Հավատքով են կատարվում բոլոր բաները

Երեց Մարկուս Բ. Նաշ

Յոթանասունից


Marcus B. Nash
Հավատքը կօգնի մեզ ապահով մագլցել ավետարանի արահետը, հաղթահարել մահկանացու կյանքի ամեն մարտահրավեր, և վերադառնալ մեր Երկնային Հոր վսեմափայլ ներկայությունը:

Ոչ շատ ժամանակ առաջ Նաշերի ընտանիքից մեզանից մի քանիսը բարձրացան Հուայնա Պիչու լեռան գագաթը, մի բարձր գագաթ հնադարյան Ինկերի Մաչու Պիչու ավերակների մոտ՝ Պերուի լեռներում: Այն շատ ուղղահայաց լեռ է մագլցելու համար՝ հիասքանչ տեսարաններով և գահավեժ վայրէջքներով: Դժբախտաբար որոշ զբոսաշրջիկներ կորցրել են իրենց կյանքը՝ ընկնելով այդ նեղ ուղղահայաց արահետներից: Այդպիսի ողբերգություններից խուսափելու համար ուժեղ պարաններ են ամրացվել այդ ամուր ժայռին Հուայնա Պիչուի լեռների կողմից: Մենք բռնում էինք այդ պարաններից և դրանք օգնում էին մեզ ապահով հասնել գագաթին, որտեղ տեսարանը փառահեղ էր:

Հուայնա Պիչուի արահետի նման, մեր մահկանացու ճամփորդությունը ուղղահայաց և դժվարին բարձունք է, որը պահանջում է մեր Երկնային Հոր օգնությունը՝ այն հաջողությամբ իրականացնելու համար: Այս պատճառով Նա հաստատել է ավետարանի սկզբունքներ և արարողություններ՝ բերելու մեզ դեպի Փրկիչը և Նրա փրկարար զորությունը:1 Այդ սկզբունքներից առաջինը՝ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս,2 նման է Հուայնա Պիչուի պարաններին, եթե ուժեղ են և ապահով ամրացված մեր Քավչի վեմի վրա,3 հավատքը կօգնի մեզ ապահով մագլցել ավետարանի արահետը, հաղթահարել մահկանացու կյանքի ամեն մարտահրավեր,4 և վերադառնալ մեր Երկնային Հոր վսեմափայլ ներկայությունը: Բոլոր բաները կատարվում են հավատքով:5

Հավատքը ինչպես գործողության սկզբունք է, այնպես էլ զորություն:6 Դա «բաների մասին կատարյալ գիտելիք ունենալը չէ, ուստի եթե [մենք] հավատք ունենք, [մենք] հույս ունենք բաների հանդեպ, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են»:7 Դա Հոգու հավաստիացումն է,8 ձեռք բերված գիտելիքով, որ մղում է մեզ գործելու9 հետևելով Փրկչի օրինակին և աղոթքով պահելով Նրա պատվիրանները, նույնիսկ զոհաբերության և փորձության ժամանակների միջով անցնելիս:10 Հավատքը բերում է մեզ Տիրոջ զորությունը, որն այլ բաների շարքում, դրսևորվում է գալիք լավ բաների հանդեպ հույսով,11 հրաշքներով, որոնք հաստատում են մեր հավատքը12 և աստվածային պաշտպանության՝ հոգևոր և աշխարհիկ հարցերում:13

Անն Ռոուլիի՝ Եկեղեցու վաղ շրջանի մի ռահվիրա կնոջ կյանքը ցույց է տալիս, թե ինչպես է հավատք գործադրելն ազդում մեր կյանքի վրա՝ ի բարին: Լինելով այրի Անգլիայից, Քույր Ռոուլին գործադրեց իր հավատքը՝ արձագանքելով Սիոնում հավաքվելու մարգարեի կոչին: Նա Վիլլի ձեռնասայլերի ընկերության անդամ էր, որը հանդիպեց ձյան խորը կուտակումների իր ճանապարհին 1856 թվականի աշնանը: Նրանք գաղթի ճանապարհին հասել էին մի կետի, որտեղ նրա յոթ երեխաները տառացիորեն սովի էին մատնվել: Նա գրել է. «Ինձ ցավ էր պատճառում տեսնել, թե ինչպես էին իմ երեխաները քաղցի մատնվել: … Գիշերը մոտենում էր և երեկոյան ճաշի համար ուտելիք չկար: Ինչպես միշտ, ես խնդրեցի Աստծո օգնությունը: Ես ծնկի իջա՝ հիշելով երկու չորացած թխվածքաբլիթները, որոնք … մնացել էին ծովային ճանապարհորդությունից: Դրանք մեծ չէին և այնքան չոր էին, որ հնարավոր չէր կոտրել: Դրանք իհարկե չէին կարող կերակրել 8 մարդու, բայց 5 հացն ու 2 ձուկն էլ բավական չէին կերակրելու 5000 մարդու, բայց հրաշքի միջոցով Հիսուսն այդ արեց: Այսպիսով, Աստծո օգնությամբ ոչ մի բան անհնարին չէ: Ես գտա թխվածքաբլիթները և դրեցի դրանք հոլանդական կաթսայի մեջ և ծածկեցի դրանք ջրով և խնդրեցի Աստծո օրհնությունը: Ապա դրեցի կաթսայի կափարիչը և տեղավորեցի այն ածուխների վրա: Երբ մի փոքր անց բարձրացրեցի կափարիչը, ես տեսա, որ կաթսան լիքն էր ուտելիքով: Ես ծնկի իջա իմ ընտանիքի հետ և շնորհակալություն հայտնեցի Աստծուն իր բարության համար: Այդ գիշեր իմ ընտանիքը բավականաչափ ուտելիք ունեցավ:14

Անն Ռոուլին ապրում էր ավետարանով անձնական մեծ զոհաբերությամբ: Նա օգնության կարիք ուներ և խնդրեց այն աղոթքով: Իր հավատքի շնորհիվ նա լցվեց հույսով և իր ընտանիքի համար հրաշքով ուտելիք ապահովվեց: Տերը նաև օրհնեց նրան՝ «հավատքով մինչև վերջ»15 համբերելու հավերժորեն կարևոր ունակությամբ: Չնայած անհայտ ապագային, նա չէր պահանջում իմանալ, թե ինչպես պետք է կերակրեր իր երեխաներին հաջորդ օրը, փոխարենը նա համբերատար սպասում էր Տիրոջը16 և առաջ շարժվում հույսով, ճիշտ ինչպես այս գեղեցիկ օրհներգն է ասում.

Առաջնորդիր Լույս, օղակող խավարից բարությամբ, առաջնորդիր ինձ առաջ,
Գիշերը մութ է, և ես տնից հեռու, առաջնորդիր ինձ առաջ,
Դու պահիր իմ ոտքերը, ես չեմ խնդրում տեսնել
Հեռավոր տեսարանը, բավական է մեկ քայլն իսկ ինձ համար:17

Մենք ևս կարող ենք գործադրել այդպիսի հավատք առ Տերը, հավատալով և վստահելով, որ մեր բարի և անփոփոխ Աստվածը18 կօրհնի մեզ իր հրաշագործ զորությամբ մեր իրավիճակի համաձայն՝ ըստ Իր ժամանակացույցի: Երբ այդպես անենք մենք ևս կտեսնենք Աստծո ձեռքի դրսևորումը՝ մեր կյանքում:

Տերը պատվիրում է մեզ [վերցնել] հավատքի վահանը, որի միջոցով դուք կկարողանաք հանգցնել չարի բոլոր կրակոտ նետերը»:19 Այնպիսի բաներ ինչպիսիք են կասկածը, վախը կամ մեղքը սատանան գործի կդնի՝ գայթակղելու մեզ հավատքից հեռանալ և կորցնել պաշտպանությունը, որն այն տալիս է: Եկեք հերթով հակիրճ քննենք հավատքի դեմ ուղղված այս մարտահրավերներից յուրաքանչյուրը, որպեսզի կարողանանք ճանաչել և ականջ չդնել հակառակորդի գայթակղություններին:20

Առաջինը, անհավատոււթյունը առ Տերը կամ Նրա ավետարանը կստիպի մեզ դիմադրել Աստծո Հոգուն:21 Կասկածի համար Տիրոջ հակաթույնը պարզ է: Ինչպես թագավոր Բենյամինն է հայտարարել. «Հավատացեք Աստծուն. հավատացեք, որ նա կա, որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և երկնքում, և երկրի վրա. հավատացեք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և երկնքում, և երկրի վրա,. հավատացեք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել»:22

Եթե անհավատության կամ կասկածի պատճառով դուք տեսնում եք, որ ձեր հավատքը տատանվում է, հիշեք, որ նույնիսկ հնադարյան Առաքյալներն էին աղերսում Տիրոջը. «մեր հավատքն ավելացրու»:23 Մտքում պահելով, որ հավատքն ու դատողությունը անհրաժեշտ ընկերակիցներ են, մտածեք հետևյալ համանմանության մասին՝ հավատքն ու դատողությունը նման են օդանավի երկու թևերի: Երկուսն էլ կարևոր են թռիչքը պահպանելու համար: Եթե ձեր տեսանկյունից դատողությունը թվում է հակադրվում է հավատքին, կանգ առեք և հիշեք, որ մեր հեռանակարը խիստ սահմանափակ է համեմատած Տիրոջ հետ:24 Այլևս դեն մի գցեք հավատքը, հակառակ դեպքում դուք կանջատեք ինքնաթիռից թևը թռիչքի ընթացքում: Ընդհակառակը, փայփայեք հավատքի մի մասնիկ և թույլ տվեք, որ այն հույսը, որ դա կառաջացնի, լինի խարիսխ ձեր հոգու և ձեր դատողության համար:25 Այդ պատճառով մեզ պատվիրվում է «ուսում փնտրեք … ուսումնասիրելով և նաև հավատքով»:26 Հիշեք, հավատքը նախորդում է և առաջացնում հրաշքներ, որի համար մենք անմիջապես բացատրություն չունենք, ելնելով մեր փորձառությունից՝ ինչպես օրինակ երկու փոքրիկ թխվածքաբլիթներից ուտելիքով լիքը հոլանդական կաթսան կամ բոլոր դժվարություններին ուղղակի հավատքով համբերելը:27

Երկրորդը, վախը շեղում է և վտանգի ենթարկում Փրկչի հանդեպ հավատքը: Պետրոս Առաքյալը նայեց Տիրոջը մի փոթորկոտ գիշեր և քայլեց ջրի վրայով, մինչև որ շրջեց հայացքը և տեսնելով, «որ քամին սաստիկ է, վախեցաւ», և սկսեց ընկղմվել փոթորկոտ ծովում:28 Նա կարող էր շարունակել քայլելը, եթե չվախենար: Մեր կյանքի սաստիկ քամու և ալիքների վրա կենտրոնանալու և դրանցից վախենալու փոխարեն, Տերը կոչ է անում մեզ՝ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:29

Երրորդ, մեղքը նվազեցնում է Հոգու ներկայությունը մեր կյանքում, իսկ առանց Սուրբ Հոգու մենք կկորցնենք հոգևոր կենսունակությունը՝ շարունակելու և հավատք գործադրելու համար: Լավագույնը մեր հավատքը գործադրելն է. «ձեռք չտաք չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի»30 և «ջանասեր եղեք իմ բոլոր պատվիրանները պահելիս, չլինի թե … ձեր հավատքը պակասի, և ձեր թշնամիները հաղթեն ձեզ»:31 Եթե մեղքը բծոտել է ձեր կյանքը, ես կոչ եմ անում ձեզ գործադրել «հավատք ի ապաշխարություն»32 և Փրկիչը Քավության միջոցով կմաքրի և կբժշկի ձեր կյանքը:

Եղբայրներ և քույրեր, Տերը համաձայն մեր հավատքի կկատարի Իր խոստումները և կաշխատի մեզ հետ՝ հաղթահարելու ամեն մարտահրավեր:33 Նա այդպես արեց Անն Ռոուլիի համար և այդպես է արել Իր ժողովրդի համար բոլոր ազգերի մեջ և ամեն դարում և սերնդում: Որովհետև Նա «հրաշքների Աստված» է և «չի փոփոխվում», Նա նմանապես կօրհնի մեզանից յուրաքանչյուրին հույսով, պաշտպանությամբ և զորությամբ՝ ըստ Նրա հանդեպ մեր հավատքի:34 Անխախտ հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, Հուայնա Պիչուի արահետի պարանների նման կխարսխեն ձեզ և ձեր սիրելիներին մեր Քավչի վեմին, և փրկելու Նրա անզուգական ուժին»:35

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նշել է. «Ապագան այնպես պայծառ է, ինչպես ձեր հավատքը»:36 Ես վկայում եմ, այդ հուսալի վեհ ճշմարտության մասին և կոչ անում մեզանից յուրաքանչյուրին առաջ մղվել հավատքով առ Տերը, «առանց երկմտելու»:37 Ես գիտեմ, որ Փրկիչն ապրում է, ով «հավատքի հեղինակն ու ամբողջացնողն է»38 և «իրեն խնդրողներին վարձահատույց կլինի»:39 Այսպես եմ ես վկայում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.19–21:

  2.  

    2. Տես Հավատո Հանգանակ 1.4:

  3.  

    3.  Հելաման 5.12:

  4.  

    4. Տես Վարդապետություն և Ուխտեր 76.53:

  5.  

    5. Տես Եթեր 12.3:

  6.  

    6. Տես Lectures on Faith (1985), 3; տես նաև Հակոբ 4.6, Եթեր 12.7–22, Եբրայեցիս ԺԱ.4–40:

  7.  

    7.  Ալմա 32.21:

  8.  

    8. Տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Եբրայեցիս ԺԱ.1 (Եբրայեցիս 11.1, տողատակի ծանուցում բ):

  9.  

    9. Տես 2 Nephi 25:23, Ալմա 34.15–17, Եթեր 12.6; Հակոբոս 2.17–26:

  10.  

    10. Տես Եթեր 12.4–6, Lectures on Faith, 69:

  11.  

    11. Տես Մորոնի 7.40–42:

  12.  

    12. Տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հավատք», տես նաև Մորմոն 9.8–21; Մորոնի 7.33–37:

  13.  

    13. Տես Վարդապետություն և Ուխտեր 27.17; Ալմա 57.19–27; 58.10–13:

  14.  

    14. Ann Rowley, in Andrew D. Olsen, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006), 113.

  15.  

    15.  Վարդապետություն և Ուխտեր 20.25:

  16.  

    16.  Եսայիա 40.31:

  17.  

    17. “Lead, Kindly Light,” Hymns, no. 97.

  18.  

    18. Տես Հակոբ 4.10, Մորմոն 9.9:

  19.  

    19.  Վարդապետություն և Ուխտեր 27.17, շեշտադրումն ավելացված է:

  20.  

    20. Տես 1 Նեփի 8.33–34, Ալմա 37.33, Վարդապետություն և Ուխտեր 20.22:

  21.  

    21. Տես Ալմա 32.28:

  22.  

    22.  Մոսիա 4.9:

  23.  

    23.  Ղուկաս ԺԷ.5:

  24.  

    24. Տես Մոսիա 4.9–10, Առակաց 3.5–7, Եսայիա ԾԵ.8–9:

  25.  

    25. Տես Եթեր 12.4:

  26.  

    26.  Վարդապետություն և Ուխտեր 88.118, շեշտադրումն ավելացված է:

  27.  

    27. Տես Մորոնի 7.33–38, Եթեր 12.19:

  28.  

    28. Տես Մատթեոս ԺԴ.25–31:

  29.  

    29.  Վարդապետոըւթյուն և Ուխտեր 6.36:

  30.  

    30.  Մորոնի 10.30:

  31.  

    31.  Վարդապետություն և Ուխտեր 136.42:

  32.  

    32. Տես Ալմա 34.15–17, տես նաև Եթեր 12.3:

  33.  

    33. Տես Եթեր 12.29, Ալմա 7.27:

  34.  

    34. Տես Մորմոն 9.18–21, տես նաև Մորոնի 7.33–38, Ալմա 37.16–17:

  35.  

    35.  Հելաման 5.12:

  36.  

    36. Թոմաս Ս. Մոնսոն, «Ուրախ եղեք», Լիահոնա, մայիս 2009, 92:

  37.  

    37. Տես Հակոբոս Ա.6–8:

  38.  

    38.  Մորոնի 6.4, տես նաև Եբրայեցիս ԺԲ.2:

  39.  

    39.  Եբրայեցիս ԺԱ.6, տես նաև Եթեր 12.41: