Սուրբ գրություններ
Ալմա 6


Գլուխ 6

Զարահեմլայի Եկեղեցին մաքրվում է և կարգավորվում – Ալման գնում է Գեդեոն՝ քարոզելու: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

1 Եվ արդ, եղավ այնպես, որ հետո, երբ Ալման վերջ դրեց խոսելուն եկեղեցու ժողովրդի համար, որը հիմնադրված էր Զարահեմլայի քաղաքում, նա քահանաներ ու աերեցներ բկարգեց, գձեռնադրելով ըստ Աստծո կարգի, որ նախագահեն և դհսկեն եկեղեցու վրա:

2 Եվ եղավ այնպես, որ ովքեր չէին պատկանում եկեղեցուն, որոնք ապաշխարեցին իրենց մեղքերից, ամկրտվեցին ապաշխարության համար և ընդունվեցին եկեղեցի:

3 Եվ նաև եղավ այնպես, որ ովքեր որ պատկանում էին եկեղեցուն, որոնք չէին աապաշխարում իրենց ամբարշտությունից և խոնարհեցնում իրենց Աստծո առաջ, ես նկատի ունեմ նրանց, ովքեր բարձրամտացած էին իրենց սրտերի բհպարտությունից, այդպիսիները մերժվեցին, և նրանց անունները գջնջվեցին, որպեսզի նրանց անունները չհամարվեին արդարների թվում:

4 Եվ այսպես նրանք սկսեցին հաստատել եկեղեցու կարգը Զարահեմլա քաղաքում:

5 Արդ, ես կկամենայի, որ դուք հասկանայիք, որ Աստծո խոսքն ազատ էր բոլորի համար, այնպես որ ոչ ոք զրկված չէր արտոնությունից ժողովվելու միասին՝ լսելու Աստծո խոսքը:

6 Այնուամենայնիվ, Աստծո զավակներին պատվիրված էր, որ նրանք հավաքվեին միասին հաճախ, և միանային ածոմով ու զորավոր աղոթքով, այն հոգիների բարօրության համար, ովքեր չգիտեին Աստծուն:

7 Եվ արդ եղավ այնպես, որ երբ Ալման արեց այս կանոնակարգումները, նա հեռացավ նրանցից, այո, եկեղեցուց, որը Զարահեմլա քաղաքում էր, և Սիդոն գետի վրայով անցավ արևելյան կողմը՝ դեպի Գեդեոնի ահովիտը, այնտեղ լինելով կառուցված մի քաղաք, որը կոչվում էր Գեդեոնի քաղաք, որը մի դաշտավայրում էր, որը կոչվում էր Գեդեոն, կոչված լինելով այն մարդու անունով, որը բսպանվել էր Նեորի ձեռքով՝ սրով:

8 Եվ Ալման գնաց և սկսեց հայտարարել Աստծո խոսքը եկեղեցում, որը հիմնադրված էր Գեդեոնի հովտում, համաձայն ճշմարտության խոսքի հայտնության, որը խոսվել էր իր հայրերի կողմից, և համաձայն մարգարեության ոգու, որը նրա մեջ էր, համաձայն Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու ավկայության, որը պիտի գար փրկագնելու իր ժողովրդին իրենց մեղքերից, և սուրբ կարգի, որով նա կանչված էր: Եվ այսպես է այդ գրված: Ամեն: