2014
Դարձ և զոհաբերություն Ֆինլանդիայում
Ապրիլ 2014


Երիտասարդ չափահասների դիմանկարները

Դարձ և զոհաբերություն Ֆինլանդիայում

Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ հավատարիմ չափահաս Ֆինլանդիայում: Մի երիտասարդ տղա ներկայացնում է իր մշակույթն ու հավատքը:

Ֆինլանդիայում Հելսինկիի ծովափից մի քանի մղոն հեռու է գտնվում ծովային ամրոց Սուոմենլինան, որը կառուցվել է 18-րդ դարում՝ որպես պաշտապնություն ասպատակողների դեմ: Տարածվելով վեց կղզիների վրա, այս ամրությունը Ֆին ժողովրդի հզոր կամքի և վճռականության խորհրդանիշն է:

Բայց ֆին անդամները, ուղևորվելով իրենց մայրաքաղաք, մեկ այլ կառույց են այցելում: Հելսինկի Ֆինլանդիա Տաճարը իրենց դարձի և պաշտպանության խորհրդանիշն է՝ պաշտպանության, որը ստանում են կենդանի ավետարանից:

Ֆինլանդիայում Ռովանիեմիից 24-ամյա երիտասարդ չափահաս Նիիլո Կերվինենի համար 10-ժամյա գնացքով ուղևորությունը դեպի Հելսինկի, փոքր գին է, որ վճարում է տաճարում ծառայելու օրհնության դիմաց:

2006թ. հոկտեմբերին Հելսինկի Ֆինլանդիա Տաճարի նվիրագործումից առաջ Նիիլոն և իր ծխի այլ անդամներն ուղևորվում էին Շվեդիայի Ստոկհոլմ կամ Դանիայի Կոպենհագեն տաճար: «Ճամփորդությունը կատարվում էր ամառային արձակուրդներին և տևում էր մեկ շաբաթ»,- հիշում է նա: Ավտոբուսով ճամփորդություններն ու վրաններում քնելը այդ ճամփորդություններից մնացած լավագույն հիշողություններն են:

Սակայն իր հայրենիքում տաճար ունենալը հրաշալի օրհնություն է: «Երբ հայտարարվեց Հելսինկի տաճարի կառուցման մասին, ես այնքան երջանիկ էի, - ասում է Նիիլոն: - Ամեն անգամ այնտեղ լինելիս նվիրագործման աղոթքը դեռևս արձագանքում է իմ սրտում»:

Տաճարի հանդեպ այդ սերը Նիիլոյին առանձնացնում է իր ընկերներից: «Ֆինները տքնաջան աշխատում են և վայելում են ակտիվ կյանքը, սակայն իրենց կյանքում հոգևորին շատ քիչ ժամանակ են հատկացնում»,- բացատրում է նա: Թեպետ Նիիլոն ասում է, որ միշտ օրհնված է եղել լավ ընկերներով, մեծանալու հետ զգացել է հստակ տարբերություն իր ընկերների ապրելակերպի և իրեն ուսուցանված ապրելակերպի միջև: Այդ տարբերությունն էր, որ Նիիլոյին ստիպեց փնտրել իր անձնական վկայությունը, երբ նա դարձավ 17 տարեկան: «Ես պետք է որոշում կայացնեի, թե որտեղ պետք է կանգնեի և ով պետք է լինեի, - ասում է նա: - Տիրոջ օրհնությունների հետ և ընտանիքի ու լավ ընկերների առաջնորդությամբ ես Եկեղեցու մասին ամուր վկայություն ձեռք բերեցի»:

Դարձի մասին խոսելով Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա Բեդնարն ասել է. «Ես խոստանում եմ, որ եթե ունենանք ճշմարտության մասին գիտելիք և դարձի գանք դեպի Տերը, մենք կմնանք անսասան, հաստատակամ և երբեք չենք հեռանա»:1 Թեպետ դեպի Հելսինկի ուղևորությունը ժամանակ և գումար է պահանջում, Նիիլոն պարտավորվել է լինել Քրիստոսի աշակերտը: Իսկ Նիիլոյի համար դա ամենևին էլ զոհաբերություն չէ:

Հղում

  1. Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյ. 2012, 109: