Նեփիի երկրորդ գիրքը

2 Նեփի 

Լեքիի մահվան պատմությունը: Նեփիի եղբայրներն ապստամբում են նրա դեմ: Տերը նախազգուշացնում է Նեփիին՝ հեռանալ անապատ: Նրա ճամփորդություններն անապատում և այլն:
Գլուխ 1

Լեքին մարգարեանում է ազատության մի երկրի վերաբերյալ – Նրա սերունդը կցրվի և կզարկվի, եթե նրանք մերժեն Սուրբին Իսրայելի – Նա հորդորում է իր որդիներին հագնել արդարության զենքերը: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Փրկագնումը գալիս է Սուրբ Մեսիայի միջոցով – Ընտրության ազատությունը (ազատ կամքը) էական է՝ գոյության և առաջընթացի համար – Ադամն ընկավ, որպեսզի մարդկությունը լինի – Մարդիկ ազատ են ընտրել ազատություն և հավերժական կյանք: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Հովսեփը Եգիպտոսում տեսել էր Նեփիացիներին տեսիլքում – Նա մարգարեացել էր Ջոզեֆ Սմիթի՝ վերջին օրերի տեսանողի վերաբերյալ. Մովսեսի վերաբերյալ, որն ազատելու էր Իսրայելը. և Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Լեքին խրատում է և օրհնում իր ժառանգներին – Նա մահանում է և թաղվում – Նեփին հրճվում է Աստծո բարությամբ – Նեփին իր վստահությունը հավիտյան դնում է Տիրոջ վրա: Մոտ 588–570թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 5

Նեփիացիներն իրենց առանձնացնում են Լամանացիներից, պահում են Մովսեսի օրենքը և տաճար կառուցում – Իրենց անհավատության հետևանքով՝ Լամանացիները կտրվում են Տիրոջ ներկայությունից, անիծվում և դառնում են խարազան Նեփիացիների համար: Մոտ 588–559թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Հակոբը շարադրում է հրեական պատմությունը՝ Բաբելոնյան գերությունը և վերադարձը. Իսրայելի Սուրբի ծառայությունը և խաչելությունը. հեթանոսների կողմից ստացված օգնությունը. և հրեաների վերականգնումը վերջին օրերին, երբ նրանք կհավատան Մեսիային: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 7

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Մեսիան կունենա ուսումնավարժ լեզու – Նա կտա իր թիկունքը զարկողներին – Նա ամոթապարտ չի լինի – Համեմատեք Եսայիայի Ծ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 8

Վերջին օրերին Տերը կմխիթարի Սիոնը և կհավաքի Իսրայելը – Փրկագնվածները, մեծ ուրախությամբ, կգան Սիոն – Համեմատեք Եսայիայի ԾԱ և ԾԲ.1–2: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 9

Հրեաները կժողովվեն բոլոր իրենց խոստումի երկրներում – Քավությունն ազատագնում է մարդուն Անկումից – Մեռելների մարմինները դուրս կգան գերեզմանից, իսկ նրանց հոգիները՝ դժոխքից և դրախտից – Նրանք կդատվեն – Քավությունը փրկում է մահից, դժոխքից, դևից և անվերջ տանջանքից – Արդարները փրկվում են Աստծո արքայությունում – Մեղքերի համար տույժեր են սահմանվում – Իսրայելի Սուրբը դռան պահապանն է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 10

Հրեաները կխաչեն իրենց Աստծուն – Նրանք կցրվեն, մինչև որ սկսեն հավատալ նրան – Ամերիկան կլինի ազատության երկիր, որտեղ ոչ մի թագավոր չի իշխի – Հաշտվեք Աստծո հետ և ձեռք բերեք փրկություն նրա շնորհի միջոցով: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 11

Հակոբը տեսել էր իր Քավչին – Մովսեսի օրենքը խորհրդանշում է Քրիստոսին և ապացուցում, որ նա գալու է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 12

Եսայիան տեսնում է վերջին օրերի տաճարը, Իսրայելի հավաքվելը, և հազարամյա դատաստանն ու խաղաղությունը – Հպարտները և ամբարիշտները կցածրացվեն Երկրորդ Գալստյան ժամանակ – Համեմատեք Եսայիայի Բ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 13

Հուդան և Երուսաղեմը կպատժվեն իրենց անհնազանդության համար – Տերը բարեխոսում է և դատում իր ժողովրդին – Սիոնի դուստրերն անիծված են և տանջված իրենց աշխարհիկության համար – Համեմատեք Եսայիայի Գ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 14

Սիոնը և նրա դուստրերը կփրկագնվեն և կմաքրվեն հազարամյակի օրը – Համեմատեք Եսայիայի Դ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 15

Տիրոջ այգին (Իսրայելը) կդառնա ամայի և նրա ժողովուրդը կցրվի – Վայեր կգան նրանց վրա իրենց ուրացած և ցրված վիճակում – Տերը դրոշակ կբարձրացնի և կժողովի Իսրայելը – Համեմատեք Եսայիայի Ե: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 16

Եսայիան տեսնում է Տիրոջը – Եսայիայի մեղքերը ներվում են – Նա կանչվում է՝ մարգարեանալու – Նա մարգարեանում է հրեաների կողմից Քրիստոսի վարդապետությունների մերժման մասին – Մի մնացորդ պիտի վերադառնա – Համեմատեք Եսայիայի Զ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 17

Եփրեմը և Ասորիքը պատերազմ են մղում Հուդայի դեմ – Քրիստոսը կծնվի կույսից – Համեմատեք Եսայիայի Է: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 18

Քրիստոսը կլինի՝ որպես գայթակղության քար և գլորման վեմ – Որոնե՛ք Տիրոջը, ոչ թե քրթմնջացող կախարդներին – Դիմե՛ք օրենքին և վկայությանը՝ առաջնորդության համար – Համեմատեք Եսայիայի Ը: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 19

Եսայիան խոսում է Մեսիայի պես – Մարդիկ խավարի մեջ կտեսնեն մի մեծ լույս – Մեզ համար մի երեխա է ծնվել – Նա կլինի Խաղաղության Իշխանը և կթագավորի Դավթի գահակալության վրա – Համեմատեք Եսայիայի Թ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 20

Ասորեստանի կործանումը՝ ամբարիշտների կործանման մի մարմնավորում է Երկրորդ Գալստյան ժամանակ – Քիչ մարդիկ կմնան Տիրոջ կրկին գալուց հետո – Հակոբի մնացորդը կվերադառնա այն օրը – Համեմատեք Եսայիայի Ժ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 21

Հեսսեի ցողունը (Քրիստոսը) կդատի արդարությամբ – Գիտելիքը Աստծո մասին, կպատի երկիրը Հազարամյակի ժամանակ – Տերը մի դրոշակ կբարձրացնի և կժողովի Իսրայելը – Համեմատեք Եսայիայի ԺԱ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 22

Հազարամյակի օրոք բոլոր մարդիկ կգովաբանեն Տիրոջը – Նա կբնակվի նրանց մեջ – Համեմատեք Եսայիայի ԺԲ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 23

Բաբելոնի կործանումը Երկրորդ Գալստյան ժամանակ կործանման մի մարմնավորում է – Այն կլինի ցասման և վրեժխնդրության մի օր – Բաբելոնը (աշխարհը) կընկնի հավիտյան – Համեմատեք Եսայիայի ԺԳ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 24

Իսրայելը կհավաքվի և կվայելի հազարամյա հանգիստ – Լյուցիֆերը դուրս էր շպրտվել երկնքից ապստամբության պատճառով – Իսրայելը կհաղթի Բաբելոնին (աշխարհին) – Համեմատեք Եսայիայի ԺԴ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 25

Նեփին հրճվում է պարզությամբ – Եսայիայի մարգարեությունները կհասկացվեն վերջին օրերում – Հրեաները կվերադարձվեն Բաբելոնից, կխաչեն Մեսիային, և կցրվեն ու կխարազանվեն – Նրանք կվերադարձվեն, երբ կհավատան Մեսիային – Նա առաջին անգամ կգա Լեքիի՝ Երուսաղեմը թողնելուց վեց հարյուր տարի անց – Նեփիացիները պահում են Մովսեսի օրենքը և հավատում Քրիստոսին, որը Սուրբն է Իսրայելի: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 26

Քրիստոսը կծառայի Նեփիացիներին – Նեփին կանխատեսում է իր ժողովրդի կործանումը – Նրանք կխոսեն փոշու միջից – հեթանոսները կկառուցեն կեղծ եկեղեցիներ և գաղտնի խմբակցություններ – Տերն արգելում է մարդկանց զբաղվել քահանանենգությամբ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 27

Խավարը և ուրացությունը կպատի երկիրը վերջին օրերին – Մորմոնի Գիրքն ի հայտ կգա – Երեք վկաներ կվկայեն գրքի մասին – Ուսյալ մարդը կասի, որ նա չի կարող կարդալ կնքված գիրքը – Տերը զարմանալի և սքանչելի մի գործ կանի – Համեմատեք Եսայիայի ԻԹ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 28

Շատ կեղծ եկեղեցիներ կստեղծվեն վերջին օրերում – Դրանք կսովորեցնեն կեղծ, սին և հիմար վարդապետություններ – Ուրացությունը կշատանա կեղծ ուսուցիչների պատճառով – Դևը կմոլեգնի մարդկանց սրտերում – Նա կսովորեցնի ամեն տեսակի կեղծ վարդապետություններ: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 29

Շատ հեթանոսներ կմերժեն Մորմոնի Գիրքը – Նրանք կասեն. Մենք մեկ այլ Աստվածաշնչի կարիք չունենք – Տերը խոսում է շատ ազգերի հետ – Նա կդատի աշխարհը՝ ելնելով այն գրքերից, որոնք կգրվեն: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 30

Դարձի եկած հեթանոսները կհամարվեն ուխտի ժողովրդի հետ – Շատ Լամանացիներ և հրեաներ կհավատան խոսքին և կդառնան հրաշալի – Իսրայելը կվերականգնվի և ամբարիշտները կկործանվեն: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 31

Նեփին պատմում է, թե ինչու Քրիստոսը մկրտվեց – Մարդիկ պետք է հետևեն Քրիստոսին, մկրտվեն, ստանան Սուրբ Հոգին և մինչև վերջ համբերեն՝ փրկվելու համար – Ապաշխարությունը և մկրտությունը դուռն են անձուկ և նեղ արահետի – Հավերժական կյանքը տրվում է նրանց, ովքեր մկրտությունից հետո պահում են պատվիրանները: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 32

Հրեշտակները խոսում են Սուրբ Հոգու զորությամբ – Մարդիկ պետք է աղոթեն և իրենց համար գիտելիք ձեռք բերեն Սուրբ Հոգուց: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 33

Նեփիի խոսքերը ճշմարիտ են – Դրանք վկայում են Քրիստոսի մասին – Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, կհավատան Նեփիի խոսքերին, որոնք կկանգնեն որպես վկայություն արդարադատության դատարանի առջև: Մոտ 559–545թթ. Ք.ծ.ա.: