Հելամանի գիրքը

Հելաման 

Նեփիացիների մի պատմություն: Նրանց պատերազմներն ու հակառակությունները և նրանց երկպառակությունները: Եվ նաև բազմաթիվ սուրբ մարգարեների մարգարեությունները, մինչև Քրիստոսի գալուստը՝ համաձայն Հելամանի հիշատակարանների, որը Հելամանի որդին էր, և նաև համաձայն նրա որդիների հիշատակարանների, նույնիսկ ընդհուպ մինչև Քրիստոսի գալուստը: Եվ նաև Լամանացիներից շատերը դարձի են գալիս: Նրանց դարձի մի պատմություն: Լամանացիների արդարակեցության և Նեփիացիների ամբարշտության ու պղծությունների մի պատմություն, համաձայն Հելամանի ու նրա որդիների հիշատակարանի, նույնիսկ ընդհուպ մինչև Քրիստոսի գալուստը, որը կոչվում է Հելամանի գիրք, և այդպես շարունակ:
Գլուխ 1

Պաորան երկրորդը գլխավոր դատավոր է դառնում և սպանվում Կիսկումենի կողմից – Պակումենին զբաղեցնում է դատավորական աթոռը – Կորիանթումրն առաջնորդում է Լամանական զորքերը, վերցնում է Զարահեմլան և սպանում է Պակումենիին – Մորոնիան պարտության է մատնում Լամանացիներին և ետ է վերցնում Զարահեմլան, իսկ Կորիանթումրը սպանվում է: Մոտ 52–50թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 2

Հելամանը՝ Հելամանի որդին, դառնում է գլխավոր դատավոր – Գադիանթոնն առաջնորդում է Կիսկումենի հրոսակախումբը – Հելամանի ծառան սպանում է Կիսկումենին, և Գադիանթոնի հրոսակախումբը փախչում է անապատ: Մոտ 50–49թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 3

Բազմաթիվ Նեփիացիներ գաղթում են դեպի հյուսիսային կողմի երկիրը – Նրանք կառուցում են ցեմենտից տներ ու պահում շատ հիշատակարաններ – Տասնյակ հազարավորներ դարձի են գալիս ու մկրտվում – Աստծո խոսքն առաջնորդում է մարդկանց դեպի փրկություն – Նեփին՝ Հելամանի որդին, զբաղեցնում է դատավորական աթոռը: Մոտ 49–39թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 4

Նեփիացի պառակտիչներն ու Լամանացիները միացնում են ուժերը և վերցնում Զարահեմլայի երկիրը – Նեփիացիների պարտությունները գալիս են իրենց ամբարշտության հետևանքով – Եկեղեցին նվազում է, և ժողովուրդը դառնում է Լամանացիների պես թույլ: Մոտ 38–30թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 5

Նեփին ու Լեքին իրենց նվիրում են քարոզելուն – Նրանց անունները դրդում են նրանց ընդօրինակել իրենց կյանքում իրենց նախնիներին – Քրիստոսը փրկագնում է նրանց, ովքեր ապաշխարում են – Նեփին ու Լեքին շատերին դարձի են բերում և բանտարկվում են, և կրակն օղակում է նրանց – Խավարի մի ամպ ստվերում է երեք հարյուր մարդկանց – Երկիրը ցնցվում է, և մի ձայն պատվիրում է մարդկանց ապաշխարել – Նեփին ու Լեքին զրուցում են հրեշտակների հետ, և բազմությունն օղակվում է կրակով: Մոտ 30թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 6

Արդարակյաց Լամանացիները քարոզում են ամբարիշտ Նեփիացիներին – Երկու ժողովուրդներն էլ բարգավաճում են խաղաղության ու առատության մի ժամանակահատվածի ընթացքում – Լյուցիֆերը՝ մեղքի հեղինակը, դրդում է ամբարիշտների սրտերը և Գադիանթոնի ավազակներին սպանությունների ու ամբարշտության – Ավազակները վերցնում են Նեփիական կառավարության վերահսկողությունը: Մոտ 29–23թթ. Ք.ծ.ա.:

Հելամանի Որդու՝ Նեփիի Մարգարեությունը – Աստված սպառնում է Նեփիի ժողովրդին, որ նա կայցելի նրանց իր բարկությամբ՝ ի լիակատար կործանումն իրենց, եթե նրանք չապաշխարեն իրենց ամբարշտությունից: Աստված զարկում է Նեփիի ժողովրդին ժանտախտով. նրանք ապաշխարում են ու դառնում դեպի նա: Սամուելը՝ մի Լամանացի, մարգարեանում է Նեփիացիներին:

Ընդգրկելով 7–16 գլուխները ներառյալ:

Գլուխ 7

Նեփին մերժվում է հյուսիսում ու վերադառնում Զարահեմլա – Նա աղոթում է իր պարտեզի աշտարակի վրա և հետո կոչ անում ժողովրդին՝ ապաշխարել, այլապես կոչնչանան: Մոտ 23–21թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 8

Ապականված դատավորները ջանում են հրահրել ժողովրդին Նեփիի դեմ – Աբրահամը, Մովսեսը, Զենոսը, Զենոքը, Եզիասը, Եսայիան, Երեմիան, Լեքին ու Նեփին՝ բոլորը վկայել են Քրիստոսի մասին – Ոգեշնչմամբ՝ Նեփին հայտարարում է գլխավոր դատավորի սպանությունը: Մոտ 23–21թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 9

Լրաբերները գտնում են գլխավոր դատավորին՝ մեռած, դատավորական աթոռի մոտ – Նրանք բանտարկվում են, իսկ ավելի ուշ՝ արձակվում – Ոգեշնչմամբ՝ Նեփին հաստատում է Սեանթումի ինքնությունը, որպես մարդասպան – Նեփին ընդունվում է ոմանց կողմից որպես մարգարե: Մոտ 23–21թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 10

Տերը Նեփիին տալիս է կնքելու զորություն – Նա լիազորվում է կապել և արձակել երկրի վրա և երկնքում – Նա պատվիրում է մարդկանց ապաշխարել, այլապես կոչնչանան – Հոգին տանում է նրան բազմությունից բազմություն: Մոտ 21–20թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 11

Նեփին համոզում է Տիրոջը, որ պատերազմի փոխարեն սով լինի – Շատ մարդիկ ոչնչանում են – Նրանք ապաշխարում են, և Նեփին աղաչում է Տիրոջը՝ անձրևի համար – Նեփին ու Լեքին շատ հայտնություններ են ստանում – Գադիանթոնի ավազակներն ամրապնդվում են երկրում: Մոտ 20–6թթ. Ք.ծ.ա.:

Գլուխ 12

Մարդիկ անկայուն են ու հիմար, և արագ՝ չարիք անելիս – Տերը խրատում է իր ժողովրդին – Մարդկանց ոչնչությունը համեմատվում է Աստծո զորության հետ – Դատաստանի օրը մարդիկ ձեռք կբերեն հավիտենական կյանք կամ հավիտենական նզովք: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

Սամուել Լամանացու մարգարեությունը Նեփիացիներին:

Ընդգրկելով 13–15 գլուխները ներառյալ:

Գլուխ 13

Սամուել Լամանացին մարգարեանում է Նեփիացիների կործանումը, եթե նրանք չապաշխարեն – Նրանք և նրանց հարստություններն անիծված են – Նրանք մերժում ու քարկոծում են մարգարեներին, շրջապատված են չարքերով, և փնտրում են երջանկություն՝ անօրինություն անելու մեջ: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 14

Սամուելը կանխագուշակում է լույս՝ գիշերվա ընթացքում, և մի նոր աստղ՝ Քրիստոսի ծննդյան ժամանակ – Քրիստոսը փրկագնում է մարդկանց ժամանակավոր և հոգևոր մահից – Նրա մահվան նշանները ներառում են՝ երեք օրվա խավար, ժայռերի ճեղքվելը, և բնության մեծ տեղաշարժեր: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 15

Տերը խրատում էր Նեփիացիներին, որովհետև նա սիրում էր նրանց – Դարձի եկած Լամանացիները կայուն են և հաստատուն հավատքում – Վերջին օրերին Տերը ողորմած կլինի Լամանացիների հանդեպ: Մոտ 6թ. Ք.ծ.ա.:

Գլուխ 16

Նեփիացիները, որոնք հավատում են Սամուելին, մկրտվում են Նեփիի կողմից – Սամուելը չի կարող սպանվել չապաշխարող Նեփիացիների նետերով ու քարերով – Ոմանք կարծրացնում են իրենց սրտերը, իսկ մյուսները՝ տեսնում հրեշտակներ – Անհավատներն ասում են՝ խելամիտ չէ հավատալ Քրիստոսին և նրա գալստին Երուսաղեմ: Մոտ 6–1թթ. Ք.ծ.ա.: