Եթեր 

Հարեդացիների հիշատակարանը, վերցված քսանչորս թիթեղներից, գտնված Լիմքիի ժողովրդի կողմից՝ թագավոր Մոսիայի օրոք:

Գլուխ 1

Մորոնին կրճատում է Եթերի գրածները – Ներկայացվում է Եթերի տոհմաբանությունը – Հարեդացիների լեզուն չի խառնվում Բաբելոնի աշտարակի մոտ – Տերը խոստանում է առաջնորդել նրանց դեպի մի ընտիր երկիր և դարձնել նրանց մեծ ազգ:

Գլուխ 2

Հարեդացիները նախապատրաստվում են դեպի խոստացված երկիր իրենց ճամփորդության համար – Դա մի ընտիր երկիր է, որի վրա մարդիկ պետք է ծառայեն Քրիստոսին, այլապես կոչնչացվեն – Տերը երեք ժամ խոսում է Հարեդի եղբոր հետ – Հարեդացիները բեռնանավեր են կառուցում – Տերը հանձնարարում է Հարեդի եղբորն առաջարկել, թե ինչպես են լուսավորելու բեռնանավերը:

Գլուխ 3

Հարեդի եղբայրը տեսնում է Տիրոջ մատը, երբ նա դիպչում է տասնվեց քարերին – Քրիստոսը ցույց է տալիս իր հոգևոր մարմինը Հարեդի եղբորը – Նրանք, ովքեր ունեն կատարյալ իմացություն, չեն կարող պահվել վարագույրից ներս – Մեկնիչները նախատեսված են Հարեդական հիշատակարանը լույս բերելու համար:

Գլուխ 4

Մորոնիին պատվիրվում է կնքել Հարեդի եղբոր գրածները – Դրանք չեն բացահայտվի, մինչև որ մարդիկ Հարեդի եղբոր նման հավատք չունենան – Քրիստոսը պատվիրում է, որ մարդիկ հավատան իր խոսքերին և իր աշակերտների խոսքերին – Մարդկանց պատվիրվում է ապաշխարել, հավատալ ավետարանին և փրկվել:

Գլուխ 5

Երեք վկաները և ինքը՝ գիրքը, կկանգնեն որպես վկայություն Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին:

Գլուխ 6

Հարեդական բեռնանավերը քշվում են քամիներից դեպի խոստացված երկիր – Ժողովուրդը գովք է անում Տիրոջը նրա բարության համար – Օրիան թագավոր է նշանակվում նրանց վրա – Հարեդը և նրա եղբայրը մահանում են:

Գլուխ 7

Օրիան արդարությամբ է թագավորում – Բռնազավթման և պայքարի մեջ հիմնվում են Սուլեյի և Կոհորի մրցակից թագավորությունները – Մարգարեները դատապարտում են ժողովրդի ամբարշտությունն ու կռապաշտությունը, որոնք հետո ապաշխարում են:

Գլուխ 8

Թագավորության համար պայքար է ու կռիվ – Աքիսը կազմում է մի երդմնապարտ գաղտնի խմբակցություն՝ սպանելու թագավորին – Գաղտնի խմբակցությունները դևից են և ազգերին կործանման են հասցնում – Ժամանակակից հեթանոսներին նախազգուշացվում է այն գաղտնի խմբակցության դեմ, որը կջանա խորտակել բոլոր երկրների, ազգերի և պետությունների ազատությունը:

Գլուխ 9

Թագավորությունը, խարդավանքով և սպանությամբ, ժառանգաբար անցնում է մեկից մյուսին – Եմերը տեսել էր Արդարության Որդուն – Շատ մարգարեներ ապաշխարություն են աղաղակում – Սովը և թունավոր օձերը պատուհասում են ժողովրդին:

Գլուխ 10

Մի թագավորը հաջորդում է մյուսին – Թագավորներից ոմանք արդարակյաց են. մյուսները՝ ամբարիշտ – Երբ արդարությունը գերակշռում է, մարդիկ Տիրոջ կողմից օրհնվում են և բարգավաճում:

Գլուխ 11

Պատերազմներ, երկպառակություններ և ամբարշտություն է տիրում Հարեդացիների կյանքում – Մարգարեները գուշակում են Հարեդացիների լիակատար կործանումը, եթե նրանք չապաշխարեն – Ժողովուրդը մերժում է մարգարեների խոսքերը:

Գլուխ 12

Մարգարե Եթերը հորդորում է մարդկանց հավատալ Աստծուն – Մորոնին թվարկում է հավատքով արված զարմանալիքներն ու հրաշքները – Հավատքն ի զորու դարձրեց Հարեդի եղբորը տեսնելու Քրիստոսին – Տերը մարդկանց թուլություն է տալիս, որպեսզի նրանք լինեն խոնարհ – Հարեդի եղբայրը հավատքով տեղափոխեց Զերին սարը – Հավատքը, հույսը և գթությունը կարևոր են փրկության համար – Մորոնին տեսավ Հիսուսին երես առ երես:

Գլուխ 13

Եթերը խոսում է Նոր Երուսաղեմի մասին, որը Հովսեփի սերնդի կողմից կառուցվելու է Ամերիկայում – Նա մարգարեանում է, դուրս է գցվում, գրում է Հարեդական պատմությունը և կանխագուշակում Հարեդացիների կործանումը – Պատերազմը մոլեգնում է ողջ երկրով մեկ:

Գլուխ 14

Ժողովրդի անօրինությունն անեծք է բերում երկրի վրա – Կորիանթումրը պատերազմում է ընդդեմ Գաղաադի, հետո՝ ընդդեմ Լիբի, և հետո՝ ընդդեմ Սիզի – Արյունն ու կոտորածը պատում են երկիրը:

Գլուխ 15

Միլիոնավոր Հարեդացիներ սպանվում են ճակատամարտում – Սիզը և Կորիանթումրը բոլոր մարդկանց հավաքում են՝ մահացու մարտի – Տիրոջ Հոգին դադարում է ճիգ թափել նրանց հետ – Հարեդացի ազգն ամբողջովին կործանվում է – Միայն Կորիանթումրն է մնում: