2010–2019 թթ․
Հաղորդությունը կարող է օգնել մեզ դառնալու սուրբ
Հոկտեմբեր 2016


Հաղորդությունը կարող է օգնել մեզ սուրբ դառնալ

Խորհեք հինգ եղանակների մասին, որոնք կմեծացնեն սուրբ հաղորդության արարողությանը կանոնավոր մասնակցելու ազդեցությունը և զորությունը:

Իմ վաղ հիշողություններից մեկը կապված է հաղորդության ժողովի հետ, որը տեղի է ունեցել մեր տանը Վարնամբուլում (Ավստրալիա)։ 10–15 մարդ էր այցելել մեր ճյուղ, և հայրս՝ քահանայության երեք ղեկավարներից մեկը, սովորաբար հնարավորություն էր ունենում օրհնելու հաղորդությունը։ Հիշում եմ իմ զգացողությունները, երբ նա խոնարհաբար և ուշադիր կարդում էր հաղորդության աղոթքների բառերը։ Հաճախ նրա ձայնը դողում էր, երբ նա զգում էր Հոգին։ Երբեմն նա կանգ էր առնում՝ իր զգացմունքները կառավարելու և աղոթքն ավարտին հասցնելու համար։

Հինգ տանեկանում ես չէի կարող հասկանալ ասվածի ու կատարվածի ամբողջ իմաստը․ այնուամենայնիվ, ես գիտեի, որ տեղի էր ունենում մի յուրահատուկ բան։ Ես զգում էի Սուրբ Հոգու խաղաղեցնող ու հավաստիացնող ազդեցությունը, մինչ հայրս մտորում էր մեր հանդեպ Փրկիչի սիրո մասին։

Փրկիչն ուսուցանել է․ «Եվ այս պիտի դուք միշտ անեք նրանց համար, ովքեր ապաշխարում և մկրտվում են իմ անունով․ և դուք պիտի դա անեք ի հիշատակ իմ արյան, որը ես հեղել եմ ձեզ համար, որ դուք կարողանաք վկայել Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ։ Եվ եթե դուք միշտ հիշում եք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ» (3 Նեփի 18․11

Ես հրավիրում եմ մեզ բոլորիս խորհել հինգ եղանակների մասին, որոնք կմեծացնեն սուրբ հաղորդության արարողությանը կանոնավոր մասնակցելու ազդեցությունը և զորությունը, արարողություն, որը կարող է օգնել մեզ սուրբ դառնալ։

1. Նախապատրաստվեք արարողությանը

Մենք կարող ենք սկսել պատրաստվել հաղորդությանը այն սկսվելուց երկար ժամանակ առաջ։ Շաբաթ օրը կարող է լավ ժամանակ լինել մեր հոգևոր առաջընթացի և պատրաստվածության մասին խորհելու համար։

Նկար
Նախապատրաստվել կիրակի օրվան

Մահկանացու կյանքը կարևորագույն պարգև է Երկնային Հորը նմանվելու մեր ճանապարհին։ Անհրաժեշտությունից ելնելով, այն ներառում է փորձություններ և դժվարություններ, որոնք մեզ հնարավորություն են տալիս փոխվելու և աճելու։ Բենիամին թագավորն ուսուցանել է, որ «բնական մարդն Աստծո մի թշնամի է, … և կլինի հավիտյանս հավիտենից, մինչև նա չենթարկվի Սուրբ Հոգու հորդորներին և հանի բնական մարդուն ու դառնա սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ» (Մոսիա 3․19)։ Հաղորդության արարողությանը մասնակցելը հնարավորություն է տալիս մեր սրտերն ու հոգիները լիարժեք ենթարկել Աստծուն։

Մեր սրտերը կոտրվում են, երբ պատրաստվում ենք երախտագիտություն հայտնելու Քրիստոսի Քավության համար, ապաշխարելու մեր սխալների ու թերությունների համար և խնդրելու Հոր օգնությունը՝ դառնալ Նրա նման` ւ մեր ճանապարհը շարունակելիս։ Ապա մենք ուրախությամբ սպասում ենք հաղորդության տված հնարավորությանը՝ հիշելու Նրա զոհաբերությունը և նորոգելու մեր բոլոր ուխտերը։

2. Եկեք ժամանակից շուտ

Հաղորդության մեր փորձառությունը կարող է բարելավվել, եթե մենք ժողովին գանք շուտ և մտորենք՝ մինչ հնչում է նախերգանքը։

Նկար
Հաղորդության ժողովին շուտ եկեք

Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է․«Ակնածանքով կատարվող նախերգանքը սնուցում է հոգին։ Այն ոգեշնչման աղբյուր է»։1 «Սա զրուցելու կամ հաղորդագրություններ ուղարկելու ժամանակ չէ,- ասել էՆախագահ Ռասսել Մ․ Նելսոնը,- այլ աղոթքով խորհրդածելու ժամանակ, մինչ ղեկավարներն ու անդամները հոգեպես պատրաստվում են հաղորդությանը»։2

3. Երգեք և սովորեք հաղորդության օրհներգի բառերից

Հաղորդության օրհներգը առանձնահատուկ կարևորություն ունի հաղորդության մեր փորձառության համար։ Երաժշտությունը վեհացնում է մեր մտքերն ու զգացմունքները։ Հաղորդության օրհներգն ավելի մեծ ազդեցություն է ունենում, երբ մենք կենտրոնանում ենք բառերի և ուսուցանվող զորեղ վարդապետության վրա։ Մենք շատ բան ենք սովորում նման բառերից․ «Խոշտանգվեց մեզ համար»,3 «Եկեք հիշենք ու համոզվենք, որ մեր սիրտն ու ձեռքերը մաքուր են»4 և «Ուր սեր, գութ և արդարություն դաշն են ու անբաժան»։5

Նկար
Երգեք և սովորեք օրհներգերից
Նկար
Կենտրոնացեք օրհներգերի բառերի վրա

Երբ մենք օրհներգ ենք կատարում և պատրաստվում խորհրդանիշերն ընդունելուն, բառերը կարող են օգնել մեզ նորոգել մեր ուխտերը։ Խորհեք հետևյալ բառերի շուրջ․«Սիրում ենք քեզ, Տեր, ամբողջ սրտով, կքայլենք քո ուղիով»։6

4. Հաղորդության աղոթքները լսեք հոգով (տես Մորոնի 4–5)

Հաղորդության աղոթքների ծանոթ բառերը մեխանիկորեն լսելու փոխարեն մենք կարող ենք շատ ավելին սովորել և զգալ, եթե լսենք հոգով՝ խորհելով այս սուրբ աղոթքներում ներառված պատվիրանների և դրանցից բխող օրհնությունների մասին։

Նկար
Հացի օրհնությունը

Հացն ու ջուրը օրհնվում և սրբագործվում են մեր հոգիների համար։ Դրանք հիշեցնում են մեզ Փրկիչի զոհաբերության մասին և այն մասին, որ Նա կարող է օգնել մեզ սուրբ դառնալ։

Աղոթքները բացատրում են, որ մենք ճաշակում ենք հացը, ի հիշատակ Որդու մարմնի, որը Նա տվեց որպես փրկագին՝ բոլորին հարությանն արժանի դարձնելու համար, և մենք խմում ենք ջուրը, ի հիշատակ Որդու արյան, որը Նա Իր կամքով թափեց, որպեսզի մենք կարողանանք փրկվել ապաշխարության պայմանով։

Աղոթքները ներկայացնում են ուխտերը «որ նրանք հոժար են» (Մորոնի 4․3) արտահայտությամբ։ Այս արտահայտությունը մեծ ներուժ ունի մեզ համար։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք ծառայել և մասնակցել։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք փոխվել։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք աշխատել մեր թուլությունների վրա։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք օգնության հասնել և օրհնել ուրիշներին։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք վստահել Փրկիչին։

Երբ խոստումները հայտարարվում են, և մենք ճաշակում ենք, մենք հաստատում ենք մեր սրտերում, որ մենք հոժարակամ ենք․

  • Մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը։

  • Ձգտել պահել Նրա բոլոր պատվիրանները։

  • Միշտ հիշել Նրան։

Աղոթքն ավարտվում է վեհ հրավերով ու խոստումով․ «Որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»։ (Մորոնի 4․3

Պողոսը գրել է․ «Հոգու պտուղն է՝ սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն [և] ժուժկալութիւն» (Գաղատացիս 5․22–23)։ Հրաշալի օրհնությունները և պարգևները հասանելի կլինեն մեզ, եթե մենք պահենք մեր ուխտերը։

5. Խորհեք և հիշեք Նրան, երբ բաժանում են հաղորդության խորհրդանիշերը

Ակնածալից պահերը կարող են մեզ համար սրբազան դառնալ, մինչ քահանայություն կրողները բաժանում են հաղորդությունը։

Նկար
Հացը բաժանելը

Մինչ բաժանում են հացը, մենք կարող ենք մտածել, որ մեր հանդեպ ունեցած մեծ սիրո շնորհիվ Փրկիչը տարավ «մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին» (Ալմա 7․12

Մենք կարող ենք հիշել Հարության փառահեղ օրհնությունը, որ «պիտի գա բոլորին, … ճորտին ու ազատին, տղամարդուն ու կնոջը, ամբարիշտին ու արդարին․ և նույնիսկ մի մազ իսկ նրանց գլխից չի կորչի․ այլ ամեն ինչ պիտի վերականգնվի իր կատարյալ կառուցվածքով» (Ալմա 11․44

Նկար
Ջուրը բաժանելը

Մինչ բաժանում են ջուրը, մենք կարող ենք հիշել Փրկիչի հայտարարությունը․

«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն․ …

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով,- և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ» (ՎևՈւ 19․16, 18

Մենք հիշում ենք, որ Նա «իր վրա [առավ մեր] թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ [մեր] թուլությունների» (Ալմա 7․12

Մինչ մենք խորհում ենք հաղորդության մեր փորձառության մասին, մենք ինքներս մեզ պետք է հարցնենք․

  • Ի՞նչ կանեմ այս շաբաթ, որ ավելի լավ պատրաստվեմ հաղորդությանը։

  • Կարո՞ղ եմ լինել ավելի ակնածալից և հայտնություն փնտրել հաղորդության ժողովի հենց սկզբից։

  • Ի՞նչ վարդապետություն էր ուսուցանվում հաղորդության օրհներգում։

  • Ի՞նչ լսեցի և զգացի, մինչ լսում էի հաղորդության աղոթքները։

  • Ինչի՞ մասին էի ես մտածում, մինչ բաժանվում էր հաղորդությունը։

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․«Հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է` անկեղծորեն ապաշխարելու և լինելու հոգեպես նորոգված։ Հաղորդությունը ճաշակելու գործողությունն ինքնին մեղքեր չի թողնում։ Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն է, որ մենք կարող ենք միշտ Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ։ Եվ Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով, որպես մեր մշտական ուղեկից, մենք միշտ կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը»։7

Ես վկայում եմ բազմաթիվ օրհնությունների մասին, որոնք հասանելի կլինեն մեզ, եթե մենք բարելավենք մեր նախապատրաստությունները և հոգևոր մասնակցությունը հաղորդության արարողության ընթացքում։ Ես նաև վկայում եմ, որ այս օրհնությունները հասանելի են մեզ մեր Երկնային Հոր սիրո և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ։ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Հղումներ

  1. Boyd K. Packer, “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, Nov. 1994, 61.

  2. Russell M. Nelson, “Worshiping at Sacrament Meeting,” Liahona, Aug. 2004, 13.

  3. “Jesus of Nazareth, Savior and King,” Hymns, no. 181.

  4. “While of These Emblems We Partake,” Hymns, no. 173.

  5. «Ինչ մեծ է իմաստությունն ու սերը», Hymns, no. 195։

  6. “As Now We Take the Sacrament,” Hymns, no. 169.

  7. Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 61–62։