2010–2019 թթ․
Ապաշխարությունը միշտ դրական է
Հոկտեմբեր 2017


Ապաշխարությունը միշտ դրական է

Այն պահին, երբ մենք ոտք ենք դնում ապաշխարություն տանող ուղու վրա, մեր կյանք ենք հրավիրում Փրկիչի քավիչ զորությունը։

Տարիներ առաջ Նախագահ Գորդոն Բ. Հինքլիններկա գտնվեց մի համալսարանի ֆուտբոլային խաղին։ Նա այնտեղ էր, որպեսզի հայտարարեր, որ մարզադաշտն անվանակոչվելու էսիրելի մարզիչի անունով, ով երկար տարիներ աշխատել էր թիմի հետ և թոշակի պետք է անցներ։ Ի պատիվ իրենց մարզիչի, բոլոր ջանքերը գործի դնելով, թիմըցանկանում էր հաղթել այդ խաղը։ Նախագահ Հինքլիին հրավիրեցին այցելել նրանց հանդերձարան ևմի քանի խրախուսական խոսքեր ասել։ Նրա խոսքերից ոգեշնչված, թիմն այդ օրը դաշտ մտավխաղը հաղթելու մտադրությամբ, և մրցաշարն ավարտեց հաղթական ցուցանիշով։

Այսօր ես կկամենայի խոսել այն մարդկանց հետ, ովքեր անհանգստանում են, որ իրենք «չեն հաղթում այս» կյանքում։ Իհարկե, ճշմարտությունն այն է, որ «ամենքը մեղանչեցին, և Աստուծո փառքիցը պակասուած են»։1 Չնայած, հնարավոր է, որ սպորտի մեջ անպարտելի մրցաշարերլինեն, բայց կյանքում միշտ չէ, որ այդպես է։ Սակայն, ես վկայում եմ, որ Փրկիչ Հիսուս Քրիստոսն իրականացրեց կատարյալ Քավություն և շնորհեց մեզ ապաշխարության պարգևը՝ դեպի հույսի կատարյալ պայծառություն և հաջողակ կյանք տանող հետադարձ ուղին։

Ապաշխարությունը երջանկություն է բերում

Շատ հաճախ ապաշխարությունը համարում ենք ինչ-որ տխուր ու ճնշող մի երևույթ։ Բայց Աստծո ծրագիրը երջանկության ծրագիր է, այլ ոչ տխրության ծրագիր։ Ապաշխարությունը վեհացնում և ազնվացնում է։Մեղքն է, որ ծնում է դժբախտություն։2 Ապաշխարությունը դրանից խուսափելու մեր ճանապարհն է։ Ինչպես Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն է բացատրել․ «Առանց ապաշխարության կյանքում իրական առաջխաղացում չի լինի:… Միայն ապաշխարության միջոցով է մեզ համար հասանելի դառնում Հիսուս Քրիստոսի քավիչշնորհը և փրկությունը: Ապաշխարությունը … ուղղորդում է դեպի ազատություն, վստահություն և խաղաղություն»:3 Իմ ուղերձը բոլորին, հատկապես երիտասարդներին, այն է, որ ապաշխարությունը միշտ դրական է։

Երբ մենք խոսում ենք ապաշխարության մասին, մենք չենք խոսում պարզապես ինքնազարգացման ջանքերի մասին։ Ճշմարիտ ապաշխարությունն ավելին է քան դա, այն ոգեշնչված է Տեր Հիսուս Քրիստոսիև մեր մեղքերը ներելու Նրա զորության հանդեպ հավատքով։ Ինչպես ուսուցանել է Երեց Դեյլ Գ․ Ռենլանդը․ «Առանց Քավիչի, … ապաշխարությունը դառնում է պարզապես վարքի ողորմելի փոփոխություն»։4 Մենք կարող ենք մեր վարքն ինքնուրույն փոխել, բայց միայն Փրկիչը կարող է մաքրել մեզ և բարձրացնել մեր բեռները, հնարավորություն տալով մեզ վստահությամբ ու զորությամբ հետամուտ լինել հնազանդության ուղուն։ Ապաշխարության ուրախությունն ավելին է, քան արժանապատիվ կյանքով ապրելու ուրախությունը։ Դա ներելու ուրախություն է, կրկինմաքուր լինելու և Աստծուն մոտենալու ուրախություն։ Եթե դուք զգաք այդպիսի ուրախություն, ապա դրանից հետոոչ մի զգացում չի կարող փոխարինել այդ ուրախությանը։

Ճշմարիտ ապաշխարությունը ոգեշնչում է մեզ, որպեսզի մեր հնազանդությունը դարձնենքպարտավորվածություն՝ մի ուխտ, որը սկսվում է մկրտությամբ և ամեն շաբաթ թարմացվում է Տիրոջ ընթրիքի՝ հաղորդության շնորհիվ։ Ապա, մենք ստանում ենք խոստում, որ մենք կարող ենք «Նրա Հոգին միշտ [մեզ] հետ ունենալ»,5 այն ուրախության և խաղաղության հետ միասին, որը ստանում ենք Նրա մշտական ընկերակցության շնորհիվ։ Դա է ապաշխարության պտուղը և դա է ապաշխարությունը դարձնում բերկրալի։

Ապաշխարությունը պահանջում է հաստատակամություն

Սիրում եմ անառակ որդու առակը։6 Ինչ-որ մի նշանակալից իմաստ կա այդ վերջին պահին, երբ անառակ որդին «ինքն իրան եկավ»։ Խոզաբնում նստած, նա ցանկանում էր «իր փորը լցնել այն եղջյուրներով, որ խոզերն ուտում էին», երբի վերջո հասկացավ, որվատնել էր ոչ միայն իր հոր ժառանգությունը, այլև իր կյանքը։ Հավատք ունենալով, որ իր հայրն իրեն հետ կընդունի, եթե ոչ որպես որդի, այլ գոնե որպես ծառա, նա որոշեց իր ապստամբ կյանքը թողնել անցյալում և գնալ տուն։

Ես երկար եմ մտածել դեպի տուն տանող որդու երկար ճանապարհի մասին։ Կայի՞ն պահեր, երբ նա կասկածում ու մտածում էր․ «Ինչպե՞ս իմ հայրը կընդունի ինձ»։ Միգուցե, նա մի քանի քայլ է արելհետ՝ դեպի խոզաբունը տանող ուղին։ Պատկերացրեք, թե պատմությունն ինչպիսիավարտ կունենար, եթե նա հանձնվեր։ Բայց հավատքը ստիպեց նրան առաջ շարժվել և հավատքը ստիպեց, որ հայրը համբերատար սպասի և նայի ճանապարհին, մինչև․

«Եվ դեռ որ նա հեռու էր, հայրը տեսավ նորան և գութը շարժեց. և վազեց՝ նորա վզովն ընկավ, և համբուրեց նորան:

Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջին, և այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու:

Հայրն էլ ասեց իր ծառաներին. Առաջի պատմուճանը հանեցէք եւ հագցրէք նորան, եւ մատանի դրէք նորա ձեռքին, եւ կօշիկներ նորա ոտներին. …

Որ այս իմ որդին մեռած էր, եւ կենդանացաւ. Եւ կորած էր, եւ գտնուեցաւ»:

Ապաշխարությունը բոլորի համար է

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք բոլորս էլ նման ենք անառակ որդուն։ Մենք բոլորս էլ ստիպված ենք «ինքներս մեզ գալ», սովորաբար մեկից ավել անգամներ և ընտրելտուն տանող հետադարձճանապարհը։ Դա մի ընտրություն է, որը մենք կատարում ենք ամեն օր մեր կյանքի ընթացքում։

Հաճախ ապաշխարությունը համեմատում ենք վշտալից մեղքերի հետ, որոնք պահանջում են «հզոր փոփոխություն»։7 Բայց ապաշխարությունը բոլորի համար է, ովքեր մոլորվել են «արգելված ուղիներում և [կորել] են»,8 ինչպես նաև նրանց համար, ովքեր «ներս են մտել նեղ և անձուկ արահետը» և այժմ կարիք ունեն «առաջ շարժվելու»։9 Ապաշխարությունը բերում է մեզ ճշմարիտ ուղու վրա և օգնում է մեզ մնալ ճշմարիտ ուղու վրա։ Դանրանց համար է, ովքեր նոր են սկսում հավատալ և նրանց համար է, ովքեր երկար են հավատացել, ինչպես նաև նրանց համար, ովքեր պետք է նորից հավատան։ Ինչպես ուսուցանել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը․ «Մեզանից շատերը հստակ հասկանում են, որ Քավությունը մեղավորների համար է։ Այնուամենայնիվ, ես այնքան էլ վստահ չեմ, որ մենք գիտենք և հասկանում ենք, որ Քավությունը նաև սրբերի համար է՝ լավ տղամարդկանց և կանանց համար, ովքեր հնազանդ են, արժանի ու … ձգտում են դառնալ ավելի լավը»։10

Վերջերս այցելեցի միսիոներների վերապատրաստման կենտրոն, երբ նորակոչ միսիոներների խումբ էր ժամանել։ Ես խորապես հուզվեցի, երբ նայեցի և լույս նկատեցինրանց աչքերում։ Նրանք այնքան լուսավոր, երջանիկ էին ու խանդավառությամբ էին լցված։ Ապա գլխումս մի միտք ծագեց . «Նրանք հավատք են գործադրել ապաշխարության հանդեպ: Դրա շնորհիվ է, որ նրանք ուրախ են ու հույսով լեցուն»։

Ես չեմ կարծում, որ իրենց անցյալում նրանք լուրջ մեղքեր են գործել, բայց կարծում եմ, որ նրանք գիտեն՝ինչպես ապաշխարել․ նրանք հասկացել են, որ ապաշխարությունը դրական սկզբունք է ևպատրաստ էին ու ցանկանում էին այդ ուրախալի ուղերձով կիսվել աշխարհի հետ։

Ահա թե ինչ է պատահում, երբ մենք զգում ենք ապաշխարության ուրախությունը։ Հիշեք Ենովսի օրինակը։ Նա «իր հետ գալու» իր պահերն ունեցավ, իսկ երբ նրա «հանցանքը սրբվեց», նա ի սրտե ցանկացավ բարիք անել ուրիշներին։ Ենովսն իր մնացած կյանքումբոլոր մարդկանց հրավիրեց ապաշխարության և «հրճվեց դրանում առավել, քան այն, ինչ աշխարհիկ է»։11 Ապաշխարությունը կարող է դա անել․ այն մեր սրտերը շրջում է դեպի մեր մերձավորները, քանի որ մենք հասկանում ենք, որ ուրախության զգացումը բոլորի համար է։

Ապաշխարությունն անհրաժեշտ է ողջ կյանքի ընթացքում

Ես մի ընկեր ունեմ, ով մեծացել էքիչ ակտիվ Վերջին Օրերի Սրբերի ընտանիքում։ Պատանեկության տարիներին նա նույնպես «իր հետ եկավ» և որոշեց պատրաստվել միսիայի։

Նա դարձավ գերազանց միսիոներ։ Տուն վերադառնալունախորդօրը միսիայի նախագահը հարցազրույց անցկացրեց նրա հետ և խնդրեց նրան վկայություն բերել։ Նա բերեց իր վկայությունը, և արցունքախառը գրկախառնությունից հետո նախագահն ասաց․ «Երեց, ամիսներ անց դու կարող ես մոռանալ կամ հերքել քո արտասանած վկայությունը, եթե չշարունակես անել այն նույն գործերը, որոնք առաջին հերթին ամրապնդել են քո վկայությունը»։

Ավելի ուշ այդ ընկերն ինձ հետ կիսվել է, որ միսիայիցտուն վերադառնալուց ի վեր նա ամեն օր աղոթել ու կարդացել է սուրբ գրությունները։ Շարունակաբար «սնուցվելով Աստծո բարի խոսքով» նա մնացել է «ճշմարիտ ուղու վրա»։12

Նրանք, ովքեր պատրաստվում են լիաժամկետ միսիայի և նրանք, ովքեր վերադառնում են միսիայից, գրի առե՛ք։ Բավարար չէ միայն վկայություն ստանալ, դուք պետք է պահպանեքև ամրապնդեք այն։ Յուրաքանչյուր միսիոներ հասկանում է, որ հեծանիվի ոտնակը չպտտելու դեպքում այն կընկնի, իսկ եթե դուք դադարեք սնուցել ձեր վկայությունը, այն կթուլանա։ Այդ նույն սկզբունքը կիրառելի է ապաշխարության պարագայում. այն կյանքի ողջ ընթացքում կիրառվող սկզբունք է, այլ ոչ թե կյանքում մեկ անգամ կիրառվող սկզբունք։

Բոլոր նրանց, ովքեր ներում են փնտրում՝ երիտասարդնե՛ր, երիտասարդ ամուրինե՛ր, ծնողնե՛ր, տատիկ ու պապիկնե՛ր և այո, նույնիսկ, նախապապե՛ր ու նախատատե՛ր, ես հրավիրում եմ գալ տուն։ Հիմա է սկսելու ժամանակը։ Մի հետաձգեք ապաշխարության ձեր օրը։13

Ապա, երբ այդ որոշումը կայացնեք, շարունակեք հետևել այդ ուղուն։ Մեր Հայրը սպասում է և անհամբեր ցանկանում է դիմավորել ձեզ։ Նրա ձեռքերը«ողջ օրվա ընթացքում» պարզված են ձեզ համար։14 Այդ պարգևի համար արժե ջանք գործադրել։

Հիշեք Նեփիի այս խոսքերը․ «Ուստի, դուք պետք է առաջ մղվեք Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ: Ուստի, եթե դուք առաջ մղվեք, սնվելով Քրիստոսի խոսքով, և համբերեք մինչև վերջ, ահա, այսպես է ասում Հայրը. Դուք կունենաք հավերժական կյանք»։15

Երբեմն ճամփորդությունը երկար կթվա, բայց ի վերջո, դա հավերժական կյանք տանող ճամփորդություն է։ Բայց դա կարող է լինել հաճելի ճամփորդություն, եթե մենք ձգտենք դրան՝ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ հույսով։ Ես վկայում եմ, որ այն պահին, երբ մենք ոտք ենք դնում ապաշխարություն տանող ուղու վրա, մեր կյանք ենք հրավիրում Փրկիչի քավիչ զորությունը։ Այդ զորությունը կամրապնդի մեր ոտքերը, կընդլայնի մեր տեսլականը և քայլ առ քայլ կուժեղացնի առաջ մղվելու մեր վճռականությունը մինչև այն փառահեղ օրը, երբ մենք վերջնականապես կվերադառնանք մեր երկնային տուն և կլսենք մեր Երկնային Հոր ձայնը, ով կասի մեզ․ «Կեցցե՛ք»։16 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: