2014
Հատուկ Վկաները վկայում են կենդանի Քրիստոսի մասին
Ապրիլ 2014


Հատուկ Վկաները վկայում են Կենդանի Քրիստոսի մասին

Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամները մեր օրերի մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են, ովքեր կանգնում են որպես «Քրիստոսի անվան հատուկ վկաներ ողջ աշխարհում» (ՎևՈՒ 107.23): Որպես այդպիսիք նրանք ունեն պատասխանատվություն վկայելու Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Նրա առաքելության մասին՝ որպես աշխարհի Փրկիչ և Քավիչ:

Մեջբերումներում, որոնք հետևում են, այս ընտրված և ուղարկված մարդիկ կիսվում են Փրկչի Քավության, Հարության և կենդանի իրականության մասին իրենց վկայություններով:

Հիսուսը մեր Քավիչն է

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Իմ ողջ սրտով և հոգուս ողջ կորովով ես բարձրացնում եմ իմ վկայության ձայնը՝ որպես հատուկ վկա և հայտարարում եմ, որ Աստված ապրում է: Հիսուսը Նրա Որդին է, մարմնի մեջ Հոր Միածինը: Նա մեր Քավիչն է, Նա մեր և Հոր միջև մեր Միջնորդն է: Նա էր, որ մահացավ խաչի վրա մեր մեղքերը քավելու համար: Նա դարձավ Հարության առաջին պտուղը: Որովհետև Նա մահացավ, մենք կրկին կապրենք»: «Այնպես ցնծում է իմ հոգին, Գիտեմ ապրում է Փրկիչն իմ»: [«Գիտեմ ապրում է Փրկիչն իմ», Հիմներ և մանկական երգեր, էջ 38]:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն, «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» Լիահոնա, մայիս 2007, 25:

Ես վկա եմ

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Ես Տիրոջ Հարության վկան եմ, այնպես անկասկած կարծես ես եղել եմ այնտեղ, այն երեկո երկու աշակերտների հետ՝ Էմմաուսի ճանապարհի վրայի տանը: Ես նույնքան անկասկած գիտեմ, որ Նա ապրում է, ինչպես Ջոզեֆ Սմիթը, երբ Նա տեսավ Հորը և Որդուն պայծառ առավոտվա լույսի մեջ Պալմիրայի ծառերի պուրակում: …

… Այսպես եմ ես վկայում որպես հարյալ Փրկչի և մեր Քավչի վկա»:

Նախագահ Հենրի Բ. Այրինգ, Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, «Եկեք ինձ մոտ», Լիահոնա, մայիս 2013, 25:

Քավությունը և Փրկությունը

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հայր Աստվածը ավետարանի հեղինակն է, դա Աստծո փրկության ծրագրի կամ փրկագնման ծրագրի կարևոր մասն է: Այն կոչվում է Հիսուս Քրիստոսի ավետարան, որովհետև Հիսուս Քրիստոսի Քավությունն է, որ հնարավոր է դարձնում փրկագնումն ու փրկությունը: Քավության միջոցով բոլոր տղամարդիկ, կանայք և երեխաները անվերապահորեն փրկագնվում են ֆիզիկական մահից և բոլորը կփրկագնվեն իրենց սեփական մեղքերից Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու և հնազանդվելու պայմանով… :

Այս մասին ես վկայություն եմ բերում իմ ողջ սրտով և մտքով»:

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական, «Մի՞թե չունենք պատճառ հրճվելու» Լիահոնա, նոյ. 2007, 19, 21:

Հիսուսը Քրիստոսն է

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Ես գիտեմ, որ Աստված մեր Հայրն է: Նա ներկայացրեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին Ջոզեֆ Սմիթին: Ես հայտարարում եմ ձեզ, որ ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Նա ծնվել է ժամանակների գագաթնակետին: Նա ուսուցանեց Իր ավետարանը և փորձվեց: Նա տառապեց և խաչվեց և հարություն առավ երրորդ օրը: Նա, Իր Հոր նման, ունի մսից և ոսկրից մարմին: Նա կատարել է Իր Քավությունը: Նրա մասին ես բերում եմ վկայություն: Ես Նրա վկան եմ»:

Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, «Տասներկուսը», Լիահոնա, մայիս 2008, 87:

Փրկագին մարդկության ընտանիքի համար

Նկար
Երեց Լ. Թոմ Փերի

«[Հիսուս Քրիստոսը] Հոր հավերժական ծրագրի առանցքային մասն է, Փրկիչը, ով տրվեց որպես փրկագին մարդկության համար: Աստված ուղարկեց Իր Սիրելի Որդուն՝ հաղթահարելու Ադամի և Եվայի անկումը: Նա երկիր եկավ որպես մեր Փրկիչ և Քավիչ: Նա հաղթահարեց ֆիզիկական մահվան խոչընդոտը՝ տալով Իր սեփական կյանքը մեզ համար: Երբ Նա մահացավ խաչի վրա, Նրա հոգին առանձնացավ Իր մարմնից: Երրորդ օրը Նրա հոգին և Նրա մարմինը վերամիավորվեցին հավերժորեն՝ երբեք այլևս չբաժանվելու»:

Երեց Լ. Թոմ Փերի Տասներկու Առաքյալների Քվորումից, «Փրկության Ծրագիրը» Լիահոնա, նոյ. 2006, 71:

Մարդկության պատմության կենտրոնական իրադարձությունը

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«[Փրկչի] Քավությունը գործվեց Գեթսեմանիում, որտեղ Նրա քրտինքը հոսում էր արյան մեծ կաթիլներով (տես Ղուկաս ԻԲ.44), և Գողգոթայում (կամ Գագաթում), որտեղ Նրա մարմինը բարձրացվեց խաչի վրա «Գան[գ]ի տեղ» - ում, որը խորհրդանշում էր մահը (Մարկոս ԺԵ.22, Մատթեոս ԻԷ.33, տես նաև3 Նեփի 27.14): Այս անսահման Քավությունը կազատեր մարդուն մահվան անսահմանությունից (տես 2 Նեփի 9.7): Փրկչի Քավությունը իրականություն դարձրեց հարությունը, իսկ հավերժական կյանքը հնարավորություն բոլորի համար: Նրա Քավությունը դարձավ ողջ մարդկության պատմության կենտրոնական իրադարձությունը»:

Երեց Ռասել Մ. Նելսոն Տասներկու Առաքյալնեի Քվորումից, «Փրկչի ապրելու մասին իմանալու խաղաղությունն ու ուրախությունը» Լիահոնա, դեկ. 2011, 22:

Զոհաբերություն մեղքի համար

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Հիսուս Քրիստոսը դիմացավ աներևակայելի տառապանքի՝ իրեն զոհաբերելով բոլորի մեղքերի համար: Այդ զոհաբերությունը մատուցեց մեծագույն բարիքը՝ անբիծ անարատ Գառը, մեծագույն աստիճանի չարիքի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար: …

Այդ զոհաբերությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավությունը, փրկության ծրագրի կենտրոնում է: …

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը Հավերժական Հայր Աստծո Միածին Որդին է: Ես գիտեմ, որ Նրա քավող զոհաբերության շնորհիվ, մենք ունենք անմահության համոզվածությունը և հավերժական կյանքի հնարավորությունը: Նա մեր Տերն է, մեր Փրկիչը և մեր Քավիչը»:

Երեց Դալլին Հ. Օուքս՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Զոհաբերություն», Լիահոնա, մայիս 2012, 19, 22:

Փրկիչն առաջնորդում է Իր Եկեղեցին այսօր

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Հիսուս Քրիստոսի Քավությունը Իր Որդու երկրային առաքելության և մեր փրկության համար մեր Երկնային Հոր ծրագրի անփոխարինելի մասն է»: Որքան երախտապարտ պետք է լինենք, որ մեր Երկնային Հայրը չմիջամտեց, այլ ավելի շուտ զսպեց Իր Սիրելի Որդուն ազատելու իր հայրական բնազդը: Ձեր և իմ հանդեպ Նրա հավերժական սիրո շնորհիվ, Նա թույլ տվեց Հիսուսին ավարտի հասցնել մեր Քավիչը դառնալու Իր նախասահմանված առաքելությունը: …

Հիսուս Քրիստոսը՝ ողջ մարդկության Փրկիչն ու Քավիչը չի մահացել: Նա ապրում է՝—Աստծո հարություն առած Որդին ապրում է—սա է իմ վկայությունը և Նա է առաջնորդում Իր Եկեղեցու գործերն այսօր»:

Երեց Մ. Ռասել Բալլարդ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Քավությունը և մեկ հոգու արժեքը» Լիահոնա, մայիս 2004, 85, 86:

Մեր Հույսը, մեր Միջնորդը, մեր Քավիչը

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մեր ապահովությունը [մեր Երկնային Հոր] և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ է: Ես գիտեմ, որ Փրկիչը սիրում է ձեզ: Նա կհաստատի ձեր ջանքերը՝ զորացնելու ձեր վկայությունը, այնպես որ այն դառնա անհաղթահարելի ուժ ձեր կյանքում, ուժ, որը կհաստատի ձեզ ամեն կարիքի դեպքում և կտա ձեզ խաղաղություն և համոզվածություն այս անկայուն ժամանակներում:

Որպես Նրա Առաքյալներից մեկը, որը լիազորված է վկայություն բերել Նրա մասին, ես հանդիսավոր ձևով վկայում եմ, որ գիտեմ, որ Փրկիչն ապրում է, որ Նա հարություն առած, փառավորված, կատարյալ սիրով անձնավորություն է: Նա մեր հույսն է, մեր Միջնորդը, մեր Քավիչը»:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Ուժեղ վկայության ուժը», Լիահոնա, Հուն. 2002, 103:

Խմել դառը գավաթը

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Գեթսեմանի պարտեզում մեր Փրկիչն ու Քավիչը չընկրկեց Քավության դառը բաժակը խմելուց: [տես ՎևՈՒ 19.16–19]: Իսկ խաչի վրա Նա կրկին տառապեց Իր Հոր կամքը կատարելու համար, մինչև վերջապես Նա կարողացավ ասել. «Կատարուած է»: [Հովհաննես ԺԹ.30]: Նա դիմացավ մինչև վերջ: Ի պատասխան՝ Փրկչի հաստատուն կանգնելու կատարյալ հնազանդությանը, մեր Երկնային Հայրը հայտարարեց. «Ահա իմ Սիրելի Որդին, որից ես շատ գոհ եմ, որով ես փառավորեցի իմ անունը» [3 Նեփի 11.7]:

… Եկեք փառավորենք Աստծո անունը՝ անսասան կանգնելով մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հետ»:

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս՝ Տասներկու Առաքյալների Քվորումից. «Հաստատ կանգնեք Սուրբ Տեղերում», Լիահոնա, մայիս 2013, 51:

Աստծո միակ կատարյալ զավակը

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես գիտեմ, որ Աստված մեր սիրող, ներողամիտ Երկնային Հայրն է՝ բոլոր ժամանակներում, բոլոր ձևերով և բոլոր պայմաններում: Ես գիտեմ, որ Հիսուսը Նրա միակ կատարյալ զավակն էր, ում կյանքը զոհաբերվեց սիրով՝ և Հոր և Որդու կամքի համաձայն, մեզանից բոլոր մնացածների փրկագնման համար, ովքեր կատարայալ չենք: Ես գիտեմ Նա մահից հարություն է առել, որ կրկին ապրի, և Նրա շնորհիվ, դուք և ես նույնպես կապրենք»:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Հավատում եմ, Տէր», Լիահոնա, մայիս 2013, 95:

Գիտեմ ապրում է Փրկիչն իմ

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ես հայտարարում եմ իմ վկայությունը և երախտագիտությունը Տեր Հիսուս Քրիստոսի անսահման ու հավերժական զոհաբերության համար: Ես գիտեմ, որ Փրկիչն ապրում է: Ես զգացել եմ և Նրա փրկող զորությունը, և Նրա հնարավորություն տվող զորությունը, և ես վկայում եմ, որ այս զորությունները իրական են և հասանելի մեզանից յուրաքանչյուրի համար: Իսկապես, «Տիրոջ ուժով» մենք կարող ենք անել և հաղթահարել բոլոր բաները, մինչ մենք առաջ ենք գնում մահկանացու մեր ճամփորդության մեջ»:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար՝ Տասներկու Առաքյալների Քվորումից «Քավությունը և մահկանացու կյանքի ճամփորդությունը», Լիահոնա, ապր. 2012, 19:

Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

«[Փրկիչը] Իր վրա վերցրեց «մարդկության մեղքերի բեռը» և «սարսափները, որ սատանան … կարող է պատճառել» [James E. Talmage, Jesus the Christ, 613]: Այդ ընթացքում Նա դիմացավ խարդախությամբ հորինված փորձություններին և սոսկալի, ողբերգական իրադարձություններին, որոնք հանգեցրին Նրա Խաչելությանը: Ի վերջո, այն ավարտվեց Քրիստոսի հաղթական Հարությամբ՝ Զատկի կիրակի օրը: Քրիստոսը կատարեց Իր սրբազան առաքելությունը որպես Փրկիչ և Քավիչ: Մենք հարություն կառնենք մահից և մեր հոգիները կվերամիավորվեն մեր մարմիններին: …

Ես բերում եմ իմ առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, Նա Փրկիչն է և Քավիչը աշխարհի: Նա ապահովել է ուղին դեպի ճշմարիտ երջանկություն»:

Երեց Քվենթին Լ. Քուք՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին», Լիահոնա, մայիս 2010, 83–84, 86:

Փրկիչը փրկագնել է մեզ

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Գեթսեմանիում Փրկչի տառապանքը և խաչի վրա Նրա հոգևարքը փրկագնում են մեզ մեղքից՝ բավարարելով մեզ համար արդարադատության պահանջները: Նա կարեկցում, ներում և սրբագործում է նրանց, ովքեր ապաշխարում են: Քավությունը նաև վճարում է արդարադատության պարտքը մեզ՝ բժշկելով և փոխհատուցելով մեր անմեղորեն կրած տառապանքները: «Քանզի ահա, նա տանում է բոլոր մարդկանց, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների, որոնք պատկանում են Ադամի ընտանիքին» (2 Նեփի 9.21, տես նաև Ալմա 7.11–12). …

… Կատարյալ փրկագնումը Հիսուս Քրիստոսի և միայն Նրա մեջ է: Ես խոնարհ և երախտապարտ ընդունում եմ Նրան որպես Քավիչ»:

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոն՝ Տասներկու Առաքյալների Քվորումից «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 110, 112:

Հարությունը և կյանքը

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Առաջին հերթին մենք հռչակում ենք մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսին: Այն ամենի համար, ինչպիսին մենք կանք և ինչպիսին երբևէ կլինենք, մենք պարտական ենք Նրան: …

Նրա խոսքերն արձագանքում են դարեր ի վեր.

«Ես եմ յարութիւնը եւ կեանքը, ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կապրի:

Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ» (Հովհաննես ԺԱ.25–26):

Եղբայրներ և քույրեր, նա ապրում է: Նա հարություն է առել: Նա առաջնորդում է Իր սուրբ աշխատանքը երկրի վրա»:

Երեց Նիլ Լ. Անդերսեն՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, «Եկեք Նրա մոտ», Լիահոնա, մայիս 2009, 80: