Սուրբ գրություններ
2 Նեփի 11


Գլուխ 11

Հակոբը տեսել էր իր Քավչին – Մովսեսի օրենքը խորհրդանշում է Քրիստոսին և ապացուցում, որ նա գալու է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Արդ, աՀակոբն այն ժամանակ շատ ու շատ բաներ խոսեց իմ ժողովրդի հետ. սակայն միայն այս բաները ես բգրել տվեցի, քանզի բաները, որոնք ես գրել եմ, բավական են ինձ համար:

2 Եվ այժմ, ես՝ Նեփիս, գրում եմ ավելի շատ խոսքեր աԵսայիայից, քանզի հոգիս հրճվում է նրա խոսքերից: Քանզի նրա խոսքերը ես վերագրում եմ իմ ժողովրդին, և ես կփոխանցեմ դրանք իմ բոլոր զավակներին, քանզի նա իսկապես տեսել է իմ բՔավչին, ճիշտ ինչպես ես եմ տեսել նրան:

3 Եվ իմ եղբայրը՝ Հակոբը, նույնպես ատեսել է նրան, ինչպես ես եմ տեսել նրան. ուստի, ես նրանց խոսքերը կփոխանցեմ իմ զավակներին՝ նրանց ապացուցելու համար, որ իմ խոսքերը ճշմարիտ են: Ուստի, բերեքի խոսքերով, ասել է Աստված, ես կհաստատեմ իմ խոսքը: Այնուամենայնիվ, Աստված ուղարկում է ավելի շատ վկաներ և ապացուցում բոլոր իր խոսքերը:

4 Ահա, հոգիս հրճվում է՝ աապացուցելով իմ ժողովրդին Քրիստոսի բգալստյան ճշմարտությունը. քանզի այս վախճանի համար է տրված Մովսեսի գօրենքը. և բոլոր բաները, որոնք աշխարհի սկզբից ի վեր, Աստծո կողմից, տրված են մարդուն, խորհրդանշումն են նրա:

5 Եվ հոգիս հրճվում է Տիրոջ աուխտերով, որոնք նա արել է մեր հայրերի հետ. այո, հոգիս հրճվում է նրա շնորհով և նրա արդարությամբ և զորությամբ և ողորմությամբ՝ մահից ազատման մեծ և հավերժական ծրագրում:

6 Եվ հոգիս հրճվում է՝ իմ ժողովրդին ապացուցելիս, որ աեթե Քրիստոսը չգա, բոլոր մարդիկ պիտի կորչեն:

7 Քանզի, եթե աչլինի Քրիստոս, չի լինի Աստված. և եթե չլինի Աստված, չկանք և մենք, քանզի չէր կարող լինել ոչ մի բարարում: Բայց կա Աստված, և նա է Քրիստոսը, և նա գալիս է իր ուրույն ժամանակի լրիվության մեջ:

8 Եվ այժմ, ես գրում եմ մի քանի խոսքեր Եսայիայից, որպեսզի իմ ժողովրդից նրանք, ովքեր տեսնեն այս խոսքերը, կարողանան բարձրացնել իրենց սրտերը և ուրախանալ բոլոր մարդկանց համար: Ահա, սրանք են խոսքերը, և դուք կարող եք դրանք վերաբերել ձեզ և բոլոր մարդկանց: