Սպասավորել ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող միություններով

Նյութեր սպասավորության համար

Ղեկավարները կարող են օգտագործել այս ռեսուրսները, որպեսզի պատրաստվեն վարել քննարկումները տարածաշրջանի խորհուրդներում, համակարգող խորհուրդներում, ցցերի համաժողովներին, ցցերի խորհուրդներում, ծխերի խորհուրդներում և կիրակնօրյա դասերին։

Ներբեռնել տպագիր PDF

Առաջարկներ այս նյութերն օգտագործելու վերաբերյալ

Խորհրդի հաջորդ ժողովին ղեկավարները կարող են սկսել 2018թ․ ապրիլի գերագույն համաժողովին հայտարարված փոփոխությունների քննարկումը՝ ընթերցելով ներածական բաժինը, որը ներառված էր 2018թ․ ապրիլի 2-ի Առաջին Նախագահության նամակում «Սպասավորել ամրապնդված Մելքիսեդեկյան քահանայության քվորումներով և Սփոփող Միություններով» վերնագրով (տես ministering.lds.org

Ժողովի ժամանակ խորհրդի անդամները կարող են նաև դիտել և քննարկել «Սպասավորության տեսլականը» տեսանյութը (տես ստորև «Տեսանյութեր» բաժինը)։ Կտրամադրվեն լրացուցիչ տեսանյութեր և այլ ռեսուրսներ՝ այդ քննարկումը ծավալելու և խորհրդի ապագա ժողովներում ու այլ հանդիպումներում օգտագործելու համար։ Արդյունավետ սպասավորություն տեսանյութի յուրաքանչյուր հատվածից հետո տրվում է հարց, որը խումբը կարող է քննարկել։

Տեսանյութեր

Այդ տեսանյութերը պարունակում են քաղվածքներ 2018թ․ ապրիլի գերագույն համաժողովից և Բարձրագույն Իշխանավորների, Տարածքային Յոթանասունականների և Բարձրագույն Պաշտոնյաների հետ անցկացված գերագույն համաժողովի ղեկավարների ժողովներից։

Սպասավորության տեսլականը (4:41)

Արդյունավետ սպասավորություն (15:00) տեսանյութը պարունակում է հետևյալ հատվածները․

  1. Հարց․ Ինչո՞ւ ենք մենք սպասավորում։
  2. Հարց․ Ինչպե՞ս կարող են մեր ջանքերը պարզ լինել և առաջնորդվել Հոգով։
  3. Հարց․ Ինչպե՞ս կարող են սպասավորության արդյունավետ հարցազրույցներն օրհնել անհատներին և ընտանիքներին։
  4. Հարց․ Ինչպե՞ս կարող է մեկ համակարգված ջանքն օգնել մեզ հոգ տանել Աստծո բոլոր զավակների մասին։
  5. Հարց․ Ինչպե՞ս կարող ենք լավագույն ձևով իրագործել Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից տրված սպասավորության տեսլականը։

Սուրբ գրությունների հղումներ

Մատթեոս 10․39, 22․37-39, Ղուկաս 22․32, Հովհաննես 10․11, 13․34, 21․1516, Գաղատացիս 5․13, Մոսիա 23․18, Վարդապետություն և Ուխտեր 20․51–53

Լրացուցիչ նյութեր

  • Լիահոնա և Ensign ամսագրերի 2018թ․ մայիս ամսվա համարում և comefollowme.lds.org կայքում կտրվեն ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել սպասավորության շուրջ չորրորդ կիրակի օրվա քննարկումների ժամանակ երեցների քվորումների և Սփոփող Միության ժողովներին։
  • «Սպասավորության սկզբունքները» վերնագրով լրացուցիչ տեղեկություն կներառվի Լիահոնա և Ensign ամսագրերի ապագա համարներում։