2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը՝ Փրկիչ և Քավիչ
Ապրիլ 2014


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը՝ Փրկիչ և Քավիչ

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք reliefsociety.lds.org:

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

«Հիսուս Քրիստոսին տրված ամենակարևոր կոչումների շարքում Քավիչն է,- ասել է Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնը Տասներկու Առաքյաների Քվորումից,- Փրկագնել նշանակում է վճարել պարտավորությունը կամ պարտքը: Փրկագնել կարող է նաև նշանակել ազատել կամ ազատ արձակել փրկագին վճարելու միջոցով: … Այս իմաստներից յուրաքանչյուրը ներկայացնում է Մեծ Փրկագնման տարբեր կողմերը, որոնք իրականացրել է Հիսուս Քրիստոսն Իր Քավության միջոցով, որը ներառում է՝ բառարանի բառերով «ազատել մեղքից և դրա տույժերից, որպես մեղավորի համար արված զոհաբերություն»:1

Լինդա Ք. Բըրթոնը, Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Երկնային Հայրը … ուղարկեց Իր Միածին և կատարյալ Որդուն տառապելու մեր մեղքերի, մեր վշտերի և այն ամենի համար, ինչն անարդար է թվում մեր իսկ անձնական կյանքում:

… Մի կին, որը եղել էր տարիներ շարունակ փորձության և վշտի մեջ, ասել է իր արցունքների միջից. «Ես հասկացա, որ նման եմ մի հին 20 դոլարանոցի՝ ճմրթված, պատռված, կեղտոտ, գործածված և բծոտված: Բայց … ես դեռ արժեմ լրիվ 20 դոլար»: Այս կինը գիտի որ նա … բավականաչափ արժեր [Աստծո] համար, որպեսզի Նա ուղարկեր Իր Որդուն քավելու անհատապես նրա համար: Եկեղեցում յուրաքանչյուր քույր պետք է իմանա այն, ինչ այս կինը գիտի»:2

Սուրբ գրություններից

2 Նեփի 2.6, Հելաման 5.11–12, Մովսես 1.39

Մեր պատմությունից

Նոր Կտակարանը ներառում է պատմություններ մի կնոջ մասին, ով հավատք գործադրեց Հիսուս Քրիստոսի հանդեպ, սովորեց և ապրեց Նրա ուսմունքներով և վկայեց Նրա ծառայության, հրաշքների և վեհափառության մասին:

Հիսուսն ասաց կնոջը ջրհորի մոտ.

«Ամեն այդ ջրիցը խմողը դարձեալ կծարաւի. Բայց ով որ խմէ այն ջրիցը, որ ես կտամ նորան, նա յաւիտեան չի ծարաւիլ: Այլ այն ջուրը, որ ես կտամ նորան, աղբիւր կլինի նորանում, որ յաւիտենական կեանքի համար կբղխէ:

Կինը նորան ասեց. Տէր, տուր ինձ այն ջուրը, որ չծարաւիմ. Եւ չգամ այստեղ ջուր հանելու: …

Գիտեմ, որ Մեսիան պիտի գայ, որ Քրիստոսն է, երբոր նա կգայ, ամեն բան կպատմէ մեզ:

Ես եմ, որ քեզ հետ խօսում եմ»:

Նա «էլ իր կուժը թողեց» և վկայություն բերեց Նրա մասին քաղաքում: (Տես Հովհաննես Դ.6–30:)

Հղումներ

  1. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 109:

  2. Լինդա Կ. Բըրթըն, «Արդյոք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքը գրվա՞ծ է մեր սրտերում», Լիահոնա, նոյ. 2012, 114: