերթությունը, մեր առկա ժամանակի և այցելությունների հաճախականության շրջանակներում այցելել նրանց տները, ովքեր մեր կարիքն ամենաշատն ունեն՝ միսիոներների կողմից ուսուցանվող լսողները, նոր մկրտված նորադարձները, նրանք, ովքեր հիվանդ են, միայնակները, ոչ ակտիվ անդամները, մի ծնողից կազմված ընտանիքները, որտեղ երեխաներ կան և այլոք:

Այն ժամանակ, երբ մենք աշխատում ենք համաձայն մեր ժամանակացույցի, ձգտելով այցելել բոլոր տները, որի իրականացումը կարող է մի քանի ամիս տևել, մենք կարող ենք մեր ցուցակի անհատների և ընտանիքների հետ շփման այլ եզրեր գտնել, որոնք Տերը տվել է մեզ: Անշուշտ, մենք կարող ենք հետևել մեր ընտանիքներին Եկեղեցում, և, ինչպես ասվում է սուրբ գրության հատվածում՝ «խոսելու մեկը մյուսի հետ, իրենց հոգիների բարօրության վերաբերյալ»6 Բացի այդ, մենք կարող ենք կատարել հեռախոսազանգեր, է-փոստով ուղարկել նամակներ, տեքստային հաղորդագրություններ, նույնիսկ ողջույնի արտահայտություններ ուղարկել մեզ հասանելի սոցիալական ցանցերի միջոցով: Որպեսզի օգնենք որոշակի կարիքի դեպքում, մենք կարող ենք ուղարկել սուրբ գրության մեջբերում կամ մի տող գերագույն համաժողովի ելույթից կամ մորմոնական ուղերձ, վերցված LDS.org կայքի առատ նյութերից: Առաջին Նախագահության լեզվով ասած, մենք պետք է անենք լավագույնը, ինչ կարող ենք, հայտնվելով որոշակի հանգամանքներում և այն նյութերի օգնությամբ, որոնք մատչելի են մեզ:

Եղբայրներ, այս կոչը, որ այսօր անում եմ, ձեզ համար է, որ ընդլայնեք ձեր տեսլականը տնային ուսուցման վերաբերյալ: Խնդրում եմ, մի նոր, ավելի լավ տեսանկյունից նայեք ինքներդ ձեզ` որպես Նրա զավակներին ուղարկված Տիրոջ պատվիրակների: Դա նշանակում է հետևում թողնել խելահեղ, Մովսեսի օրենքի նման, §ամսվա վերջի¦ օրացույցը, որի մեջ դուք շտապում եք գրել մի ուղերձ Եկեղեցու ամսագրերից, որը ընտանիքն արդեն կարդացել է: Մենք հույս ունենք, որ փոխարենը դուք անդամների համար կստեղծեք մաքուր, ավետարանի ուղղվածություն ունեցող դարաշրջան, հսկելով ու հոգալով հոգևոր և աշխարհիկ կարիքները օգուտ տվող եղանակով:

Այժմ՝ ինչ վերաբերում է նրան, թե ինչն է «համարվում» տնային ուսուցում, ապա ամեն լավ բան, որ անում եք՝ «համարվում» է, ուստի այդ բոլորը զեկուցեք: Իսկապես, կարևորն այն զեկույցն է, թե ինչպես եք դուք օրհնել և հոգ տարել նրանց համար, ովքեր ձեր ծառայության շրջանակներում են, ինչը գրեթե ոչ մի կապ չունի կոնկրետ օրացույցի կամ որոշակի վայրի հետ: Կարևորն այն է, որ դուք սիրում եք ձեր ժողովրդին և կատարում պատվիրանը §միշտ հսկել Եկեղեցու վրա¦:7

Անցյալ տարվա մայիսի  30-ին իմ ընկեր Տրոյ Ռասսելը իր բեռնատար մեքենան դանդաղ դուրս հանեց ավտոտնակից, որպեսզի ապրանք տեղափոխեր, նվիրաբերելու համար տեղական Դեզերեթ Ինդասթրիզ ընկերությանը: Նա զգաց, որ հետևի անիվը գլորվեց մի ուռուցիկ բանի վրայով: Մտածելով, որ ինչ-որ ապրանք է դուրս ընկել մեքենայից, նա դուրս եկավ և հայտնաբերեց իր թանկագին ինն-ամյա որդուն՝ Օսթինին, դեմքնիվայր ընկած մայթին: Ճիչերը, քահանայության օրհնությունը, առաջին բուժօգնությունը, հիվանդանոցի բուժանձնակազմը` նրանք այս դեպքում ապարդյուն էին: Օսթինը հեռացավ:

Չկարողանալով քնել, չկարողանալով գտնել խաղաղություն, Տրոյը անմխիթար վիճակում էր: Նա ասաց, որ դա ավելին էր, քան ինքը կարող էր տանել և որ պարզապես չէր կարող շարունակել ապրել: Բայց այդ տագնապալի դեպքից հետո եկան երեք փրկագնող ուժեր:

Առաջինը, մեր Երկնային Հոր սերն ու հուսադրող ոգին էր, Սուրբ Հոգու միջոցով ներգործող Նրա ներկայությունը մխիթարեց Տրոյին, ուսուցանեց նրան, սիրեց և շշնջաց, որ Աստված ամեն ինչ գիտի գեղեցիկ ու կատարյալ Որդու կորստի մասին: Երկրորդը, նրա կինը` Դիդրան էր, որը գրկել էր Տրոյին իր ձեռքերով, սիրում էր նրան և հիշեցնում, որ ինքը ևս կորցրել է այդ որդուն և չի ցանկանում ամուսնուն ևս կորցնել: Երրորդը, այս պատմություն մեջ Ջոն Մեննինգն էր՝ մի արտակարգ տնային ուսուցիչ:

Ես իրոք չգիտեմ, թե ինչ ժամանակացույցով էին Ջոնը և նրա կրտսեր զուգընկերը այցելել Ռասսելների տունը, կամ թե ինչ ուղերձով էին կիսվել, երբ եկել էին այնտեղ, կամ ինչպես էին պայմանավորվել իրենց այցի համար: Այն, ինչ գիտեմ, անցյալ տարվա գարնանը եղբայր Մեննինգը եկել էր և վերցրել Տրոյ Ռասսելին այդ ողբերգական պահին այն ճանապարհից, կարծես վերցնում էր հենց փոքրիկ Օսթինին: Որպես տնային ուսուցիչ, հսկող կամ եղբայր ավետարանում, Ջոնը պարզապես գործեց քահանայության խնամքով Տրոյ Ռասսելի նկատմամբ: Նա սկսեց, ասելով. §Տրոյ, Օսթինը ուզում է, որ ոտքի կանգնես, այդ թվում բասկետբոլի դաշտում, այնպես որ ես կլինեմ այստեղ ամեն առավոտ ժամը 5:15: Պատրաստ եղիր, քանի որ ես չեմ ուզում մտնել ներս, քեզ արթնացնել, և եսգիտեմ, որ Դիդրան էլ չի ուզում, որ ես դա անեմ¦:

«Ես չէի ուզում գնալ¦, Տրոյն ինձ ասաց ավելի ուշ, §որովհետև ես միշտ վերցնում էի Օսթինին ինձ հետ այդ առավոտները, և գիտեի, որ հիշողությունները շատ ցավոտ են լինելու: Բայց Ջոնը պնդեց, և ես գնացի: Այդ առաջին օրը վերադառնալիս մենք զրուցում էինք, ավելի շուտ ես էի խոսում, իսկ Ջոնը լսում էր: Եկեղեցի ուղևորվելու ողջ ճանապարհին ես խոսեցի, ապա խոսեցի տունդարձի ճանապարհին: Երբեմն ես խոսում էի, երբ մեքենան կայանում էինք և դիտում Լաս Վեգասի արևածագը: Սկզբում դժվար էր, բայց ընթացքում ես հասկացա, որ գտնում եմ իմ ուժը Եկեղեցու բասկետբոլի թիմի վատ խաղացող՝ 1.88 մ հասակով մարդու շնորհիվ, որը գնդակի ոչ դիպուկ նետումներ էր կատարում դեպի զամբյուղը, բայց ով սիրում էր ինձ և լսեց ինձ, մինչև արևը վերջապես կրկին ծագեց իմ կյանքում»:8

Սուրբ քահանայության իմ եղբայրներ, երբ մենք խոսում ենք տնային ուսուցման, հոգատարության կամ քահանայության անհատական սպասավորման մասին, կոչեք ինչպես կուզեք, ահա, թե ինչի մասին ենք խոսում: Մենք խնդրում ենք ձեզ` որպես տնային ուսուցիչներ, լինել Աստծո պատվիրակները Նրա զավակների համար, սիրել, հոգ տանել և աղոթել մարդկանց համար, ում ձեզ հանձնարարվել է ծառայել, ինչպես մենք ենք սիրում, հոգ տանում և աղոթում ձեզ համար: Աչալուրջ եղեք՝ արածեցնելով Աստծո հոտը ձեր հանգամանքներին համապատասխան: Ես աղոթում եմ մեր բոլորի Բարի Հովվի անունով, որի վկան եմ ես, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: