2014
Փորթերի խոստումը
Ապրիլ 2014


Փորթերի խոստումը

«Մենք ուրախանալու մեծ պատճառ ունենք» ելույթից, Լիահոնա, նոյ. 2013, 115–116:

Նկար

Երբ սկեսրայրս մահացավ, մեր ընտանիքը հավաքվեց միասին՝ ընդունելու նրանց, ովքեր գալիս էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու: Այդ երեկո ես հաճախ էի տեսնում մեր 10-ամյա թոռնիկին, Փորթերին, կանգնած սկեսրոջս՝ իր մեծ տատի կողքին: Երբեմն նա կանգնում էր նրա ետևում՝ հսկելով նրան: Մի անգամ նկատեցի նրանց ձեռքերը միասին, տեսնում էի, ինչպես էր նա շոյում տատի ձեռքերը, փարվում նրան և կանգնում կողքին:

Մի քանի օր անց այդ պատկերը դեռևս իմ աչքի առաջ էր: Ես հուշում ստացա, որ էլեկտրոնային նամակ ուղարկեմ Փորթերին: Ես գրեցի այն ամենի մասին, ինչ տեսել և զգացել էի: Նաև հիշեցրեցի Փորթերին այն ուխտերի մասին, որ նա կապել էր մկրտվելիս, մեջբերելով Ալմայի խոսքերը Մոսիա 18 գլխում.

«Եվ այժմ, քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,

Այո, և հոժար եք՝ սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու, որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ՝ մինչև մահ, … որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ,

… Եթե սա է ձեր սրտի իղձը, ի՞նչ ունեք դուք դեմ Տիրոջ անունով մկրտվելուն՝ որպես մի վկայություն նրա առաջ, որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ, որ կծառայեք նրան և կպահեք նրա պատվիրանները, որպեսզի նա իր Հոգին ավելի առատորեն դուրս թափի ձեր վրա» (հատվածներ 8–10):

Փորթերին բացատրեցի, որ Ալման ուսուցանում էր, որ ովքեր ցանկանում են մկրտվել, պետք է ցանկություն ունենան ծառայել Տիրոջը՝ ծառայելով մյուսներին իրենց ողջ կյանքում: Ես ասացի. «Չգիտեմ, դու գիտակցո՞ւմ էիր, թե ոչ, բայց դու պահում էիր քո ուխտերը, երբ տատիկի կողքին էիր՝ ցույց տալով քո սերը և հոգ տանելով նրա մասին: Մենք պահում ենք մեր ուխտերն ամեն օր՝ լինելով բարի, սեր դրսևորելով և միմյանց համար հոգ տանելով: Պարզապես ուզում եմ իմանաս՝ ես հպարտանում եմ քեզանով, որովհետև դու ուխտ պահող ես: Մկրտվելիս կապած քո ուխտը պահելով՝ դու կպատրաստվես կարգվելու քահանայությանը: Այդ հավելյալ ուխտը քեզ ավելի շատ հնարավորություն կտա օրհնելու և ծառայելու մյուսներին, և պատրաստվելու տաճարային ուխտերին: Շնորհակալություն ինձ լավ օրինակ ծառայելու համար: Շնորհակալություն, որ ցույց տվեցիր ինձ՝ ինչ է նշանակում լինել ուխտ պահող»:

Փորթերը պատասխանեց. «Շնորհակալություն, տատիկ: Երբ գրկում էի տատիկին, չգիտեի, որ պահում եմ իմ ուխտերը, սակայն ջերմություն էի զգում իմ սրտում և ինձ շատ լավ էի զգում: Ես գիտեմ, որ դա Սուրբ Հոգին էր իմ սրտում»:

Ես ևս ջերմություն զգացի իմ սրտում, երբ հասկացա, որ Փորթերը գիտի, որ իր ուխտերը պահելով, նա «միշտ [Երիկնային Հոր] Հոգին [իր] հետ կունենա» [ՎևՈւ 20.77]: Դա խոստում է, որը հնարավոր է դարձել Սուրբ Հոգու պարգևը ստանալու շնորհիվ: