Սուրբ գրություններ
2 Նեփի 19


Գլուխ 19

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Մարդիկ խավարի մեջ կտեսնեն մի մեծ լույս – Մեզ համար մի երեխա է ծնվել – Նա կլինի Խաղաղության Իշխանը և կթագավորի Դավթի գահակալության վրա – Համեմատեք Եսայիայի Թ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

1 Այնուամենայնիվ, մշուշը չի լինի այնպիսին, ինչպես նրա նեղության ժամանակ էր, երբ սկզբում նա թեթևակի չարչարեց Զաբուղոնի աերկիրն ու Նեփթաղիմի երկիրը, և հետո ավելի դառնաղետորեն չարչարեց Կարմիր ծովի ճանապարհին՝ Հորդանանի մյուս կողմում, հեթանոսների Գալիլեայում:

2 Ժողովուրդը, որ քայլում էր ախավարում, տեսել է մի մեծ լույս, նրանք ովքեր բնակվում էին մահվան ստվերների երկրում, նրանց վրա փայլել է լույսը:

3 Դու բազմացրել ես ազգը և ամեծացրել ուրախությունը,– նրանք ուրախանում են քո առաջ նույն ձևով, ինչպես ուրախանում են բերքահավաքով, և ինչպես մարդիկ զվարճանում են, երբ նրանք բաժանում են ավարը:

4 Քանզի դու ջարդեցիր նրա բեռի լուծը և ուսերի ծանրությունը, նրա բռնացողի ցուպը:

5 Քանզի ռազմիկի ամեն մի ճակատամարտը խառնիճաղանճ աղմուկով է, և հանդերձները՝ արյունաթաթախ. բայց այն բոցավառվելով և հրի ճարակով կլինի:

6 Քանզի մեզ համար մի աերեխա է ծնվել, մեզ մի որդի է տրվել. և բիշխանությունը կլինի նրա ուսի վրա. և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, գՀզոր Աստված, դՀավիտենական Հայր, եԽաղաղության Իշխան:

7 աԻշխանության մեծացմանը և խաղաղությանը վերջ բչկա Դավթի գահի վրա, և նրա թագավորության վրա՝ կարգավորելու այն և հաստատելու այն դատաստանով և արդարությամբ այսուհետև, նույնիսկ հավիտյան: Զորաց Տիրոջ մեծ եռանդը կիրագործի այս:

8 Տերը ուղարկեց իր խոսքը Հակոբին, և այն իջավ աԻսրայելի վրա:

9 Եվ բոլոր մարդիկ կիմանան, նույնիսկ Եփրեմը և Սամարիայի բնակիչները, ովքեր ասում են հպարտությամբ և սրտի ամբարտավանությամբ.

10 Աղյուսները վայր են ընկած, բայց մենք կսարքենք սրբատաշ քարերով. թխկիները կտրված են, բայց մենք կփոխենք դրանք եղևնիներով:

11 Հետևաբար, Տերը կբարձրացնի աՌասինի հակառակորդներին նրա դեմ և կմիավորի նրա թշնամիներին միմյանց հետ.

12 Ասորիներն առջևից և Փղշտացիները ետևից. և նրանք պետք է ախժռեն Իսրայելը՝ բացած բերանով: Այս բոլորի պատճառով նրա բբարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է:

13 Քանզի մարդիկ չեն ադառնում դեպի նա, ով զարկում է իրենց, ոչ էլ նրանք փնտրում են Զորաց Տիրոջը:

14 Հետևաբար, Տերը կկտրի Իսրայելից գլուխն ու ագին, ճյուղն ու եղեգը մեկ օրում:

15 Ծերը՝ նա է գլուխը. և մարգարեն, որ սովորեցնում է ստեր՝ նա է ագին:

16 Քանզի այս ժողովրդի առաջնորդները նրանց սխալվելու պատճառն են դառնում. և նրանք, ովքեր առաջնորդվում են նրանց կողմից, կործանվում են:

17 Այդ պատճառով Տերը չի ունենա ուրախություն նրանց երիտասարդներում, ոչ էլ կունենա աողորմություն նրանց հայրազուրկների և որբևայրիների հանդեպ. քանզի նրանցից ամեն մեկը կեղծավոր է ու չարագործ, և ամեն մի բերան խոսում է բհիմարաբար: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա գձեռքը դեռ մեկնված է:

18 Քանզի ամբարշտությունը վառվում է կրակի պես. այն կլափի ցախերը և փշերը, և կբռնկի անտառի ծմակները, և վեր կբարձրանա, ինչպես ծուխն է բարձրանում:

19 Զորաց Տիրոջ ցասումից երկիրը մթնել է, և մարդիկ կլինեն հրի ճարակի պես. աոչ մի մարդ չի խնայի իր եղբորը:

20 Եվ նա կհափշտակի աջ կողմից և կլինի սոված. և նա ակուտի ձախ կողմից և նրանք չեն կշտանա. նրանք կուտեն՝ ամեն մարդ իր սեփական բազկի միսը,

21 աՄանասեն՝ բԵփրեմին. և Եփրեմը՝ Մանասեին. նրանք միասին կլինեն գՀուդայի դեմ: Այս բոլորի պատճառով նրա բարկությունը չի անցել, բայց նրա ձեռքը դեռ մեկնված է: