Ալմայի որդու Ալմայի գիրքը

Ալմա 

Պատմությունն Ալմայի, որն Ալմայի որդին էր՝ առաջին և գլխավոր դատավորը Նեփիի ժողովրդի վրա, և նաև քահանայապետը Եկեղեցու վրա: Մի պատմություն դատավորների կառավարման, և ժողովրդի մեջ պատերազմների ու հակառակությունների մասին: Եվ նաև մի պատմություն պատերազմի մասին. Նեփիացիների և Լամանացիների միջև, համաձայն Ալմայի՝ առաջին և գլխավոր դատավորի հիշատակարանի:
Գլուխ 1

Նեորն ուսուցանում է կեղծ վարդապետություններ, հիմնադրում է եկեղեցի, քահանանենգություն է անում և սպանում Գեդեոնին – Նեորն իր հանցագործությունների համար մահվան է դատապարտվում – Քահանանենգություններ ու հալածանքներ են տարածվում ժողովրդի մեջ – Քահանաները պահում են իրենք իրենց, ժողովուրդը հոգ է տանում աղքատների համար, և Եկեղեցին բարգավաճում է: Մոտ 91–88թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Ամղիկին ջանում է թագավոր լինել և մերժվում է ժողովրդի ձայնով – Նրա հետևորդները նրան թագավոր են դարձնում – Ամղիկիացիները պատերազմում են Նեփիացիների հետ և պարտվում են – Լամանացիներն ու Ամղիկիացիները միավորում են ուժերը և պարտվում – Ալման սպանում է Ամղիկիին: Մոտ 87թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Ամղիկիացիները, մարգարեական խոսքի համաձայն, իրենց վրա նշան էին արել – Լամանացիներն անիծվել էին իրենց ապստամբության համար – Մարդիկ իրենք են բերում իրենց սեփական անեծքներն իրենց վրա – Նեփիացիները հաղթում են ևս մեկ Լամանական բանակի: Մոտ 87–86թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Ալման մկրտում է հազարավոր նորադարձների – Անօրինությունը մտնում է Եկեղեցին, և եկեղեցու առաջընթացը կասեցվում է – Նեփիան նշանակվում է գլխավոր դատավոր – Ալման՝ որպես քահանայապետ, իրեն նվիրում է ծառայության: Մոտ 86–83թթ. Ք.ծ.ա.:

Խոսքերը, որոնք Ալման՝ Քահանայապետն ըստ Աստծո սուրբ կարգի, հաղորդեց ժողովրդին իրենց քաղաքներում ու գյուղերում, ողջ երկրով մեկ:

Ընդգրկելով գլուխ 5–ը:

Գլուխ 5

Փրկություն ձեռք բերելու համար, մարդիկ պետք է ապաշխարեն ու պահեն պատվիրանները, վերստին ծնվեն, Քրիստոսի արյան միջոցով սրբեն իրենց հանդերձները, լինեն խոնարհ, հանեն իրենցից հպարտությունն ու նախանձությունը, և կատարեն արդարության գործեր – Բարի Հովիվը կանչում է իր ժողովրդին – Նրանք, ովքեր անում են չար գործեր, դևի զավակներն են – Ալման վկայում է իր վարդապետության ճշմարտացիության վերաբերյալ և պատվիրում մարդկանց ապաշխարել – Արդարների անունները կգրվեն կյանքի գրքում: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Զարահեմլայի Եկեղեցին մաքրվում է և կարգավորվում – Ալման գնում է Գեդեոն՝ քարոզելու: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

Ալմայի խոսքերը, որոնք նա հաղորդեց Գեդեոնի ժողովրդին՝ համաձայն իր սեփական հիշատակարանի:

Ընդգրկելով գլուխ 7-ը:

Գլուխ 7

Քրիստոսը կծնվի Մարիամից – Նա կարձակի մահվան կապանքները և վեր կառնի իր ժողովրդի մեղքերը – Նրանք, ովքեր ապաշխարում են, մկրտվում և պահում են պատվիրանները, կունենան հավերժական կյանք – Կեղտոտությունը չի կարող ժառանգել Աստծո արքայությունը – Համեստություն, հավատք, հույս և գթություն է պահանջվում: Մոտ 83թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 8

Ալման քարոզում է և մկրտում Մելեքում – Նա մերժվում է Ամմոնիայում ու հեռանում է – Հրեշտակը պատվիրում է նրան վերադառնալ և ապաշխարություն աղաղակել ժողովրդին – Նա ընդունվում է Ամուղեկի կողմից և նրանք երկուսով քարոզում են Ամմոնիայում: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Ալմայի խոսքերը, և նաև խոսքերն Ամուղեկի, որոնք հայտարարվեցին ժողովրդին, որոնք Ամմոնիա երկրում էին: Եվ նաև նրանք գցվում են բանտ ու ազատվում Աստծո հրաշագործ զորությամբ, որը նրանց մեջ էր, համաձայն Ալմայի հիշատակարանի:

Ընդգրկելով 9–14 գլուխները ներառյալ:

Գլուխ 9

Ալման պատվիրում է Ամմոնիայի ժողովրդին ապաշխարել – Տերը ողորմած կլինի Լամանացիների հանդեպ վերջին օրերում – Եթե Նեփիացիները լքեն լույսը, նրանք կկործանվեն Լամանացիների կողմից – Աստծո Որդին կգա շուտով – Նա կփրկագնի նրանց, ովքեր ապաշխարում են, մկրտվում են և ունեն հավատք առ նրա անունը: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 10

Լեքին սերվել էր Մանասեից – Ամուղեկը պատմում է հրեշտակի պատվերը, որ նա հոգ տաներ Ալմային – Ժողովրդի խնայվելու պատճառն արդարների աղոթքներն են – Անարդար օրինագետներն ու դատավորները դնում են ժողովրդի կործանման հիմքը: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 11

Նկարագրվում է Նեփիական դրամական համակարգը – Ամուղեկը վիճում է Զիզրոմի հետ – Քրիստոսը չի փրկի ժողովրդին իրենց մեղքերի մեջ – Միայն նրանք են փրկվում, ովքեր ժառանգում են երկնքի արքայությունը – Բոլոր մարդիկ հարություն կառնեն անմահության մեջ – Հարությունից հետո մահ չկա: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 12

Ալման վիճաբանում է Զիզրոմի հետ – Աստծո խորհուրդները կարող են տրվել միայն հավատարիմներին – Մարդիկ դատվում են ըստ իրենց մտքերի, հավատքների, խոսքերի ու գործերի – Ամբարիշտները կտանեն հոգևոր մահ – Այս մահկանացու կյանքը մի փորձնական վիճակ է – Փրկագնման ծրագիրն իրականացնում է Հարությունը և հավատքի միջոցով՝ մեղքերի թողությունը – Ապաշխարողներն ունեն ողորմության իրավունք Միածին Որդու միջոցով: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 13

Մարդիկ կանչվում են, որպես քահանաներ, իրենց խիստ մեծ հավատքի ու բարի գործերի շնորհիվ – Նրանք պետք է սովորեցնեն պատվիրանները – Արդարակեցության միջոցով նրանք սրբագործվում են ու մտնում Տիրոջ հանգիստը – Մելքիսեդեկը նրանցից մեկն էր – Հրեշտակները հայտարարում են ավետիք ամբողջ երկրում – Նրանք կհայտնեն Քրիստոսի իրական գալուստը: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 14

Ալման ու Ամուղեկը բանտարկվում են և ծեծվում – Հավատացյալները և նրանց սուրբ գրքերն այրվում են կրակով – Այս նահատակներն ընդունվում են Տիրոջ կողմից փառքի մեջ – Բանտի պատերը ճեղքվում են և փլվում – Ալման և Ամուղեկն ազատվում են, իսկ նրանց հալածողները՝ սպանվում: Մոտ 82–81թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 15

Ալման ու Ամուղեկը գնում են Սիդոմ և հիմնում եկեղեցի – Ալման բժշկում է Զիզրոմին, որը միանում է եկեղեցուն – Շատերը մկրտվում են, և եկեղեցին բարգավաճում է – Ալման ու Ամուղեկը գնում են Զարահեմլա: Մոտ 81թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 16

Լամանացիները կործանում են Ամմոնիայի ժողովրդին – Զորամն առաջնորդում է Նեփիացիներին հաղթանակի Լամանացիների վրա – Ալման ու Ամուղեկը և շատ ուրիշներ քարոզում են խոսքը – Նրանք սովորեցնում են, որ իր հարությունից հետո Քրիստոսը կհայտնվի Նեփիացիներին: Մոտ 81–77թթ. Ք.ծ.ա.:

Պատմություն Մոսիայի որդիների մասին, ովքեր հրաժարվեցին թագավորության իրենց իրավունքներից՝ Աստծո խոսքի համար, և գնացին Նեփիի երկիրը՝ քարոզելու Լամանացիներին. նրանց տառապանքներն ու ազատվելը,– ըստ Ալմայի հիշատակարանի:

Ընդգրկելով 17–27 գլուխները ներառյալ:

Գլուխ 17

Մոսիայի որդիներն ունեն մարգարեության ու հայտնության ոգին – Նրանք գնում են իրենց առանձին ճանապարհներով՝ հայտարարելու խոսքը Լամանացիներին – Ամմոնը գնում է Իսմայելի երկիրը և դառնում թագավոր Լամոնիի ծառան – Ամմոնը փրկում է թագավորի հոտերն ու սպանում նրա թշնամիներին Սեբուսի ջրերի մոտ: Հատվածներ 1–3՝ մոտ 77թ. Ք.ծ.ա., հատված 4՝ մոտ 91–77թթ. Ք.ծ.ա., հատվածներ 5–39՝ մոտ 91թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 18

Թագավոր Լամոնին ենթադրում է, որ Ամմոնը Մեծ Հոգին է – Ամմոնը սովորեցնում է թագավորին Ստեղծման մասին, մարդկանց հետ Աստծո գործերի մասին, և փրկագնման մասին, որ գալիս է Քրիստոսի միջոցով – Լամոնին հավատում է և ընկնում գետնին, կարծես թե մեռած: Մոտ 90թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 19

Լամոնին ստանում է հավիտենական կյանքի լույսը և տեսնում է Քավչին – Նրա գերդաստանը մտքի հափշտակության մեջ է ընկնում և շատերը տեսնում են հրեշտակներ – Ամմոնը պահպանվում է հրաշքով – Նա մկրտում է շատերին և նրանց մեջ եկեղեցի հիմնում: Մոտ 90թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 20

Տերն ուղարկում է Ամմոնին Միդդոնի՝ ազատելու իր բանտարկված եղբայրներին – Ամմոնն ու Լամոնին հանդիպում են Լամոնիի հորը, որը թագավոր է ողջ երկրի վրա – Ամմոնը ստիպում է ծեր թագավորին հավանություն տալ իր եղբայրների ազատմանը: Մոտ 90թ. Ք.ծ.ա.:

Ահարոնի, և Մուղոքիի, և նրանց եղբայրների կողմից Լամանացիներին քարոզելու մի պատմություն:

Ընդգրկելով 21–26 գլուխները ներառյալ:

Գլուխ 21

Ահարոնը սովորեցնում է Ամաղեկացիներին Քրիստոսի և նրա քավության մասին – Ահարոնն ու նրա եղբայրները բանտարկվում են Միդդոնիում – Իրենց ազատվելուց հետո նրանք սովորեցնում են ժողովարաններում ու դարձի բերում շատերին – Լամոնին կրոնական ազատություն է շնորհում ժողովրդին Իսմայելի երկրում: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 22

Ահարոնը սովորեցնում է Լամոնիի հորը Ստեղծման, Ադամի անկման, և Քրիստոսի միջոցով փրկագնման ծրագրի մասին – Թագավորն ու նրա ողջ գերդաստանը դարձի են գալիս – Բացատրվում է երկրի բաժանումը Նեփիացիների ու Լամանացիների միջև: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 23

Հայտարարվում է կրոնական ազատություն – Լամանացիները յոթ երկրներում և քաղաքներում դարձի են գալիս – Նրանք իրենց կոչում են Անթի-Նեփի-Լեքի և ազատվում անեծքից – Ամաղեկացիներն ու Ամուղոնացիները ժխտում են ճշմարտությունը: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 24

Լամանացիները գալիս են Աստծո ժողովրդի դեմ – Անթի-Նեփի-Լեքիները ցնծում են Քրիստոսով, և հրեշտակներ են այցելում նրանց – Նրանք նախընտրում են ավելի շուտ ենթարկվել մահվան, քան պաշտպանվել – Ավելի շատ Լամանացիներ են դարձի գալիս: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 25

Լամանացիների հարձակումները ծավալվում են – Նոյի քահանաների սերունդը ոչնչանում է՝ ինչպես մարգարեացել էր Աբինադին – Շատ Լամանացիներ դարձի են բերվում և միանում են Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին – Նրանք հավատում են Քրիստոսին և պահում Մովսեսի օրենքը: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 26

Ամմոնը հրճվում է Տիրոջով – Հավատարիմները զորացվում են Տիրոջ կողմից, և գիտություն է տրվում նրանց – Հավատքով մարդիկ կարող են հազարավոր հոգիների ապաշխարության բերել – Աստված ունի ողջ զորությունը և հասկանում է բոլոր բաները: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 27

Տերը պատվիրում է Ամմոնին առաջնորդել Անթի-Նեփի-Լեքիի ժողովրդին դեպի անվտանգություն – Հանդիպելով Ալմային, Ամմոնն ուրախությունից ուժասպառ է լինում – Նեփիացիները տալիս են Երսոնի երկիրը Անթի-Նեփի-Լեքիներին – Նրանք կոչվում են Ամմոնի ժողովուրդ: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 28

Լամանացիները պարտվում են մի զարհուրելի ճակատամարտում – Տասնյակ հազարավորներ սպանվում են – Ամբարիշտները մատնվում են անվերջ վայի մի վիճակի. արդարները ձեռք են բերում երբեք չվերջացող երջանկություն: Մոտ 77–76թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 29

Ալման հրեշտակային ջերմեռանդությամբ ցանկանում է ապաշխարություն աղաղակել – Տերն ուսուցիչներ է շնորհում բոլոր ազգերին – Ալման հրճվում է Տիրոջ գործով և Ամմոնի ու նրա եղբայրների հաջողությամբ: Մոտ 76թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 30

Կորիհորը՝ հակաքրիստոսը, ծաղրում է Քրիստոսին, Քավությունը, և մարգարեության ոգին – Նա սովորեցնում է, որ չկա Աստված, չկա մարդու անկում, չկա մեղքի համար տույժ, և չկա Քրիստոս – Ալման վկայում է, որ Քրիստոսը կգա, և որ բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված – Կորիհորը պահանջում է մի նշան և զարկվում է համրությամբ – Դևը հայտնվել էր Կորիհորին, որպես հրեշտակ, և սովորեցրել նրան՝ ինչ ասել – Կորիհորը ոտնակոխ է արվում և մեռնում: Մոտ 76–74թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 31

Ալման գլխավորում է մի առաքելություն՝ ուղղելու ուրացած Զորամացիներին – Զորամացիներն ուրանում են Քրիստոսին, հավատում են ընտրյալության կեղծ գաղափարին, և երկրպագում են սահմանված աղոթքներով – Քարոզիչները լցվում են Սուրբ Հոգով – Նրանց չարչարանքները կուլ են գնում ուրախությանը Քրիստոսի: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 32

Ալման սովորեցնում է աղքատներին, որոնց չարչարանքները խոնարհեցրել էին նրանց – Հավատքը մի հույս է առ այն, ինչը տեսանելի չէ, ինչը ճշմարիտ է – Ալման վկայում է, որ հրեշտակները սպասավորում են տղամարդկանց, կանանց և երեխաներին – Ալման համեմատում է խոսքը սերմի հետ – Այն պետք է ցանվի և սնուցվի – Ապա այն աճում է դառնալով մի ծառ, որից հավերժական կյանքի պտուղն է քաղվում: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 33

Զենոսը սովորեցրել է, որ մարդիկ պետք է աղոթեն և երկրպագեն բոլոր տեղերում, և որ դատաստանները մեկդի են դարձվում Որդու շնորհիվ – Զենոքը սովորեցրել է, որ ողորմությունը պարգևվում է Որդու շնորհիվ – Մովսեսն Աստծո Որդու մի նախատիպ էր բարձրացրել անապատում: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 34

Ամուղեկը վկայում է, որ խոսքը Քրիստոսում է՝ ի փրկություն – Եթե չարվի մի քավություն, ողջ մարդկությունը պիտի ոչնչանա – Մովսեսի ողջ օրենքը մատնանշում է Աստծո Որդու զոհաբերությունը – Փրկագնման հավերժական ծրագիրը հիմնված է հավատքի և ապաշխարության վրա – Աղոթեք՝ աշխարհիկ և հոգևոր օրհնությունների համար – Այս կյանքը մարդկանց համար մի ժամանակ է նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն – Երկյուղով գործեք ձեր փրկությունը Աստծո առջև: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 35

Խոսքի քարոզելը կործանում է Զորամացիների նենգությունը – Նրանք վտարում են նորադարձներին, որոնք հետագայում միանում են Ամմոնի ժողովրդին՝ Երսոնում – Ալման վշտանում է ժողովրդի ամբարշտության պատճառով: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Ալմայի պատվիրաններն իր որդի Հելամանին:

Ընդգրկելով 36 և 37 գլուխները:

Գլուխ 36

Ալման վկայում է Հելամանին հրեշտակ տեսնելուց հետո իր դարձի մասին – Նա տարել էր անիծված հոգու ցավերը, նա կանչել էր Հիսուսի անունը, և հետո ծնվել Աստծուց – Քաղցր ուրախությունը լցրել էր նրա հոգին – Նա տեսել էր հրեշտակների բազմություններ՝ Աստծուն գովաբանելիս – Բազմաթիվ նորադարձներ ճաշակել են ու տեսել, ինչպես նա է ճաշակել ու տեսել: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 37

Արույրե թիթեղները և մյուս սուրբ գրքերը պահպանվում են հոգիներին փրկության բերելու համար – Հարեդացիները կործանվեցին իրենց ամբարշտության պատճառով – Նրանց գաղտնի երդումներն ու ուխտերը պետք է պահվեն ժողովրդից – Խորհրդակցեք Տիրոջ հետ ձեր բոլոր գործերում – Ինչպես Լիահոնան ղեկավարում էր Նեփիացիներին, այնպես էլ Քրիստոսի խոսքն առաջնորդում է մարդկանց դեպի հավերժական կյանք: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Ալմայի պատվիրաններն իր որդի Սիբլոնին:

Ընդգրկելով գլուխ 38-ը:

Գլուխ 38

Սիբլոնը հալածված էր արդարության համար – Փրկությունը Քրիստոսում է, որն աշխարհի կյանքն է ու լույսը – Սանձեք ձեր բոլոր կրքերը: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Ալմայի պատվիրանները՝ իր որդի Կորիանթոնին:

Ընդգրկելով 39–42 գլուխները ներառյալ:

Գլուխ 39

Սեռական մեղքը պղծություն է – Կորիանթոնի մեղքերը խանգարեցին Զորամացիներին ընդունել խոսքը – Քրիստոսի փրկագնումը հետադարձաբար փրկում է հավատարիմներին, ովքեր նախորդել էին դրան: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 40

Քրիստոսն իրագործում է բոլոր մարդկանց հարությունը – Արդար մեռելները գնում են դրախտ, իսկ ամբարիշտները՝ դրսի խավարը, սպասելու իրենց հարության օրվան – Հարության ժամանակ բոլոր բաները կվերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 41

Հարության ժամանակ մարդիկ դուրս են գալիս դեպի անվերջ երջանկության կամ անվերջ թշվառության մի վիճակ – Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել – Մարմնական մարդիկ առանց Աստծո են աշխարհում – Ամեն մարդ, վերականգնման ժամանակ, կրկին ստանում է մահկանացու վիճակում ձեռք բերված բնորոշ գծերն ու յուրահատկությունները: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 42

Մահկանացու վիճակը մի փորձնական ժամանակ է՝ հնարավորություն տալու մարդուն ապաշխարել և ծառայել Աստծուն – Անկումը ողջ մարդկության վրա բերեց մարմնական ու հոգևոր մահ – Փրկագնումը գալիս է ապաշխարության միջոցով – Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերի համար – Ողորմությունը նրանց համար է, ովքեր ապաշխարում են – Մնացած բոլորը ենթակա են Աստծո արդարադատությանը – Ողորմությունը գալիս է Քավության շնորհիվ – Միայն ճշմարիտ զղջացողներն են փրկվում: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 43

Ալման ու նրա որդիները քարոզում են խոսքը – Զորամացիներն ու մյուս Նեփիացի պառակտվածները դառնում են Լամանացիներ – Լամանացիները գալիս են Նեփիացիների դեմ՝ պատերազմով – Մորոնին զինում է Նեփիացիներին պաշտպանական զենքերով – Տերը հայտնում է Ալմային Լամանացիների ռազմավարությունը – Նեփիացիները պաշտպանում են իրենց տները, ազատությունը, ընտանիքները և կրոնը – Մորոնիի և Լեքիի զորքերը շրջապատում են Լամանացիներին: Մոտ 74թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 44

Մորոնին հրամայում է Լամանացիներին խաղաղության ուխտ անել, այլապես կկործանվեն – Զերահեմնան մերժում է առաջարկը և ճակատամարտը վերսկսվում է – Մորոնիի զորքերը պարտության են մատնում Լամանացիներին: Մոտ 74–73թթ. Ք.ծ.ա.:

Նեփիի ժողովրդի պատմությունը և նրանց պատերազմներն ու երկպառակությունները Հելամանի օրոք, համաձայն Հելամանի հիշատակարանի, որը նա պահել էր իր օրոք:

Ընդգրկելով 45–62 գլուխները ներառյալ:

Գլուխ 45

Հելամանը հավատում է Ալմայի խոսքերին – Ալման մարգարեանում է Նեփիացիների կործանումը – Նա օրհնում է և անիծում երկիրը – Ճիշտ ինչպես Մովսեսը, Ալման հնարավոր է վերցված լինի Հոգու կողմից – Եկեղեցում աճում է երկպառակությունը: Մոտ 73թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 46

Ամաղիկիան դավադրություն է կազմակերպում՝ թագավոր լինելու համար – Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը – Նա միավորում է ժողովրդին՝ պաշտպանելու իրենց կրոնը – Ճշմարիտ հավատացյալները կոչվում են Քրիստոնյաներ – Հովսեփի մի մնացորդ կպահպանվի – Ամաղիկիան և պառակտիչները փախչում են Նեփիի երկիրը – Նրանք, ովքեր չեն կամենում աջակցել ազատության գործին, դատապարտվում են մահվան: Մոտ 73–72թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 47

Ամաղիկիան գործի է դնում դավաճանություն, սպանություն և խարդավանք Լամանացիների թագավորը դառնալու համար – Նեփիացի պառակտիչներն ավելի ամբարիշտ են ու կատաղի, քան Լամանացիները: Մոտ 72թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 48

Ամաղիկիան հրահրում է Լամանացիներին Նեփիացիների դեմ – Մորոնին պատրաստում է իր ժողովրդին՝ պաշտպանելու Քրիստոնյաների գործը – Նա ցնծում է անկախությամբ ու ազատությամբ և Աստծո մի զորեղ մարդ է: Մոտ 72թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 49

Ներխուժող Լամանացիներն անկարող են վերցնել ամրացված Ամմոնիա և Նոյ քաղաքները – Ամաղիկիան անիծում է Աստծուն և երդվում է խմել Մորոնիի արյունը – Հելամանը և նրա եղբայրները շարունակում են զորացնել եկեղեցին: Մոտ 72թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 50

Մորոնին ամրացնում է Նեփիացիների հողերը – Նրանք կառուցում են շատ նոր քաղաքներ – Պատերազմներ և ավերումներ են տեղի ունենում Նեփիացիների հետ իրենց ամբարշտության և պղծությունների օրերում – Մորիանթոնը և նրա պառակտիչները պարտվում են Թեանկումի կողմից – Նեփիան մեռնում է, և նրա որդին՝ Պաորանը, զբաղեցնում է դատավորական աթոռը: Մոտ 72–67թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 51

Թագավորասերները ջանում են փոխել օրենքը և թագավոր դնել – Պաորանը և ազատասերներն աջակցվում են ժողովրդի ձայնով – Մորոնին հարկադրում է թագավորասերներին պաշտպանել իրենց երկիրը, այլապես նրանք մահվան կդատապարտվեն – Ամաղիկիան և Լամանացիները գրավում են բազմաթիվ ամրացված քաղաքներ – Թեանկումը ետ է մղում Լամանացիների արշավանքը և սպանում է Ամաղիկիային նրա վրանում: Մոտ 67–66թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 52

Ամմորոնը հաջորդում է Ամաղիկիային, որպես Լամանացիների թագավոր – Մորոնին, Թեանկումը և Լեքին առաջնորդում են Նեփիացիներին ընդդեմ Լամանացիների՝ մի հաղթական պատերազմում – Մուղեկի քաղաքը ետ է վերցվում, և Հակոբ Զորամացին սպանվում է: Մոտ 66–64թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 53

Լամանացի գերիներն օգտագործվում են՝ ամրացնելու Լիառատ քաղաքը – Երկպառակությունները՝ Նեփիացիների մեջ, պատճառ են դառնում Լամանացիների հաղթանակներին – Հելամանը վերցնում է Ամմոնի ժողովրդի երկու հազար դեռահաս որդիների հրամանատարությունը: Մոտ 64–63թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 54

Ամմորոնը և Մորոնին բանակցում են գերիների փոխանակման համար – Մորոնին պահանջում է, որ Լամանացիները ետ քաշվեն և դադարեցնեն իրենց վայրագ հարձակումները – Ամմորոնը պահանջում է, որ Նեփիացիները վայր դնեն իրենց զենքերը և հպատակ դառնան Լամանացիներին: Մոտ 63թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 55

Մորոնին հրաժարվում է գերիներ փոխանակել – Լամանացի պահակներին խաբելով հարբեցնում են և Նեփիացի գերիներն ազատվում են – Գեդ քաղաքը վերցվում է առանց արյունահեղության: Մոտ 63–62թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 56

Հելամանը մի նամակ է ուղարկում Մորոնիին, շարադրելով պատերազմի վիճակը Լամանացիների հետ – Անթիփուսը և Հելամանը հասնում են մեծ հաղթանակի Լամանացիների հանդեպ – Հելամանի երկու հազար դեռահաս որդիները կռվում են հրաշագործ զորությամբ, և նրանցից ոչ մեկը չի սպանվում: Հատված 1՝ մոտ 62թ. Ք.ծ.ա., հատվածներ 2–19՝ մոտ 66թ. Ք.ծ.ա., և հատվածներ 20–57՝ մոտ 65–64թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 57

Հելամանը շարադրում է Անթիփարայի գրավումը, և Կումենիի հանձնումն ու ավելի ուշ՝ պաշտպանությունը – Նրա Ամմոնացի պատանիները կռվում են քաջաբար. բոլորը վիրավորվում են, բայց ոչ մեկը չի սպանվում – Գեդը հաղորդում է Լամանացի գերիների սպանվելը և փախուստը: Մոտ 63թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 58

Հելամանը, Գեդը և Թեոմները մի հնարքով վերցնում են Մանթի քաղաքը – Լամանացիները նահանջում են – Ամմոնի ժողովրդի որդիները պահպանվում են, քանի որ նրանք հաստատուն են կանգնած՝ իրենց ազատության և հավատքի պաշտպանությունում: Մոտ 63–62թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 59

Մորոնին խնդրում է Պաորանին՝ զորացնել Հելամանի ուժերը – Լամանացիները վերցնում են Նեփիայի քաղաքը – Մորոնին բարկանում է կառավարության վրա: Մոտ 62թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 60

Մորոնին բողոքում է Պաորանին՝ զորքերի հանդեպ կառավարության անուշադրության համար – Տերը հանդուրժում է արդարների սպանվելը – Նեփիացիները պետք է օգտագործեն բոլոր իրենց զորությունը և միջոցները՝ ազատվելու իրենց թշնամիներից – Մորոնին սպառնում է՝ կռվել կառավարության դեմ, եթե օգնություն չմատակարարվի իր զորքերին: Մոտ 62թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 61

Պաորանը պատմում է Մորոնիին՝ կառավարության դեմ խռովության ու ապստամբության մասին – Թագավորասերները վերցնում են Զարահեմլան և դաշնակից են Լամանացիներին – Պաորանը խնդրում է ռազմական օգնություն ապստամբների դեմ: Մոտ 62թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 62

Մորոնին արշավում է Պաորանին օգնության՝ Գեդեոնի երկրում – Թագավորասերները, որոնք հրաժարվում են պաշտպանել իրենց երկիրը, մահվան են դատապարտվում – Պաորանը և Մորոնին ետ են վերցնում Նեփիան – Բազմաթիվ Լամանացիներ միանում են Ամմոնի ժողովրդին – Թեանկումը սպանում է Ամմորոնին և իր հերթին սպանվում – Լամանացիները քշվում են երկրից, և խաղաղություն է հաստատվում – Հելամանը վերադառնում է ծառայության և կառուցում Եկեղեցին: Մոտ 62–57թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 63

Սիբլոնը, իսկ ավելի ուշ՝ Հելամանը, վերցնում են սրբազան հիշատակարանների պահպանությունը – Շատ Նեփիացիներ ճանապարհորդում են դեպի հյուսիսային կողմի երկիրը – Հագաթը կառուցում է նավեր, որոնք նավարկում են առաջ արևմտյան ծովով – Մորոնիան ճակատամարտում պարտության է մատնում Լամանացիներին: Մոտ 56–52թթ. Ք.ծ.ա.: