Բարի գալուստ համաժողով

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն


Թոմաս Ս. Մոնսոն
Ես կոչ եմ անում ձեզ լինել ուշադիր և ընկալունակ ուղերձների հանդեպ, որոնք մենք կլսենք: Թող որ մենք անենք դա, իմ աղոթքն է:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան ուրախ եմ ես ողջունելու ձեզ Եկեղեցու 183-րդ ամենամյա գերագույն համաժողովին:

Վերջին անգամ հանդիպելուց հետո հաջորդող վեց ամիսների ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել փոքր ինչ ճանապարհորդելու և հանդիպելու ձեզանից ոմանց հետ ձեր տարածքներում: Հոկտեմբերի գերագույն համաժողովից հետո ես ուղևորվեցի Գերմանիա, որտեղ պատիվ ունեցա հանդիպելու մեր անդամներին այդ երկրի տարբեր վայրերում, ինչպես նաև Ավստրիայի տարբեր մասերում:

Հոկտեմբերի վերջին ես նվիրագործեցի Քալգարի Ալբերտա Տաճարը Կանադայում՝ Երեց և Քույր Մ. Ռասսել Բալլարդների, Երեց և Քույր Քրեյգ Ք. Քրիսչենսենների, և Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերների հետ: Նոյեմբերին ես վերանվիրագործեցի Բոյզ Այդահո Տաճարը: Ինձ հետ ճանապարհորդում և մասնակցում էին նվիրագործումներին Երեց և Քույր Դեյվիդ Ա. Բեդնարները, Երեց և Քույր Քրեյգ Ք. Քրիսչենսենները, և Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերները:

Մշակութային տոնակատարությունները՝ կապված այս երկու նվիրագործումների հետ, աներևակայելի էին: Ես անձամբ ներկա չեմ գտնվել Քալգարիում մշակութային տոնակատարությանը, քանի որ Քույր Մոնսոնի 85-ամյակն էր, և ես զգում էի, որ պետք է նրա հետ լինեի: Ինչևէ, ես և նա պատիվ ենք ունեցել դիտելու տոնակատարությունը մեր հյուրասենյակում կաբելային հեռուստատեսությամբ, այնուհետև ես հաջորդ առավոտ մեկնել եմ Քալգարի՝ նվիրագործման համար: Բոյզում ավելի քան 9000 երիտասարդներ տաճարային տարածքից մասնակցել են մշակութային տոնակատարությանը: Երիտասարդների թիվն այնքան մեծ էր, որ տեղ չկար ընտանիքների անդամների համար այն դաշտում, որտեղ նրանք հանդես էին գալիս:

Միայն անցած ամիս Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Քույր Ուխդորֆի, Երեց և Քույր Ջեֆրի Ռ. Հոլլանդների և Երեց և Քույր Գրեգորի Ա. Շվիցերների ուղեկցությամբ, ուղևորվեց Թեգուսիգալպա, Հոնդուրաս, այնտեղ ավարտված մեր նոր տաճարը նվիրագործելու համար: Հրաշագեղ երիտասարդական տոնակատարություն տեղի ունեցավ նվիրագործմանը նախորդող երեկո:

Կան այլ տաճարներ ևս, որոնք հայտարարվել են և որոնք գտնվում են նախնական փուլի տարբեր ընթացքներում կամ կառուցման ընթացքում:

Այս առավոտ պատիվ ունեմ հայտարարելու երկու լրացուցիչ տաճարների մասին, որոնք գալիք ամիսներին և տարիներին կկառուցվեն հետևյալ վայրերում. Սեդար Սիթի, Յուտա, և Րիո դե Ժանեյրո, Բրազիլիա: Եղբայրներ և քույրեր, տաճարների կառուցումը շարունակվում է առանց դադարի:

Ինչպես գիտեք, հոկտեմբերի գերագույն համաժողովին ես հայտարարեցի երիտասարդ տղամարդկանց և կանանց տարիքային փոփոխությունների մասին ՝ լիաժամկետ միսիայում ծառայելու համար. երիտասարդ տղամարդիկ այժմ կարող են ծառայել 18 տարեկանից, իսկ կանայք՝ 19-ից:

Երիտասարդների արձագանքները ուշագրավ և ոգեշնչող էին: Ապրիլի 4-ի դրությամբ՝ երկու օր առաջ, մենք ունեինք 65,634 լիաժամկետ ծառայող միսիոներ, և ավելի քան 20,000, ովքեր ստացել են իրենց կանչը, սակայն դեռ չեն սկսել միսիոներական նախապատրաստումը միսիոների ուսուցման կենտրոնում, և ավելի քան 6,000՝ իրենց եպիսկոպոսների և ցցերի նախագահների հետ հարցազրույցի փուլում: Մեր առջև անհրաժեշտություն ծագեց ստեղծել 58 նոր միսիաներ՝ միսիոներների ավելացված թվին հարմարվելու համար:

Միսիոներական այս բանակը պահելու համար, և քանի որ մեր միսիոներների մեծ մասը գալիս է համեստ պայմաններից, մենք կոչ ենք անում ձեզ, եթե կարող եք, առատորեն նվիրատվություն կատարել Եկեղեցու Միսիոներական Ընդհանուր Ֆոնդին:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք կլսենք ոգեշնչված ուղերձներ այսօրվա և վաղվա ընթացքում: Նրանք, ովքեր կդիմեն մեզ, աղոթքով խնդրել են, իմանալու համար այն, ինչ Տերը ցանկանում է, որ մենք լսենք այս ժամանակ:

Ես կոչ եմ անում ձեզ լինել ուշադիր և ընկալունակ ուղերձների հանդեպ, որոնք մենք կլսենք: Թող որ մենք անենք դա, իմ աղոթքն է, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: