Սուրբ գրություններ
Ալմա 49


Գլուխ 49

Ներխուժող Լամանացիներն անկարող են վերցնել ամրացված Ամմոնիա և Նոյ քաղաքները – Ամաղիկիան անիծում է Աստծուն և երդվում է խմել Մորոնիի արյունը – Հելամանը և նրա եղբայրները շարունակում են զորացնել եկեղեցին: Մոտ 72թ. Ք.ծ.ա.:

1 Եվ այժմ, եղավ այնպես, տասնիններորդ տարվա տասնմեկերորդ ամսում, ամսի տասներորդ օրը, Լամանացիների զորքերը նշմարվեցին Ամմոնիա երկրին մոտենալիս:

2 Եվ ահա, քաղաքը վերակառուցվել էր, և Մորոնին տեղադրել էր մի զորք քաղաքի սահմանների մոտ, և նրանք հող էին հանել շուրջ բոլորը՝ Լամանացիների նետերից ու քարերից իրենց պաշտպանելու համար. քանզի ահա, նրանք կռվում էին քարերով ու նետերով:

3 Ահա, ես ասացի, որ աԱմմոնիա քաղաքը վերակառուցվել էր: Ես ասում եմ ձեզ, այո, որ այն մասամբ էր վերակառուցվել. և քանի որ Լամանացիներն ավերել էին այն մի անգամ, ժողովրդի անօրինության պատճառով, նրանք կարծում էին, որ այն նորից կդառնար մի հեշտ ավար իրենց համար:

4 Բայց ահա, որքա՜ն մեծ էր նրանց հիասթափությունը. քանզի ահա, Նեփիացիները փորել հանել էին մի հողե եզրապատ, իրենց շուրջ բոլորը, որն այնքան բարձր էր, որ Լամանացիները չէին կարողանում նետել իրենց քարերը և իրենց նետերը նրանց վրա, որ նրանք կարողանային արդյունքի հասնել, ոչ էլ նրանք կարողանում էին գալ նրանց վրա, բացի նրանց մուտքի մասից:

5 Արդ, այս անգամ Լամանացիների գլխավոր զորապետերն անչափ ապշած էին մնացել իրենց համար պաշտպանության տեղեր պատրաստելու Նեփիացիների իմաստության պատճառով:

6 Արդ, Լամանացիների առաջնորդները ենթադրել էին, իրենց թվի մեծության հետևանքով, այո, նրանք ենթադրել էին, որ իրենք առավելություն պիտի ունենային գալով նրանց վրա, ինչպես նրանք արել էին մինչ այդ. այո, և նրանք նաև նախապատրաստվել էին վահաններով, և լանջապանակներով. և նրանք նաև նախապատրաստվել էին կաշվե հանդերձներով, այո, շատ հաստ հանդերձներով՝ ծածկելու իրենց մերկությունը:

7 Եվ լինելով այսպես նախապատրաստված՝ նրանք կարծում էին, որ իրենք պիտի հեշտորեն հաղթեին ու ենթարկեին իրենց եղբայրներին ճորտության լծին, կամ սպանեին ու կոտորեին նրանց՝ ըստ իրենց հաճույքի:

8 Բայց ահա, ի մեծագույն զարմանս իրենց, նրանք անախապատրաստված էին իրենց համար, մի ձևով, որը երբեք հայտնի չէր եղել Լեքիի զավակների մեջ: Արդ նրանք նախապատրաստվել էին, Լամանացիների դեմ ճակատամարտելու, ըստ Մորոնիի ցուցմունքների:

9 Եվ եղավ այնպես, որ Լամանացիները կամ Ամաղիկիացիները, անչափ ապշած էին պատերազմի համար նրանց նախապատրաստության ձևի վրա:

10 Արդ, եթե թագավոր Ամաղիկիան՝ իր զորքի գլուխն անցած, վար եկած լիներ Նեփիի աերկրից, միգուցե նա կարգադրեր Լամանացիներին՝ հարձակվել Նեփիացիների վրա Ամմոնիա քաղաքում. քանզի ահա, նա չէր մտահոգվում իր ժողովրդի արյան համար:

11 Բայց ահա, Ամաղիկիան ինքը վար չէր եկել ճակատամարտելու: Եվ ահա, նրա գլխավոր զորապետերը չհամարձակվեցին Նեփիացիների վրա հարձակվել՝ Ամմոնիա քաղաքում, քանզի Մորոնին վերափոխել էր գործերի վարումը Նեփիացիների մեջ, այնպես որ Լամանացիները հուսախափված էին նրանց ապաստարանների պատճառով, և նրանք չէին կարողանում գալ նրանց վրա:

12 Հետևաբար, նրանք նահանջեցին դեպի անապատի խորքը, և վերցրեցին իրենց ճամբարն ու արշավեցին դեպի Նոյի երկիրը՝ կարծելով, դա էր մյուս լավագույն տեղն իրենց համար՝ գալու Նեփիացիների դեմ:

13 Քանզի նրանք չգիտեին, որ Մորոնին ամրացրել էր կամ կառուցել էր ապաշտպանական ամրոցներ, ամեն քաղաքի համար՝ շրջակա ողջ երկրով. հետևաբար, նրանք արշավեցին առաջ՝ դեպի Նոյի երկիրը, մի հաստատ վճռականությամբ. այո, նրանց գլխավոր զորապետերն առաջ եկան և երդում տվեցին, որ իրենք կոչնչացնեն այդ քաղաքի ժողովրդին:

14 Բայց ահա, ի զարմանս իրենց, Նոյի քաղաքը, որը մինչ այդ եղել էր մի թույլ վայր, այժմ, Մորոնիի միջոցով, դարձել էր ուժեղ, այո, նույնիսկ գերազանցելով Ամմոնիա քաղաքի ուժը:

15 Եվ այժմ, ահա, այս Մորոնիի իմաստությամբ էր. քանզի նա կռահել էր, որ նրանք կվախենային Ամմոնիա քաղաքից. և քանի որ Նոյի քաղաքը մինչ այդ եղել էր երկրի ամենաթույլ մասը, հետևաբար նրանք կարշավեին այնտեղ ճակատամարտելու. և այսպես, դա ըստ նրա ցանկության էր:

16 Եվ ահա, Մորոնին նշանակել էր Լեքիին՝ լինելու գլխավոր զորապետ այդ քաղաքի մարդկանց վրա. և դա այն անույն Լեքին էր, որը կռվել էր Լամանացիների հետ Սիդոն գետի արևելյան կողմի հովտում:

17 Եվ այժմ ահա, եղավ այնպես, որ երբ Լամանացիները պարզեցին, որ Լեքին էր հրամանատարություն անում քաղաքում, նրանք կրկին հուսախաբվեցին, քանզի նրանք սաստիկ վախենում էին Լեքիից. այնուամենայնիվ, նրանց գլխավոր զորապետերը երդվել էին՝ երդումով գրոհել քաղաքը. հետևաբար, նրանք մոտ բերեցին իրենց զորքերը:

18 Այժմ ահա, Լամանացիները չէին կարողանում մտնել նրանց պաշտպանական ամրոցները որևէ այլ ճանապարհով, բացի մուտքից, հողապատնեշի բարձրության պատճառով, որը բարձրացվել էր, և խանդակի խորության, որը փորվել էր շուրջ բոլորը, բացի մուտքից:

19 Եվ այսպես էին Նեփիացիները պատրաստվել՝ ոչնչացնելու բոլոր նրանց, ովքեր կփորձեին մագլցել վեր՝ մտնելու ամրոցը որևէ այլ ճանապարհով՝ քարեր և նետեր գցելով նրանց վրա:

20 Այսպես էին նրանք նախապատրաստվել, այո, նրանց ամենաուժեղ մարդկանցից մի խումբ, իրենց սրերով և իրենց պարսատիկներով՝ վայր զարկելու բոլորին, որ կփորձեին գալ ներս՝ իրենց պաշտպանության տեղը, մուտքի մասով. և այսպես էին նրանք պատրաստվել՝ Լամանացիներից պաշտպանվելու համար:

21 Եվ եղավ այնպես, որ Լամանացիների զորապետերը մոտ բերեցին իրենց զորքերը մուտքի մասի առջև, և սկսեցին կռվել Նեփիացիների հետ՝ մտնելու նրանց պաշտպանության վայրը. բայց, ահա, նրանք ետ մղվեցին ժամանակ առ ժամանակ, այնպես որ նրանք կոտորվեցին մի ահռելի կոտորածով:

22 Այժմ, երբ նրանք պարզեցին, որ իրենք չէին կարող ձեռք բերել իշխանություն Նեփիացիների վրա անցումի միջով, նրանք սկսեցին փորել նրանց հողապատնեշները, որ կարողանային ձեռք բերել մի անցուղի՝ դեպի նրանց զորքերը, որ ունենային հավասար հնարավորություն կռվելու. բայց ահա, այս փորձերի ընթացքում նրանք ոչնչացվեցին քարերով ու նետերով, որոնք գցվում էին նրանց վրա. և նրանց խանդակները, փոխանակ լցվելու քանդվող հողապատնեշներով, որոշ չափով դրանք լցվեցին նրանց մեռած կամ վիրավոր մարմիններով:

23 Այսպիսով, Նեփիացիներն ունեին ողջ իշխանությունն իրենց թշնամիների վրա. և այսպես Լամանացիները փորձեցին կործանել Նեփիացիներին, մինչև որ նրանց գլխավոր զորապետերից բոլորը սպանվեցին. այո, և Լամանացիներից ավելի քան հազարը սպանվեցին. մինչդեռ, մյուս կողմից Նեփիացիներից ոչ մի հոգի չկար, որ սպանված լիներ:

24 Կային մոտ հիսունը, ովքեր վիրավոր էին, ովքեր եղել էին Լամանացիների նետերի տակ՝ անցումի միջով, բայց նրանք պաշտպանված էին իրենց վահաններով և իրենց լանջապանակներով և իրենց սաղավարտներով, այնպես որ նրանց վերքերն իրենց ոտքերի վրա էին, որոնց մեծ մասը շատ ծանր էին:

25 Եվ եղավ այնպես, որ երբ Լամանացիները տեսան, որ իրենց գլխավոր զորապետերը բոլորը սպանված էին, նրանք փախան անապատ: Եվ եղավ այնպես, որ նրանք վերադարձան Նեփիի երկիրը՝ իրենց մեծ կորստի մասին տեղեկացնելու իրենց թագավոր Ամաղիկիային, որը ծագումով Նեփիացի էր:

26 Եվ եղավ այնպես, որ նա սաստիկ բարկացավ իր մարդկանց վրա, որովհետև նա չէր հասել իր իղձին՝ Նեփիացիների վրա. նա չէր ենթարկել նրանց ճորտության լծին:

27 Այո, նա խիստ զայրացած էր, և նա աանիծում էր Աստծուն և նաև Մորոնիին, բերդումով երդվելով, որ խմելու է նրա արյունը. և դա՝ որովհետև Մորոնին պահել էր Աստծո պատվիրանները, նախապատրաստվելով իր ժողովրդի անվտանգության համար:

28 Եվ եղավ այնպես, որ մյուս կողմից Նեփիի ժողովուրդը ագոհություն էր հայտնում Տիրոջը՝ իրենց Աստծուն, իրենց թշնամիների ձեռքից իրենց ազատելում նրա անզուգական զորության համար:

29 Եվ այսպես, ավարտվեց Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասնիններորդ տարին:

30 Այո, և նրանց մեջ տիրում էր անընդհատ խաղաղություն, իսկ եկեղեցում՝ շատ մեծ բարգավաճում, իրենց ուշադրության և ջանասիրության հետևանքով, որը նրանք ցուցաբերում էին Աստծո խոսքի հանդեպ, որը հայտարարվում էր նրանց՝ Հելամանի, և Սիբլոնի, և Կորիանթոնի, և Ամմոնի ու նրա եղբայրների կողմից, այո, և բոլոր նրանց կողմից, ովքեր կարգվել էին Աստծո ասուրբ կարգով՝ մկրտված լինելով ապաշխարության համար, և ուղարկված առաջ՝ քարոզելու ժողովրդի մեջ: