Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար

Երեց Ռոբերտ Ք. Գայ

Յոթանասունից


Robert C. Gay
Մենք պետք է թողնենք մեր բոլոր մեղքերը՝ մեծ թե փոքր, որպեսզի Հոր կողմից ստանանք հավերժական կյանքի պարգևը:

Փրկիչը մի անգամ իր աշակերտներին տվեց հետևյալ հարցը. «Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար»:1

Սա մի հարց է, որի շուրջ հայրս սովորեցրեց լրջորեն խորհել տարիներ առաջ: Մինչ ես մեծանում էի, իմ ծնողները ինձ ամեն օր ինչ-որ աշխատանք էին հանձնարարում կատարել տան գործերից և մի փոքր գումար էին վճարում ինձ այդ աշխատանքի համար: Ես հաճախ ծախսում էի այդ գումարը՝ շաբաթական 50 սենթից մի փոքր ավելի, կինոներ գնալու համար: Այն ժամանակ կինոյի տոմսը 11 տարեկանների համար արժեր 25 սենթ: Ինձ մոտ մնում էր 25 սենթ կոնֆետների վրա ծախսելու համար, որոնց հատն արժեր 5 սենթ: Կինո՝ հինգ կոնֆետների հետ միասին: Դրանից լավ լինել չէր կարող:

Ամեն ինչ կարգին էր, մինչև ես դարձա 12 տարեկան: Մի օր կեսօրին, երբ հերթ էի կանգնել, ես իմացա, որ 12 տարեկանների համար տոմսն արժեր 35 սենթ, և դա նշանակում էր երկու կոնֆետ պակաս: Դեռևս պատրաստ չլինելով կատարել այդ զոհաբերությունը՝ ես ինքս ինձ մտածեցի. «Դու ունես նույն տեսքը, ինչ մեկ շաբաթ առաջ»: Այնուհետև ես առաջ գնացի և խնդրեցի 25 սենթանոց մի տոմս: Տոմսավաճառը ոչինչ էլ չկասկածեց և ես, ինչպես միշտ, գնեցի իմ հինգ կոնֆետները երեքի փոխարեն:

Իմ արարքով խանդավառված ես հետո վազեցի տուն, որ հայրիկիս պատմեի իմ մեծ հաջողության մասին: Մինչ ես ամեն բան մանրամասնորեն պատմում էի, նա ոչինչ չէր ասում: Երբ ես վերջացրեցի, նա պարզապես նայեց ինձ և ասաց. «Որդիս, դու կծախե՞ս քո հոգին հինգ սենթով»: Նրա խոսքերը մխրճվեցին իմ սրտի մեջ: Դա մի դաս էր, որը ես երբեք չմոռացա:

Տարիներ անց ես գտա ինձ այս նույն հարցը քիչ-ակտիվ Մելքիսեդեկյան Քահանայություն կրողին տալիս: Նա հրաշալի մարդ էր, ով սիրում էր իր ընտանիքը: Նա, այնուամենայնիվ, շատ տարիներ չէր եղել եկեղեցում: Նա ուներ շնորհալի տղա, ով խաղում էր հաճախակի մրցումների մեկնող պրոֆեսիոնալ սպորտային թիմում, որը մարզվում և խաղում էր կիրակի օրերին: Այդ թիմը հաղթել էր բազմաթիվ գլխավոր առաջնություններում: Երբ մենք հանդիպեցինք, ես հիշեցրեցի նրան, որ որպես քահանայություն կրող նա ուներ խոստում, որ եթե նա մեծարեր իր քահանայության երդումն ու ուխտը, նա կստանար «այն ամենն, ինչ [մեր] Հայրն ունի»:2 Այնուհետև ես հարցրեցի նրան. «Ազգային առաջնությունն ավելի՞ արժեքավոր է, քան այն ամենն, ինչ Հայրն ունի»: Նա մեղմորեն ասաց. «Ես հասկանում եմ, թե դուք ինչ ի նկատի ունեք» և հանդիպում նշանակեց իր եպիսկոպոսի հետ:

Այսօր շատ հեշտ է խճճվել աշխարհի աղմուկի մեջ՝ մեր կամքից անկախ: Աշխարհը ստիպում է մեզ «նշանակետից այն կողմ նայել»:3 Ինչ-որ մեկը վերջերս հարցրեց ինձ. «Մեկ բաժակ խմիչքը արդյո՞ք նշանակություն ունի»: Դուք նկատու՞մ եք, որ դա հակառակորդի հարցն է: Կայենը հարցրեց. «Ո՞վ է Տերը, որ ես պետք է ճանաչեմ նրան»4 և այնուհետև կորցրեց իր հոգին: Փոքր մեղքերի ինքնարդարացմամբ Սատանան հաղթում է: Մեկ շիշ կաթի,5 տառասխալով գրված անվան,6 և մի աման ապուրի,7 համար անդրանիկության իրավունքներ և ժառանգություններ են փոխանակվել:

Երբ մենք խորհում ենք մեր կյանքում գումարի կամ ազգային առաջնության փոխանակումների վերաբերյալ, մենք կարող ենք կամ Կայենի պես արդարացնել մեր արարքները կամ ձգտել հնազանդվել Աստծո կամքին: Մեր առջև դրված չէ այն հարցը, թե արդյոք մենք անում ենք բաներ, որոնք ուղղելու կարիք ունեն, քանի որ մենք միշտ անում ենք: Այլ հարցը նրանում է, թե արդյոք մենք «կընկրկենք», թե «կավարտենք» մեզ պատվիրված աշխատանքը՝ Հոր կամքը կատարելու համար:8

Տերը հավանում է մեր արդարակեցությունը, սակայն պահանջում է մեզանից շարունակ ապաշխարել և հնազանդվել: Աստվածաշնչում մենք կարդում ենք, որ պատվիրանները պահող, հարուստ երիտասարդն էր, որ ծնկի իջավ Փրկչի առաջ և հարցրեց, թե ինչ պետք է նա աներ, որ հավիտենական կյանք ունենար: Նա տրտմած ետ դարձավ, երբ Փրկիչն ասաց. «Մէկ բան պակաս է քեզ, … ինչ որ ունիս ծախիր»:9

Մեկ այլ հարուստ, սակայն աշխարհիկ մարդ՝ լամանացիների թագավորը՝ Լամոնիի հայրը, նույնպես տվեց այդ հարցը հավերժական կյանքի մասին, ասելով. «Ի՞նչ պիտի ես անեմ, որ կարողանամ ծնվել Աստծուց, այս ամբարիշտ հոգին արմատախիլ անելով իմ կրծքից, և ստանամ նրա Հոգին: … Ես կթողնեմ իմ թագավորությունը, որպեսզի կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը»:10

Դուք հիշու՞մ եք պատասխանը, որ Տերը տվեց թագավորին Իր ծառա Ահարոնի միջոցով: «Եթե դու ապաշխարես քո բոլոր մեղքերից, և խոնարհվես Աստծո առաջ, և հավատքով կանչես առ նրա անունը, հավատալով, որ դու պիտի ստանաս, այդ դեպքում դու կստանաս հույսը, որ դու ցանկանում ես»:11

Երբ թագավորը հասկացավ պահանջվող զոհաբերությունը, նա խոնարհվեց և երեսն ի վայր ընկավ գետնին և այնուհետև աղոթեց. «Ով Աստված, … ես կհրաժարվեմ իմ բոլոր մեղքերից՝ քեզ գիտենալու համար»:12

Սա է փոփոխությունը, որ Փրկիչը պահանջում է մեզանից. մենք պետք է թողնենք մեր բոլոր մեղքերը՝ մեծ կամ փոքր, Հոր կողմից հավերժական կյանքի պարգևը ստանալու համար: Մենք պետք է մոռանանք ինքներս մեզ արդարացնող պատմությունները, պատճառաբանությունները, հիմնավորումները, պաշտպանության եղանակները, ձգձգումները, ելույթներ ունենալը, անձնական հպարտությունը, քննադատական մտքերը և մեր ձևով բաներ անելը: Մենք պետք է բաժանենք մեր անձը ամեն աշխարհիկությունից և ընդունենք նրա պատկերը մեր դեմքին:13

Եղբայրներ և քույրեր, հիշեք, որ այս պարտականությունն ավելին է, քան լոկ վատ բաներ չանելը: Ունենալով գործող թշնամի, մենք պետք է նույնպես գործենք և չնստենք «անմիտ ընդարմության մի վիճակում»:14 Ընդունել Աստծո պատկերը մեր դեմքին նշանակում է ծառայել միմյանց: Կան բաներ, որ մենք անում ենք, որոնք սխալ են և կան բաներ, որոնք մենք չենք անում, սակայն պետք է անենք, և մենք պետք է վեր գտնվենք այդ երկուսից էլ:

Մինչ ես ծառայում էի որպես միսիայի նախագահ Աֆրիկայում, ես սովորեցի այս մեծ ճշմարտությունը, որը երբեք չեմ մոռանա: Ես մի ժողովի գնալու ճանապարհին էի, երբ ես տեսա միայնակ մի տղայի, ով բարձր ձայնով լաց էր լինում ճամփեզրին: Մի ձայն իմ մեջ ասաց. «Կանգնիր և օգնիր այդ տղային»: Հենց որ ես լսեցի այդ ձայնը, հենց այդ պահին ես պատճառաբանեցի. «Դու չես կարող կանգ առնել, կուշանաս: Դու նախագահող պաշտոնյա ես և չես կարող ուշացած ներս մտնել»:

Երբ ես հասա ժողովատուն, ես լսեցի նույն ձայնը նորից, որ ասում էր. «Գնա օգնիր այդ տղային»: Ես այնուհետև տվեցի մեքենայի բանալիները Աֆասի անունով մի Եկեղեցու անդամի և խնդրեցի նրան տղային բերել ինձ մոտ: Մոտ 20 րոպե անց ես զգացի, որ ինչ որ մեկը հպվեց իմ ուսին: Երիտասարդ տղան դրսում էր:

Նա մոտավորապես 10 տարեկան էր: Մենք իմացանք, որ նրա հայրը մահացել էր և նրա մայրը գտնվում էր բանտում: Նա ապրում էր Ակրայի մի աղքատ թաղամասում իր խնամակալի հետ, ով նրան ուտելիք էր տալիս և քնելու տեղ: Այս ամենը ունենալու համար նա փողոցներում վաճառում էր չորացրած ձուկ: Այդ ամբողջ օրը փողոցներում կանչելով ձուկ վաճառելուց հետո, ձեռքը տանելով գրպանը նա մի անցք էր գտել այնտեղ: Նա կորցրել էր իր ողջ վաստակածը: Աֆասին և ես անմիջապես հասկացանք, որ եթե նա վերադառնար առանց փողի, նրան ստախոս կանվանեին, շատ հավանական է, որ կծեծեին և հետո դուրս կշպրտեին փողոց: Ահա այդ տագնապալի պահին էր, երբ ես առաջին անգամ տեսա նրան: Մենք հանգստացրեցինք նրան, տվեցինք նրան այն, ինչ նա կորցրել էր և նրան հետ տարանք իր խնամակալի մոտ:

Երբ ես տուն գնացի այդ երեկո, ես հասկացա երկու մեծ ճշմարտություններ: Առաջինը, երբեք նախկինում այդքան համոզված չէի, որ Աստված ուշադիր է մեզանից յուրաքանչյուրի հանդեպ և երբեք մեզ անօգնական չի թողնի. և երկրորդը, ես գիտեի, որ մենք պետք է միշտ մեր մեջ լսենք Հոգու ձայնը և անմիջապես15 գնանք՝ անկախ մեր վախերից կամ անհարմարությունից:

Մի օր աշակերտները հարցրեցին Փրկչին, թե ով է մեծ երկնքի արքայության մեջ: Նա ասաց նրանց, որ դարձի գան, խոնահեցնեն իրենց և ենթարկվող լինեն, ինչպես փոքր երեխաները: Այնուհետև նա ասաց. «Մարդի Որդին եկավ, որ ապրեցնէ կորածը»:16 Այդ մեկ նախադասությամբ նա սահմանեց մեր առաքելությունը: Մենք պետք է փրկենք կորածին, վերջինին և չնչին նշանակություն ունեցողին: Բավական չէ միայն մեղքից խուսափելը. մենք պետք է «կրենք նրա խաչը»17 և «ջերմեռանդորեն ներգրավված լինենք»՝18 օգնելով ուրիշներին դարձի գալ: Կարեկցանի և սիրո միջոցով մենք գրկաբաց ընդունում ենք անառակին,19 արձագանքում ենք որբերի լացին և նրանց խնդրանքին, ովքեր խավարի ու հուսահատության մեջ են,20 և կարիքի մեջ գտնվող ընտանիքի կանչին: «Սատանան կարիք չունի բոլորին դարձնել Կայենի կամ Հուդայի պես … », ասել է Երեց Նիլ Ա. Մաքսվելլը: «Նրան հարկավոր է միայն, որ մարդկանց հնարավորություն տա … տեսնել իրենց որպես չեզոք դիրքում գտնվողներ»:21

Վերջերս ցցի համաժողովից հետո մի պատանի մոտեցավ ինձ և հարցերեց. «Արդյո՞ք Աստված սիրում է ինձ»: Թող որ մեր ծառայությամբ լի կյանքը միշտ հաստատի, որ Աստված չի թողնում ոչ ոքի:

«Ի՞նչ փրկանք կտա մարդ իր անձի համար» հարցին ի պատասխան Սատանան կկամենար, որ մենք վաճառեինք մեր կյանքը կոնֆետների կամ այս աշխարհի առաջնության համար: Ինչևէ, Փրկիչն կանչում է մեզ անհատույց փոխանակել մեր մեղքերը, վերցնել մեզ վրա Նրա պատկերը, և հասցնել դա նրանց սրտերին, ովքեր գտնվում են մեր շրջապատում: Սրա համար մենք կարող ենք ստանալ այն ամենը, ինչ Աստված ունի, որը մեզ ասվել է, որ ավելի մեծ է, քան այս աշխարհի ամբողջ գանձերը միասին:22 Դուք կարո՞ղ եք պատկերացնել դա:

Վերջերս Նիկարագուա կատարած ճամփորդության ժամանակ, երբ այցելել էինք մի ընտանիքի, նրանց համեստ տանը ես նկատեցի մի ափսե: Դրա մեջ գրված էր. «Իմ վկայությունը իմ ամենաթանկ ունեցվածքն է»: Դա այդպես է նաև ինձ համար: Իմ վկայությունը իմ հոգու գանձն է, և իմ ողջ սրտով ես թողնում եմ ձեզ իմ վկայությունը, որ այս եկեղեցին Աստծո ճշմարիտ Եկեղեցին է, որ մեր Փրկիչը դրա գլուխն է և ղեկավարում է այն Իր ընտրյալ մարգարեի միջոցով: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Show References

  1.  

    1.  Մատթեոս ԺԶ. 26:

  2.  

    2.  Վարդապետություն և Ուխտեր 84.38:

  3.  

    3.  Հակոբ 4.14:

  4.  

    4.  Մովսես 5.16:

  5.  

    5. Մի շիշ կաթն ու դրա սերուցքն (յուղային մասն) էին գտնվում եղբայր Բ. Մարշի կնոջ և տիկին Հարրիսի վիճաբանության կենտրոնում, ովքեր համաձայնվել էին միացնել իրենց ունեցած կաթը և պանիր պատրաստել: Երբ տիկին Հարրիսը պարզեց, որ տիկին Մարշը չէր ներառում սերուցքը կաթի մեջ, այլ պահում էր այն իր համար, տիկին Հարրիսը բողոքեց և կանայք վիճեցին: Թոմաս Մարշը խնդիրը ներկայացրեց եպիսկոպոսին, ով գտավ, որ տիկին Հարրիսն էր ճիշտ: Այդ հարցը եպիսկոպոսին ներկայացնելուց հետո ներկայացվեց բարձրագույն խորհրդին, Առաջին Նախագահությանը, ովքեր բոլորն էլ համաձայնվեցին, որ տիկին Մարշը սխալ էր: Սա սեպ մտցրեց Թոմաս Մարշի և Եղբայրների միջև: Դրանից կարճ ժամանակ անց Թոմաս Մարշը վկայեց Միսսուրիի դատավորի առաջ, որ մորմոնները թշնամական վերաբերմունք ունեին Միսսուրիի նահանգի հանդեպ: (See George A. Smith, “Discourse,” Deseret News, Apr. 16, 1856, 44.)

  6.  

    6. Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը կանչեց Սայմոնդս Ռայդերին ծառայել որպես միսիոներ, Ռայդերը նկատեց, որ տպագրված հայտնության մեջ իր անունը գրված էր «Ռիդեր»: Նա նեղացավ և սա պատճառ դարձավ նրա ուխտադրժությանը և, ի վերջո, նա մասնակցեց մարգարեին ձյութելուն և փետուրներով պատելուն: Ռայդերը չգիտեր, որ Ջոզեֆ Սմիթը սովորաբեր թելադրում էր հայտնությունները իր դպիրներին և կապ չուներ ուղղագրության հետ: (See Milton V. Backman Jr., The Heavens Resound: A History of the Latter-day Saints in Ohio, 1830–1838 [1983], 93–94; Donald Q. Cannon and Lyndon W. Cook, eds., Far West Record: Minutes of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1830–1844 [1983], 286.)

  7.  

    7.  Ծննդոց 25-ում մենք իմանում ենք, որ Եսավը վաճառում է իր անդրանիկության իրավունքը Հակոբին «հացի և մի աման ոսպապուրի» դիմաց (հատված 34):

  8.  

    8. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.18–19:

  9.  

    9. Տես Մարկոս Ժ.21–22:

  10.  

    10.  Ալմա 22.15:

  11.  

    11.  Ալմա 22.16:

  12.  

    12.  Ալմա 22.18:

  13.  

    13. Տես Ալմա 5.14–19:

  14.  

    14.  Ալմա 60.7:

  15.  

    15. Տես Մարկոս 1.18:

  16.  

    16.  Մատթեոս 18.11:

  17.  

    17.  Հակոբ 1.8:

  18.  

    18.  Վարդապետություն և Ուխտեր 58.27:

  19.  

    19. Տես Ղուկաս 15.11–32:

  20.  

    20. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.15–16:

  21.  

    21. Neal A. Maxwell, Deposition of a Disciple (1976), 88.

  22.  

    22. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.38: