«Քրիստոնեա աշխարհի շեփորի կանչը» Նախագահը Թոմաս Ս. Մոնսոնը անվանել է մահացածներից Հիսուս Նազովրեցու հարությունը: «Հարության իրականությունը բոլորին աներևակայելի խաղաղություն է պարգևում» (տես Փիլիպպեցիս 4:7):1

Հետևյալ հատվածներում Նախագահ Մոնսոնը կիսվում է իր վկայությամբ և երախտագիտությամբ Փրկչի Հարության համար, և հայտարարում է, որ քանի որ Որդին հաղթել է մահը, Հոր բոլոր զավակները, ովքեր կգան երկիր, կրկին կապրեն:

Կյանք մահից հետո

«Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը չի կարող լիարժեք ընկալել նրա կարևորությունը, ինչ Քրիստոսն արեց մեզ համար Գեթսեմանում, սակայն ես շնորհակալ եմ իմ կյանքի յուրաքանչյուր օրը Նրա քավող զոհաբերության համար:

Վերջին պահին Նա կարող է հրաժարվել: Սակայն Նա դա չարեց: Նա իջավ բոլոր բաներից ներքև, որպեսզի կարողանար փրկել բոլոր բաները: Դա անելով, Նա մեզ պարգևեց կյանք այս մահկանացու գոյությունից հետո: Նա փրկագնեց մեզ Ադամի Անկումից:

Իմ հոգու խորքից ես շնորհակալ եմ Նրան: Նա մեզ սովորեցրեց, ինչպես պետք է ապրել: Նա մեզ սովորեցրեց, ինչպես պետք է մահանալ: Նա ապահովեց մեր փրկությունը:2

Մահվան խավարը վերացնելը

«Որոշ պայմաններում՝ մեծ տառապանքների և հիվանդության ժամանակ, մահը գալիս է որպես որղորմած հրեշտակ: Սակայն, հիմնականում, մենք մտածում ենք մահվան մասին որպես մարդկային երջանկության թշնամու:

Մահվան խավարը կարող է վերանալ միայն հայտնված ճշմարտության լույսի շնորհիվ: «Ես եմ հարությունը և կեանքը. Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի», - ասել է Վարդապետը:

Մահից հետո կյանքի այս հավաստիացումը, այո՝ սուրբ հաստատումը, մեծ հանգստություն է պարգևում, որը խոստացավ Փրկիչը Իր աշակերտներին. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա»:3

Նա այստեղ չէ

«Մեր Փրկիչը կրկին ապրեց: Մարդկային պատմության առավել փառահեղ, մխիթարող և հաստատող իրադարձությունը տեղի ունեցավ, երբ մահը հաղթվեց: Գեթսեմանի և Գողգոթի ցավը և տանջանքները սրբվեցին: Մարդկության փրկությունը ապահովված էր: Ադամի Անկման վարձը վճարված էր:

Զատկի այդ առավոտ դատարկ գերեզմանը Հոբի հարցի պատասպանը եղավ. Իմ ձայնի ողջ զորությամբ ես հայտարարում եմ, որ մարդն թեև մեռնի էլ, կապրի: Մենք գիտենք, քանզի մենք ունենք հայտնությամբ տրված ճշմարտության լույսը: …

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խոր վշտի մեր ժամին, մենք կարող ենք մեծ հանգստություն ստանալ հրեշտակի խոսքերից, որն Զատկի այդ առավոտ հռչակեց. «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ»:4

Բոլորը կրկին կապրեն

«Մենք ծիծաղում ենք, մենք լաց ենք լինում, մենք աշխատում ենք, մենք սիրում են, մենք ապրում ենք: Այնուհետև մենք մահանում ենք: …

Եվ այդպես էլ մահացած կմնայինք, եթե չլիներ մի Մարդ՝ Հիսուս Նազովրեցին և Նրա առաքելությունը: …

Իմ ողջ սրտով և հոգուս ողջ կորովով ես բարձրացնում եմ իմ վկայության ձայնը՝ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Նրա Որդին է, մարմնի մեջ Հոր Միածինը: Նա մեր Քավիչն է, Նա մեր և Հոր միջև մեր Միջնորդն է: Նա էր, որ մահացավ խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջին պտուղը: Որովհետև Նա մահացավ, մենք կրկին կապրենք»:5

Անձնական վկայություն

«Ես հայտարարում եմ իմ անձնական վկայությունն այն մասին, որ մահը հաղթվել է, գերեզմանի վրա հաղթանակ է տարվել: Թող որ խոսքերը սրբացվեն Նրա կողմից, ով դրանք իրական գիտելիք դարձրեց բոլորի համար: Հիշեք դրանք: Փայփայեք դրանք: Պատվեք դրանք: Նա հարություն առավ»:6

Ուսուցանում այս ուղերձից

Նախագահ Մոնսոնի ուղերձից հատվածներով կիսվելուց հետո, նշեք այն վկայությունը, որը նա բերում է Զատկի իրական նշանակության մասին: Դուք կարող եք ընտանիքի անդամներին տալ հետևյալ հարցերը. «Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն, որ կենդանի մարգարեն վկայում է այս ճշմարտությունների մասին այսօր: Ինչպե՞ս դուք կարող եք կիրառել դրանք ձեր կյանքում»: Կարող եք ավելացնել ձեր վկայությունը:

Կասկածող Թովմասը, Քարլ Հեյնրիխ Բլոխ

Ցույց տալ հղումները

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. 1.

    «Նա հարություն առավ», Լիահոնա, ապրիլ 2003, 7:

  2. 2.

    «Բաժանվելով», Լիահոնա, մայիս 2011, 114:

  3. 3.

    «Այժմ է ժամանակը», Լիահոնա, հունվար 2002, 68; տես նաև Հովհաննես 11.25–26; 14.27:

  4. 4.

    «Նա հարություն առավ», Լիահոնա, մայիս 2010, 89, 90; տես նաև Յոբ 14.14; Մատթեոս 28.6:

  5. 5.

    «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ», Լիահոնա, մայիս 2007, 24-25:

  6. 6.

    Լիահոնա, ապրիլ 2003, 7: