Երրորդ Նեփի

Գիրքը Նեփիի Որդին Նեփիի, որը Հելամանի որդին էր

3 Նեփի 

Եվ Հելամանը՝ Հելամանի որդին էր, որն Ալմայի որդին էր, որն Ալմայի որդին էր՝ լինելով Նեփիի մի հետնորդ, որը Լեքիի որդին էր, որը դուրս էր եկել Երուսաղեմից, Սեդեկիայի՝ Հուդայի թագավորի թագավորության առաջին տարում:
Գլուխ 1

Նեփին՝ Հելամանի որդին, մեկնում է երկրից, և նրա որդին՝ Նեփին, պահում է հիշատակարանները – Թեև նշաններն ու հրաշքները շատանում են, ամբարիշտները ծրագրում են սպանել արդարներին – Գալիս է Քրիստոսի ծննդյան գիշերը – Տրվում է նշանը, և մի նոր աստղ է հայտնվում – Ստերն ու խաբեություններն աճում են, և Գադիանթոնի ավազակները սպանում են շատերին: Մոտ 1–4թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 2

Ամբարշտությունն ու պղծություններն աճում են ժողովրդի մեջ – Նեփիացիներն ու Լամանացիները միանում են՝ պաշտպանվելու Գադիանթոնի ավազակների դեմ – Դարձի եկած Լամանացիները դառնում են սպիտակամաշկ և կոչվում են Նեփիացիներ: Մոտ 5–16թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 3

Գեդդիանին՝ Գադիանթոնի առաջնորդը, պահանջում է, որ Լաքոնիուսը և Նեփիացիները հանձնեն իրենց հողերն ու անձնատուր լինեն – Լաքոնիուսը Գեդգեդոնիին նշանակում է բանակի գլխավոր զորապետ – Նեփիացիները հավաքվում են Զարահեմլայում ու Լիառատում՝ պաշտպանվելու համար: Մոտ 16–18թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 4

Նեփիացիների զորքերը պարտության են մատնում Գադիանթոնի ավազակներին – Գեդդիանին սպանվում է, և նրա հաջորդին՝ Զեմնարիային կախում են – Նեփիացիները փառաբանում են Տիրոջը՝ իրենց հաղթանակների համար: Մոտ 19–22թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 5

Նեփիացիներն ապաշխարում են և թողնում իրենց մեղքերը – Մորմոնը գրում է իր ժողովրդի պատմությունը և նրանց հայտարարում է հավիտենական խոսքը – Իսրայելը կհավաքվի երկարատև ցրումից: Մոտ 22–26թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 6

Նեփիացիները բարգավաճում են – Հպարտություն, հարստություն, և դասային տարբերություններ են առաջանում – Եկեղեցին մասնատվում է երկպառակություններից – Սատանան առաջնորդում է մարդկանց ապստամբության – Շատ մարգարեներ ապաշխարություն են աղաղակում և սպանվում – Նրանց սպանողները դավադրություն են կազմակերպում՝ զավթելու կառավարությունը: Մոտ 26–30թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 7

Գլխավոր դատավորը սպանվում է, կառավարությունը կործանվում է, և ժողովուրդը բաժանվում է տոհմերի – Հակոբը՝ մի հակաքրիստոս, դառնում է թագավոր մի գաղտնի խմբակցության վրա – Նեփին քարոզում է ապաշխարություն և հավատք առ Քրիստոս – Հրեշտակներ են ծառայում նրան ամեն օր, և նա բարձրացնում է իր եղբորը մեռելներից – Շատերն ապաշխարում են և մկրտվում: Մոտ 30–33թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 8

Փոթորիկները, երկրաշարժերը, հրդեհները, պտուտահողմերը, և բնության տեղաշարժերը հաստատում են Քրիստոսի խաչելությունը – Շատ մարդիկ են կործանվում – Խավարը պատում է երկիրը երեք օր – Նրանք, ովքեր կենդանի են մնում, ողբում են իրենց ճակատագիրը: Մոտ 33–34թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 9

Խավարում, Քրիստոսի ձայնը հայտարարում է շատ մարդկանց ու քաղաքների կործանման մասին՝ իրենց ամբարշտության պատճառով – Նա նաև հայտարարում է իր աստվածայնությունը, հայտնում, որ Մովսեսի օրենքը կատարված է, և հրավիրում է մարդկանց՝ գալ իր մոտ և փրկվել: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 10

Երկրում լռություն է տիրում շատ ժամերի ընթացքում – Քրիստոսի ձայնը խոստանում է հավաքել իր ժողովրդին, ինչպես հավն է հավաքում իր ճտերին – Ժողովրդի առավել արդար մասը պահպանվել է: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:

Հիսուս Քրիստոսը ցույց տվեց իրեն Նեփիի ժողովրդին, երբ բազմությունն ի մի էր հավաքվել Լիառատ երկրում, և սովորեցրեց նրանց, և այս կերպ նա իրեն ցույց տվեց նրանց:

Ընդգրկելով 11–26 գլուխները ներառյալ:

Գլուխ 11

Հայրը վկայում է իր Սիրելի Որդու մասին – Քրիստոսը հայտնվում է և հրապարակում իր քավությունը – Մարդիկ շոշափում են վերքի տեղերը նրա ձեռքերի մեջ, և ոտքերին, և կողին – Նրանք աղաղակում են՝ Ովսա՜ննա – Նա բացատրում է մկրտության եղանակն ու ձևը – Հակառակության ոգին դևից է – Քրիստոսի վարդապետությունն է, որ մարդիկ հավատան, և մկրտվեն, և ստանան Սուրբ Հոգին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 12

Հիսուսը կանչում է և լիազորում Տասներկուսին – Նա մի խրատ է հաղորդում Նեփիացիներին՝ նման Սարի վրայի քարոզին – Նա ասում է Երանելիները – Նրա ուսմունքները գերազանցում են և ավելի բարձր են, քան Մովսեսի օրենքը – Մարդկանց պատվիրվում է լինել կատարյալ, ճիշտ ինչպես նա և իր Հայրն են կատարյալ – Համեմատեք Մատթեոս Ե: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 13

Հիսուսը սովորեցնում է Նեփիացիներին Տիրոջ Աղոթքը – Նրանք պետք է դիզեն գանձեր երկնքում – Տասներկուսին իրենց ծառայության մեջ պատվիրվում է չմտահոգվել աշխարհիկ բաներով – Համեմատեք Մատթեոս Զ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 14

Հիսուսը պատվիրում է՝ մի՛ դատեք. խնդրեք Աստծուց. զգուշացե՛ք կեղծ մարգարեներից – Նա փրկություն է խոստանում նրանց, ովքեր կատարում են Հոր կամքը – Համեմատեք Մատթեոս Է: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 15

Հիսուսը հայտարարում է, որ Մովսեսի օրենքը կատարվել է իրենով – Նեփիացիներն ուրիշ ոչխարներն են, որոնց մասին նա խոսեց Երուսաղեմում – Անօրինության պատճառով, Տիրոջ ժողովուրդը Երուսաղեմում, չգիտի Իսրայելի ցրված ոչխարների մասին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 16

Հիսուսը կայցելի Իսրայելի մյուս կորած ոչխարներին – Վերջին օրերին ավետարանը կտարածվի դեպի հեթանոսները և հետո դեպի Իսրայելի տունը – Տիրոջ ժողովուրդը կտեսնի դեմ հանդիման, երբ նա կրկին կբերի Սիոնը: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 17

Հիսուսը պատվիրում է ժողովրդին խորհել իր խոսքերի մասին և աղոթել՝ հասկանալու համար – Նա բժշկում է նրանց հիվանդներին – Նա աղոթում է ժողովրդի համար՝ գործածելով մի լեզու, որը չի կարող գրվել – Հրեշտակներ են սպասավորում և կրակն օղակում է նրանց փոքրիկներին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 18

Հիսուսը Նեփիացիների մեջ հաստատում է հաղորդությունը – Նրանց պատվիրվում է միշտ աղոթել նրա անունով – Նրանք, ովքեր ուտում են նրա մարմինը և խմում են նրա արյունը անարժանորեն, նզովվում են – Աշակերտներին տրվում է զորություն՝ շնորհելու Սուրբ Հոգին: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 19

Տասներկու աշակերտները ծառայում են ժողովրդին և աղոթում են Սուրբ Հոգին ստանալու համար – Աշակերտները մկրտվում են և ստանում Սուրբ Հոգին և հրեշտակների սպասավորումը – Հիսուսն աղոթում է՝ գործածելով խոսքեր, որ չեն կարող գրվել – Նա վկայություն է բերում այդ Նեփիացիների անչափ մեծ հավատքի վերաբերյալ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 20

Հիսուսը հրաշքով հաց ու գինի է մատակարարում և կրկին ժողովրդին սպասավորում հաղորդությունը – Հակոբի մնացորդը կգա Տիրոջ՝ իրենց Աստծո իմացությանը և կժառանգի Ամերիկյան աշխարհամասը – Հիսուսը Մովսեսի պես մարգարե է, և Նեփիացիները մարգարեների զավակներ են – Տիրոջ ժողովրդի մնացածը կհավաքվի Երուսաղեմում: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 21

Իսրայելը կհավաքվի, երբ Մորմոնի Գիրքն ի հայտ գա – Հեթանոսները կհաստատվեն, որպես մի ազատ ժողովուրդ, Ամերիկայում – Նրանք կփրկվեն, եթե հավատան ու հնազանդվեն. այլապես, նրանք կարտաքսվեն և կկործանվեն – Իսրայելը կկառուցի Նոր Երուսաղեմը, և կորած ցեղերը կվերադառնան: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 22

Վերջին օրերին Սիոնը և նրա ցցերը կհաստատվեն, և Իսրայելը կհավաքվի՝ ողորմությամբ և քնքշությամբ – Նրանք կհաղթանակեն – Համեմատեք Եսայիա ԾԴ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 23

Հիսուսը հաստատում է Եսայիայի խոսքերը – Նա պատվիրում է ժողովրդին ուսումնասիրել մարգարեներին – Սամուել Լամանացու խոսքերը, հարության մասին, ավելացվում են նրանց հիշատակարաններում: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 24

Տիրոջ սուրհանդակը կպատրաստի ճանապարհը Երկրորդ Գալստի համար – Քրիստոսը կնստի դատաստանի – Իսրայելին պատվիրվում է վճարել տասանորդներ ու ընծաներ – Մի հիշատակի գիրք է պահվում – Համեմատեք Մաղաքիա Գ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 25

Երկրորդ Գալստի ժամանակ, հպարտներն ու ամբարիշտները հարդի պես կայրվեն – Եղիան կվերադառնա մինչև այն մեծ և ահեղ օրը – Համեմատեք Մաղաքիա Դ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 26

Հիսուսը մեկնաբանում է բոլոր բաները՝ սկզբից մինչև վերջ – Մանուկներն ու երեխաներն արտաբերում են զարմանալի բաներ, որոնք չեն կարող գրվել – Քրիստոսի Եկեղեցում՝ նրանք ունեն բոլոր բաներն ընդհանուր իրենց մեջ: Մոտ 34թ. Ք.ծ.հ.:

Գլուխ 27

Հիսուսը պատվիրում է նրանց Եկեղեցին կոչել իր անունով – Նրա առաքելությունը և քավիչ զոհաբերությունը կազմում են նրա ավետարանը – Մարդկանց պատվիրվում է ապաշխարել և մկրտվել, որպեսզի կարողանան սրբագործվել Սուրբ Հոգով – Նրանք պետք է լինեն, ճիշտ ինչպես Հիսուսն է: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 28

Տասներկուսից իննը փափագում են և նրանց խոստացվում է ժառանգություն Քրիստոսի արքայությունում, երբ նրանք մեռնեն – Երեք Նեփիացիները փափագում են և նրանց տրվում է զորություն՝ մահվան վրա, որպեսզի մնան երկրի վրա, մինչև Հիսուսը կրկին գա – Նրանք փոխվում են և տեսնում բաներ, ոչ օրինական՝ արտաբերելու, և նրանք այժմ ծառայում են մարդկանց մեջ: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 29

Մորմոնի Գրքի առաջ գալը մի նշան է, որ Տերը սկսել է հավաքել Իսրայելը և կատարել իր ուխտերը – Նրանք, ովքեր կմերժեն նրա վերջին օրերի հայտնությունները և պարգևները, կանիծվեն: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.:

Գլուխ 30

Վերջին օրերի հեթանոսներին պատվիրվում է ապաշխարել, գալ Քրիստոսի մոտ, և համարվել Իսրայելի տան հետ: Մոտ 34–35թթ. Ք.ծ.հ.: