Որտե՞ղ է տաղավարը

Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական


Henry B. Eyring
Տաղավարը, որ թվում է, թե արգելափակում է աստվածային օժանդակությունը, չի ծածկում Աստծուն, այլ այն երբեմն ծածկում է մեզ: Աստված երբեք չի թաքնվում, իսկ մենք երբեմն թաքնվում ենք:

Խորը տառապանքների մեջ գտնվելով Լիբերթիի բանտում՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը աղաղակեց. «Ով Աստված, որտե՞ղ ես դու: Եվ որտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»:1 Մեզանից շատերին անձնական տառապանքի պահերին թվում է, թե Աստված հեռու է գտնվում մեզանից: Տաղավարը, որ թվում է, թե արգելափակում է աստվածային օժանդակությունը, չի ծածկում Աստծուն, այլ այն երբեմն ծածկում է մեզ: Աստված երբեք չի թաքնվում, իսկ մենք երբեմն թաքնվում ենք, ծածկվում դրդապատճառների տաղավարով, որ հեռացնում է մեզ Աստծուց և այնպիսի տպավորություն է գործում, կարծես Նա հեռվում է գտնվում և անհասանելի է: Երբ մեր իսկ ցանկությունները փոխարինում են «Քո կամքը լինի»2 ասելուն, ստեղծում են տաղավարի տպավորություն՝ փակելով առ Աստված տանող ճանապարհը: Աստված միշտ էլ կարող է տեսնել և շփվել մեզ հետ, սակայն մենք կարող է չկամենանք լսել կամ հնազանդվել Նրա կամքին և Նրա ժամանակին:

Աստծուց բաժանվելու մեր զգացողությունները գնալով կքչանան, մինչ մենք դառնանք ավելի երեխաների նման Նրա առջև: Դա հեշտ չէ մի աշխարհում, որտեղ այլ մարդկանց կարծիքները կարող են մեծ ազդեցություն ունենալ մեր դրդապատճառների վրա: Սակայն այն կօգնի մեզ հասկանալ այդ ճշմարտությունը. Աստված մոտ է մեզ և գիտի մեր մասին և երբեք չի թաքնվում Իր հավատարիմ զավակներից:

Իմ երեք տարեկան թոռնուհին լուսաբանել է անմեղության և հեզության զորությունը, որ կապում է մեզ Աստծո հետ: Իր ընտանիքի հետ նա գնացել էր Յուտա՝ Բրիգամ Սիթի Տաճարի բաց դռների օրը: Այդ գեղեցիկ շինության սենյակներից մեկում նա նայել էր իր շուրջը և հարցրել. «Մայրիկ, որտե՞ղ է Հիսուսը»: Նրա մայրը բացատրել էր, որ նա չէր տեսնի Հիսուսին տաճարում, սակայն նա կկարողանար զգալ Նրա ազդեցությունը իր սրտում: Էլիզան լրջորեն խորհեց իր մայրիկի պատասխանի վերաբերյալ և հետո կարծես բավարարված դրանով ասաց. «Օ՜, Հիսուսը գնացել է օգնելու ինչ-որ մեկին», հայտնել էր նա իր եզրակացությունը:

Ոչ մի տաղավար չէր ծածկել Էլիզայի հասկացողությունը կամ խոչընդոտ չէր հանդիսացել, որ նա տեսներ իրականությունը: Աստված մոտ է նրան, և նա մոտ է զգում իրեն Նրան: Նա գիտեր, որ տաճարը Տիրոջ տունն է, բայց նաև հասկանում էր, որ հարություն առած և փառավորված Հիսուս Քրիստոսը ունի մարմին և կարող է տվյալ պահին լինել միայն մեկ վայրում:3 Եթե Նա իր տանը չէր, նա նկատեց, որ Նա պետք է լիներ մեկ այլ վայրում: Ելնելով այն ամենից, ինչ նա գիտեր Փրկչի մասին, նա հասկացավ, որ Նա կլիներ որևէ վայրում՝ բարիք անելով Իր Հոր զավակների համար: Պարզ երևում էր, որ նա հույս ուներ տեսնել Հիսուսին, ոչ թե Նրա գոյությունը հաստատող հրաշք տեսնելու համար, այլ պարզապես քանի որ նա սիրում էր Նրան:

Հոգին կարող էր հայտնել նրա մանկական մտքին և սրտին մխիթարությունը, որի կարիքը մենք բոլորս էլ ունենք և ցանկանում ենք: Հիսուս Քրիստոսն ապրում է, գիտի մեզ, պահպանում է մեզ և հոգ է տանում մեր համար: Ցավի, միայնակության կամ շփոթված պահերին մենք կարիք չունենք տեսնելու Հիսուս Քրիստոսին, որ իմանանք Նա գիտի մեր պայմանների մասին և որ Նրա առաքելությունը օրհնելն է:

Իմ կյանքի փորձից ելնելով ես գիտեմ, որ մենք էլ կարող ենք ունենալ Էլիզայի փորձառությունը նույնիսկ մանկության տարիներից շատ հետո: Իմ կարիերայի վաղ տարիներին ես ջանասիրաբար աշխատում էի, որ Ստենֆորդի Համալսարանում ձեռք բերեի մշտական դասախոսի պաշտոնավարման իրավունք: Ես կարծում էի, որ լավ կյանք էի ապահովել իմ և իմ ընտանիքի համար: Մենք մոտ էինք ապրում իմ կնոջ ծնողներին՝ շատ հարմարավետ շրջապատում: Աշխարհի չափանիշներով ես հաջողության էի հասել: Սակայն Եկեղեցու կողմից ինձ ընտրություն տրվեց թողնել Կալիֆորնիան և գնալ Ռիկս Քոլեջ Ռեքսբուրգում, Այդահո: Իմ կյանքում կարիերայի հետ կապված նպատակները կարող էին տաղավար դառնալ, բաժանելով ինձ սիրող Հորից, ով ավելի լավ գիտեր, քան ես, թե ինչ էր ինձ սպասվում ապագայում: Սակայն ես օրհնված էի իմանալու, որ ինչ հաջողություն էլ ունեի իմ կարիերայում և ընտանեկան կյանքում մինչ այդ պահը, պարգև էր Աստծո կողմից: Եվ ուստի, ինչպես մի երեխա, ես ծնկի իջա աղոթելու, որ հարցնեի, թե ինչ պետք է անեի: Ես կարողացա լսել մի մեղմ ձայն իմ մտքում, որ ասաց. «Դա իմ դպրոցն է»: Չկար տաղավար, որ հեռացներ ինձ Աստծուց: Հավատքով ու հեզությամբ ես հնազանդեցրի իմ կամքը Նրան, և զգացի Նրա հոգատարությունն ու մոտ լինելը:

Ռիքսի Քոլեջում անցկացրած իմ տարիների ընտացքում, երբ ես փորձում էի փնտրել Աստծո կամքը և կատարել այն, հեռու պահեցին տաղավարը, որ այն չծածկեր ինձ կամ անհասկանալի դարձներ Աստծո ակտիվ դերը իմ կյանքում: Մինչ ես փնտրում էի կատարել Իր աշխատանքը, ես մոտ զգացի Նրան և հավաստիացում զգացի, որ Նա գիտեր իմ կյանքին վերաբերող բաները և խորապես մտահոգված էր իմ երջանկությամբ: Սակայն ինչպես Ստենֆորդում, աշխարհիկ դրդապատճառներ սկսեցին հանդես գալ: Մեկը գրավող աշխատանքի առաջարկ էր, որ տրվեց հենց այն ժամանակ, երբ ավարտին էր մոտենում Ռիքսի Քոլեջի նախագահը լինելու իմ հինգերորդ տարին: Ես խորհեցի այդ առաջարկության մասին և աղոթեցի այդ մասին, և նույնիսկ քննարկեցի այն Առաջին Նախագահության հետ: Նրանք ջերմորեն արձագանքեցին և մի փոքր հումորով, սակայն ոչ որոշակի առաջնորդությամբ: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը լսեց ինձ, մինչ ես նկարագրում էի մեծ ընկերության կողմից ինձ արված առաջարկը և ասաց. «Լավ, Հալ, թվում է, թե դա հրաշալի հնարավորություն է: Եվ եթե մենք երբևէ ունենանք քո կարիքը, մենք կիմանանք որտեղ գտնել քեզ»: Նրանք կիմանային որտեղ գտնել ինձ, սակայն մասնագիտական հաջողությունների իմ ցանկությունները միգուցե տաղավար ստեղծեին, որը դժվար կդարձներ ինձ համար Աստծուն գտնելը և դժվար կլիներ ինձ համար լսել և հետևել Նրա հրավերներին:

Իմ կինը, սա զգալով, ուժեղ տպավորություն ունեցավ, որ մենք չպետք է թողնեինք Ռիքսի Քոլեջը: Ես ասացի. «Դա բավարար է ինձ համար»: Սակայն նա խոհեմությամբ պնդեց, որ ես պետք է ստանայի իմ սեփական հայտնությունը: Եվ ուստի, ես կրկին աղոթեցի: Այս անգամ ես հրահանգ ստացա՝ իմ մտքում լսելով մի ձայն, որ ասաց. «Ես քեզ թույլ կտամ մի քիչ էլ մնալ Ռիքսի Քոլեջում»: Իմ անձնական փառասիրությունը միջուցե մթագնել էր իմ տեսողությունը իրականությունը տեսնելու համար և դժվարացրել էր հայտնություն ստանալը:

Գործնական առաջարկը մերժելուց և Ռիքսի Քոլեջում մնալու ոգեշնչված որոշումը կայացնելու օրհնությունից երեսուն օր անց պայթեց մոտակա գլխավոր Տետոն ամբարտակը: Աստված գիտեր, որ ամբարտակը պայթելու էր և հարյուրավոր մարդիկ օգնության կարիք էին ունենալու: Նա թույլ տվեց ինձ խորհուրդ փնտրել և ստանալ Նրա թույլտվությունը Ռիքսի Քոլեջում մնալու համար: Նա գիտեր բոլոր պատճառները, որ իմ ծառայությունը դեռ կարող էր կարևոր լինել քոլեջում և Ռեքսբուրգում: Ուստի ես այնտեղ էի, որ հաճախակի աղոթքով հարցնեի Երկնային Հորը, թե ինչ կպատվիրեր նա ինձ անել օգնելու համար նրանց, ում ունեցվածքը և կյանքը վտանգված էր: Ես ժամերով աշխատում էի այլ մարդկանց հետ, որ տներից մաքրեի ցեխն ու ջուրը: Նրա կամքը իմանալու և կատարելու իմ ցանկությունը ինձ տվեց հոգեպես լարվելու հնարավորություն:

Այդ միջադեպը լուսաբանում է մեկ այլ եղանակ, որով մենք կարող ենք խոչընդոտ ստեղծել Աստծո կամքն իմանալու կամ մեր հանդեպ Նրա սերը զգալու համար. մենք չենք կարող համառորեն հետևել մեր օրակարգին, երբ Տերն ունի Իր սեփականը: Ես կարծում էի, որ ես Ռեքսբուրգում բավականաչափ ժամանակ էի տրամադրել իմ ծառայություններին և շտապում էի առաջ շարժվել: Երբեմն մեր սեփական օրակարգի համաձայն գործելու մեր համառությունը կարող է թաքցնել մեզ վերաբերվող Նրա կամքը:

Լիբերթիի բանտում Մարգարե Ջոզեֆը խնդրեց Տիրոջը, որ պատժեր նրանց, ովքեր Միսսուրիում հալածում էին Եկեղեցու անդամներին: Նրա աղոթքը որոշակի և շուտափույթ հատուցում էր ակնկալում: Սակայն Տերը պատասխանեց, որ «ոչ շատ տարիներ անց»4 Նա կպատժեր Եկեղեցու այդ թշնամիներին: Վարդապետություն և Ուխտերի 121-րդ բաժնի 24 և 25-րդ հատվածներում Նա ասում է.

«Ահա, իմ աչքերը տեսնում են և գիտեն բոլոր նրանց գործերը, և իր ժամանակին ես սրընթաց դատաստան ունեմ պահած, նրանց բոլորի համար.

Քանզի նշանակված ժամանակ կա ամեն մարդու համար՝ ըստ կատարած գործերի»:5

Մենք հեռացնում ենք տաղավարը, երբ մենք զգում և աղոթում ենք՝ «Թող քո կամքը լինի» և «Քո ժամանակին»: Նրա ժամանակը պետք է բավականաչափ շուտ լինի մեզ համար, քանի որ մենք գիտենք, որ Նա ուզում է միայն լավագույնը:

Իմ որդիներից մեկի կինը երկար տարիներ անց էր կացրել ունենալով այնպիսի զգացողություն, որ Աստված տաղավար էր դրել իր վրա: Նա երեք երեխաների երիտասարդ մայր էր, ով ցանկանում էր ունենալ ավելի շատ երեխաներ: Երկու վիժումներից հետո նրա աղերսանքի աղոթքները վերածվեցին տառապանքի: Մինչ ավելի շատ անպտուղ տարիներ էին անցնում, նա զգաց, որ գայթակղվում էր բարկանալ: Երբ նրա կրտսերը դպրոց գնաց, նրա տան դատարկությունը թվում է մեղադրում էր նրան մայրության վրա կենտրոնացած լինելու համար, այդ ազդեցությունն էին թողնում նաև ծանոթների չպլանավորված և նույնիսկ անցանկալի հղիությունները: Նա զգում էր այնպես հավատարիմ և նվիրված, ինչպես Մարիամը, ով հայտարարեց. «Ահա Տիրոջ աղախինն եմ»:6 Սակայն անկախ այն բանից, որ նա ասում էր այս խոսքերը իր սրտում, նա չէր կարողանում ոչինչ լսել ի պատասխան:

Հուսալով բարձրացնել նրա տրամադրությունը՝ ամուսինը հրավիրեց նրան միանալ իրեն դեպի Կալիֆորնիա կատարվող գործնական ուղևորության ժամանակ; Մինչ ամուսինը հաճախում էր ժողովների, նա քայլում էր գեղեցիկ, ամայի ծովափում: Նա բարձրաձայն աղոթեց, մինչ իր սիրտը կարծես պատրաստ էր պայթել: Առաջին անգամ նա խնդրեց ոչ թե ևս մեկ երեխա, այլ իմանալ աստվածային նպատակը: «Երկնային Հայր»,- աղաղակեց նա,- «ես կտամ քեզ իմ ողջ ժամանակը. խնդրում եմ, ցույց տուր ինձ, թե ինչպես լցնեմ այն»: Նա արտահայտեց իր հոժարությունը տանել իր ընտանիքն այնտեղ, որտեղ էլ որ նրանցից պահանջվի գնալ: Այդ աղոթքը առաջ բերեց խաղաղության անսպասելի զգացողություն: Այն չբավարարեց նրա մտքի ցանկությունը, սակայն տարիների ընթացքում առաջին անգամ այն խաղաղություն բերեց նրա սրտին:

Աղոթքը հեռացրեց տաղավարը և բացեց երկնքի պատուհանները: Երկու շաբաթից նա իմացավ, որ նա հղի էր: Երեխան ընդամենը մեկ տարեկան էր, երբ իմ տղան ու նրա կինը միսիայի կանչ ստացան: Քանի որ նա խոստացել էր գնալ ցանկացած տեղ և անել ցանկացած բան, նա մի կողմ դրեց վախը և իր երեխաներին տարավ անդրծովյան երկրներ: Միսիայի ժամանակ նա ունեցավ ևս մեկ երեխա՝ միսիոներների տեղափոխությունների օրը:

Երկնքի կամքին լիովին հնազանդվելը, ինչպես այս երիտասարդ մայրն արեց, առանցքային դեր ունի հոգևոր տաղավարները հեռացնելու հարցում, որոնք մենք երբեմն դնում ենք մեր գլխավերևում: Սակայն այդ չի երաշխավորում շուտափույթ պատասխաններ մեր աղոթքների համար:

Աբրահամի սիրտը թվում է երկար ժամանակ արդար էր, նախքան Սառան ունեցավ Իսահակին և նախքան նրանք ստացան իրենց խոստումի երկիրը: Երկինքը նախ այլ նպատակներ ուներ իրագործելու: Այդ նպատակները ներառում էին ոչ միայն Աբրահամի և Սառայի հավատքը զարգացնելը, այլ նաև նրանց հավերժական ճշմարտություններ ուսուցանելը, որոնք նրանք կիսեցին ուրիշների հետ իրենց ճանապարհին, երկար ժամանակ շրջագայելով, մինչև կհասնեին իրենց համար նախապատրաստված երկիրը: Տիրոջ հետաձգումները հաճախ երկար են թվում. որոշները տևում են ողջ կյանքի ընթացքում: Սակայն դրանք միշտ նախատեսված են օրհնություն բերելու համար: Դրանք երբեք չպիտի լինեն միայնակության, վշտի կամ անհամբերության ժամանակներ:

Չնայած, որ միշտ չէ Նրա ժամանակը համընկնում մեր ժամանակի հետ, մենք կարող ենք վստահ լինել, որ Տերը պահում է Իր խոստումները: Ձեզանից յուրաքանչյուրի համար, ով այժմ զգում է, որ Նա դժվար հասանելի է, ես վկայում եմ, որ կգա օրը, երբ մենք բոլորս էլ կտեսնենք նրան դեմ առ դեմ: Ճիշտ ինչպես այժմ ոչինչ չկա, որ խանգարի Նրան տեսնել մեզ, չի լինի ոչինչ, որ կխանգարի մեզ տեսնել Նրան: Մենք բոլորս էլ կկանգնենք Նրա առջև անհատապես: Ինչպես իմ թոռնուհին, մենք բոլորս ուզում ենք տեսնել Հիսուս Քրիստոսին այժմ, սակայն մեր անտարակուսելի հանդիպումը Նրա հետ դատաստանի ժամանակ կլինի ավելի հաճելի, եթե մենք նախ անենք այն բաները, որոնք կօգնեն մեզ այնպես ճանաչել Նրան, ինչպես Նա է ճանաչում մեզ: Մինչ մենք ծառայում ենք Նրան, մենք նմանվում ենք Նրան, և մենք ավելի մոտ ենք զգում Նրան, մինչ մենք մոտենում ենք այն օրվան, երբ ոչինչ չի փակի մեր տեսադաշտը:

Աստծուն մոտենալու այս գործընթացը կարող է շարունակական բնույթ կրել: «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը»,7 ուսուցանում է Փրկիչը: Եվ հետո Նա ասում է մեզ, թե ինչպես.

«Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել. ծարավեցի և խմեցրիք ինձ. օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք.

Մերկ էի, և հագցրիք ինձ. հիվանդ էի, և ինձ այցելեցիք. բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք:

Այն ժամանակ արդարները կպատասխանեն նորան և կասեն. Տեր, ե՞րբ տեսանք քեզ սոված, և կերակրեցինք, կամ ծարավ, և խմեցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ օտար, և մեզ մոտ առանք, կամ մերկ, և հագցրինք:

Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ:

Եվ թագավորն էլ կպատասխանէ և կասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք»:8

Երբ մենք անում ենք այն, ինչ Նա է ուզում, որ մենք անենք Իր Հոր զավակների համար, Տերը համարում է դա Իր համար գործված բարություն, և մենք ավելի մոտ կզգանք Նրան, երբ զգանք Նրա սերը և Նրա հավանությունը: Կգա ժամանակ, երբ մենք կդառնանք Նրա նման և Դատաստանի Օրվա մասին կմտածենք ուրախ ակնկալությամբ:

Տաղավարը, որ թվում է թաքցնում է ձեզ Աստծուց, կարող է լինել մարդկային վախը ուրիշներին ծառայելու այս ցանկության փոխարեն: Փրկչի միակ դրդապատճառը եղել է մարդկանց օգնելը: Ձեզանից շատերը, ինչպես և ես, վախեցել ենք մոտենալ մեկին, ում վիրավորել ենք, կամ ով ցավ է պատճառել մեզ: Սակայն ես տեսել եմ, թե ինչպես է Տերը ժամանակ առ ժամանակ փափկացրել սրտեր, ներառյալ իմ սեփականը: Եվ ուստի, ես պատվիրում եմ ձեզ գնալ մեկի մոտ Տիրոջ համար, անկախ ձեր ունեցած ցանկացած մտահոգությունից, հղել սեր և ներողամտություն: Ես խոստանում եմ ձեզ, որ մինչ դուք անեք դա, դուք կզգաք Փրկչի սերը այդ մարդու հանդեպ և կզգաք Նրա սերը ձեր հանդեպ, և կզգաք, որ այն գալիս է ոչ շատ հեռվից: Ձեր համար այդ դժվարությունը կարող է լինել ընտանիքում, այն կարող է լինել համայնքում, կամ այն կարող է լինել մեկ այլ ազգի մեջ:

Սակայն եթե դուք Տիրոջ անունով գնաք օրհնելու ուրիշներին, Նա կտեսնի և կհատուցի ձեզ: Եթե դուք բավականաչափ հաճախ անեք դա և բավականաչափ երկար ժամանակ, դուք փոփոխություն կզգաք ձեր իսկ էության մեջ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Դուք ոչ միայն մոտ կզգաք Նրան, այլ դուք նաև ավելի ու ավելի կզգաք, որ դուք դառնում եք Նրա նման: Այնուհետև, երբ դուք տեսնեք Նրան, ինչպես մենք բոլորս էլ կտեսնենք, դա ձեր համար կլինի այնպես, ինչպես Մորոնիի համար էր, երբ նա ասաց. «Եվ այժմ, ես հղում եմ բոլորիդ՝ մնաք բարով: Ես շուտով գնալու եմ հանգիստ առնելու Աստծո դրախտում, մինչև որ իմ հոգին և մարմինը կրկին կվերամիավորվեն, և ես առաջ կբերվեմ հաղթական, օդի միջով՝ հանդիպելու ձեզ, մեծ Եհովայի՝ թե ողջերի, թե մեռածների Հավերժական Դատավորի հաճելի դատարանի առջև: Ամեն»:9

Եթե մենք ծառայենք հավատքով, հեզությամբ և Աստծո կամքը կատարելու ցանկությամբ, ես վկայում եմ, որ մեծ Եհովայի դատաստանը հաճելի կլինի: Մենք կտեսնենք մեր սիրող Երկնային Հորը և Նրա Որդուն, ինչպես նրանք տեսնում են մեզ այժմ՝ կատարյալ պարզությամբ և կատարյալ սիրով: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: