2014
Ձեր տուն բերեք Քահանայության օրհնությունները
Ապրիլ 2014


Ձեր տուն բերեք Քահանայության օրհնությունները

Նկար
Բոննի Լ. Օսկարսոն

Երբ պահում եք ձեր ուխտերը, դուք քահանայության զորությունն եք ստանում, որն օրհնում է ձեր տունն ու ընտանիքը:

Նկար
Buildings from various countries.

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՍՒՈԴԻ ՄԱԿՔՈԼՈՒՄԻ

Ինչպե՞ս կարող եք որպես երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին, անկախ ձեր ընտանեկան հանգամանքներից, ուժ քաղելով մկրտության ժամանակ կապած քահանայության ուխտերի զորությունից՝ ամրացնել ձեր տունն ու ընտանիքը: Հասկանալով Տիրոջ ծրագրում մեր ընտանիքների ունեցած դերն ու կարևորությունը, կարող է ոգեշնչվենք պատվելու մեր տված խոստումները, հավաստիանալով, որ մեր լավագույն և ամենախանդավառ ծառայությունը կատարվել է մեր իսկ տներում: Եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք ուժ քաղելով մեր ուխտերի զորությունից ամրացնել և ծառայել նրանց, ովքեր մեծ նշանակություն ունեն մեզ համար:

Ինչպե՞ս դուք կարձագանքեք:

Երկուշաբթի երեկո է, և դուք շատ տնային աշխատանք ունեք: Ձեր հայրը կանչում է ընտանիքին՝ հավաքվել ընտանեկան երեկոյի: Ի՞նչ եք դուք անում:

Ընտրություն 1. Դուք պատասխանում եք. «Ա՜խ, հայրիկ, ես դրա համար ժամանակ չունեմ: Պետք է դասերս պատրաստեմ»:

Ընտրություն 2. Դուք արագ հավաքում եք ձեր քույրերին և եղբայրներին և ուրախ մասնակցում եք աղոթքներին, երգին և ուղերձին:

Երբ Քահանայության ղեկավար կա տանը

Օգնելը ձեր ծնողներին և պատրաստակամորեն մասնակցել ընտանեկան երեկոյին, ընտանեկան աղոթքին և սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը քահանայության ղեկավարությունը ձեր տանը ամրացնելու միջոց է: Կան շատ այլ միջոցներ, օրինակ՝

  • Աղոթեք ձեր ծնողների համար: (Նրանք անշուշտ ամեն օր աղոթում են ձեզ համար:)

  • Օգնեք ձեր ծնողներին իրենց եկեղեցական կոչումներում և տնային գործերում, հատկապես՝ երբ նրանք զբաղված են հատուկ հանձնարարություններում:

  • Օգնեք ձեր ծնողներին ընդունել տնային ուսուցիչներին, երբ նրանք գալիս են, և հետո՝ քաղաքավարությամբ լսեք նրանց բերած ուղերձը:

  • Եթե ձեր տարածքում տաճար կա, կարող եք խնամել ձեր փոքր քույրերին և եղբայրներին, որ ձեր ծնողները կարողանան գնալ տաճար և մասնակցել քահանայության ծեսերին:

Հիշեք, որ ձեր տուն Հոգին հրավիրելը և պահպանելը միայն ձեր ծնողների պարտականությունը չէ: Շատ բան կարող եք անել՝ ձեր գործերով և վերաբերմունքով Հոգին հրավիրելու համար: Արդյո՞ք ձեզանից կախված ամեն ինչ անում եք, որպեսզի ձեր տուն բերեք Հոգու ազդեցությունը:

Երբ քահանայության ղեկավարություն չկա տանը

Բոլոր ընտանիքները տարբեր են իրենց կառուցվածքով կամ գործելակերպով: Դուք կարող եք լինել միայնակ ծնողով ընտանիքում կամ չունենաք ձեր տանը նախագահող քահանայության կրող: Ձեզ և ձեր ընտանիքն ամրացնող քահանայության զորությունը հրավիրելու դեռևս շատ ուղիներ կան: Անկախ մեր պայմաններից, մենք բոլորս էլ պետք է՝

  • Աղոթենք, ուսումնասիրենք սուրբ գրությունները և ծոմ պահենք: Այդ ջանքերը ձեզ կօգնեն հոգեպես ամուր լինել և Հոգին հրավիրել ձեր կյանք և ձեր ազդեցության ոլորտ:

  • Ժամանակ տրամադրենք մեծարելու մեր կոչումները կամ Եկեղեցու հանձնարարությունները և պատրաստվենք կիրակնօրյա դասերին: Այդ ամենը կօգնի ձեզ ինքնավստահություն ձեռք բերել և աջակցություն ցուցաբերել քահանայության ծրագրերին:

  • Հարգանք դրսևորենք մեր ընտանիքի բոլոր անդամների հանդեպ և աջակցենք նրանց առողջ և ստեղծարար միջոցառումներին: Այդ ընտրություններն օգնում են ամրացնել ողջ ընտանիքը:

  • Ձեր ընտանիքի հետ կիսվեք այն ամենով, ինչ սովորել և կատարել եք Եկեղեցու դասարաններում և քվորումներում: Այդպես կարող եք ավետարանի ուսմունքները ձեր տուն բերել:

  • Գտեք՝ ձեր շրջապատի մարդկանց համար բարի գործեր կատարելու ուղիներ:

  • Օգնեք տնային գործերում կամ օգնեք ձեր եղբորը կամ քրոջը:

  • Քրիստոսանման սեր ցուցաբերեք ձեր ընտանիքի հանդեպ՝ դա առավել, քան որևէ այլ բան, ավելի մեծ ազդեցություն կթողնի ամուր ընտանեկան կապեր հաստատելու գործում:

Պատվեք ձեր ուխտերը

Ծառայելով, սիրելով և ամրապնդելով մեր ընտանիքները, մենք հավատարիմ ենք մնում մկրտության ժամանակ կապած ուխտերին՝ կանգնել որպես Հիսուս Քրիստոսի վկաներ, պահել Նրա պատվիրանները և ամրացնել մեր շուրջը գտնվողներին: Մենք կարող ենք ապավինելով քահանայության ուխտերի ուժին օրհնություն և օգնություն լինել մեր տանը և ընտանիքում: Քահանայություն, ծառայություն և տուն,- այս բառերը պետք է հավերժ կապված լինեն մեր մտքում: Մեր ընտանիքների անդամները պետք է առաջնահերթություն լինեն, երբ ուղիներ ենք գտնում մասնակցելու փրկության աշխատանքին: Երբ ամրացնում ենք մեր ընտանիքները, մենք նաև ամրացնում ենք Եկեղեցին, մեր համայնքները և աշխարհը: