Սուրբ գրություններ
Ալմա 45


Նեփիի ժողովրդի պատմությունը և նրանց պատերազմներն ու երկպառակությունները Հելամանի օրոք, համաձայն Հելամանի հիշատակարանի, որը նա պահել էր իր օրոք:

Ընդգրկելով 45–62 գլուխները ներառյալ:

Գլուխ 45

Հելամանը հավատում է Ալմայի խոսքերին – Ալման մարգարեանում է Նեփիացիների կործանումը – Նա օրհնում է և անիծում երկիրը – Ճիշտ ինչպես Մովսեսը, Ալման հնարավոր է վերցված լինի Հոգու կողմից – Եկեղեցում աճում է երկպառակությունը: Մոտ 73թ. Ք.ծ.ա.:

1 Ահա, այժմ եղավ այնպես, որ Նեփիի ժողովրդի ցնծությանը չափ չկար, որովհետև Տերը նորից ազատել էր նրանց իրենց թշնամիների ձեռքից. այդ պատճառով նրանք գոհություն հայտնեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն. այո, և նրանք շատ ածոմ պահեցին և աղոթեցին շատ, և նրանք երկրպագեցին Աստծուն անչափ մեծ ուրախությամբ:

2 Եվ եղավ այնպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասնիններորդ տարում, որ Ալման եկավ իր որդի Հելամանի մոտ և ասաց նրան. Հավատո՞ւմ ես դու խոսքերին, որ ես ասացի քեզ այս ահիշատակարանների վերաբերյալ, որոնք պահվել են:

3 Եվ Հելամանն ասաց նրան. Այո, ես հավատում եմ:

4 Եվ Ալման ասաց նրան կրկին. Հավատո՞ւմ ես դու Հիսուս Քրիստոսին, որը պիտի գա:

5 Եվ նա ասաց նրան. Այո, ես հավատում եմ բոլոր խոսքերին, որ դու խոսել ես:

6 Եվ Ալման ասաց նրան կրկին. աԿպահե՞ս դու իմ պատվիրանները:

7 Եվ նա ասաց. Այո, ես կպահեմ քո պատվիրաններն իմ ողջ սրտով:

8 Այն ժամանակ Ալման ասաց նրան. Օրհնվա՛ծ ես դու. և Տերը պիտի աբարգավաճեցնի քեզ այս երկրում:

9 Բայց ահա, ես ունեմ որոշ բան ամարգարեանալու քեզ. բայց ինչ ես մարգարեանամ քեզ, դու չպետք է հայտնի դարձնես. այո, ինչ ես մարգարեանամ քեզ, չպիտի հայտնի դարձվի, ընդհուպ մինչև մարգարեությունն իրագործվի. հետևաբար, գրի՛ր խոսքերը, որոնք ես պիտի ասեմ:

10 Եվ սրանք են այդ խոսքերը. Ահա, ես կանխազգում եմ, համաձայն հայտնության ոգու, որն իմ մեջ է, որ հենց այս ժողովուրդը՝ Նեփիացիները, աչորս հարյուր տարի անց, այն ժամանակից, երբ Հիսուս Քրիստոսն իրեն հայտնի կդարձնի նրանց, բանհավատության մեջ կընկնեն:

11 Այո, և այն ժամանակ նրանք կտեսնեն պատերազմներ ու համաճարակներ, այո, սովեր ու արյունահեղություն, մինչև որ Նեփիի ժողովուրդը աբնաջնջվի,

12 Այո, և դա՝ որովհետև նրանք կընկնեն անհավատության մեջ և կընկնեն խավարի գործերի և ահեշտասիրության և բոլոր ձևի անօրինությունների մեջ. այո, ես ասում եմ քեզ, որ քանի որ նրանք կմեղանչեն այդպիսի մեծ լույսի ու գիտելիքի դեմ, այո, ես ասում եմ քեզ, որ այդ օրից նույնիսկ չորրորդ սերունդը չի անցնի, նախքան այդ մեծ անօրինությունը կգա:

13 Եվ երբ այն մեծ օրը գա, ահա, շատ շուտով գալիս է ժամանակը, որ նրանք, ովքեր կան այժմ, կամ սերունդը նրանց, ովքեր այժմ համարվում են Նեփիի ժողովրդի թվում, աայլևս չեն համարվի Նեփիի ժողովրդի թվում:

14 Բայց նրանք, ովքեր կմնան և չեն կործանվի այն մեծ ու ահեղ օրը, ակհամարվեն Լամանացիների թվում և կդառնան նրանց նման, բոլորը, բացի մի քանիսից, ովքեր կկոչվեն Տիրոջ աշակերտներ. և նրանց Լամանացիները կհալածեն, այնքան, բմինչև որ նրանք կբնաջնջվեն: Եվ արդ, անօրինության պատճառով, այս մարգարեությունը պիտի իրագործվի:

15 Եվ այժմ, եղավ այնպես, որ Ալման, այս բաները Հելամանին ասելուց հետո, նա օրհնեց նրան, և նաև իր մյուս որդիներին. և նա նաև օրհնեց հողը աարդարների համար:

16 Եվ նա ասաց. Այսպես է ասում Տեր Աստված. աԱնիծված պիտի լինի հողը, այո, այս հողը, ամեն ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի համար, ի կործանումն նրանց, ովքեր գործում են ամբարշտորեն, երբ նրանք լիովին հասունանան. և ինչպես ես ասացի, այդպես էլ կլինի. քանզի սա Աստծո անեծքը և բօրհնությունն է այս հողի վրա, քանզի Տերը չի կարող մեղքը գնվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել:

17 Եվ այժմ, երբ Ալման ասաց այս խոսքերը, նա օրհնեց աեկեղեցին, այո, բոլոր նրանց, ովքեր կկանգնեին անսասան հավատքում, այդ ժամանակից ի վեր:

18 Եվ երբ Ալման արեց այս, նա հեռացավ Զարահեմլայի երկրից, կարծես թե՝ գնալու Մելեքի երկիրը: Եվ եղավ այնպես, որ նրա մասին այլևս երբեք չլսեցին. ինչ վերաբերում է նրա մահվանը և թաղվելուն, մենք այդ մասին չգիտենք:

19 Ահա, սա մենք գիտենք, որ նա մի արդար մարդ էր. և խոսքը տարածվեց ամենուր՝ եկեղեցում, որ նա վերցվել է Հոգու կողմից, կամ աթաղվել Տիրոջ ձեռքով, ճիշտ ինչպես Մովսեսը: Բայց, ահա, սուրբ գրքերն ասում են՝ Տերը վերցրեց Մովսեսին իր մոտ. և մենք կարծում ենք, որ նա իր մոտ է ընդունել նաև Ալմային՝ հոգու մեջ. հետևաբար, այս պատճառով մենք ոչինչ չգիտենք նրա մահվան ու թաղվելու մասին:

20 Եվ այժմ, եղավ այնպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասնիններորդ տարվա սկզբում, որ Հելամանն առաջ գնաց ժողովրդի մեջ՝ հայտարարելու խոսքը նրանց:

21 Քանզի ահա, Լամանացիների հետ նրանց պատերազմների և բազում փոքր երկպառակությունների ու խռովությունների պատճառով, որոնք եղել էին ժողովրդի մեջ, դարձավ անհրաժեշտ, որ Աստծո ախոսքը հայտարարվեր նրանց մեջ, այո, և որ մի կանոնակարգում արվեր եկեղեցով մեկ:

22 Հետևաբար, Հելամանը և նրա եղբայրներն առաջ գնացին՝ կրկին հաստատելու եկեղեցին ողջ երկրում, այո, ամեն քաղաքում՝ բոլոր երկրով մեկ, որը պատկանում էր Նեփիի ժողովրդին: Եվ եղավ այնպես, որ նրանք նշանակեցին քահանաներ և ուսուցիչներ բոլոր երկրով մեկ, բոլոր եկեղեցիների վրա:

23 Եվ այժմ, եղավ այնպես, որ հետո, երբ Հելամանը և նրա եղբայրները նշանակեցին քահանաներ և ուսուցիչներ եկեղեցիների վրա, նրանց մեջ բարձրացավ մի աերկպառակություն, և նրանք չէին կամենում ուշք դարձնել Հելամանի և նրա եղբայրների խոսքերին.

24 Այլ նրանք հպարտացան, բարձրամտացած լինելով իրենց սրտերում, իրենց խիստ մեծ ահարստությունների պատճառով. հետևաբար, նրանք դարձել էին հարուստ՝ իրենց բսեփական աչքում և չէին կամենում ուշք դարձնել նրանց խոսքերին՝ քայլել ուղիղ Աստծո առաջ: