2014
Նախապատրաստվել ծառայելու, ծառայել նախապատրաստվելու
Ապրիլ 2014


Նախապատրաստվել ծառայելու, ծառայել նախապատրաստվելու

Նկար
Դեյվիդ Լ. Բեք

Աստված ձեզ կարգել է Ահարոնյան Քահանայությանը, քանի որ Նա գործ ունի ձեզ համար— այժմ և ապագայում։

Նկար
A man and young man talking to a woman who is walking a dog.

Նկարները՝ Թայա Մորլիի

Ջոնաթանը իմ ընկերն է, ով Եկեղեցուն է միացել չորս տարի առաջ։ Նա իր ընտանիքում Եկեղեցու միակ անդամն է։ Ահարոնյան քահանայություն ստանալուց հետո նա սկսեց ծառայել այլոց, ինչպես երբևէ նախկինում։ Ջոնաթանը գիտեր, որ ծառայելով, նա պետք է շատ բան սովորեր։ Նա նաև ցանկանում էր արժանի և ավելի հուսալի լիներ, այսպիսով, նա ուսումնասիրեց ավետարանը, աղոթեց և հաճախեց իր Կիրակնօրյա ժողովներին և սեմինարիային: Պատվիրանները և Եկեղեցու չափանիշները պահելու համար նա ջանասիրաբար աշխատեց։ Նա ջանասիրաբար կատարեց քահանայության իր պարտականությունները, այդ թվում լինելով հիանալի տնային ուսուցիչ։ Կատարել իմ պարտականությունը Աստծո առաջ ձեռնարկը օգնեց նրան հասկանալ այդ պարտականությունները և սովորել, թե ինչպես կատարել դրանք;

Ջոնաթանի հավատարիմ քահանայության ծառայությունը շնորհեց նրան հոգևոր ուժ։ Այն օգնեց նրան պաշտպանվել չարի ազդեցություններից։ Ծառայելով և նախապատրաստվելով իր ապագայի համար, նա չափազանց աճեց։ Անցյալ տարի նա արժանիորեն ստացավ Մելքիսեդեկյան քահանայությունը և տաճարային օժտումը։ Այժմ նա ծառայում է Բրազիլիայի միսիայում։

Ահարոնյան Քահանայությունը հաճախ կոչվում է «նախապատրաստական քահանայություն»: Աստված ձեզ կարգել է Ահարոնյան Քահանայությանը, քանի որ Նա գործ ունի ձեզ համար— այժմ և ապագայում։ Ահարոնյան քահանայության մեջ ձեր հավատարիմ ծառայությունը նախապատրաստում է ձեզ ավելի մեծ հնարավորություններով ծառայելուն եկող տարիների ընթացքում։ Ջոնաթանի նման, դուք պատրաստվում եք «ստանալու Մելքիսեդեկյան քահանայությունը, ստանալու տաճարային օրհնությունները, ծառայելու լիաժամկետ միսիայում, լինելու հոգատար ամուսին և հայր և շարունակելու ձեր ցկյանս ծառայությունը առ Տերը» (Հավատքին Հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 4):

Դուք, միգուցե, չգիտեք բոլոր մանրամասները այն հիանալի հնարավորությունների, որոնք Երկնային Հայրը պահել է ձեզ համար, սակայն ես վստահ եմ, որ դուք կնախապատրաստվեք զգալու դրանք, եթե դուք անեք այս բոլորը որպես Ահարոնյան քահանայության կրող։

Հետևեք Հիսուս Քրիստոսին

Որպես քահանայության կրող դուք Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչն եք ։ Դա նշանակում է, որ դուք պետք է հետևեք Նրան և անեք այն ամենը, ինչը Նա կաներ։ Ի՞նչ կաներ Նա։ Բոլոր իրավիճակներում Նա նվիրել է Իր կյանքը ուրիշներին ծառայելուն և օրհնելուն։ Այնպես, որ դուք նույնպես պետք է դա անեք։ Նվիրեք ինքներդ ձեզ ուրիշներին ծառայելու գործին, — իսկ հետո զարգացեք և կատարելագործվեք, որպեսզի ինքներդ ձեզանից ավելի շատ նվիրելու բան ունենաք։ Հիշեք, թե ինչպես էր Հիսուսը զարգանում իր երիտասարդության տարիներին․ Նա «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ» (Ղուկաս 2․52

Հիսուս Քրիստոսին հետևելու մի ձև իմաստություն և առողջություն ձեռք բերելն է ձեր երիտասարդության տարիներին։ Դա պահանջում է տքնաջան աշխատանք և լավագույնս գործելու ցանկություն (տես ՎևՈւ 4․2)։ Դուք Աստծո բարեհաճությունն եք ստանում, երբ նրան եք մոտենում ամենօրյա աղոթքներով, ավետարանի ուսումնասիրությամբ, հնազանդությամբ և ծառայությամբ։ Դուք մյուսների բարեհաճությունն եք ստանում, երբ բարի եք, հավատարիմ ձեր ընտանիքին և Քրիստոսանման ընկեր բոլորին։

Հիշեք, որ Հիսուսը միշտ կատարել է Հոր կամքը։ Դուք հետևում եք Քրիստոսին, երբ փնտրում եք Աստծո կամքը ամբողջ օրվա ընթացքում՝ առաջնորդելու ձեր ծառայությունը և գործելու համապատասխան ձեր ստացած հոգևոր հուշումների։

Սպասավորել Քահանայության արարողոթյունները

Քահանայության արարողությունները անհրաժեշտ են Աստծո բոլոր զավակների համար և օրհնում են Նրա հավասարապես որդիներին ու դուստրերին։ Սարկավագ դառնալու պահից, դուք օգնում եք սպասավորել արարողությունները՝ հաղորդությունը բաժանելով։ Հետագայում Ահարոնյան քահանայության մեջ դուք կշարունակեք սպասավորել քահանայության արարողությունները՝ պատրաստելով և օրհնելով հաղորդությունը, մկրտելով և մասնակցելով այլ Ահարոնյան քահանայության կրողների կարգումներին։

Որպեսզի մասնակցեք սրբազան արարողություններին, դուք պետք է մաքուր լինեք։ Ձեր բարոյական մաքրությունը կարող է մեծ հոգևոր զորություն ավելացնել այն արարողություններին, որոնք դուք սպասավորում եք։ Ամեն կերպ ձգտեք լինելու արժանի, որպեսզի կրեք Տիրոջ սպասները (տես ՎևՈւ 38․42)։ Երբ դուք անեք դա, դուք կարող եք ձեր ծխի կամ ճյուղի առաջ կանգնել որպես Հիսուս Քրիստոսի իրական ներկայացուցիչներ։ Նրանք կօրհնվեն ձեր վճռականությամբ՝ պահելու այն ուխտերը, որոնք դուք նրանց օգնում եք թարմացնել։

Մշտապես ծառայեք

Որպես Ահարոնյան Քահանայություն կրող դուք ծառայություն եք մատուցում։ Բոլոր ժամանակներում հնարավորություններ փնտրեք ծառայելու ձեր ընտանիքին, ընկերներին, քվորումի անդամներին և այլոց։ Այն ամենը, ինչ դուք անում եք քահանայության մեջ, օգնում է ձեզ թե ֆիզիկապես, թե հոգեպես ծառայել ուրիշներին։ Օրինակ, երբ տնային այցելության ծառայություն անելով դուք օգնում եք ձեր եպիսկոպոսին կամ ճյուղի նախագահին, դուք սովորում եք, թե ինչպես բացահայտել և հոգալ ուրիշների կարիքները։ Դուք նաև ծառայում եք ուրիշներին, երբ օգնում եք ամրապնդել ձեր քվորումի անդամներին և փրկել քիչ-ակտիվներին, հավաքագրել ծոմապահությունը, որպեսզի օգնեք աղքատներին և կարիքավորներին, կատարում եք ֆիզիկական աշխատանք հիվանդների և հաշմանդամների համար, ուսուցանում և վկայում եք Քրիստոսի և Նրա ավետարանի մասին և թեթևացնում եք հուսահատվածների բեռը։

Դուք ծառայում եք, երբ դասավանդում եք ձեր քվորումի ժողովների և ընտանեկան երեկոների ժամանակ։ Դուք ծառայում եք, երբ բոլորին հրավիրում եք գալ դեպի Քրիստոսը (տես ՎևՈւ 50․29)—տանը, ձեր քվորումներում, դպրոցում, լիաժամկետ միսիոներների հետ և որտեղ որ լինեք։

Ձեր ապագան

Ձեր ծնողների կամ խորհրդատուների հետ քննարկեք, թե ինչ կպահանջվի ձեզանից ձեր ապագա դերերում որպես Մելքիսեդեկյան Քահանայության կրողներ, միսիոներ, ամուսին և հայր։ Տրված հատվածում գրեք այդ մեծ պարտականություններից մի քանիսը և թե ինչպես դուք այսօր կարող եք պատրաստվել դրանց՝ ծառայելով Ահարոնյան քահանայությունում։ Այժմ կարող է այն ճնշող լինել, սակայն հիշեք, որ լավագույն նախապատրաստությունը, դա պարզապես անելն է այն, ինչը ձեր Երկնային Հայրը այսօր խնդրել է անել ձեզ։ Թող որ դուք գտնեք ձեր երջանկությունը, երբ այսօր ծառայում եք և նախապատրաստվում ձեր փառավոր ապագային։