Սուրբ գրություններ
1 Նեփի 3


Գլուխ 3

Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ՝ ձեռք բերելու արույրե թիթեղները – Լաբանը մերժում է տալ թիթեղները – Նեփին հորդորում է և քաջալերում իր եղբայրներին – Լաբանը գողանում է նրանց ունեցվածքը և փորձում սպանել նրանց – Լամանն ու Լեմուելը ծեծում են Նեփիին ու Սամին և հանդիմանվում են հրեշտակի կողմից: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, Տիրոջ հետ խոսելուց հետո, վերադարձա հորս վրանը:

2 Եվ եղավ այնպես, որ նա խոսեց ինձ հետ՝ ասելով. Ահա, ես մի աերազ երազեցի, որով Տերը պատվիրեց ինձ, որ դու և քո եղբայրները պետք է վերադառնաք Երուսաղեմ:

3 Քանզի ահա, Լաբանն ունի հրեաների հիշատակարանը և նաև իմ նախահայրերի ատոհմաբանությունը, և դրանք փորագրված են արույրե թիթեղների վրա:

4 Ուստի, Տերը հրամայեց ինձ, որ դու և քո եղբայրները պետք է գնաք Լաբանի տունը, գտնեք հիշատակարանները և բերեք դրանք այստեղ՝ անապատ:

5 Եվ այժմ, ահա քո եղբայրները տրտնջում են՝ ասելով, որ այն, ինչ պահանջում եմ նրանցից, դժվար բան է. բայց ահա, ես չեմ պահանջում դա նրանցից, այլ դա պատվիրան է Տիրոջից:

6 Հետևաբար, գնա՛, որդի՛ս, և դու կաջակցվես Տիրոջ կողմից, որովհետև դու աչտրտնջացիր:

7 Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, ասացի հորս. Ես ակգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը բպատվիրաններ չի տալիս մարդկանց զավակներին՝ առանց ուղի գպատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց:

8 Եվ եղավ այնպես, որ, երբ հայրս լսեց այս խոսքերը, նա չափազանց ուրախացավ, քանի որ իմացավ, որ ես օրհնված էի Տիրոջ կողմից:

9 Եվ ես՝ Նեփիս, ու եղբայրներս մեր վրաններով ճանապարհ ընկանք անապատով, գնալով վեր՝ դեպի Երուսաղեմի հողը:

10 Եվ եղավ այնպես, որ, երբ մենք հասանք Երուսաղեմի հողը, ես և եղբայրներս խորհրդակցեցինք միմյանց հետ:

11 Եվ մենք ավիճակ գցեցինք, թե մեզանից ով պետք է գնար ներս՝ Լաբանի տունը: Եվ եղավ այնպես, որ վիճակն ընկավ Լամանին. և Լամանը ներս գնաց Լաբանի տունը և խոսեց նրա հետ, երբ նա նստած էր իր տանը:

12 Եվ նա Լաբանից ուզեց հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե թիթեղների վրա, որոնք պարունակում էին հորս ատոհմաբանությունը:

13 Եվ ահա, եղավ այնպես, որ Լաբանը զայրացավ և դուրս շպրտեց նրան իր մոտից. և չկամեցավ, որ նա ունենա հիշատակարանները: Ուստի, նա ասաց նրան. Ահա, դու ավազա՛կ ես, և ես կսպանեմ քեզ:

14 Բայց Լամանը փախավ նրա մոտից և պատմեց մեզ այն բաները, որ Լաբանն արել էր: Եվ մենք սկսեցինք չափազանց վշտանալ, և եղբայրներս պատրաստվում էին վերադառնալ հորս մոտ՝ անապատ:

15 Բայց ահա, ես ասացի նրանց, որ. Ինչպես կենդանի է Տերը, և ինչպես կենդանի ենք մենք, մենք ետ չենք գնա անապատ՝ մեր հոր մոտ, մինչև չիրագործենք այն, ինչ Տերը պատվիրել է մեզ:

16 Ուստի, եկեք հավատարիմ լինենք Տիրոջ պատվիրանները պահելիս. հետևաբար, եկեք գնանք մեր հոր աժառանգության հողը, քանզի ահա, նա թողել է ոսկի և արծաթ և ամեն տեսակի հարստություններ: Եվ այս բոլորը նա արել է հանուն Տիրոջ բպատվիրանների:

17 Քանզի նա գիտեր, որ Երուսաղեմը պետք է ակործանվի՝ մարդկանց ամբարշտության պատճառով:

18 Քանզի ահա, նրանք ամերժեցին մարգարեների խոսքերը: Ուստի, եթե հայրս մնար այդ հողում, այն բանից հետո, երբ նրան բպատվիրվել էր փախչել այդ հողից, ահա, նա նույնպես կկորչեր: Ուստի, անպայման պետք էր, որ նա փախչեր այդ հողից:

19 Եվ ահա, Աստծո իմաստությամբ է, որ մենք պետք է ձեռք բերենք այս ահիշատակարանները, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր զավակների համար մեր հայրերի լեզուն.

20 Եվ նաև, որպեսզի կարողանանք ապահպանել նրանց համար այն խոսքերը, որոնք ասվել են բոլոր սուրբ մարգարեների բերանով, որոնք տրվել են նրանց Աստծո Հոգով և զորությամբ, աշխարհի սկզբից ի վեր, նույնիսկ ընդհուպ մինչև այս ներկա ժամանակը:

21 Եվ եղավ այնպես, որ այս խոսելաձևով ես համոզեցի իմ եղբայրներին, որ նրանք հավատարիմ լինեն Աստծո պատվիրանները պահելիս:

22 Եվ եղավ այնպես, որ մենք գնացինք մեր ժառանգության հողը, և մենք ի մի հավաքեցինք մեր աոսկին և մեր արծաթը և մեր թանկարժեք իրերը:

23 Եվ այս բաներն ի մի հավաքելուց հետո, մենք նորից գնացինք Լաբանի տուն:

24 Եվ եղավ այնպես, որ մենք մտանք ներս՝ Լաբանի մոտ և ուզեցինք նրանից, որ նա մեզ տար հիշատակարանները, որոնք փորագրված էին արույրե աթիթեղների վրա, որի համար մենք նրան կտայինք մեր ոսկին և մեր արծաթը և մեր բոլոր թանկարժեք իրերը:

25 Եվ եղավ այնպես, որ, երբ Լաբանը տեսավ մեր ունեցվածքը, և որ այն չափազանց մեծ էր, նա ափափագեց այն՝ այնպես, որ մեզ դուրս շպրտեց և ուղարկեց իր ծառաներին՝ սպանելու մեզ, որպեսզի կարողանար տիրանալ մեր ունեցվածքին:

26 Եվ եղավ այնպես, որ մենք փախուստի դիմեցինք Լաբանի ծառաներից, և ստիպված էինք թողնել այնտեղ մեր ունեցվածքը, և այն ընկավ Լաբանի ձեռքը:

27 Եվ եղավ այնպես, որ մենք փախանք անապատ, և Լաբանի ծառաները չհասան մեր ետևից, և մենք թաքնվեցինք մի ժայռի խոռոչում:

28 Եվ եղավ այնպես, որ Լամանը բարկացած էր ինձ վրա և նաև իմ հոր վրա. և Լեմուելը՝ նույնպես, քանի որ նա ականջ էր դնում Լամանի խոսքերին: Այդ պատճառով Լամանը և Լեմուելն ասացին մեզ՝ իրենց փոքր եղբայրներին, շատ ածանր խոսքեր և ուղղակի ճիպոտով ծեծեցին:

29 Եվ եղավ այնպես, որ, երբ նրանք ճիպոտով ծեծում էին մեզ, ահա, Տիրոջ մի ահրեշտակ եկավ ու կանգնեց նրանց առջև և նա խոսեց նրանց հետ՝ ասելով. Ինչո՞ւ եք ճիպոտով ծեծում ձեր փոքր եղբորը: Չգիտե՞ք, որ Տերը նրան բղեկավար է ընտրել ձեզ վրա, և դա՝ ձեր անօրինությունների պատճառով: Ահա, դուք պետք է նորից գնաք Երուսաղեմ, և Տերը կհանձնի Լաբանին ձեր ձեռքը:

30 Եվ ահրեշտակը, մեզ հետ խոսելուց հետո, հեռացավ:

31 Եվ հրեշտակի հեռանալուց հետո Լամանը և Լեմուելը նորից սկսեցին ատրտնջալ, ասելով. Ի՞նչպես է դա հնարավոր, որ Տերը Լաբանին հանձնի մեր ձեռքը: Ահա, նա մի զորեղ մարդ է, և նա կարող է հրամայել հիսունի, այո, նա մինչև անգամ կարող է սպանել հիսունի և, ուրեմն, ինչու՝ ոչ մեզ: