Սուրբ գրություններ
2 Նեփի 10


Գլուխ 10

Հրեաները կխաչեն իրենց Աստծուն – Նրանք կցրվեն, մինչև որ սկսեն հավատալ նրան – Ամերիկան կլինի ազատության երկիր, որտեղ ոչ մի թագավոր չի իշխի – Հաշտվեք Աստծո հետ և ձեռք բերեք փրկություն նրա շնորհի միջոցով: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ, այժմ, ես՝ Հակոբս, կրկին խոսում եմ ձեզ հետ, իմ սիրելի՛ եղբայրներ, այս արդար աճյուղի վերաբերյալ, որի մասին ես խոսել եմ:

2 Քանզի, ահա, ախոստումները, որոնք մենք ստացել ենք, խոստումներ են տրված մեզ՝ ըստ մարմնի, ուստի, չնայած ինձ ցույց է տրվել, որ մեր զավակներից շատերն անհավատության պատճառով մարմնով կկորչեն. այնուամենայնիվ, Աստված ողորմած կլինի շատերի հանդեպ. և մեր զավակները կվերականգնվեն, որպեսզի նրանք կարողանան գալ այն բանին, ինչը կտա նրանց՝ իրենց Քավչի մասին ճշմարիտ իմացությունը:

3 Ուստի, ինչպես ես ասացի ձեզ, անպայման անհրաժեշտ պիտի լինի, որ Քրիստոսը,– քանզի անցած գիշեր ահրեշտակն ասաց ինձ, որ դա պետք է լինի նրա անունը,– պիտի բգա հրեաների մեջ, նրանց մեջ, որոնք աշխարհի առավել ամբարիշտ մասն են. և նրանք գկխաչեն նրան,– քանզի այսպես է պետք մեր Աստծուն, և չկա ոչ մի ուրիշ ազգ երկրագնդի վրա, որը դկխաչեր իր եԱստծուն:

4 Քանզի, եթե այդ զորավոր ահրաշքները գործվեին ուրիշ ազգերի մեջ, նրանք կապաշխարեին և կիմանային, որ նա է իրենց Աստվածը:

5 Բայց աքահանանենգության և անօրինությունների պատճառով, նրանք Երուսաղեմում կխստացնեն իրենց պարանոցները նրա դեմ, այնպես որ նրան կխաչեն:

6 Ուստի, նրանց անօրինությունների պատճառով, ավերումներ, սովեր, ժանտախտներ և արյունահեղություն կգա նրանց վրա. և նրանք, ովքեր չեն կործանվի, ակցրվեն բոլոր ազգերի մեջ:

7 Բայց, ահա, այսպես է ասում աՏեր Աստված. բԵրբ գա օրը, որ նրանք հավատան ինձ, որ ես եմ Քրիստոսը, ապա ես ուխտել եմ նրանց հայրերի հետ, որ նրանք կվերականգնվեն մարմնում, երկրի վրա, իրենց ժառանգության հողերում:

8 Եվ պիտի լինի այնպես, որ նրանք պիտի աժողովվեն իրենց երկարատև ցրումից՝ բծովի կղզիներից, և աշխարհի չորս մասերից. և հեթանոսների ազգերը մեծ կլինեն իմ աչքում, ասում է Աստված, նրանց դեպի իրենց ժառանգության հողերը գբերելիս:

9 աԱյո, հեթանոսների թագավորները կլինեն խնամող հայրեր նրանց համար, և նրանց թագուհիները կդառնան ստնտու մայրեր. ուստի, Տիրոջ բխոստումները մեծ են հեթանոսներին, քանզի նա խոսել է դա, և ո՞վ կարող է վիճել:

10 Բայց, ահա, այս երկիրը, ասում է Աստված, կլինի քեզ ժառանգության հող, և ահեթանոսները կօրհնվեն այս երկրի վրա:

11 Եվ այս երկիրը հեթանոսների համար կլինի աազատության երկիր, և երկրի վրա չեն լինի բթագավորներ, ովքեր կիշխեն հեթանոսներին:

12 Եվ ես կամրացնեմ այս երկիրը՝ բոլոր մյուս ազգերի դեմ:

13 Եվ նա, ով ակռվում է Սիոնի դեմ, բկկործանվի, ասում է Աստված:

14 Քանզի նա, ով թագավոր բարձրացնի իմ դեմ, կկործանվի, քանզի ես՝ Տերս, երկնքի աթագավորս, կլինեմ նրանց թագավորը, և ես հավիտյան բլույս կլինեմ նրանց համար, ովքեր լսում են իմ խոսքերը:

15 Ուստի, այս պատճառով, որպեսզի իմ աուխտերը կարողանան իրագործվել, որոնք ես արել եմ մարդկանց զավակների հետ, որոնք ես անելու եմ նրանց համար, մինչ նրանք մարմնում են, ես անպայման պետք է կործանեմ բխավարի և սպանությունների և պղծությունների գգաղտնի գործերը:

16 Ուստի նա, ով կռվում է աՍիոնի դեմ՝ թե՛ հրեա, թե՛ հեթանոս, թե՛ ստրուկ, թե՛ ազատ, թե՛ այր, թե՛ կին, կկործանվի. քանզի այդ բնրանք են, ովքեր ողջ աշխարհի պոռնիկն են. քանզի գնրանք, ովքեր իմ կողմից դչեն, եդեմ են ինձ, ասում է մեր Աստվածը:

17 Քանզի ես ակիրագործեմ իմ խոստումները, որոնք ես արել եմ մարդկանց զավակներին, դրանք ես կանեմ նրանց համար, մինչ նրանք մարմնում են,

18 Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, այսպես է ասում Աստվածը մեր. Ես կչարաչարեմ քո սերնդին՝ հեթանոսների ձեռքով. այնուամենայնիվ, ես կփափկացնեմ ահեթանոսների սրտերը, այնպես որ նրանք կլինեն հոր պես նրանց համար. ուստի, հեթանոսները բկօրհնվեն և գկհամարվեն Իսրայելի տան թվում:

19 Ուստի, ես ակնվիրաբերեմ այս երկիրը քո սերնդին, և նրանց, ովքեր կհամարվեն քո սերնդի թվում հավիտյան, որպես նրանց ժառանգության հողը. քանզի այն ընտիր երկիր է, ասում է ինձ Աստված, առավել քան բոլոր մյուս երկրները, ուստի, ես կամենում եմ, որ բոլոր մարդիկ, որոնք բնակվում են դրա վրա, որ նրանք երկրպագեն ինձ, ասում է Աստված:

20 Եվ այժմ, իմ սիրելի՛ եղբայրներ, տեսնելով, որ մեր ողորմած Աստված այսպիսի մեծ գիտություն է տվել մեզ այս բաների վերաբերյալ, եկեք հիշենք նրան և մի կողմ դնենք մեր մեղքերը և չկախենք մեր գլուխը, քանզի մենք մերժված չենք. թեև մենք դուրս ենք աքշվել մեր ժառանգության հողից. բայց մենք առաջնորդվել ենք դեպի ավելի բլավ երկիր, քանզի Տերը դարձրեց ծովը մեր գճանապարհը, և մենք ծովի դկղզու վրա ենք:

21 Բայց մեծ են Տիրոջ խոստումները նրանց համար, ովքեր ծովի ակղզիների վրա են. ուստի, քանի որ ասվում է կղզիներ, պետք է անպայման լինեն ավելին, քան սա, և դրանք նույնպես բնակեցված են մեր եղբայրներով:

22 Քանզի ահա, Տեր Աստված, ժամանակ առ ժամանակ, Իսրայելի տնից ատարել է՝ ըստ իր կամքի և հաճության: Եվ այժմ ահա, Տերը հիշում է բոլոր նրանց, ովքեր կտրված են, ուստի նա հիշում է նաև մեզ:

23 Հետևաբար, ուրախացրեք ձեր սրտերը, և հիշեք, որ դուք աազատ եք՝ ինքնուրույն բգործելու՝ գընտրելու հավիտենական մահվան ճանապարհը կամ հավերժական կյանքի ճանապարհը:

24 Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, հաշտվեք Աստծո կամքի և ոչ թե դևի ու մարմնի կամքի հետ. և հիշեք, հետո, երբ դուք հաշտվեք Աստծո հետ, որ դա միայն Աստծո աշնորհով և շնորհիվ է, որ դուք բփրկվում եք:

25 Ուստի, թող Աստված բարձրացնի ձեզ մահից, հարության զորությամբ, և նաև հավիտենական մահից, աքավության զորությամբ, որպեսզի դուք կարողանաք ընդունվել Աստծո հավերժական արքայությունում, որպեսզի դուք կարողանաք գովաբանել նրան աստվածային շնորհով: Ամեն: