2010–2019 թթ․
Քահանայությունը և Փրկիչի քավիչ զորությունը
Հոկտեմբեր 2017


Քահանայությունը և Փրկիչի քավիչ զորությունը

Երկնային Հոր ծրագրի իրականացման համար Քրիստոսի քավիչ զորությունը պետք է հասանելի լինի Աստծո զավակների համար։ Քահանայությունը հասանելի է դարձնում այդ հնարավորությունները։

Մի պահ պատկերացրեք մի հրթիռ, որը գործարկման շարժումներ է կատարում, որպեսզի պատրաստվի թռիչքի: Այժմ պատկերացրեք բռնկումը: Վառելիքը, վերահսկվող այրման փուլում, վերածվում է տաք գազի, որը դուրս է ժայթքում, հրման ուժ առաջացնելով, որպեսզի հրթիռը թռչի դեպի տիեզերք: Ի վերջո, պատկերացրեք մի ուղեբեռ կամ ծանրոց, որը կցված է հրթիռին: Ուղեբեռի արժեքը լիովին գիտակցվում է միայն այն ժամանակ, երբ այն հասնում է նշանակման վայրը և կատարում է իր գործառույթը: Պարտադիր չէ հրթիռների մասնագետ լինել՝ գնահատելու համար, որ անգամ համաշխարհային հեռահաղորդակցման թանկարժեք արբանյակը, եթե պահեստում է դրված, մեծ արժեք չունի: Հրթիռի միսիան ուղղակի ուղեբեռը տեղ հասցնելն է:

Քահանայությունը, որ մենք կրում ենք, այս երեկո ես կցանկանայի համեմատել հրթիռի հետ, իսկ Փրկիչի քավիչ զորությունից օգտվելու հնարավորությունը՝հրթիռի հասցրած ուղեբեռի հետ:

Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն և իշխանություն ունի փրկագնելու ողջ մարդկությունը։ Իր քավիչ զորությունը հասանելի դարձնելու համար Նա իր զորության ու իշխանության մի բաժին լիազորությամբ տվել լ էերկրի վրա գտնվող մարդկանց։ Լիազորությամբ տրված այդ զորությունն ու իշխանությունը կոչվում է քահանայություն։ Լիազորումը քահանայություն կրողներին թույլ է տալիս օգնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Իրենց աշխատանքում, որն է՝ իրականացնել Աստծո զավակների փրկությունն ու վեհացումը։ Քահանայությունն օգնում է, հնարավորություն տալով Նրա զավակներին ստանալ Փրկիչի քավիչ զորության օրհնությունները։

Հիսուս Քրիստոսի քավիչ զորությունը էական է, որովհետև մեզանից ոչ ոք առանց օգնության չի կարող վերադառնալ երկնային տուն։ Մահկանացու կյանքում մենք անխուսափելիորեն սխալներ ենք գործում և խախտում ենք Աստծո օրենքները։ Մեղքը մեզ արատավորում է և թույլ չի տալիս, որ վերադառնանք ապրելու Աստծո ներկայության մեջ։Մենք ունենք Փրկիչի քավիչ զոհաբերության կարիքը, որպեսզի հաշտվենք Երկնային Հոր հետ։ Հիսուս Քրիստոսը քանդել է ֆիզիկական մահվան կապանքները՝ հարությունը հնարավոր դարձնելով բոլորի համար։ Նա մեղքերից ներում է առաջարկում, եթե հնազանդվենք Նրա ավետարանի օրենքներին ու արարողություններին։ Նրա շնորհիվ վեհացում է առաջարկվում։ Փրկիչի քավիչ զորությունից օգտվելու հնարավորությունը ամենակարևոր ուղեբեռն է արարման ժամանակներից ի վեր։

Երկնային Հոր ծրագրի իրականացման համար Քրիստոսի քավիչ զորությունը պետք է հասանելի լինի Աստծո զավակների համար։1 Քահանայությունը հասանելի է դարձնում այդ հնարավորությունները։ Քահանայությունը հասանելի դարձնող հրթիռն է։ Քահանայությունը էական է, որովհետև երկրի վրա անհրաժեշտ արարողություններն ու ուխտերը սպասավորվում են միայն նրա իշխանությամբ։ Եթե քահանայությունը թերանա հասանելի դարձնել Փրկիչի քավիչ զոհաբերությունից օգտվելու հնարավորությունը, ուրիշ ի՞նչ գործառույթ կունենաայն։ Մի՞թե այն նախատեսված է ուշադրություն գրավող հրավառության համար։ Աստված նախատեսել է, որ քահանայությունը օգտագործվի ավելի շատ բաների համար, քան Կիրակնօրյա դասարանում հրահանգներ տալն է կամ ծառայություն կատարելը։ Այն նախատեսված է Նրաուղեբեռը տեղ հասցնելու համար։

Հրթիռի փոքրիկթերությունների դեպքում միսիան կարող է ավարտին չհասնել։ Փխրուն միացումներն ու դյուրաբեկ նյութերը կարող են հրթիռի խափանման պատճառ դառնալ։ Փոխաբերական իմաստով, որպեսզիքահանայությանը պաշտպանի փխրուն միացումներից և նյութերի մաշվածությունից,Աստված պաշտպանում է քահանայության և՛ շնորհումը, և՛ գործածությունը։2 Քահանայության շնորհումը պաշտպանվում է քահանայության բանալիներով, որոնք մարդուն տրված նախագահական իրավունքներն են:3 Քահանայության գործածումը նույնպես պաշտպանվում է քահանայության բանալիներով, բայց նաև ուխտերով, որ քահանայություն կրողները կապում են: Այսպիսով, քահանայության գործածումը պաշտպանվում է քահանայության և՛ բանալիներով, և՛ ուխտերով: Քահանայության լիազորություններըտրվում են անհատապես և քահանայությունից անկախ չեն գործում․4 քահանայությունը ինքնավար զորության անկերպար աղբյուր չէ։

Եվ՛ Ահարոնյան, և՛ Մելքիսեդեկյան Քահանայությունը ստանում ենք ուխտով։5 Աստված որոշում է պայմանները, իսկ մարդը ընդունում է դրանք։ Ընդհանուր առմամբ՝ քահանայություն կրողները ուխտ են կապում օգնել Աստծուն Իր աշխատանքում։ Արդի տնտեսության ավելի վաղ ժամանակաշրջանում Հիսուս Քրիստոսը բացատրել է, որ քահանայության ուխտը «հաստատվել է ձեր վրա՝ ի սեր ձեզ, և ոչ միայն ի սեր ձեզ, այլ ի սեր ողջ աշխարհի…․ քանի որ նրանք չեն գալիս ինձ մոտ»:6

Սա ուսուցանում է, որ քահանայության նպատակը մարդկանց հրավիրելն է, որ գան Քրիստոսի մոտ՝ օգնելով նրանց ընդունել վերականգնված ավետարանը։ Քահանայությունը տրվել է մեզ, որպեսզի օգնենք Երկնային Հոր զավակներին ազատվել մեղքի բեռից և նմանվել Նրան։ Քահանայության միջոցով աստվածայնության զորությունն է բացահայտվում բոլոր նրանց կյանքում, ովքեր կապում և պահում են ավետարանի ուխտերը և ստանում են ուղեկից արարողությունները։7 Այդպես է մեզանից յուրաքանչյուրը գալիս Քրիստոսի մոտ, մաքրագործվում և հաշտվում Աստծո հետ։ Քրիստոսի քավիչ զորությունը հասանելի է քահանայության միջոցով, որը ուղեբեռի փոխադրողն է։

Աստծո հետ ուխտերը լուրջ են և հանդիսավոր։ Տղամարդը պետք է նախապատրաստվի, սովորի և այդ ուխտերի մեջ մտնի դրանքպատվելու մտադրությամբ։ Ուխտը դառնում է մարդու գրավը։ Անգլիական թատերագիր Ռոբերտ Բոլտի բառերը խմբագրած ասում են․ մարդը ուխտ է կապում միայն, երբ ցանկանում է բացառիկ պարտավորության խոստում տալ։ Իր խոստումին հավատարիմ մնալը նա նույնականացում է իր արժանապատվության հետ։ Երբ մարդը ուխտ է կապում, նա իրեն պահում է ինչպես ջուրը բռի մեջ։ Եվ գիտի, որ եթե մատները բացի, ապա այլևս իրեն գտնելու հույս չկա։ Ուխտը դրժողը կորցնում է ինքնությունը, որով կարող է պարտավորվել և երաշխիք չունի, որ առաջարկի։8

Ահարոնյան քահանայություն կրողը ուխտ է կապում խուսափել չարից, օգնել ուրիշներին հաշտվել Աստծո հետ և նախապատրաստվել ստանալու Մելքիսեդեկյան Քահանայությունը։9 Այդ սրբազան պարտականությունները կատարվում են, երբ նա ուսուցանում է, մկրտում է, ամրապնդում է Եկեղեցու անդամներին և մարդկանց հրավիրում է ընդունել ավետարանը։ Այդ բոլորը նրա «հրթիռային» գործառույթներն են։ Փոխարենը՝ Աստված խոստանում է հույս, ներում, հրեշտակների սպասավորում և ապաշխարության ավետարանի ու մկրտության բանալիները։10

Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը ուխտ է կապում կատարել Ահարոնյան Քահանայությանն առնչվող պարտականությունները և մեծարել Մելքիսեդեկյան Քահանայության իր կոչումը։11 Նա մեծարում է իր կոչումը՝ պահելով ուխտի հետ կապված պատվիրանները։ Այդ պատվիրանների թվում են՝ «ուշք դարձնել հավերժական կյանքի խոսքերին» , ապրել Աստծո բերանից դուրս եկող ամեն մի խոսքով,12 վկայություն բերել Հիսուս Քրիստոսի ու Նրա վերջին օրերի աշխատանքի մասին,13 խուսափել պարծենկոտությունից,14 և Փրկչին բարեկամ դառնալ՝ վստահելով Նրան ընկերոջ պես:15

Փոխարենը՝ Աստված խոստանում է, որ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողը կստանա Աստծո խորհուրդները ըմբռնելու բանալիները։ Նա կդառնա կատարյալ, որպեսզի կարողանա կանգուն մնալ Աստծո ներկայության մեջ։ Նա ի վիճակի կլինի կատարել իր դերը փրկության աշխատանքում։ Հիսուս Քրիստոսը ճանապարհ կպատրաստի քահանայություն կրողի առաջ և նրա հետ կլինի։ Սուրբ Հոգին կլինի քահանայություն կրողի սրտում, իսկ հրեշտակները կբարձրացնեն նրան։ Նրա մարմինը ուժ կստանա և կնորանա։ Նա կդառնա Աբրահամի օրհնությունների ժառանգորդը և իր կնոջ հետ միասին կդառնա Հիսուս Քրիստոսի ժառանգակիցը Երկնային Հոր արքայությունում։16 Այդ բոլորը «ամենամեծ եւ պատուական խոստմունքներ են»։17 Ավելի մեծ խոստումներ հնարավոր չէ պատկերացնել։

Մելքիսեդեկյան Քահանայություն ստացող յուրաքանչյուր տղամարդուն Աստված հաստատում է իր ուխտի խոստումները երդումով։18 Այդ երդումը պատկանում է միայն Մելքիսեդեկյան Քահանայությանը,19 և Աստված էերդումտալիս, ոչ թե քահանայություն կրողը։20 Քանի որ այդ եզակի իրադարձությունը ներառում է Նրա աստվածային զորությունը և իշխանությունը, Աստված օգտագործում է երդում բառը՝ խոսքի հնարավոր ամենազորեղ ձևը, որպեսզի մեզ հավաստիացնի Իր խոստումների հաստատ և անդառնալի բնույթը։

Քահանայության ուխտերը դրժելը և դրանցից ամբողջությամբ հրաժարվելը լուրջ հետևանքներ ունի։21 Քահանայության կոչմանը անփույթ վերաբերվելը կամ անտարբեր լինելը նման է հրթիռային բաղադրիչի մեջ դյուրաբեկ նյութի օգտագործմանը: Այն վտանգի տակ է դնում քահանայության ուխտը, որովհետև կարող է միսիան ավարտին չհասցնել։ Աստծո պատվիրանների հանդեպ անհնազանդությունը նույնպես ուխտի դրժում է։ Շարունակ ուխտը դրժող ու չապաշխարող մարդկանցից խոստումները ետ են պահվում։

«Քահանայության» հրթիռիու «Փրկիչի քավիչ զոհաբերությունից օգտվելու հնարավորության» ուղեբեռիմիջև եղած կապը ես լիարժեք սկսել եմ հասկանալ տարիներ առաջ։ Հանգստյան օրերին ես երկու հանձնարարություն ունեի։ Մեկը ցից հիմնադրելն էր մի երկրում, իսկ մյուսը առանձնազրույց անցկացնելն էր մի երիտասարդի հետ և, ամեն ինչ կարգին լինելու դեպքում, նրա քահանայության և տաճարային օրհնությունները վերականգնելը։ 30-ամյա այդ տղամարդը միացել էր եկեղեցուն իր պատանեկության տարիներին։ Նա պատվով ավարտել էր միսիայի ծառայությունը։ Սակայն, տուն վերադառնալուց հետո նա կորցրել էր իր ճանապարհը և Եկեղեցու իր անդամությունը։ Տարիներ անց նա «ինքն իրեն եկավ»22 և սիրառատ քահանայության ղեկավարների ու բարի անդամների օգնությամբ ապաշխարեց և մկրտությամբ վերընդունվեց Եկեղեցի։

Ավելի ուշ, նա խնդրեց, որ քահանայության և տաճարային իր օրհնությունները վերականգնվեն։ Մենք հանդիպում նշանակեցինք ժողովատանը՝ շաբաթ առավոտյան՝ ժ․ 10-ին։ Երբ ես ժամանեցի ավելի վաղ առանձնազրույցների համար, նա արդեն ժողովատանն էր։ Նա մեծ հուզմունքով անհամբեր սպասում էր, որ կրկին քահանայություն ստանա։

Առանձնազրույցի ժամանակ ես նրան ցույց տվեցի նամակը, բացատրելով, որ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը անձամբ էր նայել նրահայցադիմումը և լիազորելառանձնազրույցը։ Այդ ամրակազմ երիտասարդը արտասվեց։ Ապա ես ասացի, որ մեր հարցազրույցի ամսաթիվը պաշտոնական նշանակություն չուներ նրա կյանքում։ Նա զարմացած ինձ նայեց: Ես նրան տեղեկացրի, որ օրհնությունները վերականգնելուց հետո նրա անդամության գրանցումը ցույց կտա միայն իր առաջին մկրտության, հաստատման, քահանայության կարգման և օժտման օրերը։ Նա կրկին արտասվեց։

Ես խնդրեցի նրան կարդալ Վարդապետություն և Ուխտերի այս հատվածը․

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից, – ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:23

Նա արտասվեց երրորդ անգամ։ Այնուհետև ես դրեցի իմ ձեռքերը նրա գլխին և Հիսուս Քրիստոսի անունով, Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ և Եկեղեցու նախագահի լիազորությամբ, ես վերականգնեցի քահանայության և տաճարային նրա օրհնությունները։

Մեզ վրա իջավ խորիմաստմի ուրախություն։ Նա գիտեր, որ կրկին լիազորված էր կրելու և գործածելու Աստծո քահանայությունը։ Նա գիտեր, որ իր տաճարայինօրհնությունները կրկին լիակատար ուժ ունեին։ Նա ցատկում էր քայլելիս և լույսի արտացոլանք ուներ իր դեմքին։ Ես այնքան հպարտ էին նրանով և զգում էի, որ Երկնային Հայրը նույնպես հպարտ է նրանով։

Դրանից հետո ցիցը կազմավորվեց։ Ժողովները լի էին խանդավառ անդամներով, հավատարիմ Սրբերով և հրաշալի ցցի նախագահություն հաստատվեց։ Չնայած այդ երկրում առաջին ցցի ձևավորման պատմական իրադարձությանը, ուրախությունը, որ ես զգացի այդ երիտասարդի օրհնությունները վերականգնելիս, ավելի նշանակալի էր թվում։

Ես սկսեցի գիտակցել, որ ցցի ձևավորման նպատակը կամ Աստծո քահանայության օգտագործումը նախատեսված է օգնելու Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին Իրենց աշխատանքում, որպեսզի փրկագնում և վեհացում ձեռք բերելու հնարավորությունը հասանելի դարձվիԱստծո բոլոր զավակներին։ Հրթիռի նման, որի նպատակը ուղեբեռը տեղ հասցնելն է, քահանայությունը տեղ է հասցնում Հիսուս Քրիստոսի ավետարանը, բոլոր մարդկանց հնարավորություն տալով ուխտեր կապել և ստանալ ուղեկից արարողությունները։ «Քրիստոսի քավիչ արյունը»24 կարող է այդպես գործել մեր կյանքում, երբ մենք զգում ենք Սուրբ Հոգու սրբագործող ազդեցությունը և ստանում ենք Աստծո խոստացած օրհնությունները։

Բացի ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդվելուց, ես հրավիրում եմ ձեզ քահանայության ուխտեր կապել և պահել այդ ուխտերը։ Ընդունեք Աստծո երդումը և Նրա խոստումը։ Մեծարեք քահանայության ձեր պարտականությունները, որպեսզի օգնեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Գործածեք քահանայությունը, որպեսզիՓրկիչի քավիչ զոհաբերությունից օգտվելու հնարավորությունը հասանելի դարձնեք ևս մեկ անհատի։ Եթե դուք անեք այդ, մեծ օրհնություններ կգան ձեզ և ձեր ընտանիքներին։ Ես վկայում եմ, որ Քավիչը ապրում է և ղեկավարում է այս աշխատանքը,,Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։