Հաճախակի տրվող հարցեր

1 ապրիլի, 2018


Հիսուսի կյանքն ու ծառայությունը մարմնավորում են երկու մեծ պատվիրանները․ «Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը» և «սիրիր քո ընկերին քո անձի պես» (Մատթեոս 22․37, 39)։ Որպես Փրկչի Եկեղեցու անդամներ, ովքեր իսկապես ցանկանում են Նրա աշակերտը լինել, մենք պետք է հետևենք մեր Երկնային Հորը և Նրա զավակներին սիրելու և ծառայելու Նրա հորդորին։ «Եթե ինձ սիրում ես, ծառայիր ինձ», -ասել է Փրկիչը (ՎևՈւ 42․29)։ Բենիամին թագավորն ուսուցանել է․ «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Ալման ամփոփել է մեր պարտականությունը հետևյալ խոսքերով․ «նրանք հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով» (Մոսիա 23․18

Որպեսզի մենք բոլորս կարողանանք արձագանքել ուրիշների մասին հոգ տանելու և ծառայելու այդ աստվածային պարտականությանը, Առաջին Նախագահությունը հայտարարել է հետևյալ ճշգրտումները, որոնք նախատեսված են Փրկիչի ձևով սպասավորելու՝ Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների և Սփոփող Միությունների ջանքերը կենտրոնացնելու վրա։ Այդ ճշգրտումները ներառում են հետևյալը․

  • Ծխի մակարդակով՝ Մելքիսեդեկյան քահանայության մեկ քվորում։
  • Ցցի մակարդակով՝ քահանայապետերի մեկ քվորում։
  • Սպասավորությունը փոխարինում է տնային ուսուցմանը և այցելող ուսուցմանը։
  • Երիտասարդների ընդգրկումը սպասավորության ջանքերում։

Այս ճշգրտումներին աջակցելու համար ծխերում և ցցերում այլևս անց չեն կացվի քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներ: Եթե ծխում հատուկ խնդիր է ծագում, օրինակ, ընտանեկան նրբանկատ խնդիր կամ բարօրության արտասովոր դեպք, ապա այն կարող է լուծվել եպիսկոպոսական ընդլայնված ժողովի ժամանակ: Պակաս զգայուն մյուս հարցերը կարելի է քննարկել ծխի խորհրդի ժամանակ։ Այն, ինչ կոչվում էր «ցցի քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներ» այժմ կոչվում է «բարձրագույն խորհրդի ժողովներ» (տես ստորև 7-րդ և 15-րդ հարցերը)։

Լրացուցիչ տեղեկության համար այցելեք ministering.lds.org։

Ծխի մակարդակով՝ Մելքիսեդեկյան քահանայության մեկ քվորում։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «պարտադիր չէ, որ հայտնությունը միանգամից գա։ Այն կարող է աստիճանաբար գալ»։1 Քահանայության քվորումների զարգացող իրադարձությունները և քահանայության բանալիների վերաբերյալ մեծացող հասկացողությունն աստիճանաբար հայտնության օրինակներ են։ Եկեղեցու պատմության ընթացքում Տերը հաճախ է Իր կամքը տող առ տող հայտնել, աստիճանաբար օրհնելով Իր զավակներին ավելի մեծ հասկացողությամբ այն մասին, թե ինչպես ավետարանի սկզբունքները կիրառել ներկայիս պայմաններում (տես ՎևՈւ 46․15–16

Տարիների ընթացքում Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը մտածել են ներքոնշյալ ճշգրտումների մասին։ Միայն աղոթքների, քահանայության քվորումների վերաբերյալ սուրբ գրքերի հիմունքների մանրակրկիտ ուսումնասիրության, Եկեղեցու ղեկավարների նախագահության միաբանության միջոցով և այն հաստատմամբ, որ սա է Տիրոջ կամքը, ղեկավարներն առաջ են շարժվել և ծխերի ու ցցերի մակարդակով վերակազմավորել քվորումները՝ ևս մեկ քայլ առաջ գնալով դեպի Վերականգնումը։


1Ռասսել Մ․ Նելսոն, «Խնդրեք, փնտրեք, թակեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 83։

1․ Որո՞նք են ծխերի քահանայապետերի խմբերի և երեցների քվորումների ճշգրտումները։

Ծխերում, երեցների քվորումների անդամները և քահանայապետերի խմբերն այժմ կմիավորվեն մեկ քվորումի մեջ և կունենան մեկ նախագահություն։ Այս քվորումը, որը միասնությամբ և քանակով կմեծանա, կկոչվի «երեցների քվորում», իսկ ծխի քահանայապետերի խմբի գործունեությունը կդադարեցվի։

Երեցների քվորումը կընդգրկի ծխի բոլոր երեցներին, ապագա երեցներին և այն քահանայապետերին, ովքեր ներկայումս չեն ծառայում եպիսկոպոսությունում, ցցի նախագահությունում, բարձրագույն խորհրդում կամ գործող հայրապետի կոչումներում։

2․ Ինչպե՞ս է կազմավորվում Երեցների քվորումի նախագահությունը։

Ցցի նախագահն իր խորհրդականների օգնությամբ կազատի ծառայությունից ներկայիս քահանայապետերի խմբի ղեկավարներին և երեցների քվորումների նախագահություններին։ Ապա, ցցի նախագահը յուրաքանչյուր ծխում կկանչի երեցների քվորումի նոր նախագահ և ցցի նախագահը, ցցի նախագահության կցված խորհրդականը կամ նշանակված բարձրագույն խորհրդականը կկանչի այն խորհրդականներին, ովքեր կերաշխավորվեն ծառայելու Երեցների քվորումի նախագահությունում։ Երեցների քվորումի նոր նախագահությունը կարող է կազմված լինել տարբեր տարիքի և փորձառություն ունեցող երեցներից և քահանայապետերից, ովքեր միասին կծառայեն մեկ քվորումի նախագահությունում։ Քվորումի նախագահը կամ խորհրդականը կարող է լինել երեց կամ քահանայապետ։2


2Տես Վարդապետություն և Ուխտեր 107․9–12։ 11-րդ հատվածում «քահանայապետը» վերաբերում է նախագահող քահանայապետին։

3․ Ո՞վ է ղեկավարում երեցների քվորումի նախագահի աշխատանքը։

Երեցների քվորումի նախագահն անմիջապես պատասխանատու է ցցի նախագահին, ով ուսուցանում և առաջնորդում է ցցի նախագահության և բարձրագույն խորհրդի միջոցով: Եպիսկոպոսը, ով ծխի նախագահող քահանայապետն է, նույնպես, կանոնավոր կերպով հանդիպում է երեցների քվորումի նախագահի հետ։ Եպիսկոպոսը խորհուրդ է անում նրա հետ և տալիս է համապատասխան առաջնորդություն այն մասին, թե ինչպես լավագույնս ծառայել և օրհնել ծխի անդամներին՝ ներդաշնակ աշխատելով ծխի բոլոր կազմակերպությունների հետ: (Տես Ձեռնարկ Բ, 7.3.1։)

4. Արդյո՞ք քվորումի կառուցվածքի այս ճշգրտումը փոխում է քվորումի անդամների քահանայության կոչումները։

Ոչ: Իրենց քահանայության կոչումների առումով երեցները մնում են երեցներ և քահանայապետեր մնում են քահանայապետեր։ Այնուամենայնիվ, երեցները շարունակում են կարգվել քահանայապետեր, երբ կանչվում են ցցի նախագահություն, բարձրագույն խորհուրդ, եպիսկոպոսություն կամ մնացած այլ դեպքերում, որը որոշվում է ցցի նախագահի աղոթքով մտածելու և ոգեշնչման արդյունքում։

5․ Կարո՞ղ է ծխում լինել մեկից ավելի երեցների քվորում։

Այո: Համաձայն Վարդապետություն և Ուխտեր 107․89 հատվածի, երբ ծխում առկա են արտասովոր մեծ թվով Մելքիսեդեկյան Քահանայության ակտիվ անդամներ, ղեկավարները կարող են կազմակերպել մեկից ավելի երեցների քվորումներ։ Նման դեպքերում յուրաքանչյուր քվորում պետք է ունենա՝ տարիքի, փորձի, քահանայության կոչումի և զորության ողջամիտ հավասարակշռություն:

Ցցի մակարդակով՝ քահանայապետերի մեկ քվորում։

6․ Որո՞նք են ցցի քահանայապետերի քվորումի ճշգրտումները։

Ցցի նախագահությունը շարունակում է ծառայել որպես ցցի քահանայապետերի քվորումի նախագահություն։ Այդ քվորումի անդամները միայն այն քահանայապետերն են, ովքեր ներկայումս ծառայում են ցցի նախագահությունում, եպիսկոպոսություններում, բարձրագույն խորհրդում և գործող հայրապետի կոչումներում։ Ծխերի և ցցերի գործավարներն ու գործադիր քարտուղարները քահանայապետերի քվորումի անդամներ չեն։

Ցցի քահանայապետերի քվորումի անդամները սովորաբար հավաքվում են երեցների քվորումի հետ, եթե այլ բան նախատեսված չէ։

7. Ո՞րն է ցցի քահանայապետերի քվորումի դերը։

Իր նախագահող դերում ցցի նախագահությունն անհրաժեշտության դեպքում հանդիպում է ցցի քահանայապետերի քվորումի անդամների հետ, որպեսզի քվորումի անդամներին ուսուցանի և աջակցի իրենց կոչումներում: Ձեռնարկ Բ-ի, 18.3 բաժնում նկարագրված ցցի ընթացիկ ժողովները շարունակվում են հետևյալ ճշգրտումներով․

  • Ցցի քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներն այժմ կոչվում են «բարձրագույն խորհրդի ժողովներ»։
  • Կարգված քահանայապետերի ամենամյա ժողովն այլևս տեղի չի ունենա։ Այնուամենայնիվ, ցցի նախագահությունը կանցկացնի ցցի քահանայապետերի ամենամյա ժողով։
8. Որո՞նք են Մելքիսեդեկյան Քահանայության քվորումների ճշգրտումների նպատակները:

Ծխում Մելքիսեդեկյան Քահանայության մեկ քվորում ունենալու շնորհիվ քահանայություն կրողները միավորվում են, որպեսզի իրականացնեն փրկության աշխատանքի բոլոր կետերը, այդ թվում՝ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը, որը նախկինում համակարգվում էր քահանայապետների խմբի ղեկավարի կողմից: Այն հնարավորություն է տալիս տարբեր տարիքի և ծագում ունեցող քվորումի անդամներին օգտվել կյանքի տարբեր փուլերում գտնվող մարդկանց տեսակետներից և փորձից: Այն նաև լրացուցիչ հնարավորություն է ընձեռում փորձառու քահանայություն կրողներին ուսուցանել ուրիշներին, այդ թվում` ապագա երեցներին, նոր անդամներին, երիտասարդ չափահասներին և Եկեղեցու ակտիվությանը վերադարձող անդամներին։

Այս ճշգրտումներն օգնում են երեցների քվորումին և Սփոփող Միությանը համակարգել իրենց աշխատանքը: Դրանք նաև պարզեցնում են քվորումի համակարգումը եպիսկոպոսության և ծխի խորհրդի հետ: Եվ դրանց շնորհիվ եպիսկոպոսն ավելի շատ պարտականություններ է պատվիրակում երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահներին, որպեսզի նա և նրա խորհրդականները կարողանան կենտրոնանալ իրենց առաջնային պարտականությունների՝ հատկապես Ահարոնյան Քահանայությանը և երիտասարդ կանանց նախագահելու վրա։

Սպասավորությունը փոխարինում է տնային ուսուցմանը և այցելությամբ ուսուցմանը։

Տարիներ շարունակ տնային ուսուցիչները և այցելող քույրերն ամեն ամիս այցելել են անդամների տները, հաղորդել են մի ուղերձ և ըստ անհրաժեշտության օգնել նրանց։ Նվիրված ու անձնուրաց ծառայության անթիվ ժամեր են հատկացվել այդ հրաշալի աշխատանքին։

Հիմնվելով այդ նվիրվածության վրա, Եկեղեցու ղեկավարներն այժմ խնդրում են անդամներին մեծացնել հոգեպես և նյութապես ուրիշների մասին Քրիստոսի նման հոգ տանելու իրենց կենտրոնացումը (տես Ձեռնարկ Բ, 3.2.3)։ Այդ հոգատարությունը կարևորելու համար, տնային ուսուցման և այցելող քույրերի նախկին ծրագրերն այժմ ընդհանուր աշխատանք են և կոչվում են «սպասավորություն», որը վերահսկվում է երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունների կողմից՝ եպիսկոպոսի ղեկավարության ներքո։

9. Ի՞նչ է «սպասավորությունը»:

Փրկիչն Իր օրինակով ցույց տվեց, թե ինչ է նշանակում սպասավորել, երբ Իր Հոր և յուրաքանչյուր անձին ծառայեց սիրուց դրդված (տես Հովհաննես 15․9–10)։ Նա սիրեց, ուսուցանեց, աղոթեց, մխիթարեց և օրհնեց Իրեն շրջապատողներին, հրավիրելով բոլորին հետևել Իրեն (տես Մարկոս 8․34)։ Երբ Եկեղեցու անդամները սպասավորեն, նրանք աղոթքով կձգտեն ծառայել Նրա նման՝ «մխիթարելու նրանց ովքեր կարիք ունեն մխիթարության», «միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն», «այցելել յուրաքանչյուր անդամի տուն» և օգնել բոլորին դառնալու Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտը (Մոսիա 18․9, ՎևՈւ 20․51, 53, տես նաև Հովհաննես 13․35)։

Երբ անդամները սպասավորեն, շփման և ոգեշնչման շնորհիվ նրանք կհասկանան, թե որքան հաճախակի և ինչ եղանակով կարող են հոգ տանել այդ մարդկանց մասին։ Եռամսյակը առնվազն մեկ անգամ նրանք կխորհրդակցեն և հաշվետվություն կներկայացնեն իրենց ղեկավարությանը՝ իրենց ծառայության և այն մարդկանց կարիքների և ուժեղ կողմերի վերաբերյալ, որոնց մասին նրանք հոգ են տանում: Սպասավորության այդ հարցազրույցների մասին ղեկավարները կզեկուցեն ամեն եռամսյակ․ նրանք այլևս հաշվետու չեն լինի անհատների և ընտանիքների հետ շփումների ու այցելությունների քանակի համար։ Բացի այդ, յուրաքանչյուր անդամի հետ քահանայության կրողի կապ հաստատելու շնորհիվ, սպասավորող եղբայրներն ու քույրերը կձևավորեն շփման ցանց, որից ղեկավարները կարող են օգտվել վտանգի կամ արտակարգ իրավիճակների դեպքում։

10. Ինչպե՞ս են կոչվում սպասավորող անդամները։

Քահանայություն կրողները կոչվում են «սպասավորող եղբայրներ», իսկ Սփոփող Միության քույրերը կոչվում են «սպասավորող քույրեր»։ Սովորաբար, նրանք պարզապես կկոչվեն իրենց անուններով․ «Եղբայր Ջոնս» և «Քույր Սմիթ»։ Նրանք չեն կոչվի «սպասավորողներ»։

11. Ինչպե՞ս է սպասավորությունը տարբերվում տնային ուսուցումից և այցելությամբ ուսուցումից։

Սպասավորությունն այնքանով է նման տնային ուսուցմանը և այցելող քույրերի աշխատանքին, որ յուրաքանչյուր ընտանիք կունենա իրեն կցված քահանայության եղբայրներ՝ սպասավորող եղբայրներ, ովքեր կսպասավորեն և հոգ կտանեն ընտանիքների կամ այնտեղ ապրող մարդկանց մասին (տես ՎևՈւ 20․47, 59)։ Բոլոր չափահաս քույրերին կսպասավորեն և հոգ կտանեն Սփոփող Միության անդամները՝ սպասավոր քույրերը՝ շարունակելով ամրապնդել 2018 թվականի հունվարին մեկնարկած Սփոփող Միության նախագահության կողմից իրականացվող սպասավորության ջանքերը (տես «Շփվեք նրա հետ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած ձևով» Ensign կամ Լիահոնա, հուն. 2018, 7)։

Բացի այդ, տնային ուսուցման և այցելող քույրերի որոշ պահանջներ ճշգրտվել են, որպեսզի անդամները կարողանան ավելի մեծ ուշադրություն դարձնել կարիքներին: Այլևս պարտադիր չէ, որ շփումները պաշտոնական լինեն։ Դրանք կարող են տեղի ունենալ տանը, եկեղեցում կամ որևէ այլ տեղ, որտեղ ապահով, հարմար և նպատակահարմար է։ Ինչպես ուսուցանել է Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը․ «Կարևորն [այն] է, թե ինչպես եք դուք օրհնել և հոգ տարել նրանց համար, ովքեր ձեր ծառայության շրջանակներում են, ինչը գրեթե ոչ մի կապ չունի կոնկրետ օրացույցի կամ որոշակի վայրի հետ: Կարևորն այն է, որ դուք սիրում եք ձեր ժողովրդին և կատարում պատվիրանը «միշտ հսկել Եկեղեցու վրա»:3

Մի խոսքով, սպասավորությունն առաջնորդվում է Հոգու կողմից, այն ճկուն է և հարմարեցված է յուրաքանչյուր անդամի կարիքներին։


Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Եկեղեցու պատվիրակները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 62։

12. Ինչպե՞ս է սպասավորությունն առաջնորդվում Հոգու կողմից։

Երբ անդամները սպասավորեն, նրանք ոգեշնչում կփնտրեն, որպեսզի իմանան, թե ինչպես լավագույնս օգնեն մյուսներին և բավարարեն նրանց կարիքները։ Արդյո՞ք պայմանավորված այցելությունը և կանոնավոր հեռախոսազանգերը տարեց և միայնակ ապրող քրոջ համար կապահովեն անհրաժեշտ կապը։ Արդյո՞ք քիչ ակտիվ երիտասարդին համայնքի ծրագրին մասնակցելու հրավերն ամենաօգտակար շփման եղանակը կլինի։ Արդյո՞ք երիտասարդների ֆուտբոլային խաղին աջակցելով կօգնեք երիտասարդներին և նրանց ծնողներին։ Արդյո՞ք որևէ մեկին սուրբ գրքերից հույսով լի մի հատված ուղարկելով կթեթևացնեք նրա բեռը։ Արդյո՞ք որևէ հուշ, բացիկ կամ է-փոստ ցույց կտա օգտակար մտահոգությունը։ Ի՞նչ կցանկանար Փրկիչը, որ Իր ծառաներն անեին: Այդպիսի հարցերին ոգեշնչված պատասխաններ գտնելը և իրենց կցված անդամների հետ շփվելու համար բոլոր հնարավոր մեթոդների կիրառումը, կարևոր է ոգեշնչված սպասավորության համար։ Քրիստոսանման ծառայություն մատուցելու համար սպասավորող եղբայրներն ու քույրերը չեն կարող ապավինել սովորական այցելություններին կամ կանխորոշված հաղորդագրություններին։ Նրանք ոգեշնչում և խորհուրդներ են փնտրում ընտանիքի անդամների հետ, որպեսզի լավագույնս հոգան նրանց մասին, ում կցվել են` օգտագործելով ձեռքի տակ ունեցած ժամանակն ու միջոցները:

13. Ինչպե՞ս է սպասավորությունը ճկուն։

Սպասավորող եղբայրներն ու քույրերը հնարավորություն ունեն անելու այն, ինչը լավագույն արդյունքը կտա։ Հնարավոր է, որ այն մարդիկ որոնց նրանք կցված են, նույնչափ ուշադրության կարիք չունենան։ Եպիսկոպոսության և ծխի խորհրդի հետ աշխատելով, երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահություններն առաջնահերթությունների մասին տեղյակ են պահում սպասավորող եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք հասկանան թե ով նրանց կարիքն առավել շատ ունի։ Ամենամեծ առաջնահերթությունը շատ հաճախ տրվում է նոր անդամներին, քիչ ակտիվ անդամներին, ովքեր պատրաստակամ են, և ուրիշներին, ինչպիսիք են միայնակ ծնողները, այրի կանայք և տղամարդիկ։ Ղեկավարները կարող են երիտասարդների ղեկավարներին կցել այն ընտանիքին, որտեղ երիտասարդ տղան կամ աղջիկը դժվարություններ ունեն, և նրանք սպասավորող եղբայրներին և քույրերին անմիջապես կցում են նորադարձներին: Այդպիսի սպասավորման համար նրանք կարող են կցել երեցների քվորումի ցանկացած անդամի՝ քահանայապետերի և երեցների։

Եթե նպատակահարմար է, ամուսնացած զույգեր կարող են կցվել ընտանիքներին կամ անհատներին: Բացի այդ, դափնիների և համաստեղության դասարանի քույրերը կարող են Սփոփող Միության քույրերի հետ զուգընկերներ ծառայելով զգալի ներդրում ունենալ, ինչպես նաև քահանաներն ու ուսուցիչները՝ ծառայելով Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների հետ (տես հարց 22-ը):

14, Ինչպե՞ս է սպասավորությունը հարմարեցված յուրաքանչյուր անդամի կարիքներին։

Սպասավորող եղբայրներն ու քույրերը փորձում են լավագույնս բավարարել անհատի կարիքները։ Շփման բոլոր եղանակները հասանելի են Հոգու հուշումներին արձագանքելու և այն մարդկանց կարիքները բավարարելու համար, ում նրանք ծառայում են։ Այդ կարիքները որոշվում են աղոթքով մտածելու և ընտանիքների ու անհատների հետ տեղեկատվական զրույց ունենալու արդյունքում։ Այդ զրույցի և հետագա շփումների ժամանակ նրանք լսում են այն մարդկանց, ում նրանք սպասավորում են, որպեսզի հասկանան, թե ինչպես լավագույնս ծառայեն նրանց, որքան հաճախակի և ինչպիսի շփում այդ մարդիկ կնախընտրեն և ինչպիսի ուղերձներով կարող են կիսվել այդ մարդկանց հետ։ Սպասավորող անդամները պետք է հավաստիանան, որ ընտանիքի անդամների հետ բոլոր շփումները պատշաճ են։

Սպասավորող եղբայրներն ու քույրերը ձգտում են օգնել անդամներին ու ընտանիքներին նախապատրաստվել իրենց հաջորդ արարողությանը, պահել իրենց կապած ուխտերը և դառնալ ինքնապահով։ Այդ օգնության ընթացքում նրանք կարող են կիսվել հոգևոր ուղերձներով՝ հարմարեցված անհատին կամ ընտանիքին, թեև, սպասավորությունը սկզբունքորեն ուղերձներով փոխանակվելու հանձնարարություն չէ։ Լիահոնաև Ensign ամսագրերն այլևս հատուկ ուղերձներ չեն պարունակի սպասավորության շփումներում օգտագործելու համար։

15. Ինչպե՞ս են Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության ղեկավարները համախմբում իրենց աշխատանքը։

Ուրիշներին սպասավորելու ընդլայնված հնարավորությունը՝ վերականգնված քահանայության քվորումների ավելացած զորության և Սփոփող Միության միասնականության նախատեսված և բնական արդյունքներից մեկն է: Սպասավորությունը դառնում է համակարգված ջանքերից մեկը՝ կատարելու քահանայության պարտականությունը՝ «այցելելու յուրաքանչյուր անդամի տուն» և «միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրա հետ և ամրապնդել այն» և Սփոփող Միության նպատակը՝ «մեծացնելու հավատքը Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ, արարողությունների և ուխտերի միջոցով ամրապնդել անհատներին, ընտանիքներին և տները և միաբանությամբ օգնել կարիքավորներին» (ՎևՈւ 20․47, 53, Ձեռնարկ Բ, 9.1.1)։

Աշխատելով միասին և եպիսկոպոսի ղեկավարության ներքո, երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունները հնարավորություն ունեն ոգեշնչվել, կազմակերպվել և համակարգվել՝ ձգտելով հսկել և հոգ տանել բոլոր մարդկանց և անհատներին։ Համակարգումը միասնական աշխատանքն է հետևյալ ձևերով՝

  • Երեցների քվորումների նախագահությունները առաջարկում են սպասավորության հանձնարարություններ ծխերի անհատների և ընտանիքների համար։ Սփոփող Միությունների նախագահությունները առաջարկում են սպասավորության հանձնարարություններ Սփոփող Միության քույրերի համար։ Հատուկ կարիքների դեպքում, երեցների քվորումների ու Սփոփող Միությունների նախագահությունները կարող են քննարկել որոշակի հանձնարարություններ՝ նախքան վերջնական ցուցակներ կազմելը։
  • Երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահությունները սպասավորության հանձնարարությունները առաջարկում են եպիսկոպոսի հաստատմանը։
  • Անհրաժեշտության դեպքում, սպասավորող եղբայրները և քույրերը կարող են քննարկել անհատների հատուկ հանգամանքները և կարիքի դեպքում դիմել իրենց քվորումի կամ Սփոփող Միության ղեկավարներին`լրացուցիչ օգնության և միջոցների համար։
  • Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունները եռամսյակը մեկ անգամ հանդիպում են և քննարկում անհատների ու ընտանիքների կարիքները, որոնց մասին իմացել են սպասավորության հարցազրույցների միջոցով։
  • Այդ հանդիպումից հետո երեցների քվորումի ու Սփոփող Միության նախագահները հանդիպում են եպիսկոպոսի հետ՝ քննարկելու անհատների և ընտանիքների կարիքները:
  • Անհրաժեշտության դեպքում, երեցների քվորումի ու Սփոփող Միության ղեկավարները սպասավորության հարցազրույցների ընթացքում հայտնաբերված ուժեղ կողմերի և կարիքների մասին խորհրդակցում են ծխի խորհրդի հետ և կազմում ու իրագործում ծրագրեր, որպեսզի ծառայեն և օրհնեն ծխի անդամներին։

Համակարգումը պարզեցնելու համար, ծուխը կենտրոնանում է ծխի խորհուրդների վրա և այլևս չի անցկացնում քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներ: Անհրաժեշտության դեպքում, քահանայության գործադիր հանձնախմբի ժողովներում քննարկված նախկին օրակարգի հարցերը կքննարկվեն եպիսկոպոսության ընդլայնված ժողովների, ծխի խորհրդի կամ եպիսկոպոսի, երեցների քվորումի նախագահի և Սփոփող Միության նախագահի եռամսյակային հանդիպումների ժամանակ:

16. Ինչպե՞ս են անդամները ստանում սպասավորության իրենց հանձնարարությունները։

Ղեկավարները հանդիպում են սպասավորող եղբայրների և քույրերի հետ, նախընտրելի է զույգընկերներով, որպեսզի հանձնարարություններ տան նրանց և խորհուրդ անեն այն մարդկանց ուժեղ կողմերի, կարիքների և դժվարությունների մասին, ում նրանք պետք է սպասավորեն։ Այդ զրույցը կարող է տեղի ունենալ սպասավորության հարցազրույցի ժամանակ (տես 20-րդ հարցը) կամ երբ անհրաժեշտ է։

17. Ո՞րն է տնային այցելությունների դերը։

Հաշվի առնելով թվաքանակը, հեռավորությունը, անվտանգությունը և այլ նկատառումներ, յուրաքանչյուր տուն ամենամսյա այցելությունը կարող է անհնար և ոչ գործնական լինել։ Այնուամենայնիվ, անձնական այցերը կարևոր են, երբ դրանք կարող են կատարվել: Փրկիչի նման ծառայելու համար սպասավորող եղբայրներն ու քույրերը յուրաքանչյուր հնարավորություն հաշվի են առնում, որպեսզի հոգ տանեն և շփվեն իրենց կցված մարդկանց հետ։

18. Արդյո՞ք սպասավորության ժամանակ միշտ պետք է կիսվել ուղերձով։

Ոչ: Երբ սպասավորող եղբայրներն ու քույրերը ճանաչեն իրենց կցված մարդկանց, նրանք կհասկանան այդ մարդկանց կարիքները և Սուրբ Հոգին կհուշի նրանց ուսուցանելու ավետարանի որևէ սկզբունք։ Հնարավոր է, որ ծնողը նույնպես առանձնահատուկ թեմայով ուղերձ խնդրի իր կամ իր ընտանիքի համար։ Սակայն, լավագույն «ուղերձը» հոգատարությունն ու կարեկցանքն է։

19. Ինչպե՞ս են սպասավորող եղբայրներն ու քույրերը հաշվետու լինում իրենց ջանքերի համար։

Ղեկավարներն այլևս հաշվետվություն չեն հավաքում ամսվա ընթացքում այցելած ընտանիքների կամ անհատների վերաբերյալ։ Փոխարենը, սպասավորող եղբայրներն ու քույրերը հնարավորություն ունեն իրենց երեցների քվորումի և Սփոփող Միության ղեկավարների հետ խորհուրդ անել այն մարդկանց հանգամանքների վերաբերյալ, ում նրանք ծառայում են և իրենց շարունակական սպասավորության ջանքերի վերաբերյալ: Այդ խորհրդակցությունը տեղի է ունենում եռամսյակն առնվազն մեկ անգամ՝ սպասավորության հարցազրույցների ժամանակ և ցանկացած այլ պահի, երբ շփումն անհրաժեշտ է։

20. Ի՞նչ է սպասավորության հարցազրույցը։

Սպասավորության հարցազրույցներն անցկացվում են, (1) որպեսզի խորհուրդ անեն կցված ընտանիքների և անհատների ուժեղ կողմերի, կարիքների և դժվարությունների մասին, (2) որպեսզի որոշեն, թե քվորումը, Սփոփող Միությունը կամ ծխի խորհուրդը ինչ կարիքներ կարող է բավարարել, և (3) որպեսզի ուսուցանվեն ղեկավարների կողմից և խրախուսվեն սպասավորության ջանքերում։

Եռամսյակը առնվազն մեկ անգամ սպասավորող եղբայրները և քույրերը սպասավորության հարցազրույցի ժամանակ հանդիպում են երեցների քվորումի կամ Սփոփող Միության ղեկավարի հետ, նախընտրելի է դեմառդեմ և իրենց զուգընկերոջ հետ։ Ամուսնական զույգը, ծառայելով միասին, կարող է հանդիպել կամ երեցների քվորումի կամ Սփոփող Միության ղեկավարի հետ կամ երկուսի հետ: Անհրաժեշտության դեպքում, նախքան հարցազրույցները, սպասավորող եղբայրներն ու քույրերը այլ տեղեկատվությամբ կիսվում են իրար հետ՝ անձամբ կամ հեռախոսազանգերի, տեքստային հաղորդագրությունների, նամակների կամ այլ եղանակների միջոցով: Նրանք գաղտնի տեղեկատվությամբ միայն կիսվում են երեցների քվորումի կամ Սփոփող Միության նախագահի հետ կամ անմիջապես հաղորդում են եպիսկոպոսին:

21. Ինչպե՞ս են ղեկավարները պահում սպասավորության հարցազրույցների գրանցումները։

Երեցների քվորումի և Սփոփող Միության նախագահությունները պահում են այն հարցազրույցների գրանցումները, որոնք անց են կացնում սպասավորող եղբայրների ու քույրերի հետ։ Ղեկավարները նշում են, որ ամենամսյա հարցազրույցներն անց են կացվել և ովքեր են մասնակցել այդ հարցազրույցներին։ Նրանք զեկուցում են, որ զուգընկերությունն անցել է հարցազրույցը, եթե եռամսյակի ընթացքում զուգընկերներից առնվազն մեկի հետ անց է կացվել հարցազրույցը։

Մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը այդ հաշվետվությունները հասանելի դարձնելու նպատակով ՎՕՍ Գործիքների և Ղեկավարի ու գործավարի ռեսուրսների ծրագրերը կթարմացվեն LDS.org կայքում։ Եռամսյակային հաշվետվության փոփոխությունները, նույնպես, հասանելի կլինեն 2018 թվականի կեսերին։ Ղեկավարների և գործավարների համար լրացուցիչ մանրամասներ կներկայացվեն Եկեղեցու գլխավոր գրասենյակի առաջիկա ծանուցագրում:

Երիտասարդների ընդգրկումը սպասավորության ջանքերում։

22․ Ինչպե՞ս կարող են երիտասարդներն ընդգրկվել սպասավորության հանձնարարություններում։

Ղեկավարները կարող են Սփոփող Միության քույրերի զուգընկերներ նշանակել դափնիների և համաստեղության դասարանի քույրերին այնպես, ինչպես քահանաներն ու ուսուցիչներն այժմ նշանակված են Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների զուգընկերներ։ Երիտասարդները կիսվում են իրենց յուրահատուկ պարգևներով և աճում են հոգևորապես, երբ փրկության աշխատանքում կողք-կողքի ծառայում են չափահասների հետ, և երբ սպասավորության հարցազրույցների ժամանակ խորհուրդ են հարցնում այդ ծառայության վերաբերյալ։ Բացի այդ, երիտասարդներին ներգրավելով սպասավորության հանձնարարություններում և դրանով մեծացնելով մասնակիցների թիվը, ավելանում են ուրիշների մասին հոգ տանելու հնարավորությունները։ Դա նաև կարող է պարզեցնել և ամրապնդել այդ ջանքերն ընտանիքներում, երբ մայրերն ու դուստրերը, հայրերն ու որդիները ծառայեն միասին։

23․ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ երիտասարդներին հատուկ կցված լինեն սպասավորող եղբայրներ և/կամ քույրեր։

Ոչ: Երիտասարդ տղաներին և աղջիկներին սպասավորում են իրենց ընտանիքներին կցված անդամները, ինչպես նաև նրանց մասին հոգ են տանում Ահարոնյան քահանայության և Երիտասարդ Կանանց ղեկավարները։

Քվորումի ճշգրտումները պետք է իրականացվեն անհապաղ: Սպասավորության ջանքերի ճշգրտումները կարող են որոշ ժամանակ պահանջել, բայց պետք է կատարվեն հնարավորինս արագ։ Լրացուցիչ տեղեկության համար այցելեք ministering.lds.org/hye։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծխեր և եպիսկոպոսներ հղումները վերաբերում են ճյուղերին և ճյուղերի նախագահներին, ցցերի հղումները վերաբերում են շրջաններին, իսկ ցցերի նախագահներ հղումները վերաբերում են միսիաների և շրջանների նախագահներին։