Հաճախակի տրվող լրացուցիչ հարցեր

11 մայիսի, 2018թ․


2018 թվականի ապրիլի 2-ի Առաջին Նախագահության՝ «Սպասավորել ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով» նամակի ներդիրը պարունակում էր հարցեր և պատասխաններ, որոնք օգնում է կիրառության մեջ դնել 2018 թվականի ապրիլ ամսվա գերագույն համաժողովին հայտարարված փոփոխությունները։

Լրացուցիչ հարցերի պատասխաններն ընդգրկված են այստեղ։

Քվորումներ և Սփոփող Միություններ

1. Արդյո՞ք Երեցների քվորումի և Սփոփող Միության վրա կենտրոնացումն ամրապնդում է եպիսկոպոսի և ծխի խորհրդի դերը:

Այո: Եպիսկոպոսը նախագահող քահանայապետն է և «առաջնորդություն ու ցուցումներ է տալիս ծխի մյուս ղեկավարներին» (Handbook 1, 2.1.1): Նա վերանայում և հաստատում է սպասավորության հանձնարարությունները։ Եպիսկոպոսի ղեկավարության ներքո ծխի խորհուրդը շարունակում է իր կարևոր դերը՝ «օգնել անհատներին կառուցել իրենց վկայությունները, ստանալ փրկարար արարողությունները, պահել պատվիրանները և դառնալ Հիսուս Քրիստոսի սրբագործված հետևորդները» (Handbook 2, 4.4): Ամրապնդված երեցների քվորումը և Սփոփող Միությունը, ներկայացված իրենց նախագահների կողմից, ովքեր նաև ծխի խորհրդի անդամներ են, կբարձրացնեն այդ խորհրդի արդյունավետությունը։

2. Ո՞ր քվորումին են պատկանում տաճարների, միսիաների և միսիոներների ուսուցման կենտրոնների նախագահությունները։

Այդ եղբայրներն իրենց ծխերի երեցների քվորումի անդամներ են։

3. Ցցերի մակարդակով, արդյո՞ք ճյուղերի նախագահություններում ծառայող քահանայապետերը հանդիսանում են քահանայապետերի քվորումի անդամներ։

Ոչ: Ցցերում, ճյուղերի նախագահություններում ծառայող քահանայապետերը չեն հանդիսանում քահանայապետերի քվորումի անդամներ։ Քահանայապետերի քվորումի անդամները նրանք են, որոնց կոչումները ցցի նախագահությունում, եպիսկոպոսությունում, բարձրագույն խորհրդում և գործող հայրապետի պաշտոններում պահանջում են նրանց լինել քահանայապետեր։

4. Արդյո՞ք եպիսկոպոսությունում ծառայող երեցները (օրինակ, երիտասարդ չափահասների ծխում) հանդիսանում են քահանայապետերի քվորումի անդամներ։

Ոչ: Եպիսկոպոսությունում ծառայող երեցները չեն հանդիսանում քահանայապետերի քվորումի անդամներ։

5. Բացի սպասավորության եռամսյակային հարցազրույցներից, արդյո՞ք երեցների քվորումի նախագահությունները տարին մեկ անգամ պետք է այցելեն կամ հարցազրույցներ անցկացնեն քվորումի անդամների հետ (տես Ձեռնարկ 2, 7.3.2)։

Այո: Որպես ընդհանուր պարտականությունների մաս, երեցների քվորումի նախագահությունները քվորումի անդամների հետ պետք է առնվազն տարին մեկ անգամ հարցազրույցներ անցկացնեն քահանայության բոլոր պարտականությունների վերաբերյալ, ներառյալ՝ քահանայություն կրողի, նրա կնոջ և նրա ընտանիքի բարօրության վերաբերյալ։ Այդ հարցազրույցները կարող են անցկացվել ողջ տարվա ընթացքում։ Այդ քննարկումը չպետք է համադրել սպասավորության հարցազրույցի հետ, որի ժամանակ նաև ներկա է գտնվում զուգընկերը։

6. Ո՞վ կարող է օգնել երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահություններին փրկության աշխատանքը կատարելիս։

Երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահությունները անհրաժեշտության դեպքում փրկության աշխատանքը կատարելու նպատակով կարող են դիմել անդամների օգնությանը։ Օրինակ, նրանք կարող են կանչել անդամներին ղեկավարելու և օժանդակելու այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ ծառայությունը, տաճարային և ընտանեկան պատմությունը, ավետարանով կիսվելը և բարօրությունը:

7. Կարո՞ղ է ծուխը մեկից ավելի երեցների քվորում կամ Սփոփող Միություն ունենալ։

Այո: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 107․89 հատվածի, երբ ծխում առկա են մեծաթիվ Մելքիսեդեկյան Քահանայության ակտիվ անդամներ, ղեկավարները կարող են կազմակերպել մեկից ավելի երեցների քվորումներ։ Նման դեպքերում յուրաքանչյուր քվորում պետք է ունենա տարիքի, փորձի, քահանայության կոչումի և զորության ողջամիտ հավասարակշռություն: Նույն սկզբունքները կիրառելի են Սփոփող Միության համար։

Սպասավորություն

8. Որքանո՞վ է սպասավորությունը կիրառելի քահանայապետերի քվորումի անդամների համար։

Իրենց եպիսկոպոսի ղեկավարությամբ, ով հանդիսանում է ծխի նախագահող քահանայապետը, քահանայապետերի քվորումի անդամներին և նրանց ընտանիքներին երեցների քվորումի և Սփոփող Միության կողմից կցվում են սպասավորող եղբայրներ և քույրեր։

Քանի որ ցցերի նախագահությունները և եպիսկոպոսությունները պատասխանատու են ցցերի կամ ծխերի բոլոր անդամների համար, այդ եղբայրները սովորաբար չեն նշանակվում սպասավորող եղբայրներ անձանց կամ ընտանիքների համար։ Ելնելով տարածքի պայմաններից, բարձրագույն խորհրդականները և գործող հայրապետերը կարող են նշանակվել սպասավորող եղբայրներ, եթե որոշում է ցցի նախագահը։ Այդ ժամանակ նշանակումը կատարվում է նրանց երեցների քվորումի նախագահի կողմից՝ նրանց ծխերի եպիսկոպոսի ղեկավարության ներքո։

Բացի այնպիսի կարևոր պարտականություններից, ինչպիսիք են նախագահող քահանայապետը և Իսրայելի ընդհանուր դատավորը, եպիսկոպոսներն իրենց խորհրդականների հետ միասին ունեն որոշակի պարտականություն՝ հոգ տանել երիտասարդների մասին։ Վարդապետություն և Ուխտեր 107․15-ում ասվում է․ «Եպիսկոպոսությունն այս [Ահարոնյան] քահանայության նախագահությունն է, և կրում է դրա բանալիներն ու իշխանությունը»։ Ձեռնարկ 1, 2.2-ում նշվում է․ «Եպիսկոպոսության անդամները հսկում և դաստիարակում են ծխի երիտասարդ տղամարդկանց և կանանց»։

Նմանապես, ցցի նախագահը ցցի նախագահող քահանայապետն է, ով «ցցի գլխավոր հոգևոր ղեկավարն է» (Handbook 1, 1.1.1) և «նախագահում է փրկության աշխատանքի վրա» (Handbook 1, 1.1.2)։

9. Կարո՞ղ են երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահները լրացուցիչ խորհրդականներ կանչել, ովքեր կօգնեն սպասավորության գործում։

Ոչ: Նախագահն ունի երկու խորհրդական։ Եթե ղեկավարները գտնում են, որ լրացուցիչ օգնության կարիք կա, նրանք կարող են խորհրդակցել իրենց եպիսկոպոսի հետ և կանչել մեկ կամ ավելի սպասավորող քարտուղարներ։ Օրինակ, այդ սպասավորող քարտուղարները կարող են նշանակվել, որպեսզի պլանավորեն սպասավորության հարցազրույցները և պատրաստեն հարցազրույցների եռամսյակային հաշվետվությունը։

10. Ո՞րն է սպասավորող համակարգողների և ղեկավարների դերը։

Սպասավորող համակարգողների և ղեկավարների կոչումները դադարեցվել են։ Այն մարդիկ, ովքեր կանչվել են այդ կոչումներին, պետք է ազատվեն ծառայությունից։

11. Ո՞վ է վարում սպասավորության հարցազրույցները։

Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունների բոլոր անդամները վարում են սպասավորության հարցազրույցները։ Նույնիսկ մեծ ծխերում ղեկավարների համար օգտակար և իրագործելի կլինի, եթե ամեն շաբաթ մի քանի հարցազրույցներ անցկացվեն նախագահության բոլոր անդամների կողմից։ Պարտադիր չէ, որ սպասավորության հարցազրույցները երկար տևեն արդյունավետ լինելու համար։

12. Եռամսյակի ընթացքում ե՞րբ են ղեկավարները վարում սպասավորության հարցազրույցներ։

Սպասավորության հարցազրույցները կարող են և պետք է անցկացվեն յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում և չպետք է սպասել եռամսյակի վերջին շաբաթվան կամ վերջին ամսվան։ Եթե ղեկավարները կանոնավոր կերպով անցկացնեն հարցազրույցները, նրանք կհասկանան, որ կարող են իրագործել սպասավորության հոգևոր և աշխարհիկ նպատակները։

Երիտասարդների ընդգրկումը սպասավորության ջանքերում։

13. Կարո՞ղ են երիտասարդ տղամարդիկ և կանայք նշանակվել սպասավորելու չափահաս զուգընկերների հետ։

Այո: «Բռնության կանխարգելումն ու արձագանքը» վերջերս հրատարակված փաստաթղթում ներկայացված ուղեցույցները սպասավորող զուգընկերություններին հնարավորություն են տալիս երիտասարդներին կցել չափահասների հետ։ «Սպասավորությունը» չի համարվում «միջոցառում» կամ «դասարան», ինչպես նշված է այդ ուղեցույցներում։

Ղեկավարները պետք է ոգեշնչված որոշում կայացնեն, երբ երիտասարդներին նշանակում են սպասավորող զուգընկերներ։ Չափահաս զուգընկերները պետք է խուսափեն այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են սխալ հասկացվել։ Նրանք պետք է զգուշավորություն ցուցաբերեն առանձին մնալու իրավիճակներում, որպեսզի երիտասարդներն ապահով և գոհացնող սպասավորության փորձառություն ունենան։ Բացի այդ, պետք է խելացի գտնվել և երիտասարդներին չկցել խնդրահարույց ընտանիքներին։

14. Արդյո՞ք պետք է համաստեղության և դափնիների դասարանի անդամները սպասավորության հանձնարարություններ ունենան։

Համաստեղության և դափնիների դասարանի անդամներին կարելի հրավիրել սպասավորության։ Ծնողներն ու ղեկավարները խորհրդակցում են յուրաքանչյուր երիտասարդ կնոջ հետ, և եթե նրա հանգամանքները թույլ են տալիս և նա ցանկանում է ծառայել, ապա նրան կարող է տրվել սպասավորության հանձնարարություն։ Երիտասարդ կանայք զուգընկերներ են ծառայում Սփոփող Միության քույրերի հետ։

15. Ո՞վ է սպասավորության հանձնարարությունները հաղորդում երիտասարդներին։

Եպիսկոպոսի հավանությամբ Սփոփող Միության նախագահության անդամը սպասավորության հանձնարարությունները տալիս է Համաստեղության և դափնիների դասարանի անդամներին։ Եվ, եպիսկոպոսի հավանությամբ, երեցների քվորումի նախագահության անդամը սպասավորության հանձնարարությունները տալիս է ուսուցիչներին և քահանաներին։