Տեսեք ուրիշներին այնպես, ինչպիսին նրանք կարող են դառնալ

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն


Thomas S. Monson
Մենք պետք է զարգացնենք ունակություն՝ տեսնելու մարդկանց ոչ թե ինչպես նրանք կան ներկայում, այլ թե ինչպիսին նրանք կարող են դառնալ:

Իմ սիրելի եղբայրներ, տարին երկու անգամ այս փառահեղ Համաժողովների Կենտրոնը լեփ-լեցուն լցվում է Աստծո քահանայությունը կրողներով, երբ մենք հավաքվում ենք՝ լսելու ոգեշնչող ուղերձներ: Առկա է սքանչելի հոգի, որը տարածվում է Եկեղեցու քահանայության ընդհանուր ժողովում: Այդ հոգին ճառագում է համաժողովների կենտրոնից և մտնում ամեն շենք, որտեղ Աստծո որդիներն են հավաքվում: Մենք, իհարկե, զգացինք այդ հոգին այսօր:

Մի քանի տարի առաջ նախքան այս գեղեցիկ Համաժողովների Կենտրոնի կառուցվելը Սոլթ Լեյք Սիթիի Տաճարային Հրապարակի մի այցելու մասնակցեց գերագույն համաժողովի նիստին Թաբերնաքլում: Նա լսեց Եղբայրների ուղերձները: Նա ուշադրություն դարձրեց աղոթքներին: Նա գեղեցիկ երաժշտություն լսեց Թաբերնաքլի Երգչախմբի կատարմամբ: Նա հիացավ Թաբերնաքլի երգեհոնի ապշեցուցիչ վեհությամբ: Երբ ժողովն ավարտվեց, մարդիկ լսեցին, թե ինչպես նա ասաց. «Ես կտայի այն ամենը, ինչ ունեմ, եթե իմանայի, որ այն ինչ այդ խոսնակներն այսօր ասացին, ճշմարիտ էր»: Ըստ էության նա ասում էր. «Ես կկամենայի ավետարանի մասին վկայություն ունենալ»:

Բացարձակապես ոչինչ այս աշխարհում չի կարողպարգևել ավելի շատ հանգստություն և երջանկություն, որքան ճշմարտության վերաբերյալ վկայությունը: Չնայած տարբեր աստիճանների, ես հավատում եմ, որ ամեն մարդ կամ երիտասարդ տղամարդ այս երեկո այստեղ վկայություն ունի: Եթե զգում եք, որ դեռ չունեք վկայության ցանկալի խորությունը, և գուցե շատերն ունեն այդ զգացումը, ես հորդորում եմ ձեզ աշխատել հասնելու այդպիսի վկայության: Եթե այն ուժեղ է և խորը, աշխատեք պահել այն այդ ձևով: Որքան օրհնված ենք մենք ճշմարտության վերաբերյալ գիտելիք ունենալով:

Եղբայրներ, այս երեկո իմ ուղերձն է, որ կան անթիվ անձիք, ովքեր ունեն քիչ վկայություն կամ այժմ ոչ մի վկայություն էլ չունեն, նրանք, ովքեր կկարողանային և կստանային այդպիսի վկայություն, եթե մենք ջանք գործադրեինք կիսվելով մեր վկայությամբ և օգնեինք նրանց փոխվել: Որոշ դեպքերում մենք կարող ենք փոփոխության համար խթան հանդիսանալ: Ես առաջինը նշում եմ նրանց, ովքեր անդամներ են, բայց ովքեր ներկայումս նվիրված չեն ավետարանին:

Շատ տարիներ առաջ, տարածքի համաժողովում, որը տեղի ունեցավ Հելսինկիում, Ֆինլանդիա, ես լսեցի մի հիշարժան և ոգևորող ուղերձ, որը տրվեց մայրերի և դուստրերի նիստում: Ես չեմ մոռացել այդ ուղերձը, չնայած որ 40 տարի է ռՋ եմ լսել այն: Շատ ճշմարտությունների շարքում, որոնք խոսնակը ներկայացրեց, նա նշեց, որ կնոջը պետք է ասել, որ նա գեղեցիկ է: Պետք է ասել, որ նա թանկ է և կարևոր է:

Եղբայրներ, ես գիտեմ, որ այդ առումով տղամարդիկ շատ նման են կանանց: Մենք կարիք ունենք ասվելու, որ մենք ինչ որ բան արժենք, որ մենք ընդունակ ենք և կարևոր: Մեզ պետք է տրվի հնարավորություն ծառայելու: Այն անդամները, ովքեր ոչ ակտիվ են դարձել կամ ովքեր հեռու են իրենց պահում և մնում ոչ ակտիվ, մենք կարող ենք աղոթքով փնտրել մի ուղի նրանց հասնելու համար: Նրանց խնդրելը, որ ծառայեն, ինչ որ ձևով կարող է լինել առիթ, որը նրանց անհրաժեշտ է՝ լիակատար ակտիվության վերադառնալու համար: Բայց այն ղեկավարները, ովքեր կկարողանային ինչ որ ձևով օգնել այդ հարցում երբեմն դժկամություն են ցուցաբերում այդ անելիս: Մենք պետք է պահենք մեր մտքում, որ մարդիկ կարող են փոխվել: Նրանք կարող են հրաժարվել վատ սովորույթներից: Նրանք կարող են ապաշխարել օրինազանցություններից: Նրանք կարող են արժանավորապես կրել քահանայությունը: Եվ նրանք կարող են Տիրոջը ջանասիրաբար ծառայել: Ես կբերեմ մի քանի օրինակներ:

Երբ առաջին անգամ դարձա Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես հնարավորություն ունեցա ուղեկցել Նախագահ Ն. Էլդոն Թաններին՝ Նախագահ Դեյվիդ Օ. ՄակՔեյի խորհրադականին, Ալբերտայում, Կանադա տեղի ունեցող ցցի մի համաժողովում: Ժողովի ժամանակ ցցի նախագահը կարդաց չորս եղբայրների անուններ, ովքեր արժանացել էին ձեռնադրվելու որպես երեցներ: Նրանք մարդիկ էին, որոնց Երեց Թանները ճանաչում էր, քանի որ որոշ ժամանակ նա ապրել էր այդ տարածքում: Բայց Նախագահ Թանները ճանաչում և հիշում էր նրանց ինչպես մի ժամանակ եղել էին և չգիտեր, որ նրանք հեղաշրջել էին իրենց կյանքը և լիովին որակավորվել երեցներ դառնալու համար:

Ցցի նախագահը կարդաց առաջին մարդու անունը և խնդրեց նրան կանգնել: Նախագահ Թանները շշնջաց ինձ. «Նայիր նրան: Երբեք չէի կարծում, որ նրա մոտ կստացվեր»: Ցցի նախագահը կարդաց երկրորդ մարդու անունը և նա կանգնեց: Նախագահ Թանները նորից թեթևակի հրեց ինձ արմունկով և հայտնեց իր զարմանքը: Եվ այդպես եղավ բոլոր չորս եղբայրների հետ:

Ժողովից հետո Նախագահ Թանները և ես հնարավորություն ունեցանք շնորհավորելու այդ չորս եղբայրներին: Նրանք ցույց տվեցին, որ տղամարդիկ կարող էին փոխվել:

1940–1950-ականներին մի ամերիկացի բանտապետ Քլինթոն Դաֆի անունով, լավ հայտնի էր իր բանտում մարդկանց ուղղելու իր ջանքերի շնորհիվ: Մի քննադատ ասել էր. «Դուք պետք է իմանաք, որ կարմիր կովն իր կաշին չի փոխում»:

Վարդեն Դաֆը պատասխանել էր. «Դուք պետք է իմանաք, որ ես չեմ աշխատում կովերի հետ: Ես աշխատում եմ մարդկանց հետ, իսկ մարդիկ փոխվում են ամեն օր»:1

Շատ տարիներ առաջ ես հնարավորություն եմ ունեցել ծառայելու որպես Կանադական Միսիայի նախագահ: Այնտեղ մենք մի ճյուղ ունեինք, որտեղ շատ քիչ թվով քահանայություն կրողներ կային: Մենք միշտ որևէ միսիոների էինք հանձնարարում նախագահել ճյուղում: Ես ստացա շատ ուժեղ հուշում, որ մենք պետք է ճյուղում ունենանք այնտեղ նախագահող անդամ:

Մենք մի տարիքով անդամ ունեինք ճյուղում, որը սարկավագ էր Ահարոնյան Քահանայությունում, բայց որը բավականաչափ չէր հաճախում, որպեսզի առաջադրվեր քահանայության: Ես ոգեշնչվեցի կանչել նրան որպես ճյուղի նախագահ: Ես միշտ կհիշեմ այն օրը, երբ նրա հետ հարցազրույց անցկացրեցի: Ես ասացի նրան, որ Տերը ոգեշնչել է ինձ կանչել նրան լինելու ճյուղի նախագահ: Նրա կողմից շատ դիմադրությունից հետո և նրա կնոջ կողմից շատ քաջալերանքից հետո, նա համաձայնվեց, որ կծառայեր: Ես ձեռնադրեցի նրան քահանա:

Դա նոր օրվա սկիզբ էր այդ մարդու համար: Նրա կյանքը արագ կարգի ընկավ, և նա հավաստիացրեց, որ կապրեր պատվիրաններով, քանի որ իրենից ակնկալվում էր դրանցով ապրել: Մի քանի ամիս անց նա ձեռնադրվեց երեց: Նա և իր կինն ու ընտանիքը վերջապես տաճար գնացին և կնքվեցին: Նրանց երեխաները ծառայեցին միսիաներ և ամուսնացան Տիրոջ տանը:

Երբեմն երբ մեր եղբայրներին ցույց ենք տալիս, որ իրենց կարիքը կա և գնահատվում են, կարող է օգնել նրանց կատարել այդ քայլը դեպի պարտավորություն և լիակատար ակտիվություն: Սա կարող է ճիշտ լինել քահանայություն կրողների համար անկախ տարիքից: Մեր պարտականությունն է նրանց հնարավորություններ տալ ապրելու այնպես, ինչպես որ նրանք պարտավոր են: Մենք կարող ենք օգնել նրանց հաղթահարել իրենց թերությունները: Մենք պետք է զարգացնենք ունակություն՝ տեսնելու մարդկանց ոչ թե ինչպես նրանք ներկայում են, այլ թե ինչպիսին նրանք կարող են դառնալ, երբ ստանան վկայություններ՝ Քրիստոսի ավետարանի վերաբերյալ:

Մի անգամ ես ժողովի մասնակցեցի Լիդվիլում, Կոլորադո: Լիդվիլը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա: Ես հիշում եմ այդ առանձնահատուկ ժողովը ոչ միայն բարձր դիրքի, այլև այդ երեկո այնտեղ տեղի ունեցածի պատճառով: Ներկա էին քիչ թվով քահանայության կրողներ: Ինչպես Կանադական Միսիայի ճյուղում, այդ ճյուղում էլ միշտ նախագահում էր միսիոներ:

Այդ գիշեր մենք հրաշալի ժողով անցկացրեցինք, բայց երբ երգում էինք փակիչ հիմնը, ինձ ոգեշնչում եկավ, որ այդտեղ տեղական ճյուղի նախագահ պետք է նախագահի: Ես դիմեցի միսիայի նախագահին և հարցրեցի. «Չկա՞ որևէ մեկը այստեղ ով կկարողանար նախագահել, տեղացի մի մարդ»:

Նա պատասխանեց. «Ես չգիտեմ այդպիսի մեկին»:

Օրհներգը երգելիս ես ուշադիր նայեցի տղամարդկանց, ովքեր նստել էին առաջին երեք շարքերում: Ուշադրությունս թվում է կենտրոնացավ եղբայրներից մեկի վրա: Ես ասացի միսիայի նախագահին. «Կարո՞ղ է նա ծառայել որպես ճյուղի նախագահ»:

Նա պատասխանեց. «Ես չգիտեմ: Հավանաբար կարող է»:

Ես ասացի. «Նախագահ, ես նրան կտանեմ մյուս սենյակը և հարցազրույց կանցկացնեմ նրա հետ: Դուք խոսեք փակիչ օրհներգից հետո, մինչև մենք վերադառնանք»:

Երբ մենք երկուսով ետ վերադարձանք սենյակ, միսիայի նախագահը վերջացնում էր իր վկայությունը: Ես ներկայացրեցի եղբոր անունը, որպես ճյուղի նոր նախագահ: Այդ օրվանից Լիդվիլը, Կոլորադո, ունեցավ ղեկավարող տեղական անդամ այդ միավորում:

Եղբայրներ, նույն սկզբունքը վերաբերում է նրանց, ովքեր դեռ անդամներ չեն: Մենք պետք է ունակություն զարգացնենք տեսնելու մարդկանց ոչ թե ինչպես նրանք կան, այլ ինչպիսին նրանք կարող են դառանալ, երբ Եկեղեցու անդամ դառնան, երբ նրանք ավետարանի վերաբերյալ վկայություն ունենան և երբ նրանց կյանքը ներդաշնակության մեջ լինի դրա ուսմունքների հետ:

1961 թվականին մի համաշխարհային համաժողով տեղի ունեցավ միսիայի նախագահների համար և Եկեղեցու բոլոր միսիայի նախագահները եկան Սոլթ Լեյք Սիթի մասնակցելու այդ ժողովներին: Ես եկա Սոլթ Լեյք Սիթի Կանադայի Տորոնտոյի իմ միսիայից:

Մի հատուկ ժողովում Ն. Էլդոն Թանները, որն այն ժամանակ Տասներկուսի Քվորումի օգնական էր, հենց նոր էր վերադարձել իր առաջին փորձառությունից որպես Մեծ Բրիտանիայի և արևմտյան Եվրոպայի միսիաների նախագահ: Նա պատմեց մի միսիոների մասին, ով իր հանդիպածների մեջ ամենահաջողակն էր եղել իր վարած բոլոր հարցազրույցների ժամանակ: Նա ասաց, որ երբ հարցազրույց անցկացրեց այդ միսիոների հետ, ինքն ասաց նրան. «Ենթադրում եմ, որ բոլոր մարդիկ, ում դուք մկրտեցլ եք, Եկեղեցի են եկել միջնորդների միջոցով»:

Երիտասարդը պատասխանեց. «Ոչ, մենք նրանց բոլորին գտել ենք որոնումների գնալով»:

Եղբայր Թանները հարցրեց նրան, թե ինչումն էր կայանում նրա մոտեցման առանձնահատկությունը, ինչու էր նա ունեցել այդպիսի աննախադեպ հաջողություն, երբ մյուսները չէին ունեցել: Երիտասարդն ասաց, որ նա փորձում էր մկրտել ամեն մարդու, ում հանդիպում էր: Նա ասաց, որ երբ նա թակում էր դուռը և տեսնում գլանակ ծխող և հին շորեր հագած մարդու և կարծես անտարբեր, հատկապես կրոնի հանդեպ, միսիոները պատկերացնում էր իր մտքում, թե ինչպիսի տեսք կունենար այդ մարդը այլ հանգամանքներում: Իր մտքում նա տեսնում էր նրան մաքուր սափրված և հագին սպիտակ վերնաշապիկ և սպիտակ տաբատ: Եվ միսիոները կարողանում էր տեսնել, թե ինչպես է ինքն առաջնորդում այդ մարդուն դեպի մկրտության ջրերը: Նա ասաց. «Երբ ես նայում եմ որևէ մեկին այդ ձևով, ես կարողանում եմ բերել նրան իմ վկայությունն այնպես, որ այն հուզի նրա սիրտը»:

Մենք պատասխանատվություն ունենք նայել մեր ընկերներին, մեր ծանոթներին, մեր հարևաններին այս ձևով: Կրկին, մենք պատասխանատվություն ունենք տեսնելու անձանց ոչ թե ինչպես նրանք կան, այլ ավելի շուտ, թե նրանք ինչպիսին կարող են դառնալ: Ես կաղերսեի ձեզ մտածել նրանց մասին այս ձևով:

Եղբայրներ, Տերն ասել է մեզ որոշ բան այս քահանայության կարևորության մասին, որը մենք կրում ենք: Նա ասել է մեզ, որ մենք ստանում ենք այն երդումով և ուխտով: Նա մեզ տվել է հրահանգ, որ մենք պետք է հավատարիմ լինենք և ճշմարիտ բոլոր բաներում, որ մենք ստանում ենք և որ մենք ունենք պատասխանատվություն պահելու այս ուխտը, նույնիսկ, մինչև վերջ: Եվ այդ ժամանակ այն ամենը, ինչ ունի Հայրը, կտրվի մեզ:2

Խիզախությունը այն խոսքն է, որ մենք կարիք ունենք լսելու և մեր սրտին մոտ պահելու, խիզախություն մեջքով շրջվելու դեպի գայթակղությունը, խիզախություն բարձրացնելու մեր ձայնը վկայություն բերելու բոլորին, ում մենք հանդիպում ենք, հիշելով, որ ամեն մեկը պետք է ունենա հնարավորություն լսելու ուղերձը: Մեծ մասի համար դա հեշտ չէ: Բայց մենք կարող ենք սկսել հավատալ Պողոսի խոսքերին, որոնք ուղղված էին Տիմոթեոսին.

«Որովհետեւ Աստուած չտուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զորութեան եւ սէրի եւ զգաստութեան:

Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը»:3

1974 թվականի մայիսին ես Եղբայր Ջոն Հ. Գրոբերգի հետ գտնվում էի Տոնգայի կղզիներում: Մենք պայմանավորվածություն ունեինք այցելելու Տոնգայի թագավորին և հանդիպեցինք նրան պաշտոնական նիստում: Մենք փոխանակեցինք սովորական հաճելի խոսքեր: Այնուամենայնիվ, նախքան մեր մեկնելը Ջոն Գրոբերգն ասաց մի բան, որն անսովոր էր: Նա ասաց. «Ձերդ պայծառափայլություն, դուք պետք է իսկապես Մորմոն դառնաք և ձեր ենթակաները նույնպես, քանի որ այդ ժամանակ ձեր խնդիրները և նրանց խնդիրները զգալիորեն կլուծվեն»:

Թագավորը լայն ժպտաց և պատասխանեց. «Ջոն Գրոբերգ, դուք հավանաբար ճիշտ եք»:

Ես մտածեցի Ագրիպպասի առջև կանգնած Պողոս Առաքյալի մասին: Ես մտածեցի Պողոսի վկայության վերաբերյալ Ագրիպպասի պատասխանի մասին. «Քիչ է մնում, որ ինձ համոզես որ քրիստոնեայ դառնամ»:4 Եղբայր Գրոբերգը խիզախություն ունեցավ բերել իր վկայությունը թագավորին:

Այսօր մեր շարքերում կան հարյուր հազարավորներ, ովքեր լիաժամկետ ծառայում են Տիրոջը որպես Նրա միսիոներներ: Արձագանքելով կոչին, նրանք ետևում են թողել տուն, ընտանիք, ընկերներ և համալսարան և առաջ գնացել ծառայելու: Նրանք, ովքեր չեն հասկանում, հարց են տալիս. «Ինչո՞ւ են նրանք այդպես պատրաստակամորեն արձագանքում և հոժարակամորեն տալիս այդքան շատ բան»:

Մեր միսիոներները կարող են լավ պատասխանել Պողոսի՝ վաղ օրերի այդ անզուգական միսիոների խոսքերով.«Որովհետև եթէ աւետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, որովհետեւ դա հարկ է դրուած ինձ վերայ. Եւ վայ է ինձ, եթէ աւետարանը չքարոզեմ»:5

Սուրբ գրությունները չեն պարունակում ավելի տեղին հայտարարություն, պատասխանատվություն, որն ավելի պարտավորեցնող է, հրահանգ, որն ավելի ուղղակի է, քան այն պատվիրանը, որը տրվեց հարություն առած Տիրոջ կողմից, երբ Նա հայտնվեց տասնմեկ աշակերտներրին Գալիլեայում: Նա ասաց.

«Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս.

Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հօգու անունովը.

Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը»:6

Այս աստվածային հրամանը իր փառահեղ խոստման հետ միասին մեր ուղեցույցն է այսօր, ինչպես որ ժամանակների գագաթնակետին էր: Միսիոներական աշխատանքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բնորոշ առանձնահատկությունն է: Միշտ էլ եղել է և միշտ էլ կլինի: Ինչպես Մարգարե Ջոզեֆ Սմիթն է հայտարարել. «Այն բոլորից հետո ինչ ասվեց, մեծագույն և ամենակարևոր պարտականությունը Ավետարանը քարոզելն է»:7

Երկու կարճ տարիների ընթացքում բոլոր լիաժամկետ միսիոներները, ովքեր ներկայումս ծառայում են Աստծո այս թագավորական բանակում, կավարտեն իրենց լիաժամկետ աշխատանքները և կվերադառնան իրենց տները և իրենց սիրելիների մոտ: Նրանց փոխարինողները գտնվում են այս երեկո Եկեղեցու Ահարոնյան Քահանայության շարքերում: Երիտասարդներ, արդյոք պատրա՞ստ եք արձագանքելու: Կամենո՞ւմ եք աշխատել: Արդյոք նախապատրաստվա՞ծ եք ծառայելու:

Նախագահ Ջոն Թեյլորն ամփոփեց պահանջները. «Որպես այս ավետարանի ուղերձը կրողներ կամենում ենք այնպիսի տղամարդիկ, ովքեր հավատք ունենան առ Աստված, տղամարդիկ, ովքեր հավատք ունեն իրենց կրոնի հանդեպ, տղամարդիկ, ովքեր հարգում են իրենց քահանայությունը, … Սուրբ Հոգով և Աստծո զորությամբ լցված տղամարդիկ … պատվի, ազնվության, առաքինության և մաքրության տղամարդիկ»:8

Եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրին գալիս է պարտադիր հրաման կիսվել Քրիստոսի ավետարանով: Երբ մեր կյանքը համապատասխանում է Աստծո սեփական չափանիշներին, նրանք, ովքեր մեր ազդեցության ոլորտում են, երբեք չեն ասի այս ողբը. «Հունձքը անցավ, ամառը վերջացաւ. բայց մենք չփրկուեցանք»:9

Մեր հոգիների կատարյալ Հովիվը, միսիոները, ով փրկագնեց մարդկությունը, տվել է մեզ Իր աստվածային հավաստիացումը.

«Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում:

Եվ արդ, եթե ձեր ուրախությունը մեծ կլինի մեկ հոգու հետ, որին դուք բերել եք ինձ մոտ՝ իմ Հոր արքայություն, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»:10

Նրա մասին, ով խոսել է այս խոսքերը, ես հայտարարում եմ իմ անձնական վկայությունը: Նա Աստծո Որդին է, մեր Քավիչը և մեր Փրկիչը:

Աղոթում եմ, որ մենք ունենանք խիզախություն բարեկամական ձեռք մեկնելու, վճռականություն՝ կրկին ու կրկին փորձելու, և անհրաժեշտ խոնարհություն՝ առաջնորդություն փնտրելու մեր Հորից, երբ մենք կատարենք ավետարանով կիսվելու հրամանը: Պատասխանատվությունը մեզ վրա է, եղբայրներ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1. In Bill Sands, The Seventh Step (1967), 9.

  2.  

    2. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.33–39:

  3.  

    3.  Բ Տիմոթեոս Ա.7–8:

  4.  

    4.  Գործք ԻԶ.28:

  5.  

    5.  Ա Կորնթացիս Թ.16:

  6.  

    6.  Մատթեոս ԻԸ.18–20:

  7.  

    7.  Եկեղեցու Նախագահների Ուսմունքները՝ Ջոզեֆ Սմիթ (2007), 330:

  8.  

    8.  Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 73.

  9.  

    9.  Երեմիա Ը.20:

  10.  

    10.  Վարդապետություն և ՈՒխտեր 18.15–16: