Զգուշացեք ձեզ համար

Երեց Էնթոնի Դ. Փերքինս

Յոթանասունից


Anthony D. Perkins
Մնացեք քահանայության արահետի վրա՝ խորացնելով ձեր դարձի գալը և ամրացնելով ձեր ընտանիքը: … Խուսափեք ողբերգությունից, հետևելով «Զգուշացեք» նշաններին, որոնք դրված են մեր ճանապարհին Աստծո և մարգարեների կողմից:

Երբ ես երիտասարդ տղա էի, մեր ընտանիքով ճամփորդում էինք Ամերիկայի Ռոքիի լեռներով, որպեսզի այցելեինք տատիկին ու պապիկին: Ճանապարհը սկսվում էր հարթավայրերով՝ բարձրանալով զառիվեր սոճիներով ծածկված լանջերով, և վերջում դուրս գալով մի պուրակ և բարձր լեռան մարգագետինները, որտեղ մենք կարող էինք տեսնել գրեթե անվերջանալի հեռուները:

Սակայն այս գեղեցիկ ճանապարհը ամենևին էլ ապահով չէր: Ճանապարհի մեծ մասը կառուցված էր զառիթափ լեռների եզրերին: Ճանապարհորդներին պաշտպանելու համար ճանապարհը կառուցողները կառուցել էին պաշտպանող բազրիքներ և տեղադրել էին նշաններ, որոնց վրա գրված էին. «Զգուշացեք. ցած ընկնող քարեր»: Մենք նկատել ենք այս նախազգուշացումների համար միանգամայն բավարար պատճառներ: Քարերն ու գլաժայռերը սփռված էին գետափին ողջ ճանապարհով մեկ: Ժամանակ առ ժամանակ մենք կարող էինք տեսնել ջախջախված մեքենաներ կիրճի ստորոտում, որտեղ մեքենավարը ողբերգական ավարտ էր ունեցել, ով չէր հետևել նախազգուշացմանը:

Քահանայության երդումը և ուխտը

Եղբայրներ, ձեզանից յուրաքանչյուրը մտել է, կամ շուտով կմտնի Մելքիսեդեկյան Քահանայության երդման և ուխտի մեջ:1 Այդ ուխտը ներառում է փառահեղ ճամփորդություն, որը սկսվում է փոքրագույն և բարձրագույն քահանայությունները ստանալուց, զարգանում է մեր կոչումները մեծարելու միջոցով և ընդմիշտ ձգվում է վեր, դեպի Աստծո մեծագույն օրհնությունները, մինչև մենք ստանանք «այն ամենն, ինչ Հայրն ունի»:2

Այդ երկնային ճանապարհի իմաստուն նախագծողը կառուցել է նախազգուշացնող նշաններ մեր ճամփորդության համար: Քահանայության երդումը և ուխտը ներառում են հոգին քննող այս նախազգուշացումը. «Այժմ ես ձեզ պատվիրան եմ տալիս, որ զգուշանաք ձեր համար»:3

Ինչո՞ւ է Աստված պատվիրել մեզ զգուշանալ: Նա գիտի, որ Սատանան իսկապես գոյություն ունի,4 ով փնտրում է քաշել մեր հոգիները վար՝ դեպի թշվառության անդունդը:5 Աստված նաև գիտի, որ քահանայություն կրողների մեջ թաքնված է «բնական մարդը»,6 «ենթակա հեռանալուն»:7 Այսպիսով, մարգարեները հրավիրում են մեզ «հանել հին մարդուն»8 և «հագնել Քրստոսին»9 հավատքի, ապաշխարության, փրկող արարողությունների և ամեն օր ավետարանով ապրելու միջոցով:

Խուսափել ողբերգությունից

Քահանայության արահետով ընթանալիս ցանկացած տղա կամ տղամարդ կարող է անհաջողության մատնվել, եթե նա զգուշություն չցուցաբերի: Ձեզ երբևիցե ցնցել կամ տխրեցրե՞լ է աչքի ընկնող երիտասարդի, վերջերս վերադարձած միսիոների, հարգված քահանայության ղեկավարի կամ ընտանիքի սիրելի անդամի անսպասելի անկումը:

Հին Կտակարանում Դավիթի պատմությունը քահանայության զորությունը վատնելու ողբերգական օրինակ է: Չնայած, որ նա պատանի հասակում պարտության մատնեց Գողիաթին և արդար կյանքով ապրեց տասնյակ տարիներ,10 այս մարգարե թագավորը, այնուամենայնիվ, հոգևոր առումով խոցելի էր: Այդ վճռական պահին, երբ իր տանիքից նա տեսավ գեղեցիկ Բերսաբեին լվացվելիս, բարոյականության ոչ մի պահապան կանգնած չէր նրա կողքին, որ աղաղակեր. «Զգուշացիր, Դավիթ, դու հիմարություն ես անում»: Իր համար չզգուշանալով11 և չգործելով համաձայն Հոգու հուշումների՝12 նա կորցրեց իր հավերժական ընտանիքը:13

Եղբայրներ, եթե նույնիսկ հզոր Դավիթը կարող է ետ մղվել վեհացման ճանապարհից, ինչպե՞ս կարող ենք մենք խուսափել նրա ճակատագրին արժանանալուց:

Անձամբ խորապես դարձի գալը և ամուր ընտանեկան հարաբերությունները՝ որպես երկու պաշտպանող սկզբունքներ օգնում են մեզ մնալ երկնային ճանապարհին:

Սա իմանալով Սատանան խոչընդոտներ է դնում քահանայության զարգացման մեր ճանապարհին, որ վնասի մեր դարձի գալուն և կործանի մեր ընտանիքները: Բարեբախտաբար, Հիսուս Քրիստոսը և Նրա մարգարեները զգուշացնող նշաններ են դրել մեր ճանապարհին: Դրանք շարունակաբար զգուշացնում են մեզ, որ տեղի չտանք դարձի գալուց հետ մղող հպարտությանը14 և ընտանիքներ կործանող մեղքերին, ինչպիսին են՝ զայրույթը, ագահությունը և հեշտասիրությունը:

Շատ տարիներ առաջ Մովսեսը խորհուրդ է տվել. «Զգույշ կաց, միգուցէ մոռանաս Տիրոջը»:15 Մեր զբաղված և զվարճալի ժամանցներով լի կյանքում մարդիկ շարունակում են արագ «մոռանալ Տիրոջը … , անօրինություն անում, և մոլորեցվում այն չար մեկի կողմից»:16

Խորացնել դարձի գալը և ամրացնել ընտանիքը

Գայթակղության գլաքարերով շրջապատված քահանայության արահետում ապահով մնալու համար ես կհիշեցնեմ մեզ վեց հիմնական սկզբունքներ, որոնք խորացնում են դարձի գալը և ամրացնում են ընտանիքը:

Առաջինը, աղոթելը միշտ բացում է դուռը աստվածային օգնության համար, որ «հաղթենք Սատանային»:17 Ամեն անգամ, երբ Հիսուսը նախազգուշացնում է քահանայություն կրողներին «զգուշանալ, քանզի Սատանան ցանկանում է մղեղի պես մաղել [ձեզ]», Նա նկարագրում է աղոթքը որպես գայթակղությանը ընդդիմանալու գործողություն:18 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Եթե մեզանից որևէ մեկը դանդաղ է եղել ականջ դնելու միշտ աղոթելու խորհրդին, չկա ավելի լավ պահ, քան հիմա սկսելը: … Մարդը երբեք ավելի բարձրում չի կանգնում, քան երբ նա ծնկի է իջնում»:19

Երկրորդը, հնադարյան և ժամանակակից սուրբ գրություններն ուսումնասիրելը կապում է մեզ Աստծո հետ: Տերը զգուշացրել է Եկեղեցու անդամներին, որ «զգուշանան, թե ինչպես են պահում [մարգարեներին], չլինի թե թեթև բան համարեն, և այդպիսով, դատապարտության տակ ընկնեն և սայթաքեն և ընկնեն»:20 Որպեսզի մենք խուսափենք այս լուրջ մեղադրանքից, մենք պետք է ջանասիրաբար կարդանք սուրբ գրությունները, ինչպես նաև Եկեղեցու ամսագրերն ու WEB-կայքերը, որոնք մեզ հնարավորություն են տալիս «մանրամասնորեն և անհատապես խորհուրդներ ստանալ [Տիրոջ] ընտրյալ մարգարեի միջոցով»:21

Երրորդը, արարողություններին արժանիորեն մասնակցելը նախապատրաստում է մեզ, որ վերցնենք «Սուրբ Հոգին որպես [մեր] ուղեկից»:22 Երբ Տերը զգուշացրեց. «Զգուշացեք, չլինի թե խաբվեք», Նա խոստացավ, որ այն մեզ չի սպառնա, եթե մենք «հետամուտ [լինենք Հոգու] լավագույն պարգևներին»:23 Ամեն շաբաթ արժանիորեն հաղորդություն ընդունելը որակավորում է անդամներին, որ «Նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»:24 Տաճարային երկրպագության ժամանակ մենք կարող ենք «ստանալ Սուրբ Հոգու լիությունը»:25

Չորրորդը, անկեղծ սեր ցուցաբերելը անձնական դարձի և ընտանեկան հարաբերությունների սիրտն է: Բենիամին թագավորն ասել է. «Զգուշացեք, չլինի թե ձեր մեջ հակառակություններ բարձրանան»:26 Երբեք մի մոռացեք, որ Սատանան «հակառակության հայրն է»27 և փնտրում է, որ ընտանիքի անդամները «կռվեն ու վիճեն»:28 Եղբայրներ, եթե մենք զգացմունքներով, բառերով կամ ֆիզիկապես ճնշում ենք մեր ընտանիքի որևէ անդամի, ապա մենք կորցնում ենք քահանայության զորությունը:29 Ընտրեք վերահսկել զայրույթը: Ընտանիքի անդամները պետք է մեր բերանից լսեն օրհնություններ, ոչ թե՝ հայհոյանքներ: Մենք պետք է ներգործենք ուրիշների վրա միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ, անկեղծ սիրով, բարությամբ և գթությամբ:30

Հինգերորդը, տասանորդի օրենքին հնազանդվելը հավատքի և ընտանեկան միասնության համար առանցքային տարր է հանդիսանում: Քանի որ Սատանան օգտագործում է ագահությունը և ունեցվածքների ձգտելը, որպեսզի ընտանիքներին հեռացնի երկինք տանող ճանապարհից, Հիսուսը խորհուրդ է տվել. «Զգույշ կացեք ագահությունիցը»:31 Ագահությունը զսպվում է, երբ մենք պլանավորում ենք մեր եկամուտները, վճարում ենք ազնիվ տասանորդ և առատաձեռն ծոմի նվիրատվություն, պլանավորում ենք մեր անհրաժեշտ ծախսերը, խուսափում ենք ավելորդ պարտքերից, խնայում ենք հետագա կարիքների համար և դառնում նյութապես ինքնապահովող: Աստված մեզ խոստում է տվել. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք. և այդ ամենքը կտրվի ձեզ»:32

Վեցերորդը, մաքրաբարոյության օրենքով լիարժեք ապրելու արդյունքում մենք վստահություն ենք ձեռք բերում, որ կկանգնենք «Աստծո ներկայության մեջ»՝ ունենալով Սուրբ Հոգին որպես մեր «մշտական ընկեր»:33 Սատանան կատաղի հարձակում է գործում առաքինության և ամուսնության վրա անպարկեշտության հեղեղով: Երբ Տերը զգուշացրեց շնացողներին, որ «զգուշանան և անհապաղ ապաշխարեն», Նրա սահմանումը տարածվում էր շնության ֆիզիկական ակտից այն կողմ գտնվող հեշտասիրության մտքերի վրա, որ նախորդում են դրան:34 Ժամանակակից մարգարեները և առաքյալները հաճախ և պարզ ձևով խոսել են պոռնոգրաֆիայի անվերահսկելի աճի մասին: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «[Պոռնոգրաֆիան] նման է կատաղի մրրկի, որը կործանում է անհատներին և ընտանիքները, ամբողջությամբ խորտակելով այն, ինչը մի ժամանակ եղել է բարերար և գեղեցիկ: … Ժամանակն է, որ մեզանից ցանկացածը, ով ներգրավված է նման բաներում, դուրս քաշի իրեն մեղքից»:35 Եթե դուք գայթակղվել եք խախտել մաքրաբարոյության օրենքը որևէ ձևով, հետևեք Եգիպտոսի Հովսեփի օրինակին, որ «փախավ դուրս գնաց»:36

Այս վեց հիմնական սկզբունքներն օգնում են քահանայություն կրողներին ապահովությամբ շարունակ վեր սլանալ երկնային ճանապարհով՝ լինելով հոգևորապես պաշտպանված անձամբ դարձի գալով և ընտանեկան հարաբերություններով: Երիտասարդ տղամարդիկ, այս սկզբունքներին հնազանդվելը կնախապատրաստի ձեզ տաճարային ուխտերին, լիաժամկետ միսիա ծառայելուն և հավերժական ամուսնությանը: Ամուսիններ և հայրեր, այս սկզբունքներով ապրելը կորակավորի ձեզ ընտանիքում արդարությամբ նախագահելուն, ծառայելով որպես ձեր ընտանիքի հոգևոր ղեկավար ձեր կնոջ հետ միասին՝ որպես հավասար զուգընկեր:37 Քահանայության ուղին ուրախությամբ լի ճամփորդություն է:

Մնալ քահանայության արահետի վրա

Վերադառնալով որպես երիտասարդ տղամարդ իմ ունեցած փորձառություններին, ես հիշում եմ մի առանձնակի դեպք, երբ մենք անցնում էինք Ռոքիի լեռներով: Այն բանից հետո, երբ մենք անցանք «Զգուշացեք. ընկնող քարեր» նշանի մոտով, իմ հայրը նկատեց գլաքարեր և փոքր քարեր, որ թափված էին ճանապարհի վրա մեր առջև: Նա անմիջապես դանդաղեցրեց մեքենայի ընթացքը, գրեթե կանգ առնելով, երբ մի բասկետբոլի գնդակի չափ քար անցավ մեր մոտով: Հայրս նախքան շարունակելը սպասեց, մինչև քարերի հոսքը դադարեց: Իմ հոր մշտական զգուշության և անհապաղ կատարվող գործողությունների շնորհիվ մեր ընտանիքը միշտ ապահով հասնում էր իր վերջնական հանգրվանին:

Եղբայրներ, Սատանան փնտրում է «կործանել մարդկանց հոգիները»:38 Եթե ձեր հոգին դանդաղորեն մոտենում է հոգևոր ժայռաքարափի եզրին, անմիջապես կանգ առեք նախքան ընկնելը և վերադարձեք ճիշտ ճանապարհի վրա:39 Եթե դուք զգում եք, որ ձեր հոգին վնասված պառկած է ժայռաքարափի ստորոտում, փոխանակ լիներ վերևում՝ քահանայության արահետի վրա, քանի որ դուք անտեսել եք «Զգուշացեք» նշանները և մեղք եք գործել, ես վկայում եմ, որ անկեղծ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության զորության միջոցով դուք կարող եք բարձրանալ և վերադառնալ Աստծո երկնային ճանապարհի վրա:40

Հիսուսը սովորեցրել է. «Զգուշացեք … կեղծավորությունից»:41 Եթե դուք արժանի չեք քահանայություն կիրառել, խնդրում եմ, հանդիպեք ձեր եպիսկոպոսի հետ, ով կարող է օգնել ձեզ ապաշխարել: Քաջ եղեք, քանի որ չնայած Փրկիչը հաստատում է, ասելով «Զգուշացեք, և խուսափեք մեղքից»,42 Նա նաև խոստանում է. «Ես՝ Տերս, ներում եմ ձեզ: … Գնացեք ձեր ճանապարհով և այլևս մի մեղանչեք»:43

Ես հրավիրում եմ յուրաքանչյուր տղայի և տղամարդու մնալ քահանայության արահետի վրա՝ խորացնելով ձեր դարձի գալը և ամրացնելով ձեր ընտանիքը: Աղոթքները, սուրբ գրությունները և արարողությունները խորացնում են դարձի գալը: Սերը, տասանորդը և մաքրաբարոյությունը ամրացնում են ընտանիքը: Խուսափեք ողբերգությունից, հետևելով «Զգուշացեք» նշաններին, որոնք դրված են մեր ճանապարհին Աստծո և մարգարեների կողմից: Ձգտեք հետևել Հիսուս Քրիստոսի կատարյալ օրինակին, ով «կրեց գայթակղություններ, սակայն ուշք չդարձրեց դրանց»:44

Ես խոստանում եմ, որ եթե մարդիկ պահեն քահանայության ուխտը և «զգուշանաք ձեր համար»,45 մենք և մեր ընտանիքները կարող ենք վստահ լինել, որ ապահով և ուրախ կհասնենք մեր վեհացման հանգրվանին երկնային արքայության մեջ: Ես սա վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Mostrar referencias

  1.  

    1. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.33–44:

  2.  

    2. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.38:

  3.  

    3.  Վարդապետություն և Ուխտեր 84.43:

  4.  

    4. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.16, տես նաև Մովսես 1.12–22:

  5.  

    5. Տես Հելաման 5.12, տես նաև 2 Նեփի 1.13, Հելաման 7.16:

  6.  

    6.  Մոսիա 3.19, տես նաև Ա Կորնթացիս Բ.14:

  7.  

    7. “Come, Thou Fount of Every Blessing,” Hymns (1948), no. 70.

  8.  

    8. Տես Կողոսացիս Գ.8–10, տես նաև Եփեսացիս Դ. 22–24:

  9.  

    9.  Գաղատացիս Գ. 27, նաև Հռովմայեցիս 13.14:

  10.  

    10. Տես Ա Թագավորաց ԺԳ.14, ԺԷ.45–47 :

  11.  

    11. Տես Բ Թագավորաց 11.1–17:

  12.  

    12. «Երբ դուք մեծ սխալի առաջ կանգնեք, Սուրբ Հոգին ձեզ կնախազգուշացնի դրա մասին» (Բոյդ Ք. Փաքեր, «Խորհուրդ երիտասարդությանը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 18):

  13.  

    13. Տես Վարդապետություն և Ուխտեր 132.39, տես նաև Սուրբ Գրությունների ուղեցույց, «Դավիթ»:

  14.  

    14. Տես Վարդապետություն և Ուխտեր 23.1, 25.14, 38.39, տես նաև Ezra Taft Benson, “Beware of Pride,” Ensign, May 1989, 4–7:

  15.  

    15.  Երկրորդ Օրինաց Զ.12, տես նաև Երկրորդ Օրինաց Ը.11–19:

  16.  

    16.  Ալմա 46.8:

  17.  

    17.  Վարդապետություն և Ուխտեր 10.5:

  18.  

    18. Տես Վարդապետություն և Ուխտեր 52.12–15, տես նաև Ղուկաս ԻԲ.31–32, Ալմա 37.15–17, 3 Նեփի 18.18–19:

  19.  

    19. Thomas S. Monson, “Come unto Him in Prayer and Faith,” Liahona, Mar. 2009, 4.

  20.  

    20.  Վարդապետությու և Ուխտեր 90.5, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 41.1,12:

  21.  

    21. Gordon B. Hinckley, “Faith: The Essence of True Religion,” Ensign, Nov. 1981, 5.

  22.  

    22.  Վարդապետություն և Ուխտեր 45.57:

  23.  

    23.  Վարդապետություն և Ուխտեր 46.8, տես նաև Եփեսացիս Դ.14, Վարդապետություն և Ուխտեր 52.14–16, Կողոսացիս Բ.8:

  24.  

    24.  Մորոնի 4.3, Վարդապետություն և Ուխտեր 20.77, տես նաև 3 Նեփի 18.1–11:

  25.  

    25.  Վարդապետություն և Ուխտեր 109.15:

  26.  

    26.  Մոսիա 2.32:

  27.  

    27. Տես 3 Նեփի 11.29–30:

  28.  

    28.  Մոսիա 4.14:

  29.  

    29. Տես Վարդապետություն և Ուխտեր 121.36–37; տես նաև Վարդապետություն և Ուխտեր 63.61–63:

  30.  

    30. Տես Վարդապետություն և Ուխտեր 121.41–45:

  31.  

    31.  Ղուկաս ԺԲ.15, Վարդապետություն և Ուխտեր 38.39:

  32.  

    32.  Մատթեոս Զ.33, տես նաև 3 Նեփի 13.33:

  33.  

    33.  Վարդապետություն և Ուխտեր 121.45–46, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 67.11, Մովսես 1.11:

  34.  

    34. Տես Վարդապետություն և Ուխտեր 63.14–16, տես նաև Մատթեոս Ե.27–28, 3 Նեփի 12.27–30:

  35.  

    35. Gordon B. Hinckley, “A Tragic Evil among Us,” Liahona, Nov. 2004, 59, 62; see also Dallin H. Oaks, “Pornography,” Liahona, May 2005, 87–90; Jeffrey R. Holland, “Place No More for the Enemy of My Soul,” Liahona, May 2010, 44–46.

  36.  

    36.  Ծննդոց ԼԹ.12:

  37.  

    37. Տես Handbook 2: Administering the Church (2010), 2.3:

  38.  

    38.  Վարդապետություն և Ուխտեր 10.27, տես նաև Ա Պետրոս Ե.8:

  39.  

    39. Տես Վարդապետություն և Ուխտեր 3.9–10, Ա Կորնթացիս Ժ.12–13, Բ Պետրոս Գ.17:

  40.  

    40. Տես Ալմա 13.27–29, Վարդապետություն և Ուխտեր 109.21:

  41.  

    41.  Ղուկաս ԺԲ.1, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 50.6–9:

  42.  

    42.  Վարդապետություն և Ուխտեր 82.2:

  43.  

    43.  Վարդապետություն և Ուխտեր 82.1 , 7:

  44.  

    44.  Վարդապետություն և Ուխտեր 20. 22, տես նաև Եբրայեցիս Բ.17–18, Դ.14–16:

  45.  

    45.  Վարդապետություն և Ուխտեր 84.43, տես նաև Երկրորդ Օրինաց Դ.9, Մոսիա 4. 29–30: