Մահացածներին փրկագնելու ուրախությունը

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Տասներկու Առաքյալենրի Քվորումից


Richard G. Scott
«Զավակների սրտերում Նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»:

Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնել է մկրտության սրբազան ծեսի երկնային վարդապետությունը: Այդ լույսը տրվեց, երբ քրիստոնեական մյուս եկեղեցիները ուսուցանում էին, որ մահը անվերադարձ, հավերժորեն վճռում է հոգու ճակատագիրը: Դրանք ուսուցանում էին, որ մկրտվածներին պարգևվում է անվերջ ուրախություն, մինչ բոլոր մնացածը արժանանում են հավերժական տանջանքների՝ առանց փրկագնման հույսի:

Տիրոջ հայտնությունն այն մասին, որ պատշաճ քահանայության իշխանության միջոցով մկրտությունը կարող է կատարվել մահացածի փոխարեն, պահպանում է Նրա հայտարարության արդարությունը. «Եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող մտնիլ Աստծո արքայությունը»:1 Փոխարինողների միջոցով մկրտությունը կարող է գթառատորեն պարգևել այս էական ծեսը բոլոր արժանի մահացածներին, ովքեր չեն ստացել այն մահկանացու կյանքում:

Այս փառավոր վարդապետությունը մեկ այլ վկայություն է Հիսուս Քրիստոսի Քավության համապարփակ էության մասին: Նա փրկությունը մատչելի է դարձրել յուրաքանչյուր ապաշխարող հոգու համար: Նրա Քավությունը հաղթել է մահը, և Նա թույլ է տալիս, որ արժանի մահացածները ստանան փրկության բոլոր ծեսերը փոխարինողների կողմից:

Ավելի քան 150 տարի առաջ գրած նամակում Ջոզեֆ Սմիթն ասում է. «Սրբերը արտոնություն ունեն մկրտվելու … իրենց բարեկամների համար, ովքեր մահացել են, … ովքեր ընդունել են ավետարանը հոգու վիճակում … նրանց … միջոցով, ովքեր հանձնարարվել են քարոզելու նրանց»:2 Այնուհետև նա ավելացնում է. «Այն սրբերը, ովքեր անտեսում են դա իրենց մահացած բարեկամների համար, անում են դա իրենց սեփական փրկության հաշվին»:3

Եղիա մարգարեն շնորհել է փոխարինողների միջոցով աշխատանքի բանալիները Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի տաճարում՝4 իրականացնելու համար Տիրոջ խոստումը, որ «զավակների սրտերում նա կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»:5

Ջոզեֆ Սմիթին և հաջորդ մարգարեներին տրված հետագա հայտնությունների միջոցով տրվում է ավելի խորը պատկերացում և ընթացակարգ տաճարային աշխատանքի և դրան աջակցող ընտանեկան պատմության ջանքերի վերաբերյալ: Ջոզեֆ Սմիթից սկսած յուրաքանչյուր մարգարե շեշտել է մեզ և մեր մահացած նախնիների համար բոլոր ծեսերը ապահովելու մեծագույն կարևորությունը:

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը մեկ աշխատանք է՝ բաժանված երկու մասի: Դրանք կապված են միմյանց ինչպես մկրտության ծեսը և Սուրբ Հոգու պարգևը: Որոշ անդամներ չեն կարողանում կատարել երկու աշխատանքները՝ առողղջական կամ տաճարից հեռու լինելու պատճառով:

Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ուսուցանել է.

«Մենք պետք է կատարենք քահանայության տաճարային ծեսերի աշխատանքը, որն անհրաժեշտ է մեր սեփական վեհացման համար: Այնուհետև մենք պետք է կատարենք անհրաժեշտ աշխատանքը նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունեցել ընդունելու ավետարանը կյանքի ընթացքում: Մյուսների համար աշխատանքը կատարվում է երկու քայլով. առաջինը՝ ընտանեկան պատմության հետազոտությամբ գտնել մեր նախնիներին , և երկրորդը՝ կատարել տաճարային ծեսերը տալով նրանց նույն հնարավորությունները, որ ունեն ապրողները:

Սակայն, Եկեղեցու շատ անդամների համար տաճար այցելելու հնարավորոթյունները սահմանափակ են: Նրանք անում են, ինչ կարող են: Նրանք կատարում են ընտանեկան պատմության ուսումնասիրություն, որից հետո տաճարային ծեսերը կատարվում են ուրիշների կողմից: Եվ հակառակը, կան անդամներ, ովքեր մասնակցում են տաճարային աշխատանքին, սակայն չեն զբաղվում իրենց սեփական տոհմաբանության պատմությամբ: Թեև նրանք աստվածային ծառայություն են մատուցում, օգնելով ուրիշներին, նրանք օրհնություն են կորցնում, երբ չեն փնտրում իրենց սեփական տոհմի նախնիներին, ինչպես աստվածայնորեն հրահանգել են վերջին օրերի մարգարեները: …

Ես գիտեմ, որ նրանք, ովքեր կատարում են ընտանիքի պատմության հետազոտություն և ապա կատարում տաճարային աշխատանք նրանց համար, ում անունները գտել են, կունենան լրացուցիչ ուրախություն, ստանալով օրհնության երկու մասերը»:6

Երկնային Հայրը ցանկանում է, որ յուրաքանչյուրս ստանա այս կենսական փոխարինող աշխատանքի օրհնության երկու մասերը: Նա ուղղորդել է ուրիշներին, որ ցույց տան, թե ինչպես մենք կարող ենք արժանի լինել դրանց: Ինձանից և ձեզանից է կախված այդ օրհնությունները ձեռք բերելը:

Տաճարում կատարված ցանկացած աշխատանք ժամանակի լավ տնօրինում է, սակայն որպես փոխանորդձեր իսկ նախնիների համար ծեսեր ստանալը տաճարում անցկացրած այդ ժամանակը էլ ավելի սրբազան է դարձնում և բերում՝ էլ ավելի մեծ օրհնություններ: Առաջին Նախագահությունը հայտարարել է. «Մեր առաջնահերթ պարտականությունն է՝ փնտրել և գտնել մեր սեփական նախնիներին»:7

Երիտասարդներ, դուք ուզո՞ւմ եք ապահով ուղի՝ ձեր կյանքում թշնամու ազդեցությունը նվազեցնելու համար: Ընկղմվեք ձեր նախնիների հետազոտության մեջ, պատրաստեք նրանց անունները փոխարինողների միջոցով տաճարում մատչելի սրբազան ծեսերի համար, ապա գնացեք տաճար և փոխարինող դարձեք նրանց համար, ստանալով մկրտության ուխտերը և Սուրբ Հոգու պարգևը: Տարիքն առնելուն հետ դուք կարող եք մասնակցել այլ ծեսերի ստացմանը: Ես չգիտեմ ձեր կյանքում թշնամուց պաշտպանվելու ավելի մեծ պաշտպանության մասին:

Ռուսաստանի Դոնի Ռոստով միսիայում երիտասարդներին կոչ արվեց, որ յուրաքանչյուրը ինդեքսավորի 2000 անուն, ապա գտնի առնվազն մեկ անուն իր սեփական ընտանիքից՝ տաճարի ծեսերի համար: Նրանք, ովքեր կհասնեին այդ նպատակին, հրավիրվում էին եկար ճամփորդություն կատարել դեպի Ուկրաինա Կիևի նորակառույց տաճար: Մի երիտասարդ տղա կիսվել է այս փորձառությամբ. «Ես շատ ժամանակ էի վատնում համակարգչային խաղեր խաղալով: Երբ սկսեցի ինդեքսավորել, ժամանակ չունեի խաղեր խաղալու: Սկզբում ես մտածում էի. «Օ, ոչ: Չի կարող պատահել»: Երբ այս ծրագիրն ավարտվեց, ես արդեն կորցրել էի խաղեր խաղալու իմ հետաքրքրությունը: … Տոհմանաբանական աշխատանքը մի բան է, որ մենք կարող ենք անել այստեղ՝ երկրի վրա, և այն կմնա նաև երկնքում»:

Հավատարիմ շատ Սրբեր կատարել են իրենց ընտանեկան գծերի ուսումնասիրությունը և օգտվում են FamilySearch-ի պահեստային հնարավորությունից, պահելով ծեսերը իրենց սեփական ընտանիքի անդամների համար, որպեսզի իրենք հանդես գան որպես փոխարինողներ: Անունները պահեստավորելու հնարավորությունը թույլ է տալիս որոշ ժամանակով ամրագրել նախնիների և տոհմաբանական գծերի համար ծեսերի կատարումը, խելամիտ ժամանակ տալով ձեզ դա կատարելու համար: Ներկայումս կան 12 միլիոն անուններ և միլիոնավոր համապատասխանող ծեսեր, որոնք ամրագրված են: Շատ անուններ պահվում են տարիների ընթացքում: Նախնիները, որոնք գտնվել են, անկասկած, անհամբերությամբ և ոգևորությամբ սպասում են, թե երբ իրենց անունները կներկայացվեն ծեսերի համար: Նրանք, սակայն, հնարավոր է, այդքան էլ ուրախ չեն, երբ շարունակում են անընդմեջ սպասել իրենց ծեսերի կատարմանը:

Մենք խրախուսում ենք ձեզ, ովքեր անունների մեծ պաշար ունեն, կիսվել դրանցով, որպեսզի ձեր բարեկամները կամ ծուխը և ցիցը կարողանան օգնել ձեզ ավարտել այդ աշխատանքը: Դուք կարող եք անել դա, բաժանելով տաճարային քարտեր ծխի և ցցի անդամներին, ովքեր ցանկանում են օգնել, կամ կարող եք օգտագործել FamilySearch համակարգչային ծրագիրը և ներկայացնել անունները անմիջապես տաճար: Այս վերջին տարբերակը Սինդի Բլեվինսը՝ Կասպերից, Վայոմինգ, օգտագործում է տարիներ շարունակ:

Քույր Բլեվինսը մկրտվել է դեռահաս տարիքում և եղել է իր ընտանիքի միակ անդամը, որը միացել էր Եկեղեցուն: Նա կատարել էր տոհմաբանական ահռելի աշխատանք: Սակայն իր և իր անմիջական ընտանիքի համար չափից շատ անուններ կային: Հետևաբար, քույր Բլեվինսը ներկայացրել է անունները տաճար, և, ինչպես նա է ասում, ծեսերը կատարվում են մի քանի շաբաթվա ընթացքում, սովորաբար, իր տանը մոտ մեկ կամ երկու տաճարներում: Նա ասում է, որ հաճույքով է մտածում այն մասին, որ իր սեփական ծխի և ցցի ընկերները և հարևանները նրանց շարքում են, ովքեր օգնում են կատարել իր նախնիների համար աշխատանքը: Նա գնահատում է նրանց օգնությունը:

Իմ սիրելի կինը՝ Ջենինը, սիրում է կատարել ընտանեկան պատմության ուսումնասիրություն: Երբ մեր երեխաները փոքր էին, նա խնդրում էր ընկերներին խնամել երեխաներին, որպեսզի մի քանի շաբաթը մեկ անգամ մի քանի ժամ ունենար իր ընտանիքի տոհմաբանությունը ուսումնասիրելու համար: Երբ մեր ամենակրտսեր երեխան տնից գնաց, նա իր անձնական օրագրում գրեց. «Ես հենց նոր որոշում կայացրեցի, և ուզում եմ կանգնել և գոչել այդ մասին: Մայքի հին ննջասենյակը դարձել է իմ տոհմաբանության աշխատասենյակը: Այն լավ կահավորված է՝ գրառումները դասավորելու և աշխատելու համար: Իմ կյանքը այժմ կենտրոնացած կլինի ընտանեկան ուսումնասիրության կենսական աշխատանքի և անունները տաճար ներկայացնելու շուրջ: Ես այնքան ոգևորված և ուրախ եմ դրա համար»:8

Օրագրում մեկ այլ գրառում ասում է. «Ինձ համար հրաշք տեղի ունեցավ Մել Օլսենի Ընտանեկան պատմության գրասենյակում, ով ինձ տվեց իմ նախնիների տոհմաբանության հայտնի բոլոր աղյուսակները, որոնք վերցվել էին տոհմաբանական հասարակությանը ուղարկված Նախնիների համակարգչային հաշվառման ծրագրից: Հիմնականում դրանք վերցվել էին չորս սերունդների ծրագրերի այն գրառումներից, որոնք Եկեղեցին օգտագործում էր տարիներ առաջ: Ինչ ճնշում էր այն միտքը, թե ինչ ահռելի ծավալի աշխատանք ես պետք է անեի, որպեսզի հավաքեի իմ բոլոր նախնիների ուսումնասիրության գրառումները ընտանեկան կազմակերպություններից և մուտքագրեի դրանք համակարգիչ՝ Նախնիների ֆայլի առաջին համակարգչային տարածման համար: Իսկ այժմ, ահա նրանք, գեղեցիկ, դասավորված, լազերային տպիչով տպված և դրված են իմ առջև սեղանի վրա: Ես այնքան ոգևորված էի և հուզված, որ ցնցված նստած էի, ապա սկսեցի երջանկությունից լաց լինել: … Մի մարդու համար, ով երեսուն տարի շարունակ համառորեն մանրակրկիտ հետազոտություն է կատարել, այդ բոլոր գրառումների թվայնացումը իսկապես ոգեշնչող է: Եվ երբ ես մտածում եմ հարյուր հազարավոր մարդկանց մասին, ովքեր այժմ կամ շուտով համակարգչի մեջ կմուտքագրեն մարդահավաքների և մասնավոր հետազոտությունների գրառումները, ես այնքան եմ ոգևորվում: Սա իսկապես Տիրոջ աշխատանքն է և Նա է այն ղեկավարում»:9

Ես շատ եմ ճաշակել այս աստվածային աշխատանքի պտուղներից, իմանալով, որ Եղիայի բանալիները, որ վերականգնվել են Ջոզեֆ Սմիթին, թույլ են տալիս, որ մեր սրտերը կապվեն միմյանց և որ յուրաքանչյուրս կապվի մեր այն նախնիների հետ, ովքեր սպասում են մեր օգնությանը: Այստեղ՝ երկրի վրա սուրբ տաճարներում մեր ջանքերի միջոցով և Փրկչի կողմից տրված իշխանության շնորհիվ մեր նախնիները ստանում են փրկող ծեսերը, որոնք թույլ են տալիս իրենց վայելել հավերժական երջանկություն:

Անցյալում, ղեկավարվելով խորը համոզմամբ այս աշխատանքի սրբության մասին, մարդիկ արիաբար մոտեցել են խնդրին, որը նման է եղել մեկ ձեռքով Նեբրասկայի ողջ հացահատիկը հավաքելուն: Այսօր, գործի մեջ են մեծ ուժեր: Միասին մենք կարող ենք և կկատարենք պահանջվող աշխատանքը:

Ես վկայում եմ, որ Եղիայի Հոգին դիպչում է Հոր բազմաթիվ զավակների սրտերին ամբողջ աշխարհում, որի արդյունքում մահացածների համար աշխատանքը աննախադեպ արագություն է հավաքում:

Իսկ ի՞նչ կասեք ձեր մասին: Դուք աղոթե՞լ եք ձեր նախնիներին վերաբերվող աշխատանքի համար: Մի կողմ դրեք ձեր կյանքի այն գործերը, որոնք իրականում նշանակություն չունեն: Որոշեք անել մի բան, որը հավերժական հետևանքներ կունենա: Մի գուցե, դուք հուշում եք ստացել որոնել նախնիներին, սակայն զգում եք, որ տոհմաբանության մասնագետ չեք: Չե՞ք կարծում, որ դրա կարիքն այլևս չունեք: Ամեն-ինչ սկսվում է սիրելուց և անկեղծ ցանկությունից օգնելու նրանց, ովքեր վարագույրի մյուս կողմում են և չեն կարող օգնել իրենք իրենց: Նայեք ձեր շուրջը: Կլինի ինչ-որ մեկը ձեր տարածքում, ով կարող է օգնել ձեզ հաջողության հասնել այդ գործում:

Այս աշխատանքը հոգևոր աշխատանք է, վարագույրի երկու կողմերի համագործակցության ահռելի ջանք, երբ օգնությունը տրվում է երկու ուղղությամբ: Որտեղ էլ որ լինեք աշխարհում, աղոթքի, վճռականության, ջանասիրության և որոշ զոհաբերության շնորհիվ դուք կարող եք զորեղ ներդրում կատարել: Սկսեք այժմ: Ես խոստանում եմ ձեզ, որ Տերը կօգնի ձեզ գտնել ճանապարհը: Եվ դուք ձեզ հիանալի կզգաք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Mostrar referencias

  1.  

    1.  Հովհաննես 3.5:

  2.  

    2.  History of the Church, 4:231.

  3.  

    3.  Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 471–72.

  4.  

    4. Տես Վարդապետություն և Ուխտեր 110.13–16 :

  5.  

    5.  Վարդապետություն և Ուխտեր 2.2; շեշտադրումն ավելացված է:

  6.  

    6. Howard W. Hunter, “A Temple-Motivated People,” Liahona, May 1995, 5–6.

  7.  

    7. Առաջին Նախագահության նամակ, 29 փետ., 2012; շեշտադրումն ավելացված է:

  8.  

    8. Jeanene Watkins Scott, personal journal, Apr. 1988.

  9.  

    9. Jeanene Watkins Scott, personal journal, Sept. 23, 1989.