Նեփիի առաջին գիրքը

1 Նեփի 

Պատմությունը Լեքիի ու նրա կին Սարիայի, և նրա չորս որդիների՝ անվանակոչված լինելով (սկսած մեծից) Լաման, Լեմուել, Սամ և Նեփի: Տերը նախազգուշացնում է Լեքիին՝ հեռանալ Երուսաղեմի հողից, որովհետև նա մարգարեանում է ժողովրդին նրանց անօրինությունների վերաբերյալ, և նրանք ջանում են կործանել նրա կյանքը: Նա ձեռնարկում է երեք օրվա ճամփորդություն դեպի անապատ՝ իր ընտանիքի հետ: Նեփին վերցնում է իր եղբայրներին և վերադառնում Երուսաղեմի հողը՝ հրեաների հիշատակարանի հետևից: Նրանց տառապանքների պատմությունը: Նրանք կնության են վերցնում Իսմայելի դուստրերին: Նրանք վերցնում են իրենց ընտանիքները և հեռանում անապատ: Նրանց տառապանքները և չարչարանքներն անապատում: Նրանց ճամփորդությունների ուղին: Նրանք հասնում են մեծ ջրերին: Նեփիի եղբայրներն ապստամբում են նրա դեմ: Նա կարկամեցնում է նրանց և մի նավ կառուցում: Այդ տեղի անունը նրանք կոչում են Լիառատ: Նրանք անցնում են մեծ ջրերը՝ դեպի խոստացված երկիր, և այդպես շարունակ: Սա համապատասխանում է Նեփիի պատմությանը. կամ, այլ խոսքով ասած, ես՝ Նեփիս, գրեցի այս հիշատակարանը:
Գլուխ 1

Նեփին սկսում է իր ժողովրդի հիշատակարանը – Լեքին տեսիլքում կրակի սյուն է տեսնում և կարդում է մարգարեության գրքից – Նա փառաբանում է Աստծուն, կանխագուշակում է Մեսիայի գալուստը և մարգարեանում Երուսաղեմի կործանման մասին – Նա հալածվում է հրեաների կողմից: Մոտ 600թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Լեքին իր ընտանիքը տանում է անապատ՝ Կարմիր ծովի մոտ – Նրանք թողնում են իրենց ունեցվածքը – Լեքին զոհ է մատուցում Տիրոջը և սովորեցնում իր որդիներին պահել պատվիրանները – Լամանը և Լեմուելը տրտնջում են իրենց հոր դեմ – Նեփին հնազանդ է և աղոթում է հավատքով. Տերը խոսում է նրա հետ, և նա ընտրվում է կառավարելու իր եղբայրներին: Մոտ 600թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ՝ ձեռք բերելու արույրե թիթեղները – Լաբանը մերժում է տալ թիթեղները – Նեփին հորդորում է և քաջալերում իր եղբայրներին – Լաբանը գողանում է նրանց ունեցվածքը և փորձում սպանել նրանց – Լամանն ու Լեմուելը ծեծում են Նեփիին ու Սամին և հանդիմանվում են հրեշտակի կողմից: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Նեփին սպանում է Լաբանին Տիրոջ հրամանով և հետո ճարպկությամբ ձեռք բերում արույրե թիթեղները – Զորամը նախընտրում է միանալ Լեքիի ընտանիքին անապատում: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 5

Սարիան դժգոհում է Լեքիի դեմ – Երկուսն էլ ուրախանում են իրենց որդիների վերադարձի վրա – Նրանք զոհեր են մատուցում – Արույրե թիթեղները պարունակում են Մովսեսի և մարգարեների գրվածքները – Թիթեղները հաստատում են Լեքիի ինքնությունը՝ որպես Հովսեփի հետնորդ – Լեքին մարգարեանում է իր սերնդի և թիթեղների պահպանման վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Նեփին գրում է Աստծո բաների մասին – Նեփիի նպատակը մարդկանց համոզելն է՝ գալ դեպի Աբրահամի Աստվածը և փրկվել: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 7

Լեքիի որդիները վերադառնում են Երուսաղեմ և հրավիրում Իսմայելին ու նրա գերդաստանին՝ միանալ իրենց ճամփորդությանը – Լամանը և մյուսներն ապստամբում են – Նեփին հորդորում է իր եղբայրներին հավատք ունենալ Տիրոջ հանդեպ – Նրանք պարաններով կապում են նրան և ծրագրում նրա կործանումը – Նա ազատվում է հավատքի զորությամբ – Նրա եղբայրները ներում են խնդրում – Լեքին և նրա ընկերակիցները զոհ և ողջակեզներ են մատուցում: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 8

Լեքին տեսնում է կենաց ծառի տեսիլքը – Նա ճաշակում է դրա պտղից և ցանկանում, որ իր ընտանիքն էլ անի նույնը – Նա տեսնում է երկաթյա մի ձող, նեղ ու անձուկ մի արահետ և խավարի մշուշներ, որոնք պատում են մարդկանց – Սարիան, Նեփին և Սամը ճաշակում են պտղից, բայց Լամանը և Լեմուելը հրաժարվում են: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 9

Նեփին ստեղծում է երկու կարգի հիշատակարաններ – Յուրաքանչյուրը կոչվում է Նեփիի թիթեղներ – Մեծ թիթեղները պարունակում են աշխարհիկ պատմությունը, փոքրերը հիմնականում վերաբերում են սրբազան բաներին: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 10

Լեքին կանխագուշակում է, որ հրեաները գերի կտարվեն Բաբելոնացիների կողմից – Նա պատմում է հրեաների մեջ մի Մեսիայի, մի Փրկչի, մի Քավչի գալստյան մասին – Լեքին պատմում է նաև այն մեկի գալստյան մասին, որը պետք է մկրտի Աստծո Գառին – Լեքին պատմում է Մեսիայի մահվան և հարության մասին – Նա համեմատում է Իսրայելի ցրվելը և հավաքվելը ձիթենու հետ – Նեփին խոսում է Աստծո Որդու, Սուրբ Հոգու պարգևի և նաև արդարակեցության անհրաժեշտության մասին: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 11

Նեփին տեսնում է Տիրոջ Հոգին և տեսիլքում ցույց է տրվում կենաց ծառը – Նա տեսնում է Աստծո Որդու մորը և իմանում Աստծո բարեհաճության մասին – Նա տեսնում է Աստծո Գառի մկրտությունը, ծառայությունը և խաչելությունը – Նա տեսնում է նաև Գառի Տասներկու Առաքյալների կանչվելը և ծառայությունը: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 12

Նեփին տեսիլքում տեսնում է խոստումի երկիրը. դրա բնակիչների արդարությունը, անօրինությունը և անկումը. Աստծո Գառի գալուստը նրանց մեջ. ինչպես են Տասներկու Աշակերտները և Տասներկու Առաքյալները դատելու Իսրայելը. և անհավատության մեջ ընկածների նողկալի ու կեղտոտ վիճակը: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 13

Նեփին տեսիլքում տեսնում է դևի եկեղեցին հաստատված հեթանոսների մեջ, Ամերիկայի հայտնագործումը և գաղութացումը, Աստվածաշնչի բազմաթիվ պարզ և արժեքավոր մասերի կորուստը, որպես դրա արդյունք՝ հեթանոսների ուրացության վիճակը, ավետարանի վերականգնումը, վերջին օրերի սուրբ գրքերի ի հայտ գալը, և Սիոնի կառուցումը: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 14

Մի հրեշտակ պատմում է Նեփիին այն օրհնությունների ու անեծքների մասին, որ կթափվեն հեթանոսների վրա – Կան միայն երկու եկեղեցիներ՝ Աստծո Գառի Եկեղեցին և դևի եկեղեցին – Աստծո Սրբերը բոլոր ազգերի մեջ հալածվում են մեծ և պիղծ եկեղեցու կողմից – Հովհաննես Առաքյալը կգրի աշխարհի վերջի վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 15

Լեքիի սերունդը պետք է ստանա ավետարանը հեթանոսներից վերջին օրերում – Իսրայելի հավաքվելը նմանեցվում է ձիթենու, որի բնական ճյուղերը նորից կպատվաստվեն – Նեփին մեկնաբանում է կենաց ծառի տեսիլքը և խոսում է Աստծո արդարության մասին՝ ամբարիշտներին արդարներից բաժանելու վերաբերյալ: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 16

Ամբարիշտները կարծում են, որ ճշմարտությունը խիստ է – Լեքիի որդիներն ամուսնանում են Իսմայելի դուստրերի հետ – Լիահոնան առաջնորդում է նրանց երթուղին անապատում – Ժամանակ առ ժամանակ, Տիրոջ կողմից պատգամները գրվում են Լիահոնայի վրա – Իսմայելը մահանում է. նրա ընտանիքը տրտնջում է չարչարանքների պատճառով: Մոտ 600–592թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 17

Նեփիին պատվիրվում է մի նավ կառուցել – Նրա եղբայրները հակառակվում են նրան – Նա հորդորում է նրանց՝ շարադրելով Իսրայելի հետ Աստծո գործերի պատմությունը – Նեփին լցվում է Աստծո զորությամբ – Նրա եղբայրներին արգելվում է ձեռք տալ նրան, այլապես նրանք կչորանան՝ չորացած եղեգի պես: Մոտ 592–591թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 18

Նավն ավարտված է – Հիշատակվում է Հակոբի ու Հովսեփի ծննդի մասին – Խումբը նավարկում է դեպի խոստացված երկիր – Իսմայելի որդիները և նրանց կանայք միանում են խրախճանքին և խռովությանը – Նեփին կապված է, և նավը ետ է մղվում սարսափելի փոթորիկից – Նեփին ազատ է արձակվում, և նրա աղոթքով մրրիկը դադարում է – Մարդիկ հասնում են խոստացված երկիրը: Մոտ 591–589թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 19

Նեփին հանքանյութից թիթեղներ է պատրաստում և արձանագրում է իր ժողովրդի պատմությունը – Իսրայելի Աստվածը կգա՝ Լեքիի Երուսաղեմը թողնելու ժամանակից 600 տարի հետո – Նեփին պատմում է Նրա տառապանքների և խաչելության մասին – Հրեաները կարհամարհվեն և կցրվեն մինչև վերջին օրերը, երբ նրանք կվերադառնան դեպի Տերը: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 20

Տերը հայտնում է իր նպատակները Իսրայելին – Իսրայելն ընտրվել է չարչարանքի հնոցում և պետք է դուրս գա Բաբելոնից – Համեմատեք Եսայիա ԽԸ: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 21

Մեսիան լույս է լինելու հեթանոսների համար և ազատելու է գերյալներին – Իսրայելը կժողովվի զորությամբ վերջին օրերում – Թագավորները կլինեն նրանց խնամող հայրերը – Համեմատեք Եսայիայի ԽԹ: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 22

Իսրայելը կցրվի ողջ երկրի երեսով – Հեթանոսներն ավետարանով կկերակրեն ու կսնուցեն Իսրայելին վերջին օրերում – Իսրայելը կհավաքվի և կփրկվի, իսկ ամբարիշտները հարդի պես կայրվեն – Դևի թագավորությունը կկործանվի և Սատանան կկապվի: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.: