2014
Ամուր գցված խարիսխ
Ապրիլ 2014


Առաջին Նախագահության Ուղերձ

Ամուր գցված խարիսխ

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Ոչ շատ առաջ ես հնարավորություն ունեցա նավարկել մի մեծ նավով Ալյասկայի սքանչելի ծովածոցում, ԱՄՆ: Մինչ նավապետը պատրաստում էր նավը՝ գիշերելու մի հեռավոր կուսական ծովախորշում, նա ուշադիր զննում էր տեղանքը և հանգամանքները, ինչպես օրինակ մակընթացությունների հաջորդականությունը, ջրերի խորությունը և հեռավորությունը վտանգավոր խոչընդոտներից: Երբ բավարարվեց, նա խարիսխը գցեց, որպեսզի նավը ամուր և ապահով խարսխված մնար, ուղևորներին հնարավորություն տալով հիանալու Աստծո արարչագործությունների տեսարժան գեղեցկությամբ:

Երբ նայում էի ծովածոցի եզրագծին, ես սկսեցի հասկանալ, որ նավը գրեթե աննկատելիորեն շարժվում էր ամենաթեթև չափի քամուց և ստորջրյա հոսանքից: Այնուամենայնիվ, նավը մնում էր ամուր և կայուն՝ մի հաստատուն շրջագծի ներսում, որը պայմանավորված էր խարսխի գծի լայնությամբ և խարսխի ուժով:

Նավապետը խարիսխը չէր պահել նավի վրա, պատրաստ դրված՝ իջեցնելու միայն այն ժամանակ, երբ որ փոթորիկ սկսվեր: Ոչ, նա խարսխել էր նավը որպես կանխարգելիչ միջոց և պահպանել նավը դեպի անապահով ջրեր շարժվելուց կամ դանդաղորեն քշվելուց դեպի ծանծաղուտ, մինչ ուղևորներն ու անձնակազմը ապահով էին զգում:

Երբ ես խորհրդածում էի այս տեսարանի շուրջ, գլխումս մի միտք ծագեց, որ եթե սա առիթ չէ այլաբանության համար, ապա ես երբեք ինքնաթիռ չեմ վարել:

Ինչո՞ւ են մեզ պետք խարիսխներ

Խարսխի նպատակը նավն ապահով և անվտանգ պահելն է ցանկացած տեղանքում կամ օգնելը վերահսկելու նավը վատ եղանակի ժամանակ: Սակայն այս կենսական նպատակներն իրականացնելու համար, ուղղակի խարիսխ ունենալը բավական չէ: Խարիսխը պետք է լինի ամուր, հուսալի և ինչպես հարկն է օգտագործվի ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում:

Անհատներն ու ընտանիքները ևս խարիսխների կարիք ունեն:

Ձախորդությունները կարող են գալ որպես մեծ փոթորիկ՝ մեզ դուրս շպրտելու ուղուց և սպառնան զարկել մեզ ժայռերին: Բայց երբեմն մենք վտանգի մեջ ենք լինում նաև, երբ ամեն ինչ թվում է ապահով՝ քամին մեղմ և ջրերը հանդարտ: Փաստորեն, մենք կարող ենք լինել մեծագույն վտանգի մեջ, երբ մենք դանդաղորեն քշվում ենք դեպի ծանծաղուտ և շարժումն այնքան թեթևակի է, որ մենք հազիվ ենք զգում այն:

Ավետարանը մեր խարիսխն է

Խարիսխները պետք է լինեն ամուր, ուժեղ և լավ պահպանված՝ անհրաժեշտության դեպքում կիրառելու պատրաստ: Բացի այդ, դրանք պետք է կցված լինեն մի հիմքի, որը կարողանա կրել հակադիր ուժերի ծանրությունը:

Իհարկե, Հիսուս Քրիստոսի ավետարանը այդպիսի խարիսխ է: Այն պատրաստվել է տիեզերքի Արարչի կողմից՝ աստվածային նպատակով և նախատեսված է ապահովել անվտանգություն և առաջնորդություն Իր զավակներին:

Ի վերջո, ի՞նչ է ավետարանը, Իր զավակներին փրկագնելու Աստծո ծրագրից և նրանց Իր ներկայություն ետ բերելուց բացի:

Իմանալով, որ բոլոր բաների էության մեջ կա շեղվելու միտում, մենք պետք է մեր խարիսխներն ամուր դնենք ավետարանի ճշմարտության վեմի վրա: Դրանք չպետք է թեթևակիորեն իջեցվեն հպարտության ավազների մեջ կամ հազիվ դիպչեն մեր համոզմունքների մակերեսին:

Այս ամիս մենք հնարավորություն ունենք Եկեղեցու գերագույն համաժողովում լսելու Աստծո ծառաներին: Նրանց խոսքերը, միացած սուրբ գրություններին և Հոգու հուշումներին, ապահովում են անվտանգ և կայուն հավերժական արժեքների և սկզբունքների կայուն հիմք, որին մենք կարող են կցել մեր խարիսխները, որպեսզի անսասան և ապահով մնանք կյանքի մաքառումների և փորձությունների մեջ:

Հնում մարգարե Հելամանն ուսուցանել է. «Եվ, այժմ, իմ որդինե՛ր, հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի» (Հելաման 5.12):

Ամուր դրված խարիսխների արժեքը

Կյանքը միտում ունի ստուգելու մեր խարիսխները և գայթակղելու մեզ շեղվել: Սակայն եթե մեր խարիսխները ճիշտ են դրված մեր Քավչի վեմի մեջ, դրանք կպահեն, անկախ քամու ուժից, մակընթացության զորությունից կամ ալիքների բարձրությունից:

Իհարկե նավը նախատեսված չէ անշարժ մնալու նավահանգստում, այլ ավելի շուտ բարձրացնելու խարիսխը և նավարկելու կյանքի ծովերում: Բայց դա այլաբանություն է մեկ այլ դեպքի համար:

Այժմ ես ինձ հանգիստ եմ զգում իմանալով, որ ավետարանի խարիսխը և մեր Քավչի վեմը կպահեն մեզ կայուն և ապահով:

Այդպիսի խարիսխը կպահի մեզ դեպի վտանգը և դժբախտությունը շեղվելուց: Այն կընձեռի մեզ փառահեղ հնարավորություն՝ վայելելու անընդհատ փոփոխվող և կյանքի վսեմ տեսարանի անզուգական գեղեցկությունները:

Կյանքը գեղեցիկ է և արժե այն ապրել: Քամին, փոթորիկը և ահագնացող հոսանքները կարող են մեզ գայթակղել շեղվել դեպի տեսանելի և ոչ տեսանելի վտանգներ, բայց ավետարանի ուղերձը և դրա աստվածային ուժը կպահի մեզ դեպի ետ մեր Երկնային Հոր ապահով նավահանգիստը տանող մեր ուղու վրա:

Եկեք ուրեմն ոչ միայն լսենք ապրիլյան գերագույն համաժողովի ելույթները, այլ նաև կիրառենք նրանց ուղերձները՝ որպես ամուր գցված խարիսխ մեր ամենօրյա կյանքում:

Թող Աստված օրհնի և ուղեկցի մեզ այս նշանավոր և հիմնական ջանքում:

Ուսուցանում այս ուղերձից

Մտածեք քննարկել խարիսխների կարևորության մասին դեպի խոստացված երկիր Լեքիի ընտանիքի նավարկության ենթատեքստում (տես 1 Նեփի 18): Դուք կարող եք նշել 1 Նեփի 18.11–15 հատվածները, մի ժամանակ, երբ Նեփին կապված էր, Լիահոնան դադարեց աշխատել և նավը քշվում էր կատաղի հողմերից: Ի՞նչ հետևանքների ենք մենք հանդիպում, երբ մենք ապահովությամբ խարսխված չենք ավետարանին: Դուք կարող եք նաև նշել 1 Նեփի 18.21–22 հատվածները և քննարկել, թե ինչպես մենք կարող ենք ապահովություն գտնել՝ դառնալով դեպի Տերը: